ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Sunday, July 31, 2011 1:53 - 2 քննարկում

Նա լուռ է: Բոլորը մտքով երգում են. «Հասի՜ր Քոչարյան, հասի՜ր փրկության…»

ՇԱԲԱԹՎԱ TOP-ԱՆՁՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

ՇԱԲԱԹՎԱ TOP-ԱՆՁՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

30,07,2011/14:24

ՇԱԲԱԹՎԱ TOP-ԱՆՁՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

Վերջին տասնօրյակի հայկական լրատվական դաշտի մոնիտորինգը ի հայտ է բերում մի հետաքրքիր փաստ: Մամուլում ամենաշատ քննարկվող անձը երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանն է: Նրան վերագրվում է նոր կուսակցություն բացելու, հասարակական շարժում գլխավորելու, քաղաքականություն վերադառնալու եւ այլ հարակից գաղափարներ:Մինչ այդ, լրատվական-վերլուծական մի ալիք էլ առնչվում էր իշխանություն-ՀԱԿ երկխոսության առաջին հանդիպման վայրին: Հիշեցնենք, որ այն տեղի ունեցավ Էրեբունի-Պլազայի 6-րդ հարկում` ուղիղ Ռ. Քոչարյանի գրասենյակի դիմաց:

Այս ամբողջ պատմության մեջ, սակայն, ամենակարեւոր դրվագը չի նշվում: Դարձյալ մամուլի հրապարակումների համաձայն, երկրորդ նախագահ Քոչարյանը որպես մասնավոր անձ իր արձակուրդն է անցկացնում արտերկրում: Ավելին, այս ընթացքում նա որեւէ խոսք, որեւէ մեկնաբանություն չի արել, նրա գրասենյակը որեւէ հաղորդագրություն չի տարածել` ոչ նոր կուսակցության, ոչ ընդհանրապես քաղաքականության մասին:

Սա հայկական պարադոքսն է. Մի կողմից քաղաքական ուժերի մի ազդեցիկ մասը հայտարարում է, որ Քոչարյանը անցած փուլ է ու իրենց հետաքրքրությունների դաշտից դուրս, մյուս կողմից, երկրորդ նախագահի խոր լռության պայմաններում, նրա մասին ամեն օր հրապարակումներ են լինում: Մի դեպքում ակնհայտ ուղղորդված, մյուս դեպքում` լրագրողական մասնագիտության հնարավորությունների սահմաններում` որպես հետաքրքիր լուր:

Ակնհայտ է, որ այդպես չի լինում ` ոչ քաղաքական դաշտում, ոչ էլ լրագրողական: Եթե անձը հետաքրքրություն չի ներկայացնում հանրային կյանքում, նա չի կարող լինել top-անձնավորություն լրատվական դաշտում: Ընդորում, որքան շատ է խոսվում նրա, որպես անցած փուլի մասին, այնքան ավելի ինտենսիվ են դառնում նրա վերաբերյալ լրատվական անդրադարձները:

Իսկ եթե մի օր, երկրորդ նախագահը հստակեցնի իր քաղաքական ծրագրերը, ինչ կլինի այդ դեպքում: Եթե մի օր նա հայտարարի, որ խորհրդարանական ընտրություններին աջակցելու է այս կամ այն ուժին, կամ գլխավորելու է այս կամ այն կուսակցությունը, կամ չի մասնակցելու խորհրդարանական ընտրություններին, բայց առաջադրվելու է նախագահական ընտրություններին, կամ ցանկացած մեկ այլ տարբերակ: Այդ դեպքում, պետք է ենթադրել, որ մոռացության են մատնվելու մնացած բոլոր թեմաները` սղաճը, գնաճը, տնտեսական անկումը, արտագաղթը, ղարաբաղյան բանակցությունները, Էրդողանի հոխորտանքը: Իսկ կոալիցիա-ՀԱԿ երկխոսության օրակարգը անմիջապես փոփոխության կենթարկվի:

www.2rd.am

Maxinfo.am



2 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

misak
Jul 31, 2011 10:57


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('14254') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p><a href="htt...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p><a href="htt...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', 'http://times.am...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(1471): require('/home2/louyswor...') #7 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/single.php(32) in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219