ԱԶԱՏ ԽՈՍՔ - Հեղինակ՝ . Sunday, July 24, 2011 8:54 - 2 քննարկում

Հարգելիներս.

Մեր կաթողիկոսն ամենևին էլ պատահականորեն չէ, որ “օբյեկտ” է  անվանել  միջնադարի պատմական հայտնի հուշարձանները: Երևի մոռանում եք, որ այսօրվա հայ գործարարների մոտ ամենաընդունված ձևը, որով անվանում են շահութաբերության իրենց օճախները կոչվում են “օբյեկտներ”:
Ես ամենևին էլ չեմ զարմանա, եթե վաղը, կամ մյուս օրը պարզվի, որ գործող եկեղեցիների վարդապետները տուրք են վճարում անձամբ կաթողիկոսին, այնքան շատ, որքան ավելի եկամտաբեր է նրանց ենթակայությամբ գործող “օբյեկտ-եկեղեցին”: Իսկ ինչո՞վ է վեհափառը տարբերվում օլիգարխներից, ինչ ինչ՝ բայց մենք հո գիտենք, որ նրա “Օբյեկտն” է հանդիսանում Արագածի լճափի խաշանոցը: Դա նրա , չհաշված գործող եկեղեցիները, միակ “օբյեկտը” չէ: Չպետք է մոռանանք, որ եկեղեցին դարեր շարունակ գործարարությամբ է զբաղվել, ունեցել է վանքապատկան հողեր ու ճորտեր, գյուղեր, որոնք տուրք են վճարել ոչ թե պետությանը, այսինքն թագավորին, այլ հենց եկեղեցուն: Հենց այս կայքում իմացա կաթողիկոս Գետադարձի դավաճանական գործունեության մասին:
Պատմությանն հայտնի են մի շարք հայրենասեր, անձնազոհ կաթողիկոսներ, որոնք  եկեղեցու հնարավորություններն օգտագործել են ազգային խնդիրներն առաջ տանելու և դրանք լուծելու համար, սակայն այսօր, եթե հայոց Վեհափառը հանդես է գալիս Հայ-թուրքական արձանագրությունները վերակենդանացնելու օգտին, ապա ոչնչով չի տարբերվում Գետադարձից, քանզի այդ արձանագրությունների ներկա տեսքով  վավերացմամբ կդրվի Հայաստանի վերջի սկիզբը: David



2 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

Vahuni
Jul 24, 2011 14:29

Հարգելի David, լիովին համամիտ լինելով Ձեր արտահայտած մտքերին, կցանկանայի, այնուհանդերձ, տալ մի հարց. նշեցեք խնդրեմ մեկ կաթողիկոսի անուն, ով եկեղեցու հնարավորություններն օգտագործել է ազգային խնդիրներն առաջ տանելու և դրանք լուծելու համար: Որքան ես հասկացել եմ (իհարկե, իմ մտավոր ընդունակություններն անսահմանափակ չեն), մեր պատմության հետքրիստոնեական բոլոր դարերում ազգային խնդիրներն են, որ օգտագործվել են հայաստանյայց առաքելական եկեղեցու անհակ որովայնը լցնելու համար: Անձամ ես հակակրանքով չեմ վերաբերվում Սահակ Պարթևին, Հասան-Ջալալյանին, Աշտարակեցուն կամ երջանկահիշատակ Վազգեն Առաջինին: Սակայն, համոզեք ինձ խնդրեմ, նրանում, որ վերոհիշյալները Ազգի գաղափարն աչքի առաջ ունենալով է, որ վարել են կղերական իրենց գործունեությունը: Հարգանքներով- Գևորգ:

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 2 Thumb down 0

David
Jul 24, 2011 20:59

Եղբայր Գևորգ
Ինքներդ նշեցիք հենց նրանց՝ ում մասին հիշատակում էի ես: Այդ շարքում իր ուրույն տեղը պիտի ունենա Խրիմյան Հայրիկը: Իսկ երջանկահիշատակ Վազգեն Առաջինի հացադուլի նստելն ի՞նչ է, պայքար չէ՞ ազգային խնդիրների լուծման համար:
Վերջին հաշվով նրանց չես կարող համեմատել Գետադարձի ու նրա նմանների հետ:
Անձամբ ես գտնում եմ, և այդ մասին այս կայքում մի քանի անգամ նշել եմ, որ հենց եկեղեցին է եղել մեր պետականության կորստյան հիմնական պատճառը ու եթե այսօր էլ նրան այնպիսի լիազորություններ տրվեն, ինչպիսին ունեցել են հարյուրամյակներ առաջ, ապա մենք շատ արագ նորից կկորցնենք մեր պետականությունն ու անկախությունը:

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 5 Thumb down 0

Գրեք Ձեր կարծիքը

ՀՂՈՒՄՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ

- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:

Գրառում կատարելուց հետո ստուգեք Ձեր էլ–փոստարկղը (Inbox եւ Spam) հավելյալ գործողությունների համար.

Comment



` 1 2 3 4 5 6 7 8 9 0 - = Back
TAB q w e r t y u i o p [ ] \
Caps a s d f g h j k l ; ' Enter
Shift z x c v b n m , . / Shift
Ctrl Alt   Alt Ctrl

Միացնել հայերենը

*