ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Saturday, July 23, 2011 13:45 - 1 քննարկում

Ռոբերտ Քոչարյանը «սպիտակ ագռավ» էր սովետը քանդող սև ուժերի կողքին…

ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐ» 1-ԻՆ ԵՎ 3-ՐԴ ՆԱԽԱԳԱՀՆԵՐՆ 0ՏԱՐԵՐԿՐՅԱ
ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՆԵՐ ԿԱՄ ԻՆՉՊԵՍ ՄԱՐՏԻ ՄԵԿԸ ՍԱՐՔՎԵՑ 2-ՐԴ
ՆԱԽԱԳԱՀ Ռ,ՔՈՉԱՐՅԱՆԻ ԳԼԽՈՎ 

«Գոլոս Արմենիի» թերթի տպագրած զգայացունց նյութից հետո (Մ.Ա.-ն
Հայաստանի հատուկ ծառայությունների նախկին աշխատակիցը,իրադարձությունների
վկան ու մասնակիցը պատմում էր Հայաստանի նախկին նախագահ Լեվոն
Տեր-Պետրոսյանի`ԱՄՆ հետախուզական ծառայությունների հետ ունեցած կապի
մասին), ցանկացած մի ուրիշ երկրում բուռն ազդեցություն կդրսևորվեր` սկսած
հերքումից մինչև քրեկան գործ հարուցելու մասին դաախազության
հայտարարություն: Ցանկացած երկրում, բայց ոչ Հայաստանում: Արդեն պատշաճ
ժամանակ է անցել, և ոչ մի արձագանք: Ոչ ՄԻ:

Միտքն այն մասին, թե հասարակությունը խորը ցնցման մեջ է ստացած
տաղեկատվությունից, մի կողմ նետենք: Ճշմարտությանն ավելի մոտ կարող է
լինել, մի այլ ծայրահեղություն.թե…, ոչ մի ցնցող նորություն հրապարակման
մեջ չկար, այդ ամենը բոլորին վաղուց հայտնի է: Բայց դրա հետ էլ դժվար է
համաձայնվել, քանի որ կռահումները, լուրերը, պատահական մարդկանց
հայտարարությունները` մի բան են, իսկ փաստացի վկայությունները`
կոնկրետ,անկասկած տեղեկացված անձանց կողմից, լրիվ այլ բան: Չգիտեմ, երևի
թե այստեղ այլ մեխանիզմներ են գործադրված: Համենայնդեպս ականառու է, որ
մի կենտրոնից ղեկավարվող, նմանատիպ «զգայացունց» լուրերի սիրահար
«ՀՀՇ»ական մամուլն այս անգամ համապատասխան ցուցումներ էր ստացել: Ինչը
կարելի բացատրել հետևյալ հանգամանքով` ԼՏՊ-ն ոչինչ չուներ ի պատասխան
ասելու, ասվածը հերքել նա չէր կարող, և նրան ոչինչ չէր մնում քան անտեսել
մեղադրանքները… թե… այս էլ կմոռացվի…

Հնարավոր է այդ հույսերն անհիմն չեն: Ով-ով, բայց ԼՏՊ-ն լիարժեք իրավուն
ունի ապավինելու,հասարակության ոչնչով չբացատրվող ներողամտությանը`
հանդեպ իր անձի ու կենսագրության մութ ու կասկածելի կողմերը (էլ չասած
բացահայտ հանցավոր գործողությունները), ինչի շնորհիվ էլ նա մինչև այժմ
գոյություն ունի որպես քաղաքական դերակատար:

Մինչդեռ ԼՏՊ-դերակատարի նկատմամաբ մեծ ուշադրությունն անհրաժեշտ է գոնե
թե նրա համար, որպեսզի ճանաչելով ու վերլուծելով նրա անձի ու
կենսագրության առանձնահատկությունները (անշուշտ ոչ միայն նրա) ,
հանարավոր է թեկուզև ուշացումով գլուխ հանել այն ամենից, թե ինչ տեղի
ունեցավ մեր երկրում և մեր երկրի հետ 20 տարի առաջ, այն բանի հետ` թե ինչ
տեղի ունեցավ մեր երկրի հետ և մեր երկրում, այս 20տարիների ընթացքում,
այն բանի հետ, թե ինչ է տեղի ունենում այսօր, և թե ինչ կարող է տեղի
ունենալ ապագայում: Իհարկե ԼՏՊ-ի անձը` գործոններից մեկն է, որն այս
առումով վերլուծության է արժանի, բայց համաձայնենք որ այն նշանակալից ու
մինչև այժմ էլ արդիական գործոն է:

Իրադարձությունները, ինչի մասին պատմում էր Մ.Ա.-ն, ծավալվում էին արդեն
ԼՏՊ-ի նախագահության օրոք, հիմնականում 1922թ-ի գարնանը, երբ էլ տեղի էր
ունենունում նրա հավաքագրումը ամերիկյան հատուկ ծառայությունների կողմից
և որոնք էլ , ինչպես մենք համոզվեցինք,այդ ժամանակից էլ կառավարում են
նրան: Անշուշտ, այս արժանահավատ փաստը բացարձակապես չի հերքում մինչ այդ
, հատուկ ծառությունների հետ նրա համագործակցությունը: Ինչին մատնանշում
են ուղղակի և կողմնակի վկայությունները, որոնք հայտնի են նույնիսկ
հանրամատչելի աղբյուրներից:

Մինչդեռ հետաքրքիրն այն է, որ հենց այդ ժամանակ մամուլում ապացույցներ
հայտնվեցին ԽՍՀՄ Պետ Անվտանգության Կոմիտեի հետ ԼՏՊ-ի համագործակցության
մասին, ինչն այժմ ներկայացնում են որպես «չարյաց փոքրագույնը», սակայն
1992 թ-ին` թափ առած հակասովետականության ալիքի տակ, այդ փաստը կարող էր
ոչնչացնել մարդուն, որպես քաղաքական գործչի: Բայց ինչպես արդեն ասացվել
էր` ոչ ԼՏՊ-ին:

Հակիրճ հիշեցնենք այն պատմությունն, որը ժամանկի մեջ զարմանալիորեն
համաընկավ ԼՏՊ-ի ու Հայաստանի արտաքինքաղաքական գերատեսչության և
թուրքերի միջև սկսված սերտ հարաբերություններին: 1992թ-ի հունիսի 29-ին
ԼՏՊ-ն հեռուստատեսությամբ առաջին անգամ հրապարակայնորեն «հարձակվեց»
ՀՅԴաշնակցության վրա: Կոպիտ ու անպատկառ ստի հորձանքում, որպես գլխավոր `
հնչեց «Դաշնակցության» ՊԱԿ-ի հետ համագործակցելու անհիմն մեղադրանք: Ի
պատասխան դրա` կուսակցության ղեկավարներ, ներկայումս հանգուցյալ Հրայր
Մարուխյանն ու Հրաչ Տասնապետյանը, պատմեցին իրականում տեղի ունեցած
հանդիպումների մասին` Սովետական պետության պաշտոնական անձանց հետ (որոնք
անշուշտ չէին կարող առնչություն չունենալ ՊԱԿ-ի հետ): Իսկ Երևանում
հայերեն և ռուսերեն լեզվով հրատարակվող ՀՅԴաշնակցության բյուրոյի
պաշտոնական ձայն` «Ազատամարտ» շաբաթաթերթը, սկսեց Մյունխենում գտնվող
հայկական խնդիրների Ինստիտուտի տնօրեն Էդուրդ Հովանիսյանի
մեկնաբանությամբ փաստաթղթեր հրապարակել, որոնք վկայում էին հենց ԼՏՊ-ի`
ՊԱԿ-ի հետ ունեցած կապերի մասին: Բոլոր իմաստներով ուսանելի այդ
պատմությունը, թերևս հարկ է հիշատակել ամենայն մանրամասներով, վերատպելով
նյութերը, բայց մենք կսահմանափակվենք երկու մեջբերումով:

Իր «Այլևս չենք լռելու» հոդվածում, Էդուրդ Հովանիսյանը գրում էր. «ՊԱԿ
գործակալ Լեվոն Հակոբի Տեր-Պետրոսյան, անձնական համար Ж-385292, այդ հզոր
կազմակերպությունում իր ճանապարհը սկսել է 1977թ մայիսի 29-ին, երբ
Կազբեկ անունով ՊԱԿ-ի գործակալը, որը ապագա նախագահին գիտեր համատեղ
աշխատատեղից, բնութագրեց նրան որպես ուղղամիտ,շիտակ,ճշմարտամիտ, լուրջ
գիտելիքներով ու աշխատակազմի բարեհաչությունը վայելող մարդ: Կազբեկի
զեկուցման հիման վրա 1977թ հոկտեմբերին ՊԱԿ 1-ին բաժնի ավագ լիազոր
Մ.Հակոբյանը ՊԱԿ-ի ղեկավարությանն է ներկայացնում հետևյալ
եզրակացությունը. «Տեր-Պետրոսյանի մասին նյութերը ներկայացնել Կրասնոդարի
երկրամսի ԽՍՀՄ Մինստրների Խորդին առընթեր ՊետԱնվտանգության Կոմիտեի
Վարչության քննարկմանն ու նրան ԽՍՀՄ Մինիստերների Խորհրդին առնթեր ՊԱԿ-ի
հատուկ հավաքակազմում հշվառման հարցի որոշմանը:Հայաստանի ՊԱԿ 1-ին բաժնի
պետ Ու. Հարությունյանը եզրակացության վրա մակագրում է. «Համաձայն
եմ».Նույն 1977թ-ին Լեվոն Տեր-Պետրոսյանը դառնում է ՊԱԿ-ի հատուկ
ստորաբաժանման սպա» Այստեղ նաև տեղադրված էր 1981թ հոկտեմբերի27-ով
թվագրված տեղեկանք-բնութագրի լուսապատճեն` մակագրությամբ. պահեստի սպա
ԼՏՊ, թողնել ԽՍՀՄ ՊԱԿ-ի պահեստի ուժերում»: («Ազատամարտ»
1992,#10,հուլիսի 14-20)

Առաջին հրապարակմանը պետք է հետևեին հաջորդները, սակայն այդպես էլ
չհայտնվեցին`արատասահմանի դաշնակցականների մի հոծ զանգվածի խնդրանքով.
«չխայտառակել երկիրը»: Մյուս կողմից, կիսապաշտոնական մամուլում
հրապարակվեցին բազմաթիվ նյութեր ու հարցազրույցներ, իբր թե, ՀՅԴ-ի
ինֆորմացիան հերքող: Մասնավորապես, ԼՏՊ-ի պաշտպանները որպես գլխավոր
փաստարկ հենվում էին մի կողմից արդարացի այն հանգամանքին, որ
գործնականում ԵՊՀ-ի արևելագիտության բաժնի շրջանավարտները մեխանիկորեն
հայտնվում էին ՊԱԿ-ի տեսադաշտում: Բայց այդուհանդերձ, չգիտես ինչու նրանց
ուշադրությունից վրիպում է այն ակնառու հանգամանքը, որ ԼՏՊ-ն 1968 թ-ին է
ավարտել ԵՊՀ-ն, իսկ ՊԱԿ-ի կոնկրետ գործակալի կողմից հավաքագրվել է
1977թ-ին: Հիշեցնենք նաև, որ ԼՏՊ-ի գործով որպես «փորձագետ» ներգրավվել
էր նաև հետագայում որպես հայրենիքի դավաճան բացահայտված ՊԱԿ-ի գեներալ
Օլեգ Կալուգինը: Սակայն մենք պարտավորված բաց թողնենք այդ մանրամաներն ու
անդրադառնանք միայն Էդուարդ Հովանիսյանի «Բաց նամակ Հայաստանի նախագահին»
(տպագրված «Ազատամարտ»ում #14.1992թ օգոստոսի 11-17):

Նամակն այս բավականին լայնածավալ է և իր մեջ պարունակում է մեր
տեսանկյունից բազմաթիվ վիճահարույց դրույթներ,սակայն ներկա դիպվածում մեզ
համար հետաքրքրական են հետևյալ տողերը. «…Հիմնականում մենք բոլորս էլ
կեղտոտված ենք. ով իր անտարբերությամբ, ով ՊԱԿ-ով, ով մտածածին գիտական
աշխատանքների տպագրմամբ, ովկուսակցությունով, ով կաշառակերությամբ, ով էլ
ուղղակի մատնությամբ ,_ գրում է Էդ. Հովանիսյանը Հայաստանի նախագահ
Լ.Տեր-Պետրոսյանին,_ … Դուք չէիք կարող չկեղտոտվել, քանի որ այդպիսին էր
համակարգը: Այսօր արդարանալ ասելով, իբր չգիտեի այդ մասին, կամ իբր բոլոր
արևելագետներին էր նմանատիպ ճակատագիր սպասում` իմաստ չունի, քանզի գործի
դրվածքը բոլորովին այլ էր: ՊԱԿ –ի հաշվետվություններում նշվում է, որ
դուք խիզախորեն նռնակներ ու ականներ եք պայթեցրել և պարգևատրվել այդ
ջերմեռանդության համար: Դուք շատ լավ գիտեցել եք, թե Դուք որտեղ եք
ծառայում, ու պաշտոնական հայտարարել եք, որ պատրաստ եք ՊԱԿ-ի միջոցով`
ծառայել հայրենիքին: Բայց այդ ամենը այնուամենայնիվ հանցագործություն չէ,
քանզի այդպիսին էր ժամանակը:

Ձեր հանցագործությունն առավել քան նշանակալի է, քանի որ Դուք այն կատարել
եք ոչ թե ստիպված, այլ սեփական կամքով: Սակայն այդ հանցագործության
ակունքները պետք է փնտրել ,ոչ Հայաստանում, և ոչ Ձեր շրջապատում…
Բոլոր իրական, կամ բնական արժեքներն ունեն հոգևոր բնույթ, այդայսու էլ
ազգային արժեքներն ինչպես նաև ազգը ներկայանում են ոչ այլ ինչ, քան մեր
պատմական հոգևոր զգացողությունները:Ինչպես իրենց ժամանակին
«Դեկաբրիստները», Եվրոպայով հիացած, Պետրոս I-ի բացած «պատուհանի» ու
մասոնների շնորհիվ Ռուսաստան ներմուծեցին կործանարար գաղափարներ, այդպես
էլ Դուք, պարոն նախագահ, նույն մասոնների օգնությամբ` ամերիկանացնում եք
Հայաստանը, ինչը կործանարար հետևանքներ կունենա մեր Հայրենիքի համար:
Պատմվածքը այս հին, բայց իր օրախնդրականությունը չկորցրած պատմության,
թերևս կարելի է ավարտել հենց նույն «Ազատամարտ»ում(#25. 1993թ հուլիսի
13-19) տպագրված ԽՍՀՄ ՊԱԿ-ի նախկին գեներալ Օլեգ Կալուգինի տրված
հարցազրույցից մի մեջբերումով: Սկզբիցևեթ նշենք, որ հիմնական հարցին
Կալուգինի պատասխանը կտրական էր «Խոսել «Դաշնակցության» մասին, որպես
ՊԱԿ-ի ինչ որ զենքի, գործիքի`անհեթեթ է: Ցանկացած քաղաքական ուժ`
առավելևս այնպիսի ուժեղ և ազդու, ինչպիսին «Դաշնակցությունն» է, ունեցել
իր հետաքրքրությունները ՊԱԿ-ի հետ աշխատելու, դրանում հետապնդելով
սեփական նպատակները»: Բայց զրույցում շոշոփվել է նաև խնդրի այլ
տեսակետներ:
Զրույցի ընթացքում Համայակ Հովանիսյանը, որ հանդես էր գալիս հարցազրույց
վարողի դերում, ՊԱԿ-ի նախկին գեներալին այսպիսի հարց է ուղղում.
«…հայկական հասարակության որոշ ներկայացուցիչներ խոսում են նաև «Ղարաբաղ»
կոմիտեի անդամների վրա ունեցած ՊԱԿ-ի որոշակի ազդեցության հնարավորության
մասին: Մասնավորապես, հղում անելով ժողովրդավար(դեմոկրատ)-նախագահի
անվտանգության մասին` ապագա «ԳԿՉՊ-իստ» Կռյուչկովի ցուցաբերած սրտացավ
հոգածությունը: Վերջինս,ինչպես հայտնի է , տրամադրել էր
ժաղավրդավար-նախագահին, չնայած որ ըստ պատշաճի չպետք է բարեհաճեր նրան,
զրահապատ ավտոմեքենա`նրա անվտանգությունն ապահովելու համար: Եվ դա տեղի
էր ունեցել 1991թ-ի օգոստոսյան խռովարարությունից(путч) առաջ»: Ի
պատասխան գեներալն ընդծեց, որ ՊԱԿ-ը միշտ էլ փորձել է ձեռնածվություն
(մանիպուլայացա) անել կուսակցությունների, շարժումների ու մարդկանց հետ:
«Բանտը դրա համար շատ հարմար տեղ է… բայց, քանի որ ես չեմ տիրապետում
անհրաժեշտ տեղեկությունների, չեմ կարող` ոչ հաստատել, և ոչ էլ հերքել Ձեր
կողմից հիշատակված տարբերակը»:

Բայց հարցազրույց վարողը վճռական էր. «Ահա օրինակ, նախկինում`1990թ-ին
Հայաստանի դատախազ Վլադիմիր Նազարյանն այսօր իր հրապարակումներում
հավաստում է, որ այն ժամանակ առաջնորդների փնտրտուք էր տարվում, որոնք ի
չիք կդարձնեին Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի միացումը:Ասում են , որ
Գորբաչովը նույնիսկ ուղղակի հարցրել է Հայաստանի այն ժամանակվա
կոմունիստական առաջնորդներին. ընդունակ են նրանք դրան հասնելու: Եվ երբ
նրանք բացառեցին այդպիսի հնարավորությունը, Գորբաչովը հայատարարել է, որ
ինքը կգտնի մարդկանց, որոնք կկարողանան տիրապետել իրադրությանը»…

Այստեղ չենք կարող աչքաթող անել Համայակ Հովանիսյանի անանցողիկ
հակվածությունը` գունազարդելու «այն ժամանակվա կոմունիստական
առաջնորդների» կերպարները, քանի որ Վլադիմիր Նազարյանը հաստատապես գիտեր,
թե ինչի մասին է խոսում: Ղարաբաղյան շարժման նախաձեռնողներից մեկի` Վաչե
Սարուխանյանի հուշերով,1988 փետրվարի 25-ին Կարեն Դեմիրճյանի ու Միխայիլ
Գորբաչովի միջև կայացած հեռախոսազրույցում, վերջինս հարցնում է.

_ Իրոք այդքան ուժեղ են այդ «Ղարաբաղ» կոմիտեի տղաները?

_ Ոչ Միխայիլ Սերգեյեվիչ, բայց այստեղ կան երկուսը, որոնք իրենց
ազգայնական գաղափարներով, շատ ուժեղ ազդում են լայն ժողովրդական
զանգվածների վրա: Ու տալիս է Իգոր Մուրադյանի և Վաչե Սարուխանյանի
անունները:

_ Լավ, ձեզ մոտ է գործուղվում ընկեր Խարչենկոն` ԽՍՀՄ ԿենտԿոմի Գլխավոր
գաղափարախոսական վարչությունից, որը կոգնի փոխել առաջնորդներինև ի չիք
դարձնել բոլոր հակասովետական տրամադրվածությունները:

Եվ իսկապես, որոշ ժամանակ անց «Ղարաբաղ» կոմիտեն վերակազմվեց որպես
տխրահռչակ երկրորդ «Ղարաբաղ» կոմիտե, սկզբում Վազգեն Մանուկյանի, իսկ
հետո` Լեվոն Տեր-Պետրասյանի ղեկավարությամբ»: («Հայոց Աշխարհ»1998. Մարտի
27) Նշենք, որ այս հիշողությունները հրապարակվել են Կարեն Դեմիրճյանի
կենդանության օրոք, ավելին հեղինակը դիմել էր վերջինիս
կոչով, հերքելու ասվածը, եթե իրականությանը չի համապատասխանում:
Բնականաբար, ոչ մի պատասխան չի հետևել:

Ի միջայլոց,ժողովրդի մեջ արդեն այն ժամանակ համոզմունք էր տարածված, որ
“Ղարաբաղ” կոմիտեում այդպիսի ներդրված գործակալները չորսն են, և դրանցից
մեկը լիովին կարող էր լինել Կարեն Սերոբովիչի մոտ զինակցի` Թելման
Տեր-Պետրոսյանի փոքր եղբայր Լեվոնը, որն ինչպես այժմ արդեն
գիտենք, քաջածանոթ էր ՊԱԿ-ին:

«Հնարավոր է, որ այդ տարօրինակ ձերբակալությունը, որն արդեն Հայաստանը
պատուհասած սոսկալի երկրաշարժից հետո, երբ մարդիկ արդեն հակված էին
մոռանալու Թատերական հրապարակի հռետորների գոյությունը, և դրա հետ կապված
նրանց հետագա հերոսացումը, հենց Գորբաչովին անհրաժեշտ Հայաստանյան
առաջնորդների ձևավորման միջոցն էր: ՊԱԿ-ի աշխատաձևի ու մեթոդների
տեսանկյունից, ինչքանով տրաբանական է այս տարբերակը?» ,_ շարունակում է
հարցախույզը Համայակ Հովանիսյանը: Օլեգ Կալուգինը պատասխանում է. «Այն
լիովին տրամաբանական է հանդիսանում»:

Մենք բերեցինք այս մոռացված մեջբերումները, ցույց տալու թե ինչ միամիտ
էին մեր պատկերացումները ԼՏՊ-ի ու նրա շրջապատի վերաբերյալ այն ժամանակ,
երբ «Գոլոս Արմենիա»յի հրապարակված ստույգ տեղեկության համաձայն,
Հայաստանի նախագահն արդեն հլու-հնազանդ գործիք էր ամերիկյան հատուկ
ծառայությունների ձեռքին: Սակայն ավելի մեշ միամտություն կարծել, ինչպես
նշվեց վերևում, թե օտարերկրյա հատուկ ծառայությունները նրա վրա
վերահսկողությունը հաստատել էին, միայն նախագահի պաշտոնը ստանձնելուց
հետո:

Իհարկե, ինչ որ ուղղակի ապացույց մեր տրամադրության տակ առայժմ չկա,և
հնարավոր է որ դրանք հայտնի դառնան ոչ մոտ ապագայում: Այդայսու, եթե ի մի
հավաքենք ամենատարբեր մարդկանց անջատ-անջատ վկայությունները, օրնակի
համար Խաչիկ Ստամբոլցյանի ու մյուսների հավաստիացումները Ժ. Լիպարիտյանի
ու ԼՏՊ-ի մասոնության մասին, արտահայտած մի քանի տարի առաջ «Գոլոս
Արմենիա»յին տրված հարցազրույցում, ԼՏՊ-ի կողմից դաժանորեն հետապնդվող
տեղեկությունը` ՊԱԿ նախկին գնդապետ, իսկ ներկայումս ՀԱԿ –ում նրա մոտ
զինակցի տարածած` բանտից ազատվելուց հետո «Ղարաբաղ» կոմիտեի անդամների
այցելությունը ` «Փարիզի որոշակի շրջաններ», և շատ այլ նմանատիպ
վկայություններ, ապա խճանկարի պես կհավաքվի բավականին հստակ ու
ամբողջական պատկեր:
ինչ վերաբերվում է 3-րդ նախագահին,նա էլ 1988 թվականից ՊԱԿ-ի գործակալ է
եվ ԼՏՊ- Ի ՀՈԳԵՎՈՐ ՈՐԴԻՆ:Արդեն փաստեր կան,որ մարտի մեկը  Ս.Սարգսյանի եվ
լտպ-ի համատեղ աշխատանքի արդյունքն է:
Ցավոք սրտի, Հայաստանում, ինչքանով մեզ է հայտնի, ոչ ոք չի զբաղվում
նմանատիպ տեղեկության հավաքագրումով ու վերլուծությամբ: Մենք չենք
ուզում, նույնիսկ վախենում ենք իմանալ ճշմարտությունը մեր ոչ վաղ
անցյալի, որն էլ հենց ճշմարտությունն է մեր այսօրվա ու վաղվա մասին: Բայց
չէ որ դա հակաբնական է, և մնում է միայն ընդունել, որ սա անտարբերություն
է` ոչ մի արձագանք` հետևանք է այն տխուր հանգամանքի,, որ Սերժիկին եվ
ԼՏՊ-ին կառավորող ուժերը, կառավարում են նաև մեր հասարակության մի մասին:

 Հենրիկ Սիրականյան , Միլան



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

Suren
Jul 23, 2011 14:15


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('14210') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p>\xD5\x80\xD5\xA5\xD5\xBF\xD5\xA1\xD6\x84\xD6\x80...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p>\xD5\x80\xD5\xA5\xD5\xBF\xD5\xA1\xD6\x84\xD6\x80...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', '\xD5\x80\xD5\xA5\xD5\xBF\xD5\xA1\xD6\x84\xD6\x80\xD6\x84\xD5...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-t in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219