ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Thursday, January 15, 2009 22:10 - 6 քննարկում

Մեզ համար անհանդուրժելի է հայերեն խոսող չարագործը:



6 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

ՍՈՆԱ ԱՐՇՈՒՆԵՑԻ
Jan 16, 2009 6:27

ՀԱՅՆ ԻՐ ԱԶԳԸ ՉԻ ՈՒՐԱՆՈՒՄ
Օտար հողում ես միայնակ,
Քայլում եմ լուռ ու գլխահակ
Աչքս է առնում դեմից եկող
Լույս աչքերով մի ծե՜ր կնոջ.
Վզից կախված մի փոքրիկ խաչ
Հարցնում եմ,-
-Ո՞վ ես, ի՞նչ ազգ
ՈՒ մնում եմ արք ու զարմանք
Պատասխանն է թուրքերենով
Մի հատիկ բառ,-
- Էրմենի եմ, էրմենի եմ’
Հայ եմ ասաց.
Դողդողջ ձայնով ու շտա կամաց.
Սառսուռ անցավ իմ մարմնով
ՈՒ կրծքիս տակ սիրտս մխաց.
Հայն է խոսում թուրքերենով,
Բայց ինչու՞ ոչ հայերենով.
Սա եղեռն է լավ իմացեք.
Սիրտս այրող մի նոր Տեր-Զոր
Շարունակվում է մինչև այսօր.
Սփռել է մեզ աշխարհով մեկ.
Ներում չունի թուրքը երբեք,
Բայց քեզանից գոհ եմ Աստված,
Որ ստեղծել ես հայ արարած,
Թեկուզ մորթված ու թալանված,
Թեկուզ օտար ափեր քշված
Իրեն խաչը պատվով տարած,
Ամե՜ն ազգից բարձր կանգնած
Գոյատևման մեծ պայքարում,.
Ի՜նչ լեզվով էլ թեկուզ խոսի,
Արյան կանչն է հավերժի
Այս ծեր կնոջ երակներում.
- Հայն իր ազգը չի ուրանում:
2003թ Բրյուսել

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 0 Thumb down 0

SVETLANA
Jan 16, 2009 8:49

Ողջույններս,պարոն Քիրեմիջյան:Այսօր Հունվարի 16-ն է:ՈՒզում եմ հիշեցնել,որ երեք օր հետո՝ Հունվարի 19-ին լրանում է Հայ ազգի արժանավոր զավակ,ԱԻՄ-ի «Անկախության Բանակի» գլխավոր հրամանատար,ազգային հերոս Մովսես Գորգիսյանի մահվան 19-րդ տարելիցը:
1990 թվականի Հունվարի 19-ին,Երասխավանի մարտերի ժամանակ զոհվեց Մովսես Գորգիսյանը՝ հայ ազգի ամենամեծ քաղաքական գործիչներից մեկը,հայ ազգի ամենամեծ ու ճշմարիտ նվիրյալը,որն անվարան իր կյանքը դրեց ազգի ազատության զոհասեղանին,ինչպես դրել էր ազատության ու անկախության գաղափարների պայքարին ու հաղթանակին:
Կարծում եմ,շատերին սիրելի ու հետաքրքիր դարձած Ձեր հաղորդումներից մեկը արժե նվիրել Մովսես Գորգիսյանի անմոռաց ու լուսավոր հիշատակին հենց նրա մահվան տարելիցի կապակցությամբ:Հաղորդումը կարող եք վերնագրել այդ փառապանծ Հայորդու խոսքերով՝ «Սուգը հավերժ է,երբ պայքար չկա»:Թող նոր սերունդն իմանա և ճանաչի Մովսեսին,որը գնաց նահատակման մեր բոլորիս և այս նոր սերնդի ազատության ու անկախության համար:
Հազար փառք զոհված ու ապրող բոլոր հերոսներին:
Շնորհակալություն:
Հարգանքներով՝ Սվետլանա

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 0 Thumb down 0

ՍՈՆԱ ԱՐՇՈՒՆԵՑԻ
Jan 16, 2009 12:58

Հարգելի Հակոբ ես “ԼՈՒՅՍ ԱՇԽԱՐՀԻ” կապ-ի միջոցով ուղարկեցի
“Ով սպանեց Հրանտ Դինքին” իմ հրապարակախոսական հոդվածը, բայց
փնտրում եմ ու ոչ մի տեղ չեմ գտնում կայքէջում:

Սիրով’ Սոնա Արշունեցի

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 0 Thumb down 0

Hrayr
Jan 16, 2009 19:17

Ազգային միասնության միակ գրավականը, ըստ , Ներցեղային բարոյականով առաջնորդվելն է, երբ ազգի անդամն երը, երկրորդական համարելով կրոնական եւ քաղաքական իրենց անհ ատական համոզումները, միավորվում են Հայ լինելու հանգամանքով: Այդ եսամերժ բարոյականը յուրաքանչյուր հայից, որին անտարբեր չէ հայության ապագան, պահանջում է մեծագույն զոհողություն՝ հանուն Հայ ցեղի ու Հայաստանի գալիքի՝ զոհաբերել իր ԵՍ-ը…Գարեգին Նժդեհ
Հարգելի Լույս Աշխարհ,սիրով միանում եմ Ձեր ասածներին,և կարծում եմ ,որ Հայ Դատի արդար լուծման շարժիչ ուժ կարող է լինել Համշենահայությունը,որը կարող է հանդիսանալ Աքիլեսյան Գարշապար .Թուրքիայի համար,բայց թշնամին ավելի անկեղծ է ճշմարտությունը կեղծելուց,քանց թե Մենք Հայերս ճշմարտությունը ընդունելու գոնե….այսօր Հայատանցիներիս մեջ նախ Հայությունը պետքա արթնացնել,Հայության ճակատագրի պատասխանտվության զգացումն զգացնելու անհրաժեշտություն կա,արդեն տարանջատ վիրուսային մտածողություն կա,Հայաստանցի-Ղարաբաղցի,Կոնդեցի-Բանգլադեշցի և այլն…արդյոք քանիսն են զգում պատասխանատվություն Ցեաղասպանության Իրականության համար,քանիսն են հիշում Ավետիս Ահարոնյանին «եթե այսքան չարիք մոռանան Հայորդիք ,ամբողջ աշխարհն Հային կարդա նախատիք…»ախ ախ ախ…ախր անելիք շատ կա սիրելի ԼույսԱշխարհս,և անողներն Ձեր նշած Քաջազուն,Անվախ Հայորդի Առաջնորդներն պիտի լինեն,ինչպես Մովսես Գորգիսյանը,որն Եռագույն Վերածնեց Հայոց Աշխարհում,Անկախության Ծառի Տնկողներց էր,և Իր Կենարար Արյունով ջրեց և Հայաստանի Անկախության առաջին Զոհված Ազատամարտիկն եղավ…..և այսօր Ձեր ասածի պես,20 տարվա պատմությունն են կեղծում ,որն քթներիս առաջ է ,ուր մնաց 100,200, 1000 պատմությունը,և չհիշել Մեր Հավերժացած Հերոսներին ,նշանակում է…….
միտքս եկավ հիմա մեր օրերի Ֆիդայի Հրանդ Տինքի իմաստությունը,Լուսահոգին ասում էր,որ «Թուրքիայի համար խնդիր չէ ճանաչել Ցեղասպանությունը և դրա հետ մեկտեղ վերադարձնել որոշ Հայկական Հողեր,այլ ամբողջ խնդիրն է Թուրքիայում ստեղծված կեղծ ազգային գաղափարախոսությունը,որով կրթել մեծացրել են մի քանի սերունդ,իբր իրենք այդ հողի բնիկերն են…» և այսօր ՀամշենաՀայերս կարող են քանդել այդ Թուրքական կեղծ ազգային գաղափարախոսությունը և արդեն Ճեղքը երեվում է…
Մեզանից պահանջվում է հիշել և ապրել Մեր Հավերժացած Հայորդիների կյանքով,ինչպես Մովսես Գորգիսյան,Հրանտ Տինք և հավատալ այս խոսքերին«Մի ժողովրդի հայրենի հողը չի՛ կարող ուրիշի մնայուն Հայրենիքը դառնալ… Մնայուն Արդարության Օրենքի ուժով՝ բռնագրավված երկրամասերը միշտ էլ, վաղ թե ուշ, անցնում են իրենց պատմական տերերի ձեռքը՝ պայմանով, որ այդ վերջինի մեջ ժամանակը տկարացրած չլինի սերը, կարոտն ու պաշտամունքը դեպի Հայրենի Երկիրը…Եղի՛ր Հայ, նա՛խ Հայ,- պատգամում է Նժդեհը,- որովհետեւ Հայն իր պատմության մեջ ավելի մարդ եղավ, քան Հայ մարդ, եւ, այդ իսկ պատճառով, նրա ողբերգությունը եղավ անօրինակ…»
Հերոսներն չեն մեռնում ,այլ հազարապատկվում են.եթե կրում ենք Նրանց Մեր մեջ

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 0 Thumb down 0

Hrayr
Jan 16, 2009 19:33

ԸՆԿԱԾՆԵՐԸ

Կռիվներում ընկան նրանք.
Ամեն մեկը՝ մի տան ճրագ,
Ամեն մեկը՝ մի մոր որդի,
Ամեն մեկը՝ մի աղջկա
Երազանքը անապական,
Կնոջ՝ սերը, հոր՝ ապագան…
Ամեն մեկը՝ անգիր մի վեպ,
Ամեն մեկը անգին մի կյանք…

Ամեն մեկը ընկան ա’յլ կերպ.
Մերթ՝ ջրի մեջ, մերթ՝ հողի տակ,
Մեկը`սրով, տասը՝ հրով.
Մեկը՝ արդեն հայտնի հերոս,
Տասը՝ հերոս դեռ չդարձած,
Մեկը՝ իր մոր արցունքներով
Թաց նամակը դեռ չընթերցած,
Տասը՝ նամակ սպասելիս,
Կարոտելիս, երազելիս…

Բայց զոհի’ պես չընկան նրանք:
Ընկան նրանք իբրև մարտի’կ,
Ընկան նրանք իբրև մարդի’կ,
Որ սովոր են մահը վանել
Իրենց կյանքով՝ հանուն կյանքի,
Որ սովոր են զրկանք տանել՝
Ընդդեմ ցավի ու զրկանքի.
Որ պատրսատ են հանուն սիրո
Սիրուց առնել ատելու թափ.
Եվ անպարտ են ատելությամբ:
Որ հզոր են հենց այդ սիրով.
Զոհի’ նման չընկան նրանք:
Ընկան նրանք իբրև մարտի’կ,
Որ փուլ չգա էլ ապարանք,
Խաղաղ մնա ամեն երդիկ,
Եվ ծխանի ծուխը բարակ
Վե’ր բարձրանա պրա՜կ-պրա՜կ,
Քամուց թերթվի լուրթ երկնքում.
Որ էլ ոչ մի ընտանիքում
Անտերացած ոչ մի աթոռ
Չաղաղակի դատարկությամբ
Թեյի ժամին, ճաշի պահին.
Որ արկերի դղրդոցին
Ու հրդեհի ահեղ բոցին
Փոխարինեն արծաթ բահի
Զրնգոցը երկնքի տակ
Եվ կարոտի շշուկը տաք:

Նրանք ընկան կռիվներում,
Բայց ապրում է հոգին նրանց
Ապրողների հոգիներում.
Չի’ մեղմացել ցավը կրած,
Ատելությո’ւնը փրփըրած
Եվ հաղթության տե’նչը խորին՝
Ի գիտություն ա’յն բոլորի,
Որ նայում են շիրմին նրանց
Միայն իբրև մի բլուրի,
Որ հարթվում է կամաց-կամաց, –
Անմիտի պես մոռանալով,
Որ եթե չար թշնամու դեմ
Ապրողները իրենց ուժով
Ու զենքով են անպարտելի,
Ընկածները իրենց հուշո’վ,
Վրեժո’վ են սարսափելի…

Մովսես Գոգիսյանի և Բոլոր Ընկածների Հիշատակն Վառ Մնա Մեր Սրտերում…
դիտեք խնդրում եմ http://www.memocast.com/mediadetails.aspx?id=108885

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 0 Thumb down 0

Hovik
Jan 18, 2009 0:35

Հային բնորոշ հումոր :)

The angel Gabriel came to the Lord and said “I have to talk to you. We have some Armenians up here in heaven that are causing problems. They’re swinging on the pearly gates, my horn is missing, they are wearing Dolce and Gabanas instead of their white robes, their dogs are riding the chariots, and they’re selling their halos to people for discount prices. They refuse to keep the stairway to Heaven clear, since they keep crouching down midway eating sunflower and pumpkin seeds all over the place. Some of them are walking around with just one wing!” The Lord said, “Armenians are Armenians. Heaven is home to all my children. If you want to know about real problems, call the devil.”

The Devil answered the phone, “Hello? Damn, hold on a minute.” The Devil returned to the phone, “OK I’m back. What can I do for you?” Gabriel replied, “I just wanted to know what kind of problems you’re having down there.” The Devil said, “Hold on again. I need to check on something.” After about 5 minutes the Devil returned to the phone and said, “I’m back. Now what was the question?” Gabriel said, “What kind of problems are you having down there?” The Devil said, “Man I don’t believe this…….Hold on.” This time the Devil was gone 15 minutes. The Devil returned and said, “I’m sorry Gabriel, I can’t talk right now. Those damn Armenians have extinguished the fire and are trying to install air conditioning! !”

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 0 Thumb down 0

Գրեք Ձեր կարծիքը

ՀՂՈՒՄՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ

- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:

Գրառում կատարելուց հետո ստուգեք Ձեր էլ–փոստարկղը (Inbox եւ Spam) հավելյալ գործողությունների համար.

Comment



` 1 2 3 4 5 6 7 8 9 0 - = Back
TAB q w e r t y u i o p [ ] \
Caps a s d f g h j k l ; ' Enter
Shift z x c v b n m , . / Shift
Ctrl Alt   Alt Ctrl

Միացնել հայերենը

*