ԱՄԵՆՕՐՅԱ ԼՐԱՀՈՍՔ - Հեղինակ՝ . Friday, June 17, 2011 22:52 - 1 քննարկում

Այս հարցերը պետք է ուղղել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազա՜տ դեսպաններ Արա Աբրամյանին և Շառլ Ազնաուրին:

Ինչո՞վ Թուրքիան և Ադրբեջանը կարողացան կաշառել կամ վախեցնել ՅՈՒՆԵՍԿՕ-ին

Ինչո՞վ Թուրքիան և Ադրբեջանը կարողացան կաշառել կամ վախեցնել ՅՈՒՆԵՍԿՕ-ին 

16 հունիսի 2011 – 21:44 AMT

PanARMENIAN.Net – Թուրքիան և Ադրբեջանն օգտագործում են ցանկացած հնարավորություն, որպեսզի առաջ տանեն իրենց միանգամայն «կասկածելի» ճշմարտությունը Հայաստանի և նրա հետ կապված ամեն ինչի մասին: Վերջին օրինակը ՅՈՒՆԵՍԿՕ-ում բացված «Խաչքարերի արվեստ» լուսանկարչական ցուցահանդեսում տեղ գտած միջադեպն է: Ցուցահանդեսի բացման օրը ոչինչ չկասկածող այցելուներին տհաճ անակնկալ էր սպասում. յուրաքանչյուր խաչքարի տեղանուններով վահանակներն առանց բացատրությունների հանվել են կազմակերպիչների կողմից: Լուսանկարների տակ տեղադրվել են միայն դրանց տարեթվերը: Հանվել է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի դրոշը, որն ամրացված է եղել Հայաստանի դրոշի կողքին:

Ինչպես միանգամայն արդարացի նշել են «Հայ Դատի» ֆրանսիական գրասենյակում այս միջադեպը հերթական անգամ ցույց տվեց դրան ադրբեջանա-թուրքական միջամտությունը պետական մակարդակով: Ընդ որում, հայ համայնքն արդեն խոստացել է համապատասխան արձագանք տալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի «քաղաքակիրթ վանդալիզմին»:

Չի բացառվում, որ այդ կերպ Հայաստանի հարևանները վրեժ են լուծել այն բանի համար, որ 2010թ. նոյեմբերին ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի անդամ պետությունների միջկառավարական կոմիտեի 5-րդ նստաշրջանը որոշեց «Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության» ցանկում ընդգրկել Հայաստանի Հանրապետությունը` իր Symbolism and craftsmanship of Khachkars, Armenian cross-stones («Խաչքարի խորհուրդը և խաչքարագործությունը. հայկական խաչքարեր») ոչ նյութական մշակութային արժեքի հայտով, որը ներկայացնում է խաչքարի ծագումնաբանությունը, զարգացման ժամանակագրությունը, հորինվածքը, պատկերագրությունը, ազգային պատկերացումները, ժողովրդի կյանքում խաչքարի դերակատարությունը, գործառույթները, դրսևորման ձևերը, ինչպես նաև ժամանակակից խաչքարագործության զարգացումները:

Գաղտնիք է մնում, թե ինչ պատահեց կես տարի առաջ, և ինչու ՅՈՒՆԵՍԿՕ-ն, որը 2010-ի նոյեմբերին արհամարեց ադրբեջանական հիստերիան, այժմ դրան հակառակ է գործում: Այս ինչո՞վ կարող էին Հայաստանի հարևանները կաշառել կամ վախեցնել ՅՈՒՆԵՍԿՕ-ին:



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

misak
Jun 18, 2011 4:36

Արա Աբրաահամյանի կողմից , եերբեք, հզոր ազգային ծրագրի իրականացում, հաայության համար , ես չեմ տեսել ու լսել, կոմսոմոլ հիշեեցնող՝ մեղալ կախող է :
Ազնավուրնել գազն անցած, անպտուղ ծերուկ է: Փառասիրության վայելքների մեջ են վեր նշված անունները : Դրանց տեսակը հայության մեջ ցավոք գերակշռող մասն է կազմում ::

Իսկ այսօր հայությունը կարիք ունի հզոր անհատների :
Այսօրվա «հեղինակությունների » հետևից գնալը զուր , ժամանակի վատնում է ու վտանգավոր:

23 տարի, ամեն օր կորցնում էնք անվերադարձ ,
1- ին դեմքից սկսա բոլոր հարթոություններում պ ա ր տ վ ա ծ էնք :

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 0 Thumb down 0

Գրեք Ձեր կարծիքը

ՀՂՈՒՄՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ

- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:

Գրառում կատարելուց հետո ստուգեք Ձեր էլ–փոստարկղը (Inbox եւ Spam) հավելյալ գործողությունների համար.

Comment



` 1 2 3 4 5 6 7 8 9 0 - = Back
TAB q w e r t y u i o p [ ] \
Caps a s d f g h j k l ; ' Enter
Shift z x c v b n m , . / Shift
Ctrl Alt   Alt Ctrl

Միացնել հայերենը

*