Սոնա ԱՐՇՈՒՆԵՑԻ - Հեղինակ՝ Admin. Saturday, January 10, 2009 23:32 - 2 քննարկում
ԳԻՏԵ՞Ք, ԱՅՍՏԵՂ ԵՆՔ
Հարգելի հայրենակիցներ, եթե ձեզ հետաքրքրում է համշենահայության մասին
գիտական հետազոտություններ, կամ համշենահայ երգի տեքստեր, գրեք ինձ, ես կուղարկեմ ամբողջական ուսումնասիրություն Համշենահայության մասին:
Ահա մի հատված.
Յոթը դար գոյատևած Համշենի գրեթե անկախ հայկական իշխանությունը ԽՎԻ դարում հայտնվում է Օսմանյան կայսրության ենթակայության տակ։ 1555թ. Ամասիայում թուրք-պարսկական հաշտության պայմանագրի կնքումից հետո օսմանյան իշխանություններն Արևմտյան Հայաստանի գավառներում սկսեցին իրականացնել բռնի մահմեդականացման քաղաքականու թյուն՝ բնակչության ըմբոստ ոգին կոտրելու, նոր գրավված այդ երկրամասերը վերջնականապես հպատակեցնելու և յուրացնելու հեռագնա նպատակով։
Այս տարածագոտում կրոնափոխության ալիքները տարբեր դարերում ունեցել են իրենց մակընթացություններն ու տեղատվությունները: Համշենի գավառը մինչև ԽՎԻԻԻ դարի վերջերը կարողացել է պահպանել իր ազգային դիմագիծը՝ լեզուն, հավատքը, սովորույթները։ Սակայն ԽՎԻԻԻ դարի առաջին քառորդը Համշենի, Սև գետի (Սյուրմենե) և հարակից գավառների հայության համար մահմեդականացման հզոր ալիքներին դիմագրավելու բուռն ժամանակաշրջան էր: Նրանց մի մասը ստիպված էր ընդունել մահմեդականություն, որոշ դեպքում՝ առերես։ Շատերն էլ դիմել են փախուստի՝ թաքնվելով Տրապիզոնի և Սամսունի (Ջանիկի) անտառներում ու քարանձավներում։ Որոշ հատվածն էլ սփռվել է Ճորոխի ավազանում և Սև ծովի առափնյա շրջաններում։ Համշենահայերի բռնի մահմեդականացման քաղաքականության փուլերին, նպատակներին և հետևանքներին մենք անդրադարձել ենք մեր նախորդ հոդվածում։
Օսմանյան կայսրության ձուլողական քաղաքականությունը ընթանում էր բռնի և տարաբնույթ ձևերով կրոնափոխության, ինչպես նաև լեզվական ասիմիլյացիայի միջոցով։ Հասկանալով լեզվի էթնոտարբերակիչ դերը, օսմանյան իշխանությունները խիստ կարևորում էին կայսրության լծի տակ գտնվող ժողովուրդներին թրքախոս դարձնելը՝ ամբողջականացնելով նրանց ձուլման գործընթացը: Այդ էր պատճառը, որ ուրացյալ հայերին արգելվում էր հայերեն խոսել, հակառակ դեպքում, ինչպես ստորև կտեսնենք, նրանց սպասվում էին ծանր պատիժներ։
Օսմանյան կայսրության այս քաղաքականությունից զերծ չի մնացել նաև հայոց Համշեն գավառը։ Ինչպես գրում է Պ. Թումայանցը, մոլլաները, ճնշում գործադրելով, արգելում էին հայերեն խոսել. «Գարատէրէի քանի մը հազար ընտանիքն նոյնպէս և Համշէնի ամենքն ալ մահմեդական եղած և քրիստոնէութեան ամէն նշան կորուսած են. միայն ազգային գաւառական բարբառը իբրև մայրենի սեպհական լեզու զուտ պահած են և ամենն ալ ցարդ կը գործածեն, սակայն այս մասին բաւական նեղութիւն կը կրեն իրենց մոլլաներէն, որոնք տասներկու տարիէն իվեր երբ քանի մէ ընտանիք ասոնցմէ վերստին քրիստոնեայ եղան, հայ լեզուն արգելել կը ջանան և եօթը հայերէն բառը մուսուլմանի մը համար հայհոյութիւն մէ ըսելով՝ ժողովուրդը կը գաղթակղեցընեն ու կը վախցնեն»։ Ս. Հայկունին այս առիթով պատմում է, որ 1840 թ. Համշենում և Սև գետում թուրք մոլլաները դարձյալ մեծ ճնշումներ էին բանեցնում, «որ այլևս հայերէն չխոօսին. «Հայերէն եօթը բառը մի հայհոյութիւն է» ասացին, մօլլաները տնէ տուն մտան, ստիպեցին հայերէն խօսիլն արգիլել, կանայք նեղ մնալով քանի գիւղերից փայտի հարուածներով արտաքսեցին զմօլլաներն, իսկ այր մարդիկ երկիւղ կրելով թէ կոտորած առաջ պիտի գայ, կը հաւաքուին իրենց աղայի մօտ, ուր որոշում կանեն թէ ով որ հայերէն խօսի, իրենց աղային հինգ ոչխար տուգանք տայ»։
Մահմեդականացված համշենահայերը նույնպես չխուսափեցին բռնություններից։ 19-րդ դարի ամբողջ ընթացքում և 20-րդ դարի սկզբում նրանց հալածում էին հայերեն (Համշենի բարբառով) խոսելու համար։ Անգամ իսլամացումը համշենցիներին չէր փրկում ֆիզիկական ոչնչացումից։ Քանի դեռ նրանք շարունակում էին խոսել հայերեն, համարվում էին անհուսալի տարր և մշտապես գտնվում էին սպառնալիքի տակ։ Ինչպես վկայում է Ղրղըզստանի Կըզլ-Կիյա քաղաքում բնակվող աքսորյալ մահմեդական համշենցի Դուրսուն Կարաբաջակօղլին, Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին իր ազգականները, ցանկանալով հեռու մնալ արհավիրքներից, ընտանիքով որոշում են մեկնել Կոստանդնուպոլիս, բայց նավի վրա հայերեն խոսելու պատճառով թուրքերը նրա ողջ ընտանիքը մորթում են և նետում ծովը։ Ըստ Կարաբաջակօղլուի, թեև այդ ժամանակ նա փոքր էր, բայց ինքն ու գյուղի իր հասակակից երեխաները շատ լավ հասկանում էին, որ հայերեն խոսելը վտանգավոր էր, սակայն այլ լեզու չգիտեին։
Գրավոր այս փաստերն արժեքավոր նյութ են մատուցում ոչ միայն հայ բանահյուսությանը, այլև բարբառագիտությանը։ Դրանց միջոցով կարելի է պարզել կրոնափոխ համշենցիների և Սև ծովի հյուսիսային ափերին հաստատված քրիստոնյա համշենահայերի խոսվածքների հնչյունական, քերականական և բառապաշարի ընդհանրությունները, շեղումներն ու տարբերությունները և պատկերացում կազմել նրանց այսօրվա լեզվավիճակի, ինքնության պահպանման մասին։
ՀԱՄՇԷՑՈՒ ԽԱՂ
ՔԻՄԱՆԱ՞Ք ԹԱ, ՀՕԶԱ ԻՔ
Մէգ քէդի մէ ջօթին իք, մէգ արդի մէ նապրին,
Մէգ սարի մէ քէլխին իք, մէգ լէրի մէ փօսին,
Ցէն ցքիք ուք, գօնչիք ուք, խօսիք ուք,
Մարիգ, դադիգ, քուրիգ, յարիգ,
Դուն ունիք, թուր ունիք, փօն ունիք,
Ձօվ ունիք, սար ունիք, լէր ունիք,
Սէրդօուզ սէրդէրդիյուզ ջօմփա ունիք։
*
Նույնը արևելահայերենոով
*
ԳԻՏԵ՞Ք, ԱՅՍՏԵՂ ԵՆՔ
Մենք մի գետի եզրին ենք, մեկ արտի ծայրին,
Մենք մի սարի գլխին ենք, մեկ լեռան հարթավայրում,
Ձայն ենք տալիս, երգում ենք, խոսում,
Մայրիկ, հայրիկ, քույրիկ, յարիգ,
Տուն ու տեղ ունենք, գործ ունենք,
Ծով ունենք, սար ունենք, լեռ ունենք,
Մեր սրտերից ձեր սրտերը ճամփա ունենք։
Այս աշխատությունն ինձ է ուղարկել Արմեն Այվազյանը. այն իր տիկնոջ’ Լուսինե Սահակյանին գրչին է պատկանում: Շատ գնահատելի աշխատություն է:
բավական ծավալուն: Ես մի փոքր հատվածն եմ ձեզ հրամցնում:
Սիրով’ Սոնա Արշունեցի-Բրյուսել
2 քննարկումներ
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
———————————-
“Ո՞վ սպանեց Հրանտ Դինքին” հոդվածը ես գրել եմ Հրանտ Դինքի սպանությունից
անմիջապես հետո: Անգլերեն թարգմանվելուց հետո էլեկտրոնային փոստով ուղարկեցի
Ամերիկյան, Բրիտանական, ֆրանսիական, թուրքական թերթերին, լրագրողներ առանց
սահմանի, շատ կոնգրեսականների, ու անգամ Բուշին: ՈՒնեցա շատ արձագանքներ:
Իսկ այս տարի իմ մեջ միտք ծագեց թարգմանել ֆրանսերեն ու գերմաներեն լեզուներով
ու տպագրել գրքույկ, որ շատերին հասանելի լինի իմ “Բաց նամակի” բովանդակությանը:
Գրքույկի 4 լեզուներով տպագրությունն ունի նաև նպատակային բնույթ. ուղարկել
կոնգրեսականներին, Եվրոխորհրդարանականներին, բոլոր այն պետությունների
խորհրդարաններին, որոնք դեռ չեն ընդունել Ցեղասպանության իրողությունը ու անգամ ուղարկել Թուրքիա:
Հիմա, երբ ամբող աշխարհը կախվածություն ունի էլեկտրոնային հաղորդամիջոցներից’
համակարգիչից, անհավանական է, որ մեր գիտնականների կամ պատմաբանների Հայոց Մեծ
եղեռը հաստատող հաստափոր գրքերը’ ուսումնասիրությունները, բացահայտումները ընթերցվեն , որոնք նախ
ժամանակատար են ընթերցելու համար ու երբեմն էլ անհասանելի’ չթարգմանված լինելու պատճառով,
հավաստիացնում եմ, որ նրանք հետին պլան են մղված. Ինչու՞ է այն կարծիքը ձևավորվել, թե
օտար ազգերը բացում, կարդում, կամ ուսումնասիրում են, թե իրականում ի՞նչ է կատարվել օսմանյան
կայսրությունում 1893-1923թթ..հայերի հետ: ՈՒստի’ այս ի նկատի ունենալով, իմ հաստատ համոզմամբ
այս փոքրածավալ, որն ընդամենը 32 էջից է ու կարդացվում է մի շնչով,
րոպեների ընթացքում, և ընթերցողին տալիս է համոզիչ ու մեծ ինֆորմացիա’ անասելի էֆեկտ կունենա.
հոգեբանորեն կներգործի ընթեցողի վրա ու կողմնորոշվելու ավելի լայն հնարավորություն կտա:
Կարծում եմ պետք է լինենք հետևողական ու չանտեսենք նման հնարավորությունը: Ամերիկայի “հայ-դատի”
գրասենյակին ուղղված իմ նամակները մնում են անարձագանք: Երբ Թուրքիան “Թայմսով”
CD-ներ է տարածում, իր սուտն է հրամցնում, մոլորեցնում աշխարհին,
ինչու՞ մենք մեր ճիշտը չենք ներկայացնում բրոշյուրի տեսքով: Լոբբիստական աշխատանքի համար այս
գրքույկը ոսկե բանալու հաջողություն կբերի. ես կանխազգում եմ:
Ես 1965թ. 17 տարիս չբոլորած, Սովետական կարգերի օրոք թռուցիկներ էի տարածում, անտեսելով ամեն
կարգի վտանգ. թղթի վրա նկարում էի Մասիսները, մի քառյակ իմ բանաստեղծությունից.
* * *
Մասիսն է եղել մեր տանջանքների,
Հառաչանքների լուռ, անխոս վկան,
ՈՒ հիմա որպես շեփոր ռազմի
Ժամն է, որ գցի լռության չադրան…
* * *
ներքևում ստորագրում. “Հայ փրկության կոմիտե”, երբ այդ կոմիտեն ես էի միայնակ: Սա է իմ պայքարելու ոճը:
Ինձ թվում է, թե ես “հայ-դատի” նվիրյալ եմ իմ ծնված օրից ու կպայքարեմ
մինչև իմ վերջին շունչը’ մինչև հաղթանակ:
ԱՍՏՎԱԾ ՊԱՀԱՊԱՆ ՄԵՐ ԱԶԳԻՆ
Գրքույկը ‘ “Բաց նամակ քաղաքակիրթ մարդկությանը” քննադատություն է
աշխարհի այն երկրներին, որոնք իրենց շահադիտական նկրտումներից ելնելով,
մերժում են Հայոց մեծ եղեռնի իրողությունը. հաճոյանում , քծնվում ու արջի ծառայություն
են մատուցում Թուրքիային:
Քննադատություն է ոչ միայն ցեղասպան Թուրքիայի հայատյաց
քաղաքականությանը, այլ Մ.Ա.Կ.-ին, Ամերիկայի միացյալ նահանգներին…ովքեր իրենց կարգելով աշխարհի ջահակիրներ.
դեմոկրատյայի , ազգերի իրավահավասարության,
ժողովրդավարության քարոզչներ, իրականում այդ կեղծ կարգախոսների քողի տակ թաքնված,
իրենց սև գործն են անում. փոքր ազգերին զրկելով ինքնորոշվելու,
բարձրաձայնելու, դատապարտելու, պահանջելու պատմական արդարությունը վերականգնելու
իրենց արդար իրավունքներից.
նպաստում են, որ ուժեղը քայլի հաղթական … իրենց այդ կեցվածքով դառնում են մեղսակիցը աշխարհում տիրող
բոլոր անպատժելիությաններին, անարդարություններին, արյունահեղություններին…
Իմ այս’ “Ո՞վ սպանեց Հրանտ Դինքին” հրապարակախոսական հոդվածը, որը բաց նամակ է
ուղղված քաղաքակիրթ մարդկությանն, աշխարհին, նպատակ է հետապնդում գրքույկներից տրամադրել Մ.Ա.Կ.-ին,
Ամերիկայի Կոնգրեսականներին, Եվրոխորհրդարանականներին և այն խորհրդարաններին,
որոնք դեռ չեն կողմնորոշվել իրենց վճռական խոսքն ասելու , դատապարտելու ինչպես
Հայոց Մեծ եղեռնի իրողությունը , այնպես էլ Հրանտ Դինքի եղերական սպանությանը:
Վստահ եմ, որ իմ “Բաց նամակը” կարդացող յուրաքանչյուր անհատ
ազնիվ կլինի իր խղճի ձայնի հետ.
կօգնի քաղաքական այրերին ձերբազատվելու, մաքրագործվելու ու սերունդներին
փոխանցելու Հայոց Մեծ եղեռնի իրական պատմությունը, մերժելով ի շահս յուր սրբագրած
թուրք պատմաբանների ստով ու կեղծիքով շախաղված,
խեղաթյուրված, ուրացումներն ու ժխտումները …
ինչպես դա արեցին Օրհան Փամուքը, Թաներ Աքչամը, Էլիֆ Շաֆաքը…
Փառք ու պատիվ նրանց, ովքեր անտեսելով սեփական անձի անվտանգությունը,
կոտրեցին երկաթյա կապանքները. կարողացան թուրք ժողովրդին բարձրաձայնել
օսմանյան կայսրությունում պետականորեն ծրագրված 1,5միլ.
անմեղ հայ նահատակների մասին ճշմարտությունը ,
որին հասնելու պայքարի ճանապարհին նահատակվեց Հրանտ Դինքը
Թող այս գրքույկս դառնա այն թալիսմանը, այն ոսկե բանալին, որ
կբացի արդարության դռները, որ Տեր-Զորում հանգչող, աշխարհից արդար դատաստան
հայցող մեր բոլոր նահատակների հոգիները խաղաղ ննջեն:
ՀԱՐԳԱՆՔՆԵՐՈՎ’ ԳՐՈՂ ՀՐԱՊԱՐԱԿԱԽՈՍ’ ՍՈՆԱ ԱՐՇՈՒՆԵՑԻ-ԲՐՅՈՒՍԵԼ
Գրքույկներից մեծ քանակություն հանձնվելու է Ցեղասպանության
Տուն-թանգարանին, որ ապրիլի 24-ին բաժանվի թանգարանի այցելուներին.
հատկապես’ օտար այցելուներին:
Իսկ գրքույկի էլեկտրոնայն տարբերակն արդեն ուղարկված է հարյուրավոր
մեր հայրենակիցների, ինչպես Ամերիկյան, Բրիտանական, ֆրանսիական…
այնպես էլ Թուրքական հեղինակավոր թերթերի:
Կարդացողի Հավանություն՝
0
0
Գրեք Ձեր կարծիքը
ՀՂՈՒՄՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ
- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:
- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:
- ՊԱՏՄԱԳՐՈՒԹՅԱՆ ԽԱՐԱՄԻՑ ԿՈՐԶՎԱԾ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ…
- Իսկ դու ի՞նչ ապագա ես նախընտրում զավակներիդ .
- Կենտրոնի Պետոն լավ չխաղա՞ց Ծոմակի դեմ…
- Էշն ինչ գիտի՜, նուշն ի՞նչ է…
- Բռեզենտով լավ փաթաթվեք, որ կարդալիս չփշաքաղվեք: Դու մի ասի «Պոնչոն» ոչ միայն «նժդեհական» է, այլև «քրիսոտնյա-ավետարանական» (կռիսոտնյա-ավետարանական)…
- Հարգելի, մեծապատիվ նախկին բոլշևիկ-մենշևիկներ, տռոցկիստ-ստալինականներ, կոմունիստ-հհշականներ:
- Գալո՛ւստ, քաղաքականությունը թող ու պրոստատդ բուժի, աչքերիցդ երևում ա…
- Արդարությունը Զոլյանի թիկունքին է…
- Բա որ ասո՞ւմ էինք Սասուն ջան «Պապիկը» DIY կլուբի անդամ ա, չէիր հավատում…
- Թուրքիայում քրիստոնյաները որպես հարևան 10 տոկոսով ավելի ցանկալի են՝ քան հրեաները:
- «Հայրենիք» ակումբը լույս է ընծայել Գևորգ Հովհաննիսյանի «Հայոց Տերերը» աշխատությունը…
- Մեր ինչի՞ն է պետք Ղարաբաղը…
- Վիշապի Կարկատանով Կարմիր գլխարկը և տատիկի կարկանդակը:Նամակ Լույսաշխարհին:
- ՀԱՄԱԿԱՐԳՎԱԾ ԴԱՎԱԴՐՈՒԹՅՈՒՆ (Part-4)
- ПРОЦВЕТАНИЕ: готова ли к нему Земля? (FILM)
- Զգուշացեք լեզվի և շրթունքի վրա մետաղյա գնդիկներ ունեցող մուտանդներից: Հեռու պահեք ձեր ջահելներին “գնդիկավոր” -ներից:
- Հանձնարարականներ «Ազատ, Անկախ Հայաստանին» Եվրոպական ԿՐԵՄԼԻՑ…
- ՀԱՄԱԿԱՐԳՎԱԾ ԴԱՎԱԴՐՈՒԹՅՈՒՆ (Part-3)
- Դավիթ Ամալյան.- Ես դեմ եմ բոլոր կուսակցություններին, ինձ համար կարևոր են մարդկային հատկանիշները:
- Ես դեմ եմ հանրային տեսարանների ցուցադրմանն ու համասեռամոլների պրոպագանդմանը:
- Կոտորածներից փրկված հայուհին Թուրքիայից ներողություն է պահանջում
- ՀԱՄԱԿԱՐԳՎԱԾ ԴԱՎԱԴՐՈՒԹՅՈՒՆ (Part-2)
- 14.05.2012 – “ԻՆՉ ՏԵՍԵԼ ԵՆՔ` ՆՐԱ ՕՐՈՔ ԵՆՔ ՏԵՍԵԼ” /Նոր տեսանյութ/
- ԳԻՐՔ, ՈՐԻ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԻԱՍԹԱՓԵՑՐԵՑ…
- ՀԱՄԱԿԱՐԳՎԱԾ ԴԱՎԱԴՐՈՒԹՅՈՒՆ (Part-1)
- …это преступление в государственном масштабе.
- ԿԸՀ-ն հրապարակել է մեծամասնականի վերջնական արդյունքները
- Ինչպես հանրահայտ երգում է ասվում` То ли ещо будет, то ли ещо будет ой, ой, ой…
- Մոսկվայում կնքված զինադադարի պայմանագիրը տապալված փաստաթուղթ է. Կոմանդոս
- ԱՐԵՎԱԾԱԳ ՎԱՆԱՁՈՐԻ՞Ց: Նոր Ազգային Ժողովը կունենա մեկ ԻՍԿԱԿԱ՞Ն պատգամավոր: Բացառություն, որը կարող է դեռ հույս ներշնչել:
- Երգչուհին մեղավոր չէ, Ստամբուլը գ7երի շքերթների քաղաքն է, գայթակղություններով լի…
- ՆԱԽԱՆՇԱՆ. Իշխանությունները կպայթեն ինչպես հրապարակի փուչիկները, քանի որ կապեկչի են, ագահ, անկազմակերպ…
- Հավերժական Հայ` Նարեկ Գազազյան (քանոն):
ԱԶԱՏ ԽՈՍՔ - May 18, 2012 5:10 - 1 քննարկում
Կենտրոնի Պետոն լավ չխաղա՞ց Ծոմակի դեմ…
More In ԱԶԱՏ ԽՈՍՔ
- Գալո՛ւստ, քաղաքականությունը թող ու պրոստատդ բուժի, աչքերիցդ երևում ա…
- Բա որ ասո՞ւմ էինք Սասուն ջան «Պապիկը» DIY կլուբի անդամ ա, չէիր հավատում…
- Մեր ինչի՞ն է պետք Ղարաբաղը…
- …это преступление в государственном масштабе.
- Ինչպես հանրահայտ երգում է ասվում` То ли ещо будет, то ли ещо будет ой, ой, ой…
ԱՆՑՈՒԴԱՐՁ - May 18, 2012 17:35 - չքննարկված
Իսկ դու ի՞նչ ապագա ես նախընտրում զավակներիդ .
More In ԱՆՑՈՒԴԱՐՁ
- Բռեզենտով լավ փաթաթվեք, որ կարդալիս չփշաքաղվեք: Դու մի ասի «Պոնչոն» ոչ միայն «նժդեհական» է, այլև «քրիսոտնյա-ավետարանական» (կռիսոտնյա-ավետարանական)…
- Հարգելի, մեծապատիվ նախկին բոլշևիկ-մենշևիկներ, տռոցկիստ-ստալինականներ, կոմունիստ-հհշականներ:
- Արդարությունը Զոլյանի թիկունքին է…
- Զգուշացեք լեզվի և շրթունքի վրա մետաղյա գնդիկներ ունեցող մուտանդներից: Հեռու պահեք ձեր ջահելներին “գնդիկավոր” -ներից:
- ՆԱԽԱՆՇԱՆ. Իշխանությունները կպայթեն ինչպես հրապարակի փուչիկները, քանի որ կապեկչի են, ագահ, անկազմակերպ…
ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ - May 9, 2012 9:28 - 2 քննարկում
Армянские диаспоральные организации в России – основные причины маргинализации
More In ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Обращение к христианам
- Դեմոնոկրատիա. Մարդկության հակաաստվածապետական փուլը
- Jews, Zionists Behind Armenian Genocide Holocaust…
- За xолокост-геноцидом Армян стоят сионисты.
- Священный Арарат: Обиталище Богов

Ո՞վ ՍՊԱՆԵՑ ՀՐԱՆՏ ԴԻՆՔԻՆ
(Բաց նամակ քաղաքակիրթ մարդկությանը)
==========================================================
Կարծում եմ շատերին է հուզում այս հարցը՝ Ո՞վ սպանեց Հրանտ Դինքին…
ամեն ոք յուրովի է բացատրություն փնտրում, բայց կարծեմ
այս հարցին պատասխանելու համար պետք չէ լինել
քաղաքագետ, լրագրող, մեկնաբան, դիվանագետ կամ… Հրանտ Դինքը
դարձավ Թուրքական կառավարության մերժողական, ուրացման քաղաքականության
զոհը, իսկ եթե ավելի խորը ուսումնասիրենք ու բացենք փակագծերը, ես
կասեի նա դարձավ աշխարհի ստոր, կեխտո, անարդար ու կողմնապահ
խաղի զոհը: Նա պատկանում էր մարդու այն տեսակին, որ չէր տառապում
մորթիապաշտության բարդույթով, ազատ էր իր տեսակետներն հրապարակայնորեն
արտահայտվելու, իրերն իրենց անունով կոչելու, պայքարում էր, որ Թուրքական
կառավարության կողմից Հայոց ցեղասպանության փաստը աշխարհին ու
սեփական ժողովրդին խեղաթյուրված չներկայացվեն: Թուրքական կառավարությունը
չդիմացավ Հրանտ Դինքի “Հայոց ցեղասպանության” հիմնավորված, առանց
ավելորդ բարդությունների, հստակ ձևակերպված ցեղասպանության ՀՐԱՆԴՅԱՆ
բանաձևին. (Հրանտ Դինք. մի ժողովուրդ, որ 4000 տարի ապրել է
իր հարազատ հողի վրա, այդ ժողովրդին թեկուզ օսկե օդանավերի մեջ
դնես ու ապահով տեղափոխես մեկ ուրիշ վայր, դարձյալ դա ցեղասպանություն
է, քանզի այդ ժողովրդին արմատեն կտրած են, էլ չեմ ասում 1,5միլլոն
անմեղ մարդկանց գազանաբար ոչնչացումը ): Սա մի բանաձև է, որ
քննարկումների կարիք չունի ու ոսկորի նման կանգնել էր Թուրքիայի
կոկորդին, ուստի նա անցանկալի էր Թուրքական կառավարության համար,
հետապնդման մեջ 301 հոդվածով, որը Դամոկլյան սրի նման կախված էր ոչ միայն
Հրանտ Դինքի գլխին, այլ նաև թուրք գրող Օրհան Փամուքի, էլիֆ Շաֆաքի,
պատմաբան Թաներ Աքչամի, ամերիկացի ակադեմիական Հաում Չամուքի …տասնյակ
հրատարակիչների, լրագրողների, գրողների… գլխին: Անհատականություններ, ովքեր
համարձակվում են կանգնել թուրքական տաբույի դեմ, ովքեր ազնիվ են
իրենց խղճի ձայնի հետ, ովքեր թերևս ամենաշատն են ուզում տեսնել
Թուրքական պետությանը թոթափած անցյալի բեռը, ու նոր, մաքուր էջից
կերտել ՝ Դեմոկրատական, քաղաքակիրթ, ժողովրդավարական պետություն:
Թերևս նրանք են թուրք ժողովրդի իսկական բարեփոխիչները` ազատ խոսքի
անխոնջ ջահակիրները, այդ ճանապարհին նահատակվեց Հրանտ Դինքը:
Հրանտ Դինքի փաստաբան Ֆէթհիյէ Չեթէնի մամլո ասուլիսից.
“Հրանտ Դինքը Թուրքիոյ աղավնին էր և այդ աղավնին անխղճօրէն սպանեցին”
Դինքի սպանության պատասխանատվության կրողները պետք է լինեն ոչ թե
այսպես ասած ոմն անչափահասներ, այլ հենց իրենք’ կառավարության անդամները:
Այս բեմականացված հուղարկավորությունը չի կարող փոխել մեր
կարծիքն առ այն, որ հենց կառավարական մակարդակով է ողջ աշխարհում խեղաթյուրվում
“Հայոց ցեղասպանության” իրողությունը, այդքան էլ հեշտ չէ մի քանի
անչափահասների մեր աչքերին թոզ փչել: Մի թարմ
վավերացնող փաստ Բրիտանիայում հրատարակվող “Մորնինգ սթար”- թերթի
26-ը հունվարի համարից. :
Թուրքիան պետականորեն խրախուսելով ( 301հոդված) ազգայնամոլությունը
դպրոցական դասագրքերից սկսած, բուհական հաստատություններում,
հեռուստատեսությամբ ու մամուլով, ուրացման, ժխտողական, հայատյաց
քարոզչությամբ. հարց է ծագում այդ քաղաքականությամբ ու՞ր է
տանում իր ժողովրդին’ Ժողովրդավարությու՞ն, դեմոկրատական արժեքնե՞ր,
Եվրոպա՞… քավ լիցի:
Ազգայնամոլությունը ու այլատյացությունը թուրքիայում դարձել է ապրելաձև:
Ազգայնամոլները պետականորեն աջակցություն գտնելով, ամենուրեք
աշխարհին մոլորեցնող ստեր հորինելով, խեղաթյուրված հակափաստարկներ
հրամցնելով, հեղինակություններ են փնտրում այն պետություններում, որտեղ փորձում
են անդրադառնալ “Հայոց ցեղասպանության” թեմային, որպեսզի դիմակայեն:
Հեղինակություններ են փնտրում Ամերիկայի վերին օղակներում, օգտագործում
հրիական լոբբին… ամեն միջոցի դիմում, ճշմարտությունը կապանքների մեջ
պահելու համար,
սակայն այնուամենայնիվ շատ զորեղ է հայկական հաղթաթուղթը. թուրքի
հրից, սրից մի հնարքով փրկված աշխարհասփյուռ հայությունն է ու Նանսենյան
այն անձնագրերը, որոնք հնարավորություն տվեցին հայ գաղթականներին
գոյատևել օտար ափերում, հայրենի հող ու ջրի կարոտը սրտներում,
երբեք չկարողանալով համակերպվել 1,5մլ. հայ նահատակների սուրբ հիշատակը
մոռացության տալու մտքի հետ, որոնցից շատերի ոսկորները դեռ Արաբական
Տեր-Զորի անապատներում բաց երկնքի տակ են ու այնտեղից իրենց բողոքի
ձայնն են բարձրացնում, պահանջում են արդար դատաստան, պատռում են
չադրան դաժան լռության: Այո’, Տեր-Զորն ամոթն է արար աշխարհի:
Այսօր թերևս կամաց, բայց սառույցը ճաք է տալիս, շատ
խորհրդարաններ ընդունում են “Հայոց ցեղասպանության” իրողությունը
հակառակ թուրքական այն բլեֆի, թե “Պատմությունը թողնենք պատմաբաններին”
թեզին ու հաստատում այն զարհուրելի իրողությունը, որ 1893-1923թթ ,
շուրջ եռեսուն տարի անընդմեջ հայ ժողովուրդը Սոդոմ -Գոմոր ապրեց, անցավ
դժողքի միջով: 1915թ ապրիլի 24-ին, միայն մի գիշերվա մեջ Պոլսում (Ստամբուլ) հավաքեցին
մեր 700 մտավորականներին ու գազանաբար սպանեցին: Ի պատիվ
նրանց ամեն տարի ապրիլի 24-ը նշում ենք որպես “Հայոց Մեծ Եղեռն” քանզի,
այդ օրը հայ ժողովուրդը զրկվեց իր մտավորականությունից: Իրականացավ Օսմանյան
կայսրության դիվային ծրագիրը “Հայաստանը միայն առանց հայերի”:
Մարդկային անտարբերությունը հանգեցրել է մի իրավիճակի, որ
խստագույնս չի արձագանքվում մեր շուրջը կատարվող արյունահեղություններին,
անարդարությաններին , բռնություններին…,որպեսզի Աստծո պարգևած մի հատիկ
կյանքը մարդ արարածը արժանապատիվ, ուրախ ու խաղաղ վաելի:
Լռությունն ու անտարբերությունն են ծնում բոլոր հանցագործությունները
1939թվականին հենց այդ անպատժելիությունը առիթ հանդիսացավ, որ Ադոլֆ
Հիտլերը Հրիաներին Լեհաստանի գազախցիկներն ուղարկելուց առաջ արտասանեց
իր “Հայոց եղերռնը” հաստատող թեզը.
“Այսօր ո՞վ է հիշում հայերի ջարդը”
Անջնջելի են Մեծ տատիս պատմածները, թե ինչպես թուրքերն իր երեք եղբայրներին,
կանանց ու երեխաներին հարյուրավոր համագյուղացիների հետ
լցրել են մարագներն ու այրել: Դուք շնչե՞լ եք մարդկային մսի, ճարպի, ոսկորի
այրված հոտը, ո՜չ, այլապես կզգայիք այն վիշտն ու տառապանքն ինչի միջով
անցել է հայը, երբ հայ մանուկներն անօգնական այրվում էին խարույկի վրա,
երբ հայկական գյուղ ու քաղաքները ծխում էին ու երկինքը պատված էր
մարդկային թանձր մխով, իսկ դու ստիպված ես թաքստոցում թաքնված շնչել
հարազատիդ, որդուտ այրված մսի հոտը: Աներևակաելի է, բայց իրողություն,
Իրողություն, որ հարյուր հազարավոր հեղինակավոր մարդիկ են հաստատում.
Ֆրանս Վերֆելի “Մուսա լեռան 40 օրը” գիրքը, Բրիտանացի լրագրող Ռոբերտ
Ֆիքսի “Առաջին ողջակեզը”… փաստերն անթիվ են, անթիվ անհամար, ուղակի
ուզում եմ խնայել ընթերցողի թանկ ժամանակը, բայց հարկ է ներկայացնեմ մեծ հումանիստ,
հայ ժողովրդի բարեկամ Ամերիկայի 28-րդ նախագահ Նոբելյան մրցանակակիր
(Woodrow Thomas Wilson 1913-1921թթ..) հետևողական ու աննկուն ջանքերը
Հայկական հարցի ու տարացքների հաստատման գործում:1920թ ապրիլի 25 -26-ին
(Supreme Council of Allied and Associated Powers) ստանձնելով Հայաստանի մանդատը
Վիլսոնը 18 պետությունների մասնակցությամբ Միջազգային իրավունքի Հաագայի
կոնվենցիայի (1907թ) 81-րդ հոդվածով, ամրագրեց Հայաստանի և Թուրքիայի սահմանները
և 1920թ նոյեմբերի 22-ին ստորագրվեց Վուդրո Վիլսոնի իրավարար
վճիռը, ուր ճանաչում է նախքին Օսմանյան կայսրության 103, 599քառ.կմ
տարածքի վրա Հայաստանի հանրապետության տիտղոսն ու իրավունքները, որը
այսօր էլ ուժի մեջ է այնքան, ինչքան ընդունման պահին:
Մինչև ե՞րբ կարելի է ստի, կեղծիքի շղարշի տակ կոծկել Հայոց եղեռնը:
Այսօր քաղաքակիրթ աշխարհի աչքի առաջ շարունակվում է ցեղասպանությունը
մշակույթային բնագավառում. Թուրքիայի տարացքում հողին են հավասարեցվում
մեր պատմական արժեքները. մեր հայկական եկեղեցիներին սպառնում է
հավերժական ոչնչացման վտանգը, իսկ կանգուն մնացածները հաճախ դառնում
են մզկիթներ: Թուրքիայից իր գործողություններով հետ չմնաց իր փոքր եղբայր
Ադրբեջանը. Նախիջևանի և Լեռնային Ղարաբաղի շրջանները լինելով հազարամյա
զուտ Հայկական բնակավայրներ ,
Սովետական կարգերի օրոք բռնակցվեցին Ադրբեջանի կազմի մեջ, նրանք,
որ լավ մասնագիտացել էին տարացքների թալանի արվեստին, նախքան
Սովետական միության փլուզումը հայաթափեցին Նախիջևանը, իսկ Ղարաբաղցին,
որին նույն բախտն էր վիճակված, սովետական կարգերի փլուզումից հետո մյուս
հանրապետությունների հետ հանրաքվեյի ճանապարհով Ադրբեջանից առաջ
հռչակեց իր անկախությունը,
որի համար ստիպված եղավ մղել չհայտարարված պատերազմ ու ուժերի անհավասար
պայքարում հաղթել, թեև աշխարհը նորից երկակի խաղերի է
դիմում, կառչելով տարածքային ամբողջականության իր հնացած, հնավոճ գաղափարից,
այդ ճանապարհին ի չիք դարձնելով ազգերի ինքնորոշման իրավունքը: ՈՒ՞մ են պետք
այն օրենքները,
որ բոլորին հասանելի չեն և թղթի
վրա են միայն գեղեցիկ հնչում: Ե՞րբ պիտի վերանան խարդավանքներն աշխարհում:
Արդյունքում մենք վաստակեցինք մեր երկրորդ թշնամուն, որը ամեն կերպ
փորձում է նմանվել, դեռ մի բան էլ հետ չմնալ իր մեծ եղբոյրից’ Թուրքիայից:
2004թվականի փետրվարի 19-ին ողջ քաղաքակիրթ մարդկությունը բախվեց մի
սահմռկեցուցիչ իրողության հետ. Բուդապեշտում, որտեղ ՆԱՏՈ-ի հովանու տակ
անգլերենի դասընթացների մասնակցող հայ սպա Գուրգեն Մարգարյանին քնած
անկողնում կացինով գլխատեց Ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը, որին
ադրբեջանում ” ազգային հերոս”
տիտղոսի արժանացրին: Աշխարհը լուռ էր, քարի էր նման, ինչպես դրան հաջորդող 2005թ , երբ
Նախիջևանի տարածքում հիմնահատակ ոչնչացվեց վաղ միջնադարից մնացած մեր
հազարավոր անգին գորարները. Նոր Ջուղայի գերեզմանատան խաչքարերը և
չգտնվեց այն ձեռքը, որ կանգնեցներ այս վանդալիզմը: Ցավով եմ գրում այս
տողերս. նրանք դարձան քար աշխարհի, կույր աշխարհի նահատակները:
Այսօր, երբ քաղաքակիրթ աշխարհի աչքի առաջ մենք հողին ենք հանձնում
1,5միլ + 1 նահատակին, ՄԱԿ-ի ընդհանուր ժողովը Հոլոքոստի ժխտումը դատապարտող
բանաձև է
ընդունում: Խանդով ու վիրավորանքով եմ ընդունում այս կողմնակալ որոշումը,
որը շրջանցում է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը, իմ ազգի’ 1,5 միլլիոն
հայ ժողովրդի ոճրական սպանդը, իմ ժողովրդի ծովից-ծով
պատմական հայրենիքի թալանը : Այստեղ են ասել. Տերովին տերն է տարել,
անտերին’ գելը: Շահն է այսօր թագավորում, աշխարհը դարձել է ջունգլի,
ուժեղը թույլին հոշոտում է գազանի պես տանջալի:
Ես իմ բողոքի ձայնն եմ բարձրացնում ոչ միայն Թուրքական կառավարության դեմ,
այլ նաև համայն աշխարհի, ովքեր
ելնելով շահադիտական նկրտումներից հաճոյանում են Թուրքիային և նրա
փոքր եղբորը’ Ադրբեջանին, որոնք օղակի մեջ առած ճզմում են, շրջափակում
բոլոր սահմանները, որպեսզի տնտեսապես քայքայվի Հայաստանը: Դիմում եմ
բոլոր քաղաքակիրթ մարդկությանը և առանձնապես Թուրքիայի դաշնակից ու
հովանավոր Ամերիկային, որ աշխարհի ղեկն է պահել իր ձեռքին ու խոսում է
դեմոկրատական, ժողովրդավարական արժեքներից, ինչու՞ է
երկակի չափանիշներով ղեկավարում աշխարհը, ու այս ջունգլիական օրենքի
զոհասեղանին է հայտնվել հայ ժողովուրդը, որ ամեն
տարի “Հայոց եղեռնի” հիշատակման օրը’ ապրիլի 24-ին ողջ հայ ժողովուրդը
շունչը պահած սպասում է Ամերիկայի պրեզիդենտի ելույթին, որ գոնե այս տարի
պրեզիդենտի շուրթերից դուրս կթռչի հստակ ” Ցեղասպանություն” սահմանումը, ոչ
թե վշտակցական բառերի կույտ, իբր ցավակցական ուղերծ: Նախագահման այս երկար
ու ձիգ տարիների ընթացքում, ոչ միայն չարտաբերվեց ցեղասպանություն բառը
այլ պաշտոնանկ արվեց Հայաստանում Ամերիկայի դեսպան Ջոն Էվանսը, որը
համարձակվել էր իրերն իրենց անունով կոչել: Փոխարենը, ես կասեյի գիտակցաբար դնում է
Հոգլանդի թեկնածությունը. դիվանագետ, որ ” Հայոց
ցեղասպանությունն” ուրանում է ոչ պակաս, ինչքան թուրքական կառավարությունը:
Այսպե՞ս է Բուշը հարգում մեր նահատակների հիշատակը:
Հայ ժողովուրդը բախվելով
անարդարության պատին, երբեք չի կորցնել իր հավատը “Հայոց եղեռնի”
միջազգային ճանաչման ճանապարհին: Այժմ, երբ դեմոկրատները փայլուն
հաղթանակ տարան Ամերիկայի կոնգրեսում, մենք’ հայերս մեծ հույսեր ենք
տածում. հավատով, որ նրանք ամեն ջանք կգործադրեն, վերականգնելու
Ամերիկայի խաթարված հեղինակությունը և հետևողական կլինեն
մարդու հիմնարար արժեքների’ խոսքի ազատության, արդարադատության,
ժողովրդավարության, դեմոկրատիայի ասպարեզում և իրենց անաչառ
գործունեության շնորհիվ իրենց ծանրակշիռ ու վճռական խոսքը կասեն
աշխարհում տեղի ունեցող արյունահեղությունների, անարդարությունների,
մարդու և խոսքի ազատությունների վերականգման գործում, որոնց հասնելու
համար պետք է անկողմնակալ դատապարտվեն աշխարում կատարված
բոլոր ցեղասպանություններն, սկսած 20-րդ դարի առաջին “Հայոց Մեծ եղեռնից”
վերջացրած, մինչև օրս այս քաղաքակիրթ դարում տեղի ունեցող ցեղասպանությունները,
ոչ միայն հրիաների “Հոլոքոստը”: Այլապես վիրավորական է
ցեղասպանություն ապրած բոլոր ազգերի համար:
Մեր հիշողության մեջ թարմ են ու
անջնջելի մեր նահատակների սուրբ հիշատկը, մեր պատմական հայրենիքի
վերադարձի գաղափարը մեզ ուժ ու կորով է տալիս պայքարելու, պայքարելու
մեր ազգին հասցրած վնասը վերականգնելու, արդար, ազնիվ ճանապարհով,
ճանապարհ, որով քայլում էր Հրանդ Դինքը: Թերևս ցանկալի է, որ բոլոր քաղաքական
այրերը լավ ուսումնասիրեն Միավորված ազգերի կազմակերպության
կողմից 1948թ. ընդունված ցեղասպանության կոնվենցիան, և որպես բնաբան
ամրագրեն “Հայոց ցեղասպանության” ՀՐԱՆԴՅԱՆ պարզ ու ազնիվ բանաձևը:
Մեծ հայը ու հումանիստը’ Հրանտ Դինքը, որը անցանկալի էր Թուրքական կառավարության
կողմից ու երկար ժամանակ հետապնդման մեջ 301 հոդվածի մի քանի կետերով,
իր հիմնած “ԱԿՈՍ” թերթի միջոցով, որը տպագրվում էր երեք լեզուներով
(Հայերեն, թուրքերեն, անգլերեն) պայքարում
էր երկրում տիրող այլատյացության, փոքրամասնությունների իրավունքի, նա իր
ազատ խոսքն էր փորձում հասցնել հասարակ ժողովրդին, շոշափում մարդու
իրավունքների, խոսքի ազատության, ժողովրդավարության, իսկական դեմոկրատիայի
վեհ գաղափարները: Նա իր թերթը օգտագործելով որպես ամբիոն, մեծ հույսեր էր կապել այն բարեփոխումների
հետ, որ Եվրոպան պարտադրում էր թուրքիային ու փորձում էր հայ-թուրքական
երկխոսություն կազմակերպել, որ բացվեն սահմանները և երկու ժողովուրդները
իրար հետ շփվել կարողանան. այս մտքերն էր նա արտահայտվում
իր բոլոր հարցազրույցներում, հեղինակած հոդվածներում, ամենուրեք:
Ահա այն հակիրճ պատասխանը, որ փորձեցի իմ պարզաբանումները տալ
տաղանդավոր գրող, հրապարակախոս, ակադեմիական կարգի լտագրող,
“ԱԿՈՍ” թերթի գլխավոր խմբագիր ու մեծ հումանիստ Հրանտ Դինքի’ ազնիվ ու
քաջ հայորդու եղեռական սպանության մասին. նույն ձռագիրն է, մեզ վաղու՜ց
ծանոթ, անցել ենք մենք այս ճամփով արյունոտ…
Արդեն մոտ հարյուր տարի է անցել, թուրքն էությամբ նույնն է մնացել…
Այս եղեռական սպանության պատասխանատվությունը պետք է կրեն
ոչ թե բեմականացմանը մասնակից այս մի քանի անչափահասներն, այլ
հենց ստի ու կեղծիքի մեջ շաղաղված Թուրքական կառավարությունը,
որոնք պարկուճված իրենց նախնիների պատյանի մեջ, մեծ ճիգեր են գործադրում
աշխարհին քաղաքակիրթ, ժողովրդավար ներկայանալու,
բայց ավա՜ղ…
================================================================
ՍՈՆԱ ԱՐՇՈՒՆԵՑԻ – ԲՐՅՈՒՍԵԼ
Կարդացողի Հավանություն՝
0
0