ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Thursday, January 8, 2009 20:53 - 49 քննարկում

Գաղտնիությունը քայքայում է մարդկանց մտերմությունը… (Gaghtniutyun@ qayqayum e mardkants mtermutyun@)



49 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

Liana
Jan 9, 2009 1:26

Ահա, ինչպե՞ս նորից շնորհակալություն չասեմ, հարգելի Քիրեմիջյան…Այս մութ անկյունն էլ լույս աշխարհ հանեցիք ու ցույց եք տալիս, թե ինչ բուտաֆորիաների կույտի զարզանդելի տեսքից էինք հոգեմաշ լինում ու խուճապի տենդով ապրում…
:
Ես երեխա էի, քրոջս ընկերուհուն ինչ -որ նամակ էին գրել, որը հրահանգում էր , որ ստացողը պարտավոր է դրանից տաս օրինակ գրել ու փոխանցել 10 տարբեր մարդկանց, ովքեր նույնպես պետք է ընկնեին այդ պարտավերության մեջ թե չէ դժբախտություն կպատահի նրա հետ: Նկարագրվում էր , որ հայտնի երգիչ- երգչուհիներ պարտավորությունները չկատարելով՝ աստծո կողմից պատժվել են …. Նմանատիպ հոգեմետ հնարքների մասին հիշեցի ակամայից… Կաշպիռովսկի, Չումակ , խառնամբոխ ղեկավարող էքսպերիմենտներ՝ ծագած ինչ-որ գաղտնի որջերից…

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 0 Thumb down 0

Narek
Jan 9, 2009 1:33

http://www.scribd.com/people/documents/277428-hayeren

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 0 Thumb down 0

Անտրոպոս
Jan 9, 2009 5:44

Չե՞ին կարող գնալ Մադագասկարում կամ Կանադայում ինչ որ մի տեղ «կկվություն» անեին այդ հրեաները, ինչո՞ւ հենց ընտրեցին Պաղեստինը։

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 0 Thumb down 0

Անտրոպոս
Jan 9, 2009 8:37

http://www.youtube.com/watch?v=nVtXV8ynLx8

Համշենահայեր.

Եթե չեմ սխալվում այս երգը նվիրված է Կազիմին, որը լազ երգիչ էր, մահացավ թոքի ուռուցքից։

ահա՛ մեկ ուրիշ տեսահոլովակ

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 0 Thumb down 0

Անտրոպոս
Jan 9, 2009 8:50

Մեկ ուրիշ տարբերակ նույն տեսահոլովակի, որը կեսից չի վերջանում.

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 0 Thumb down 0

FERDINAND
Jan 9, 2009 10:01

ի հայտ եկավ երկրորդ սատանան, հանձինս սահակաշվիլիի. այսՕր, ցերեկվանից դադարել են գազ մատակարարել Հայաստանի Հանրապետւթյուն, վրաստանի տարածքռվ,պատճառաբանելով իբր խողովակները ժանգոտվել են և դրանք փոխելու համար, կպահանջվի հինգ օր.Ծիծաղելի է նույնիսկ ն միաժամանակ զայրացնող, որ էտ ապուշը իր հալին չի մնում և խառնվում է մեծ պետությւնների խաղերին. Մենք համբերատար կսպասենք ՎԱՆԳԱԻ կանխագուշակումների իրականցմանը.

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 0 Thumb down 0

Թամար-Գ. Ն.Յ.
Jan 9, 2009 11:20

Թամար-Գ. Ն.Յ.
Jan 9, 2009 11:20

Հարգելի և շատ՜ սիրելի պրն. Քիրեմիջյան, թույլ տվեք մի խորին խոնարհումով արտահայտել վերաբերմունքս, Ձեր պատկառելի անձի նկատմամբ, այն բոլոր ջահելների կողմից, ովքեր փնտրում և ծարավի են մեծերի ճիշտ ու արդար խորհուրդներին: Նման հեքիաթի մեջ ճամփաների խաչմերուկում նստած ալեհեր պապիկի ու ջահել հերոսի փոխադարձ կապի խորհրդին:
Այսօրվա հաղորդումը այնքան է հուզել հոգիս: Հուզել ասելով չեմ ուզում ասել թե լաց եմ եղել, ինչ որ տեղ դա նույնիսկ լավ կլիներ, բայց վաղուց է որ չի ստացվում, երևի համոզվել եմ, որ արցունքները մշուշում են տեսողությունը: Եթե Ձեր տեսողուտյունը պարզ չլիներ, ինչպե՞ս կարելի է սուզվել այդքան խորը, հատակին տեսնել, գտնել հակինթը, ու դուրս բերել ի տես աշխարհի: Պատմել, բացատրել, ցույց տալ: Ուզում եմ հուսալ որ մի օր ԼՈՒՅՍ ԱՇԽԱՐՀՑԻՆԵՐՍ կնստենք մի կլոր սեղանի շուրջ ու նոր ծրագրերով կհատակագծենք ու կկառուցենք մեր հին ու նոր Հայաստանը: Ինչքան գիտեմ այսօրվա Սինգապուրը իր գոյության համար պարտական է իր ժողովրդի ծոցից ելած 10-ը արժանի զավակների համախոհությանն ու համախմբությանը
պետականության հարցերի շուրջ: Անհնարին ոչինչ չկա, խնդիրը հստակ նպատակի ու միջոցների մեջ է: Մեր պարագայում միջոցների սղությունը ամենաթույլ տեղն է իհարկե, բայց հենց դա էլ պարտադրում է ելքի հայտնագորգումը: Իսկ հայտնագործությունը միշտ ռիսկի է ենթակա, առաջն Աստված:
Արևմտյան աշխարհը ֆրեյդեզմի հոգեբանությունը փաթաթեց մարդկության վզին, դրա համար էլ մի պահ բարգավաճեցին ամերիկյան տրանսցենտենդալիստները: Ես էլ եմ դրանց մուտքը լավ հիշում, բայց հիշում եմ նաև իմ զգացողությունը դրանց անկյանք դեմքերից: Մեծամտություն չթվա, գլխումս այս միտքը ծագեց:
«Մարդ որ խիղճը կորցնի Ամերիկայում կարելի է «մարգարե » աշխատել»:
Մարդուն դիմազրկելու ամենապարզ միջոցը նրա կամքի կաթվածահարումն է: Ահա ինչին են ուղղված բոլոր կանխատեսումներն ու գաղտնիության, վախի մթնոլորտի տարածումը:
Արևի խավարման շուրջ մարդիկ ինչքան աղմուկ-աղաղակ են բարձրացնում, իսկ նա ինչքան լուռ ու խաղաղ է անցնում իր ուղին ու կրկին փայլելով ինչ շռայլությամբ նորից ժպտում ու ծիծաղում է աշխարհին:
Հոգեհարազատ հայորդիներ Հրայր, Վան, Նարեկ, Անտրոպոս, Հակոբ և մնացած բոլոր- բոլորդ, մենք էլ Ձեզանով ենք հպարտ և ուրախ, որովհետև դուք ել մեզ եք գոտեպնդում:
Կարծում եմ տեղին է հիշել «Սասնա Ծռերից» այս տողը.
–Առյուծն առյուծ է, էգ լինի թե որձ:
Իսկ ասելիքս ուզում եմ վերջացնել ինձ համար շատ սիրելի Տիկ. Արուսյակ Սահակյանից լսած այս՛ խոսքերով:
–Հայ իրականության մեջ Թագավորի և Թագուհու հասկացողությունը հարսանեկան ծեսում, գոյություն է ունեցել դեռևս պետության կազմավորումից շատ ու շատ ժամանակներ առաջ, իսկ Հայաստանը պետություն ձևավորած առաջին ժողովուրդներից մեկն է, եթե ոչ ամենաառաջինը /иформация к размышлению/:
Սիրելի ժողովուրդ էս պահին երգելս եկավ, եկեք միասին երգենք մեր հին Գողթան երգերից մեկը:

Գողթան մանկտիք՛ ահա Ձեզ,
Շքեղ փառքի ասպարեզ,
Օ՜ն փութացեք, խումբ կազմեցեք,
Պսակն անթառամ կմնա Ձեզ:

Դուք ամենից եք զրկված,
Փառքեր ունիք, բայց կորած,
Հայ եղբայրները Ձեր ճնշված,
Ու Հայրենիքն ավերված:

Գիտցեք՛ ու՞յք են Ձեր նախնիք,
Բանաստեղծից/բան ստեղծոցից/ են որդիք,
Որ քնարով, ոսկե լարով,
Հայրենիքին փառք բերին:

Բարին ընդ Ձեզ ….

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 0 Thumb down 0

Թամար-Գ. Ն.Յ.
Jan 9, 2009 13:47

Վա՜յ Անտրոպոս ջան, էս ինչ հետաքրքիր էր: Քննարկումիցս հետո տեսա նշածդ տեսահոլովակները ու ոնց
ուրախացա, որովհետև դրանից առաջ ես էլ էի երգում, թեև երաժշտությունը չեմ կարող փոխանցել, բայց այդ երգի խոսքերն էլ եմ շատ սիրում: Շա՜տ շնորհակալություն:

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 0 Thumb down 0

Hrayr
Jan 9, 2009 21:56

Հնագույն ժամանակներից հայտնի է հասարակության բրգաձև կառույցը: Կարծում եմ արժեր այսօր վեր հանել, նորացնել այս գիտելիքը, այն ուղղակիորեն արտացոլում է բնության օրենքները, և, կարծում եմ, կարող էր էապես օգնել մեզ հասկանալու մեր այսօրվա խնդիրները և լուծումներ գտնելու:
Բուրգի օրենքը համատարած բնական օրենք է, դա ունիվերսալ սիմվոլ է: Բուրգի հիմքը կազմում է մեծաքանակ միջակությունը, իսկ գագաթին մոտ է լինում որակյալ փոքրամասնությունը: Այդ դեպքում բուրգը ճիշտ է կանգնած, գագաթը դեպի վեր ուղղված, այդպիսի հասարակության մեջ ամեն մարդ իր տեղում է, և այդ տեղում լինում է և հարգված, և կայացած իր “ցանկացած” աշխատանքի մեջ, և երջանիկ:
Ամեն ինչ խաթարվում է այն դեպքում, եթե հասարակական բուրգը շուռ է գալիս. ամենացածր շերտը` տականքը /Նժդեհի բնութագիրը/ մեծ թվաքանակով հայտնվում է վերևում, սակայն ոչ ինքն է երջանիկ լինում դրանից, քանի-որ գիտե, որ իր տեղում չէ, ոչ էլ մյուսներին կարող է կյանք տալ, որովհետև բնության կողմից այդ շնորհից զրկված է: Ներքևում գլխիվայր անտանելի ու անբնական պայմաններում է հայտնվում ազնիվ ու շնորհաշատ, որակյալ փոքրամասնությունը, որը ևս դժբախտ է, քանի-որ նորից իր տեղում չէ, և չի կարող կատարել իր առաքելությունը: Բնականաբար, այդ շուռ տված բուրգի գագաթը և այդպիսի հասարակության զարգացումը ներքև են ուղղված:
Արդյոք այսօրվա մարդկային հասարակությունները, գոնե մեր իմացած շատ երկրներում,
շուռ տված բուրգեր չեն: Եվ արդյոք սրանով չեն պայմանավորված ժամանակակից կյանքի գրեթե բոլոր թյուրիմացությունները:
Այստեղից երկրորդ հարցը ծագեց. գուցե հենց դեմոկրատիայի գաղափարախոսությունը և ուղին շուռ տվեցին բնական բուրգերը: Միթե դա մարդկության զարգացման միակ և ճիշտ ուղին էր և զուգընթաց էր բնության օրենքներին, թե ոչ:
Հին աշխարհում ,Հային է տրված եղել բուրգի գագաթին կանգնել և Լույս,Ճշմարտություն,Սեր ճառագել,և դրա վառ օրնակն են Մադիս-Սիս,Արարման լեռներն,նաեվ Հին աշխարհում ,Հայկ նահապետն էր բուրգի գագաթին կանգնած,նաեվ ՀԱՅ ինքնանվանումը իր ունեցած հսկա, հզոր, դիցազն, արի, քաջ, առաքինի, անձնագեղ, պայծառափայլ, բարձրահասակ, երկնային, աստվածային, հերոս, մեծ, արև, գլխավոր, առաջնորդ բազմակի իմաստներով հուշում է., որ մեր շրջակա միջավայրի այսօրվա անմխիթար վիճակը պայմանավորված է մեր ներկայիս միջին մարդու աղտոտված ներաշխարհից բխող ոչ ավանդական ծուռ աշխարհայացքով ու նյութապաշտական հավատքով: Օտար գաղափարախոսությունների արդյունքում ձևավորված այսօրվա մեր ժողովրդի ՙաշխարհայացքն՚ ու ՙհավատքը՚ չի նպաստում ազգային ճշմարիտ գիտակցության ու հավատքի կայացմանը, հետևաբար նաև մեր հավաքական ուժի բաղձալի միաբանությանը, Եվ որպեսզի այս կենաց ու մահվան կռվում կրավորական դիրք չգրավենք, այլ հասկանալով ու ճիշտ կողմնորոշվելով մեր հոգենպաստ ու հայրենաշեն գործուն ներդրումն ունենանք արդարության համար մղվող պայքարում, անհրաժեշտ է ինքնաճանաչ ու ցեղաճանաչ դառնալ, ապրել մեր Կենաց ծառի խորհրդակիր Հայկ Նահապետի սրբազան կարգադիր ավանդությամբ:
Ջրհոսի դարաշրջանում` տիեզերական գարնանը, ի տարբերություն Ձկան դարաշրջանի` տիեզերական ձմռան, աստվածանալու խնդիրը բոլորին է վերաբերում,Ձմեռային ինքնամոռաց քնից հետո հայ ազգը պետք է զարթնի և կատարի իր այգաբերի առաքելությունը տիեզերական գարնանամուտին.
Արթնությունն սկսվել է,դրա վառ օրինակն է Լույս Աշխարհն..
Հավատանք և Հայկ Նահապետի պես Ամենակարողից առաջնորդություն խնդրենք,Տերն ամոթով չի թողնի և այսօրվա Բելի ճտերին բուրգի վրա նստած.կսատկացնի Հայի Երորդության,-Սիրո,Ճշմարտության,Իմաստության նետն…Մեր այգաբացն,այլոց մայրամուտն է լինելու…

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 0 Thumb down 0

Davit
Jan 9, 2009 22:33

Շատ շնորհակալություն, պրն. Քիրեմիջյան, որ բավականին լուրջ տվյալներ փոխանցեցիք մեզ լսողներիս: Իրապես լուսավորություն էր դա մեզ համար: Մի բան էի ուզում հարցնել Ձեզ: Ասացիք, կան հոգեւորականներ, որ այսօր մասոնական կառույցի անդամներ են: Կարո՞ղ էիք արդյոք Ձեր ասածները փաստերով հաստատել՝ անուն առ անուն ասելով նրանց անունները: Պարզապես հետաքրքիր հայտարարություն արեցիք, ինչն էլ մի տեսակ հետաքրքրության առիթ դարձավ ինձ համար:
Ինչպես նաեւ կուզենայի իմանալ, թե ի՞նչն է արդյոք դարձել պատճառ կամ առիթ մեր Եկեղեցու հոգեւորականների համար, որ անդամագրվել են հայերիս համար այդ ապազգային կառույցին:
Նախապես շնորհակալություն Ձեզ:

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 0 Thumb down 0

Դավիթ
Jan 9, 2009 22:45

Չէի կարող կարդալ գրածդ ու լուռ մնալ, Հրայր ջան: Ամբողջությամբ համամիտ եմ քեզ հետ, բայց որպեսզի արթնությունը լիովին ու կատարյալ լինի, հարկավոր է մեր այսօրվա հոգեւորականներին ոտքի հանել: Ես, չգիտես ինչու, մտածում եմ, որ մեր հոգեւորականների ձեռքերում է այն հզոր ուժը, որ կարող է առաջնորդել մեր ժողովրդին՝ հասնելու այդ պայքարի հաղթանակին: Կարծում եմ, մեր ազգի միակ փրկությունը դրա մեջ է:

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 1 Thumb down 0

Անտրոպոս
Jan 10, 2009 0:07

Թուքերը հանկարծ որոշեցին հայերեն երգել. ուզածները ի՞նչ է։

ահա՛ տեսահոլովակը.
http://www.youtube.com/watch?v=LbWfz-g6TJ8

ահա՛ բառերը հայերեն, բայց թուրքերեն տառերով.
http://www.allthelyrics.com/lyrics/kardes_turkuler/bingtcl-lyrics-1201121.html

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 0 Thumb down 0

Narek
Jan 10, 2009 3:55

Narek
Jan 10, 2009 4:07

ՍՈՆԱ ԱՐՇՈՒՆԵՑԻ
Jan 10, 2009 4:45

Հարգելի հայրենակիցներ, եթե ձեզ հետաքրքրում է համշենահայության մասի
գիտական հետազոտություններ, կամ համշենահայ երգի տեքստեր, գրեք ինձ, ես կուղարկեմ ամբողջական ուսումնասիրություն Համշենահայության մասին:

sona_arshuneci@yahoo.fr

Ահա մի հատված.

Յոթը դար գոյատևած Համշենի գրեթե անկախ հայկական իշխանությունը ԽՎԻ դարում հայտնվում է Օսմանյան կայսրության ենթակայության տակ։ 1555թ. Ամասիայում թուրք-պարսկական հաշտության պայմանագրի կնքումից հետո օսմանյան իշխանություններն Արևմտյան Հայաստանի գավառներում սկսեցին իրականացնել բռնի մահմեդականացման քաղաքականու թյուն՝ բնակչության ըմբոստ ոգին կոտրելու, նոր գրավված այդ երկրամասերը վերջնականապես հպատակեցնելու և յուրացնելու հեռագնա նպատակով։
Այս տարածագոտում կրոնափոխության ալիքները տարբեր դարերում ունեցել են իրենց մակընթացություններն ու տեղատվությունները: Համշենի գավառը մինչև ԽՎԻԻԻ դարի վերջերը կարողացել է պահպանել իր ազգային դիմագիծը՝ լեզուն, հավատքը, սովորույթները։ Սակայն ԽՎԻԻԻ դարի առաջին քառորդը Համշենի, Սև գետի (Սյուրմենե) և հարակից գավառների հայության համար մահմեդականացման հզոր ալիքներին դիմագրավելու բուռն ժամանակաշրջան էր: Նրանց մի մասը ստիպված էր ընդունել մահմեդականություն, որոշ դեպքում՝ առերես։ Շատերն էլ դիմել են փախուստի՝ թաքնվելով Տրապիզոնի և Սամսունի (Ջանիկի) անտառներում ու քարանձավներում։ Որոշ հատվածն էլ սփռվել է Ճորոխի ավազանում և Սև ծովի առափնյա շրջաններում։ Համշենահայերի բռնի մահմեդականացման քաղաքականության փուլերին, նպատակներին և հետևանքներին մենք անդրադարձել ենք մեր նախորդ հոդվածում։
Օսմանյան կայսրության ձուլողական քաղաքականությունը ընթանում էր բռնի և տարաբնույթ ձևերով կրոնափոխության, ինչպես նաև լեզվական ասիմիլյացիայի միջոցով։ Հասկանալով լեզվի էթնոտարբերակիչ դերը, օսմանյան իշխանությունները խիստ կարևորում էին կայսրության լծի տակ գտնվող ժողովուրդներին թրքախոս դարձնելը՝ ամբողջականացնելով նրանց ձուլման գործընթացը: Այդ էր պատճառը, որ ուրացյալ հայերին արգելվում էր հայերեն խոսել, հակառակ դեպքում, ինչպես ստորև կտեսնենք, նրանց սպասվում էին ծանր պատիժներ։
Օսմանյան կայսրության այս քաղաքականությունից զերծ չի մնացել նաև հայոց Համշեն գավառը։ Ինչպես գրում է Պ. Թումայանցը, մոլլաները, ճնշում գործադրելով, արգելում էին հայերեն խոսել. «Գարատէրէի քանի մը հազար ընտանիքն նոյնպէս և Համշէնի ամենքն ալ մահմեդական եղած և քրիստոնէութեան ամէն նշան կորուսած են. միայն ազգային գաւառական բարբառը իբրև մայրենի սեպհական լեզու զուտ պահած են և ամենն ալ ցարդ կը գործածեն, սակայն այս մասին բաւական նեղութիւն կը կրեն իրենց մոլլաներէն, որոնք տասներկու տարիէն իվեր երբ քանի մէ ընտանիք ասոնցմէ վերստին քրիստոնեայ եղան, հայ լեզուն արգելել կը ջանան և եօթը հայերէն բառը մուսուլմանի մը համար հայհոյութիւն մէ ըսելով՝ ժողովուրդը կը գաղթակղեցընեն ու կը վախցնեն»։ Ս. Հայկունին այս առիթով պատմում է, որ 1840 թ. Համշենում և Սև գետում թուրք մոլլաները դարձյալ մեծ ճնշումներ էին բանեցնում, «որ այլևս հայերէն չխոօսին. «Հայերէն եօթը բառը մի հայհոյութիւն է» ասացին, մօլլաները տնէ տուն մտան, ստիպեցին հայերէն խօսիլն արգիլել, կանայք նեղ մնալով քանի գիւղերից փայտի հարուածներով արտաքսեցին զմօլլաներն, իսկ այր մարդիկ երկիւղ կրելով թէ կոտորած առաջ պիտի գայ, կը հաւաքուին իրենց աղայի մօտ, ուր որոշում կանեն թէ ով որ հայերէն խօսի, իրենց աղային հինգ ոչխար տուգանք տայ»։
Մահմեդականացված համշենահայերը նույնպես չխուսափեցին բռնություններից։ 19-րդ դարի ամբողջ ընթացքում և 20-րդ դարի սկզբում նրանց հալածում էին հայերեն (Համշենի բարբառով) խոսելու համար։ Անգամ իսլամացումը համշենցիներին չէր փրկում ֆիզիկական ոչնչացումից։ Քանի դեռ նրանք շարունակում էին խոսել հայերեն, համարվում էին անհուսալի տարր և մշտապես գտնվում էին սպառնալիքի տակ։ Ինչպես վկայում է Ղրղըզստանի Կըզլ-Կիյա քաղաքում բնակվող աքսորյալ մահմեդական համշենցի Դուրսուն Կարաբաջակօղլին, Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին իր ազգականները, ցանկանալով հեռու մնալ արհավիրքներից, ընտանիքով որոշում են մեկնել Կոստանդնուպոլիս, բայց նավի վրա հայերեն խոսելու պատճառով թուրքերը նրա ողջ ընտանիքը մորթում են և նետում ծովը։ Ըստ Կարաբաջակօղլուի, թեև այդ ժամանակ նա փոքր էր, բայց ինքն ու գյուղի իր հասակակից երեխաները շատ լավ հասկանում էին, որ հայերեն խոսելը վտանգավոր էր, սակայն այլ լեզու չգիտեին։
Գրավոր այս փաստերն արժեքավոր նյութ են մատուցում ոչ միայն հայ բանահյուսությանը, այլև բարբառագիտությանը։ Դրանց միջոցով կարելի է պարզել կրոնափոխ համշենցիների և Սև ծովի հյուսիսային ափերին հաստատված քրիստոնյա համշենահայերի խոսվածքների հնչյունական, քերականական և բառապաշարի ընդհանրությունները, շեղումներն ու տարբերությունները և պատկերացում կազմել նրանց այսօրվա լեզվավիճակի, ինքնության պահպանման մասին։
ՀԱՄՇԷՑՈՒ ԽԱՂ
ՔԻՄԱՆԱ՞Ք ԹԱ, ՀՕԶԱ ԻՔ
Մէգ քէդի մէ ջօթին իք, մէգ արդի մէ նապրին,
Մէգ սարի մէ քէլխին իք, մէգ լէրի մէ փօսին,
Ցէն ցքիք ուք, գօնչիք ուք, խօսիք ուք,
Մարիգ, դադիգ, քուրիգ, յարիգ,
Դուն ունիք, թուր ունիք, փօն ունիք,
Ձօվ ունիք, սար ունիք, լէր ունիք,
Սէրդօուզ սէրդէրդիյուզ ջօմփա ունիք։

*
Նույնը արևելահայերենոով

*
ԳԻՏԵ՞Ք, ԱՅՍՏԵՂ ԵՆՔ
Մենք մի գետի եզրին ենք, մեկ արտի ծայրին,
Մենք մի սարի գլխին ենք, մեկ լեռան հարթավայրում,
Ձայն ենք տալիս, երգում ենք, խոսում,
Մայրիկ, հայրիկ, քույրիկ, յարիգ,
Տուն ու տեղ ունենք, գործ ունենք,
Ծով ունենք, սար ունենք, լեռ ունենք,
Մեր սրտերից ձեր սրտերը ճամփա ունենք։

Այս աշխատությունն ինձ է ուղարկել Արմեն Այվազյանը. այն իր տիկնոջ’ Լուսինե Սահակյանին գրչին է պատկանում: Շատ գնահատելի աշխատություն է:
բավական ծավալուն: Ես մի փոքր հատվածն եմ ձեզ հրամցնում:

Սիրով’ Սոնա Արշունեցի-Բրյուսել

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 0 Thumb down 0

Narek
Jan 10, 2009 5:20

http://www.springerlink.com/content/lhlll6l3txeyyc5h/fulltext.pdf?page=1

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 0 Thumb down 0

Narek
Jan 10, 2009 5:37

http://www.scribd.com/doc/322241/cinnioglu2004

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 0 Thumb down 0

Narek
Jan 10, 2009 5:49

Narek
Jan 10, 2009 5:54

http://www.scribd.com/doc/10034040/Pan-Turanism

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 0 Thumb down 0

Narek
Jan 10, 2009 6:07

Հայոց լեզվի մասին կեղծարաությունները “Enciclopedia of linguistics” հատորում, տես գրքի էջից.
http://www.scribd.com/doc/8026602/Encyclopedia-of-Linguistics

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 0 Thumb down 0

Narek
Jan 10, 2009 6:12

Հայոց լեզվի մասին կեղծարաությունները “Enciclopedia of linguistics” հատորում, տես գրքի 85 էջից.
http://www.scribd.com/doc/8026602/Encyclopedia-of-Linguistics

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 0 Thumb down 0

Էդուարդ (Անտրոպոս)
Jan 10, 2009 6:13

Իմ վերջի տեղադրած link-ը համշենահայերի մասին չէ, այտեղ թուրքեր են, մաքուր թուրքեր, երգողները։

Ահա՛ մի հաղորդում համշենահայերի մասին։ Կարծում եմ որ հարկավոր է նրանց վերահայացնել, հիշեցնել որ նրանք հայ են, և հպարտանալու պատճառ դարձնել այդ նրանց համար, թեքուս քրիստոնեա չլինեն։ Պետք վերահայացնել նրանց քանի Թուրքիան լիովին չի թուրքացրել նրանց։

http://rutube.ru/tracks/907513.html?v=fa4abd9fb673407b76b4f32999c24e81

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 0 Thumb down 0

Narek
Jan 10, 2009 6:41

http://www.scribd.com/doc/8473471/The-Hidden-Secrets-of-Money
Մանրամասն փողի մասին, անհրաժեշտ գիտւթյուն, հասկանալու համար թե ինչ է կատարվու համաշխարհային
քաղաքականւթյան մեջ.

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 0 Thumb down 0

Narek
Jan 10, 2009 7:09

Ռոման Յեպիսկոպոսյան

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 0 Thumb down 0

Narek
Jan 10, 2009 7:10

http://countrev.livejournal.com/tag/ՀՀՇ

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 0 Thumb down 0

Arman
Jan 10, 2009 9:37

Հետաքրքիր է թե ինչ հետեվանք կունենար, եթե այս վերջին 3 հաղորդումները մասոնների մասին Հ1 (համաշխարաին) ալիքով ցույց տայն… Եվ ընտանրապես լավ կլիներ որ Պրն. Քիրեմիջյանի հաղորդումներ@ ամեն օր 1 ժամ Հ1 ալիքով ցույց տայն:

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 0 Thumb down 0

vahe
Jan 10, 2009 9:47

Սօնա
շատ հետաքռքիր էր ձեր գրւածը համշենահաերի մասին
շնռրհակալ

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 0 Thumb down 0

Karnetsi
Jan 10, 2009 10:23

ԵՂԲԱՅՐՆԵՐԻՍ ԵՎ ՔՈՒՅՐԵՐԻՍ ՎՈՂՋՈՒՅՆ…..
// ՄԵԾ ՈՒՍՈՒՑԻՉ ՔԻՐԵՄԻՋՅԱՆԻՆ ՀԱՐԱՏԵՎ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ// …
ՀԱՄՇԵՆՑԻՆԵՐՆ ՈՒ ՀԱՄՇԵՆ ԱՇԽԱՐՀ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԻՐ ՏՐԱՊԻԶՈՆ ՔԱՂԱՔՈՎ ,ՍԵՎ ԾՈՎՈՎ
ԴԵՊԻ ՀՅՈՒՍԻՍ ,ՄԻՆՉԵՎ ՌՈՒՍԱԿԱՆ ԱՓԱՄԵՐՁ ՋՐԵՐԸ դաոնալու է հայաստան իսկ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ՝
լավագույն բարեկամ բոլոր տեսակ բարեկամներից »»»»»
ԹԵ ԻՆՉՊԵՍ՞, ԴՈՒՔ ԱՅՍ ՊԱՐԳԵՎԻ ԱԿԱՆԱՏԵՍՆ ԷՔ ԼԻՆԵԼՈՒ …
…մանրամասնություններն առայժմ ավելորդ է գրել:: դուք բոլորտ կտեսնեք եվ կմասնակցեք ՏՐԱՊԻԶՈՆՈՒՄ…
ՄԵԿ ԱՌԹՈՎ այս տեսիլքի մասին գրել եմ ԼՈՒՅՍՎՈՐԴՈՒՄ…

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 0 Thumb down 0

Hrayr
Jan 10, 2009 12:44

Ամբողջությամբ համամիտ եմ քեզ հետ, բայց որպեսզի արթնությունը լիովին ու կատարյալ լինի, հարկավոր է մեր այսօրվա հոգեւորականներին ոտքի հանել: Ես, չգիտես ինչու, մտածում եմ, որ մեր հոգեւորականների ձեռքերում է այն հզոր ուժը, որ կարող է առաջնորդել մեր ժողովրդին՝ հասնելու այդ պայքարի հաղթանակին: Կարծում եմ, մեր ազգի միակ փրկությունը դրա մեջ է:
ՀԱՐԳԵԼԻ ԴԱՎԻԹ ՋԱՆ
ԱՅՈ ՀԱՄԱՄԻՏ ԵՄ և ԱՂՈթՈՒՄ ԵՄ ,ՔՈ ՊԱՏԿԵրԱՑրԱծԻ ՊԵՍ ԼԻՆԻ,ՀԻշԵՆՔ ՈՐ ԱՅՍՕՐՎԱ ՄԵՐ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍի ՁԵՌՆԱԴՐՈՒթՅԱՆ ՕՐՆ ԿԱՏԱրՎԵծ ՀՈԿՏԵՄԲԵր 27Ի ՎՈճրԱԳՈրծՈՒթՅՈՒՆՆ,ՇԱՏԵՐՆ ՄԵԿՆԱԲԱՆՈՒՄ ԵՆ ԱՅԴ ԵրևՎՈՒՅթՆ,ԻԲՐ ՄԱՐԴՆ ԸՆՏՐԵՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻՆ,Ոչ թԵ ԱՍՏՎԱԾ,,,,,և ԱՅՍՕՐՎԱ ԿԱԹՈՂԻԿՈՍՆ 132 րԴՆ է,133րդն ԼԻՆԵԼՈՒ է ԲԱՐՁՐՅԱԼ ԱՍՏԾՈ ԸՆՏՐՅԱԼՆ,ՈրՆ ԿՀԱՄԱԲխՄԲԻ ՀԱՅՈՒԹՅԱՆՆ…..ՀԱՄԲԵրԵՆՔ և ՏԵՍՆԵՆՔ ՈՎ է ԼԻՆԵԼՈՒ ՄԵՐ ՕՐԵՐԻ ԽՐԻՄՅԱՆ ՀԱՅՐԻԿՆ,ՀԱՅԿ ՆԱՀԱՊԵՏՆ ԿԱՄ ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀՆ
Մեզանից հասնում է վերականգնենք Մեր Ազգային Ինքնության Անզնագիրն և Սիրո շղթայով կապված մեկս մյուսի բացն լրացնենք ,մեր լավագույն կողմերն ներ դնենք Հայրենաշինության մեջ ,,,Լույս Աշխարհ դառնանք..
իմ խորին Շնորհակալություն եմ հայտնում Լույս Աշխարհի Բոլոր Մասնակիցներին…Ձեր Ցավն տանեմ…
ԻՐԱՐ ՀԵՏ ԻՐԱՐ ՀԱՄԱՐ

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 0 Thumb down 0

Arman
Jan 10, 2009 12:55

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 0 Thumb down 0

Էդուարդ (Անտրոպոս)
Jan 10, 2009 13:00

Արման՝ այդ դեպքում գոնե մի քիչ կամաչեին հայ մասոնները, չնայած Հ1-ը Արգենտինա չի հասնում, և ընդհանրապես այստեղ լուրերը ուշ են հասնում։ Ողջ աշխարհում արդեն հայտնի դարձավ «Արարատ» օթյակը, բայց իրենք իրենց մասին կլսեն երևի մի քանի ամիս հետո։

Ես երբ ասացի «Ինձ ոչ մի հետաքրքրող բան չգտա այդ կայքում՝ հետևաբար թարգմանում եմ ամեն ինչ» ի նկատի ունեի որ թարգմանում եմ որ ինքներդ համոզվեք որ այնտեղ դատարկաբանություններ են գրված, ոչ մի լուրջ բան չկա. բացի այն մասից որ ասում է «Եթե երեխա ունես, ուրախացիր. բայց դողա այն կանխավճարից որ քեզ վստահվում է», ես այդ ընդբռնում եմ որպես սպառնալիք իսկ իրենց անդամների հանդեպ։

Պետք չէ շատ մանրամասնորեն ուսումնասիրել, բավական է տեսնել որ նրանք թագուն են ժողովեր անում, որ հասկացվի լավ բան չեն։ Եթե անհրաժեշտոթյուն ունեն թագնվելու հասարակությունից, ապա այդ նրանից է որ մի վատ բան ուզում են անեն, այլապես չէին թագնվի, չէ՞ որ այդ բոլոր «բարոյական» օրենքները բոլորի ականջին հաճելի է լսվում. եթե իրոք այդպիսի բարոյական մարդիք են և իսկապես լավ գործեր են անում ապա ինչո՞ւ են թագնվում, ի՞նչ կարիք կա։ Եթե չեմ սխալվում ավետարանում այսպիսի մի բան է գրված՝ որ չարքը սիրում է խավարը (այսինքն սիրում են թագնվել), այլապես լույսը իրենց կբացահայտի։

Ես համոզված եմ որ ճիշտը մեկն է, ի տարբերություն ոնց որ ինձ դասավանել են, ասելով որ ճիշտը փոփոխական է ըստ մարդկանց տեսանկյուններից։ Եթե ճիշտը մեկն է, ապա դա միայն բարու կողմը պետք է լինի, ոչ թե չարի. երբեք չի կարող լինել այնպես որ ինչ որ պարագայում ճշմարտությունը լինել չարքի կողմը. և եթե դա այպես թվա, ուրեմն անպայման դա կեղծիք է, սուտ է, խաբեություն է, ուրիշ տարբերակ չի կարող լինել։ Իսկ եթե դա կեղծված «ճշմարտություն» է, հետևաբար այդ գաղաթարը պերք է իրեն հակասի վաղ թե ուշ։ Եվ այն մարդիք որ այդ գաղափարին կողմնակից էին, տվյալ դեպքում մասոները, հավատաթափ կլինեն, կհուսահատվեն, իրենց գործի իմաստը կկորցեն, կկորցնեն նաև իրենց կամքը և ուժը։ Իսկ ուժը կլինի բարու և ճշմարտության կողմը։

Ահա՛ թե ինչո՞ւ ես համոզված եմ որ չարքը հենց իր հիմքից ծրագրավորված է պարտվելու համար, ցանկացած չարք։ Իսկ մինչ այդ կարելի կատալիզ անել այն ինչ որ անխուսափելի է։ Ոչ թե ստեղծել, այլ խորացնել արդեն հիմնովին եղած հակասությունները, այն ճեղքերը որը որ կտապալեն սկզբում հզոր թվացող վիշապին։ Օրինակի համար՝ մասոնությանը, սիոնիզը, Թուրքյան, և ցանկացած ուրիշ սխալ էություն։ Կարելի մտածված այնպիսի մի վիճակ պատրասել որ նրանք խեղտվեն իրենց կեղերի, սխալ սկբունքնեի մեջ. եթե այստեղ խելքի պայքար է ապա հայը առավելություն ունի։

Թեմայից շեղվեցի բայց ասացի մտքիս եղածը։

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 0 Thumb down 0

Էդուարդ (Անտրոպոս)
Jan 10, 2009 13:48

Կարելի է մի հեռուստատեսության և ռադիոյի ալիք ստեղծել Հայաստանում, հատուկ հաղորդումներով ուղղված Խոպայի համշենահայերի համար. նրանց պետք է ասել որ կամ վերադարնում են իրենց հայկական արմատներին, վերականգնում են իրենց հայի ինքնությունը, կամ թուրքացվում, կորում գնում, որից որ իրենք զգալիորեն խուսափում են։ Ավելի լավ է հայ լինել քան թուրք, պետք է ասել նրանց, որովհետև հայը այսպիսի լավ պատմություն ունի, և նաև հզոր ապագա, իսկ թուրքը քոչվոր է, բնակվում է ուրիշ ազգերի հողերի վրա, ոնց որ եկել է այդպես էլ պիտի մի օր գրա, և այլն.. և այլն.. դո՞ւք ում եք նախընտրում։
Այս ալիքը պետք է գործի ինչպես «Ամերիկայի Ձայնը» խորհրդային տարիներին, բայց բարի նպատակով։ Եվ պետք չէ իզուր տեղը վիճել թուրք պատմաբանների հետ համշենահայերի ծագման մասին, այլ պետք է համշենահայերի գիտակցության վրա աշխատել։ Իսկ Թուրքիան ինչ անի կամ չանի միևնույն է, վնաս է կրելու. որովհետև նա չի կարող լինել համ Օսմանական Կայսրություն համ էլ Եվրոմիյության անդամ։ Եթե հանկարծ հանդգնի համշենահայերին նորից ճնշի, պետք է հետևել որ Եվրոպան քնած հանկարծ չման և նրան պատժի, գոնե ելնելով իր սեփական շահերից. իսկ եթե ոչ մի բան չանի՝ ապա հաջորդ քայլը պետք է լինի հայկական դրպոցների բացումը Խոպայում, երբ արդեն համշենահայերըի հայկական ինքնությունը այնքան զարգացած լինի որ արդեն իրեն դրա պահանչը զգան.ու թող Թուրքիան հանկարծ չփորձվի արգելել այդ։

Համշենահայերին բռնությամ թուրքացման փորձը արդեն հանցագործություն էր, և Թուրքիան պետք է դրա պատիժը ստանա, այդ կլինի համշենահայերի վերահայացումը։

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 0 Thumb down 0

Ավետիս
Jan 10, 2009 13:51

Բարև հայրրենակիցներիս
Ւ լրումն հարգարժան Սոնա Արշունու՝ համշենահայերի մասին ներկայացրած տեղեկություների, առազարկում եմ ձեզ դիտելու երկու հետաքրքիր գիտահանրամատչելի ֆիլմ, որտեղ կարող եք գտնել ձեզ հետաքրքրող շատ հարցերի պատասխաները:

http://blog.ararat-center.org/?p=92

ֆիլմերը ներկայացնում է մեզ քաջածանոթ և վերևում նշված քաղաքագետ, պատմաբան Արմեն Այվազյանի ԱՐԱՐԱՏ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ –ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ կենտրոնի սայթը, որը մեզ տրամադրում է բավականին կարևոր, հետաքրքիր նյութեր:
Առաջարկում եմ նաև դիտել հետևյալ քնարկումը՝

http://blog.ararat-center.org/?p=130

http://blog.ararat-center.org/?cat=3

Սիրով՝ Ավետիս

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 0 Thumb down 0

Էդուարդ (Անտրոպոս)
Jan 10, 2009 13:55

Նույնիսկ եթե համշենահայերի համար հայ լինելը լինի շաբաթ, կիրակի օրվա մի զբաղմունք, էլի մեծ հաղթանակ կլինի հայության համար։

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 0 Thumb down 0

Ավետիս
Jan 10, 2009 14:36

Բարեւ հայրենակիցներիս
Ի լրումն հարգարժան Սոնա Արշունու կողմից ներկայացված համշենահայերի վերաբերյալ տեղեկության առաջարկում եմ դիտել 2 հետաքրքիր գիտահանրամատչելի ֆիլմ՝ համշենահայերի մասին, որոնք ներկայացված են մեզ քաջածանոթ քաղաքագետ, պատմաբան եւ վերեւում նշված Արմեն Այվազյանի ԱՐԱՐԱՏ ռազմավարական ուսումնասիրության կենտրոնի կայքում:

http://blog.ararat-center.org/?p=92

Առաջարկում եմ այցելել կայքի մնացած էջերը եւս, քանզի այնտեղ տեղադրված են բավականին հետաքրքիր, կարեւոր նյութեր:Ահավասիք ներկայացնում եմ ձեր ուշադրությանը՝
http://blog.ararat-center.org/?p=130
http://blog.ararat-center.org/?cat=3

Սիրով՝ Ավետիս, Ֆրանսիա

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 0 Thumb down 0

Թամար-Գ. Ն.Յ.
Jan 10, 2009 18:41

Սիրելի հայ ժողովուրդ, էս ի՜նչ հրաշք եք: Մեր կենացը:
Սիրելի Քիրեմիջյանը հիմա կասի.« քյավառցին բնույթը վերջը ցույց տվեց», ոչինչ, առիթը թող հասնի էն էլ
ոնց կխմե՜մ, համ կխմեմ, համ էլ չեմ հարփի, բայց ոնց կերգեմ:

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 0 Thumb down 0

Hrayr
Jan 10, 2009 20:39

Իմ հա´յ ժողովուրդ, դու փոքր ես եղել,
Աղբյու՜ր ես եղել և ո´չ թե հեղեղ:
Դու փոքր ես եղել, եղել ես մի բուռ,
Բայց մեծ է եղել ափդ լիաբուռ:
Դու փոքր ես եղել այն մուրճի´նման,
Որ ձև է տվել ժայռերին համառ:
Փո՜քր, բայց նման այն կշռաքարին,
Որ միշտ դրվել է բարու նժարին
Եվ այդ նժարը ներքև է տարել…
Եկել են դարեր, անցել են դարեր,
Քեզ մատնել սրի, ավերի, գաղթի:
Բայց տիրացել ես այսօր մի բախտի,
Որ մեծ է քո հին վշտերի´ց անգամ:
Եվ լա՜վ է որքան, ինչ քա՜ղցր է զգալ,
Որ այսօր, երբ աշխարհը համայն
Կշեռքի երկու թաթի է նման,
Դու քո պատմության դասերով բոլոր,
Քո երջանկությամբ ու բախտով քո նոր,
Քո հին անունով, կյանքով դժվարին՝
Ծանր կանգնած ես այն մեծ նժարին,
Որ ծանր է կշռում ո´չ թե արկերով,
Ո´չ թե վառոդի, զենքի հակերով,
Ո´չ թե ավերման կրքով կատաղի,
Ո´չ թե մայրերի արցունքով աղի,
Այլ երջանկության մշտավառ հրով,
Խաղաղ ծերությամբ, շիկնանքով սիրո,
Հպարտ մայրությամբ, ծիծաղով մանկան,
Ձեռքի սեղմումով բարեկամական…
Այն մեծ նժարին, որտեղ ապագան
Ու պատմությունն են դարձել կշռաքար:
Պարույր Սևակ

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 0 Thumb down 0

Hrayr
Jan 10, 2009 20:46

Սևակի հետ հրավիրում եմ Լույս Աշխարհի Լուսավորողներին,Լուսավորվողներն,Բնակիչներին.Տուրիստներին,Հյուրերին….

Եկե~ք, խնդրեմ, եկե~ք այսօր ու դարձեք ինձ սեղանակից`
Օգտվելով իմ այսօրվա բարենպաստ եղանակից:
Եկե՛ք այսօր ուզածի պես ուրախանանք, ուտենք–խմենք,
Չէ՞ որ նորից
Էլ մեր մորից
Չենք ծնվի մենք:

Թող գան, խնդրե՛մ, բոլո ր նրանք, ովքեր գիտեն
Փայլատակել կարմիր գինու թնդությունից.
Ուրախանալ և օտարի՛ խնդությունից,
Ովքեր գիտեն վիշտ ու ցավը ետ վանելու,
Կյանքում լավը և առողջը հավանելու,
Գեղեցիկը ու վսեմը դավանելու
հարգն
ու
կարգը.
Ովքեր գիտեն նաև իրենց բերնի համը,
Թող չուշանա՛ն, թող շտապե~ն, քանի որ դեռ
Գինի-օղին փակ շշերից դուրս չի հորդել,
Եվ չի հասել խորովածի
ժամն
ու
դամը։

Բող մոտենա իմ սեղանին
Նա՛ , ում ձեռքը կոշտացել է
Մուրճից, բահից ու եղանից.
Ով տանջանքից կշտացել է
Ու փնտրում է սպեղանի.
Ով կրում է խոցերն անանց
Աղջիկների ու գեղանի
հարս ու կանանց։

Նա կգտնի այստեղ նրա՛նց,
Ովքեր գիտեն երգել-պարել,
Գրկել-փարել,
Գերել-սիրել,
Ինչպես նաև հյուրասիրել`
Ունեցածը լավ ծախսելով,
Ոչ թե կիտված կոպեկներին
Հավի նման լուռ թխսելով։

Բայց ո՛չ,
այսօր
Ես կանչում եմ նաև նրա՛նց՝
Եվ այդ կիսատ-պռատներին,
Այդ ձեռը փակ-ժլատներին։
Թող գան, մարդկանց չարքը դասվեն.
Թե կարող են՝
Իրենց հիմար արատներից
Թող ամաչեն ու ետ քաշվեն.
Թե չեն կարող`
Իրենց մտքում մեզպեսներին
Թող պարզապես հիմա՛ր հաշվեն…

Մի՛ ուշացեք, դե~հ, ձեզ մատաղ,
Բոլորվեցեք այս կանաչին,
Այս վիզը ծուռ ուռենու տակ,
Եվ բաժակով այս առաջին
Նախ և առաջ «բարով տեսանք» իրար ասենք,
Ինչպես խփել ու խմել են լուսահոգի մեր պապերը։
Եկեք այսօր մենք էլ, առանց ամաչելու,
Նրանց նման որկորներս լավ կարասենք
Ու նախապես թուլացնենք մեր ձիգ տված մեջկապերը,—
Այսօր մի լա~վ, ուզածի՛ս պես ուրախանանք, ուտենք-խմենք.
Չէ՞ որ նորից
էլ մեր մորից
Չենք ծնվի մենք…

Մինչ նազ անող խորովածի համ-դամը գա՝
Ես, տանտիրոջ իրավունքով, ձեզ թամադա։

Դե~հ, խմողաց խո՛ւմը անուշ,
Եռեփ գինու կո՛ւմը անուշ,
Խորովածի հո՛ւմը անուշ…

Այս մի թասն էլ՝ նրա՛նց կենաց, ովքեր կյանքում
Թեկուզ ծանր կարիքի մեջ ու զրկանքում
Ընդունում են
Ու տանում են
Ամե՜ն հարված,
Բայց մնում են
Էլի կյանքին սիրահարված:

Դե՛հ, վերցնենք,
Բաժակները շախով-շուխով չխկացնենք,
Խմենք, հետո այս կենացը ծաղկացնենք.
Ով որ երգի՝ ձայնն անսպառ,
Մատաղը՝ գառ,
Ճրագը՝ վառ…

Տեսնեմ այդ ո՞վ այս բաժակը չի պարպելու,
Տեսնեմ այ՛դ ո՞վ այս բաժակից չի հարբելու…
Այս բաժակն էլ մեր սրտից վեր բաբձրացնենք,
Քամենք այնպե՛ս, կարծես լի է… երեխեքի դառը լացով,
Խմենք, հետո բերաններս քաղցրացնենք
Նրանց թմփլիկ թուշիկների անուշ պաչով։
Թո՛ղ որ նրանք ծիլի նման
Քարն էլ ճեղքեն,
Բարով ծաղկեն
Հեր ու մերով,
Քույր- ախպերով։

Մեր հին գինով` և՛ս մի հին ու նոր կենաց.
Կենացն ըմպենք հավատարիմ բոլո~ր կանանց,
Որոնց հաճախ ցավ ենք տալիս, բայց որքան անց,
Այնքան՝ ցավով` խելքի գալիս,
Տարբերում ենք մամուռ– կանաչ,
էժան և թանկ,
Սեր և դյութանք։

Եկեք փութանք,
Որ չսպառնա նրանց սիրուն ո՛չ մի վտանգ,
Եվ հավատա՛նք,
Որ մենք կյանքում
Բախտի~ նման նրանց գտանք…

Խմենք կենացն անդավաճան ընկերության,
Ընկերների ա~յն սերության,
Որ մինչև իսկ չի ընդհատվում
Աքսորի մեջ ու գերության:
Ընկե՛ր լինենք
Նույն հուզմունքի,
Համոզմունքի՛ ,
Նույն ճաշակի՛ ,
Դրոշակի՝,
Ո՛չ թե ընկեր լոկ բաժակի…

Եկեք նաև մե՛զ չզրկենք,— առանց այն Էլ
Քիչ զրկանքներ հո չենք կրել աշխարհում մենք։
Այս թասով Էլ մե՛ր կենացը եկեք խմենք։
Այս թասով Էլ տրտմությունը,
Ցավը,
Դավը եկեք քամենք,
Որ այսուհետ ուրախ ապրենք`
Կարաս բանանք, տկճոր կպրենք.
Երբեք չզգանք մեզ մենմենակ,
Անթևթիկունք և անհենակ,
Մեր վատ օրը հենց ա՛յս լինի,
Հետո Էլ գան դեռ լավե~րը…

Դե՛ — հա~, քամե՛նք մեր գավերը,
Շուռ տանք պաչենք թասի տակը…

Այս գավով Էլ եկեք հարգենք
Եվ անթառամ հիշատակը
Կամար-կամուրջ քաշողների,
Սյուն ու խաչքար տաշողների,
Սանդ ու երկանք կտրողների,
Ելք ու ճամփա փնտրողների,
Վանք ու պալատ շինողների,
Կտրիճ զավակ ծնողների,
Աղբյուր-առու սարքողների,
Փող ու թմբուկ զարկողների,
Ինչպես նաև հիշատակը
Նրանց հիշող-հարգողների…

Հպարտությամբ և անհատույց երախտիքով
Հիշենք բոլոր ընկածներին՝
Հերոսաբար հանգածներին
Հանուն լույսի
Եվ մե~զ համար.
Հիշենք նաև նրանց ծնող,
Նրանց սնող,
Նրանց զինող
Հայրենիքը հերոսամայր:
Ակնածանքով շուռ տանք հողին
Այս մեկ բաժակ մաքուր օղին,
Այս մի բաժակ անխառն գինին.
Թող մայր հողը նրանց վրա թեթև~ լինի…

ԻՐԱՐ ՀԵՏ ԻՐԱՐ ՀԱՄԱՐ,ՎԱՍՆ ՀԱՅՐԵՆԱՑ…

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 0 Thumb down 0

Hrayr
Jan 10, 2009 21:16

Այս տողերը Հայոց Հանճարը գրել է երեվի «Լույս Աշխարհ»-ի մասին…

Ո՜ւ.շ-ո՜ւշ են գալիս, բայց ո՛չ ուշացած,
Ծնվում են նրանք ճիշտ ժամանակին:
Եվ ժամանակից առաջ են ընկնում.
Դրա համար էլ չեն ներում նրանց:

Անտոհմ չեն նրանք կամ անհայրենիք,
Հասարակ հորից ու մորից ծնված՝
Սերում են նրանք և ա՛յն վայրենուց,
Որ էլ չէ՜ր կարող ապրել քարայրում:

Սերում են նրանք և ա՛յն ծերուկից,
Որ նախընտրում էր քնել տակառում:
Սերում են նրանք և ա՛յն պատանուց,
Որ սիրահարվեց իր իսկ պատկերին:

Սերում են նրանք բոլո՜ր նրանցից,
Որ սատանային հոգին են ծախում,
Միայն թե անեն մտածածն իրենց,
Ի՜նչ փույթ թե սատկեն ժամանակից շուտ:

Անվտանգ՝ ինչպես հրդեհն արևի,
Անվնաս՝ ինչպես օգտակար լորտուն,
Վախ են ներշնչում պետություններին
Մինչև իսկ իրենց կամքին հակառակ:

Արքաների հետ խոսում են «դու»-ով,
Եթե, իհարկե, լսում են նրանց,
Իսկ թե չեն լսում՝ մե՜կ է չե՛ն լռի,
Կխոսեն նույնիսկ իրենց կոշկի: հետ:

Ով սահմանում է նոր օրենք ու կարգ՝
Հայտարարվում է օրենքից դուրս:
Բայց չե՜ն վախենում նրանք չար մահից.
Ապրում են դժվար ու մեռնում են հեշտ:
__________________

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 0 Thumb down 0

admin
Jan 10, 2009 21:34

Ջա՜ն, Հրայր ջա՛ն :)

Թամար-Գ. Ն.Յ.
Jan 10, 2009 22:01

Հարգելի Հրայր, չգիտեմ կարդացե՞լ ես «Սլիկ երեցը» հայկական ժողովրդական հեքիաթը: Եթե ոչ, հավատա
արժե կարդալ: Դա մի հրաշք գործ է:
Իսկ Սևակյան տրամադրըւթյանդ թույլ տուր ավելացնել հենց նրա այս խոսքերը:

–Ո՞վ է հասկացել քմայքը բախտի, և այն է՜լ ,Հայոց…..

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 0 Thumb down 0

Arman
Jan 11, 2009 7:06

about hidden Armenians in Turkey http://www.youtube.com/watch?v=h69Zz0sV0GY&feature=related

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 0 Thumb down 0

ՍՈՆԱ ԱՐՇՈՒՆԵՑԻ
Jan 11, 2009 7:21

Հարեգելի Էդվարդ(Անդրոպոս) ինձ շատ են գրում Արգենտինահայ համայնքից.
“ԿՌՈՒՆԿ” ձայնասփյուռից, սական էս չմ կարողանում իմ նամակագիրների հետ
լիարժեք շփվել, քանզի այդ նամակներն իսպաներեն են: Բավական ժամանակ եմ տրամադրում ես նրանք համակարգիչով թարգմանելով ռուսերեն, որպեսզի
ծանոթանամ բովանդակությանը: նրանց նամակների մեջ միայն մի բառն է
Հայերեն’ ԲԱՐԵՎ ՍՈՆԱ այսքանը:
Հարգելի Է Էդվարդ այդ ձայնասփյուռը շատ հայանպաստ գործունեություն է
իրագործում. ու ինձ համար շատ կարևոր է նրանց հետ շփվելը և քանի-որ դու օժտված ես անգնահատելի թարգմանչական ունակությունով’ կխնդրեի
մեկ-մեկ օգնեիք ինձ. նամանավանդ մոտենում է Հրանտ դինքի մահվան երկրորդ տարելիցը, իսկ նրանք շատ են հետաքրքրված իմ աշխատությունով’ ” Ո՞վ սպանեց Հրանտ Դինքին”, որը չորս լեզուներով է: Փոքրիկ ներածական է ինձ պետք թարգմանելու իսպաներեն, որ հաղորդաժամին ներկայացնեն :
Ահա իմ հասցեն:
sona_arshuneci@yahoo.fr

Հուսամ կարձագանքես իմ նամակին. ՍՈՆԱ ԱՐՇՈՒՆԵՑԻ – ԲՐՅՈՒՍԵԼ

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 0 Thumb down 0

Ռոբերտ
Jan 11, 2009 20:06

Ժողովուրդ ջան, այս հոյակապ ոտանավորրի հեղինակը ցանկացել է անհայտ մնալ:

Ժամանակ Հրատարակված է Հունվար 10, 2009
«2009-ԻՆ ՈՒՆԵՆԱՆՔ ՕՐԻՆԱԿԱՆ ԸՆՏՐՎԱԾ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ»

$$$$$$$$$$$$$$$ գրել է:
ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՊԱՅՔԱՐ»-Ի «ՄԱՐՏԻԿ»-Ի ԵՐԳԸ
Թե էս ամիս Ամերիկան փողը տա՝
ես կգնամ Հյուսիսային պողոտա,
Կվերցնեմ երկու սրբիչ, մի դրոշ՝
պողոտայի մեջտեղներում կըլնեմ լոշ։
Եթե պետք է՝ տակս դնեմ մի մեծ դույլ՝
վրան նստեմ, հայտարարեմ հացադուլ,
Ցերեկները՝ վեր կընկնեմ սովահար՝
գիշերները՝ կուտեմ կարագ ու խավիար։
Երկրորդ օրը վրաս կիջնի հոգնություն,
կժամանի երեք «շտապ օգնություն»,
Կնիհարեմ ու կդառնամ տշած մուկ,
Ու մամուլը կբարձրացնի մեծ աղմուկ։
Ես ճնշված եմ, ծեծված, ցխված ու թոփալ
Բայց հետեւս կանգնած է իմ եւրոպան,
Ես էլ կուզեմ քշել մեծ Ջիպ, մտնել դուշ
Հը՞, ի՞նչ ասիր, Սորուս պապիկ, ընկեր Բուշ։
Փողս տվեք, եւ միայն է՛դ ժամանակ,
շա՛տ կկարդամ ես «Հայկական ժամանակ»,
Եթե չտաք՝ դուրս չեմ գա էլ մարդամեջ,
ու չեմ գոռա «Պայքար, պայքար մինչեւ վերջ»։
Փողս տվե՛ք, ասում եմ ես ձեզ հիմա,
թե՞ ուզում եք չբղավեմ էլ՝ «Հի՛մա՜»…
Թե չէ, գիտեք, ես ձեր հավեսը չունեմ,
սիկտիր էղեք ու ձեր պայքարն էլ …

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 0 Thumb down 0

Liana
Jan 11, 2009 23:48

Վերջապես դոլարի նշաներիցը գոնե այսպիսի օգուտ տեսանք՝ մի լավ ծիծաղացրին …
Հարգելի Ռոբերտ, շնորհակալություն…
Իմաստուն են մեր հայերը. բա ի՞նչ անեն, էդ աներեսների քթի առաջ դուռը փակում ենք՝ երդիկիցեն ներս սղոսկում, երդիկն ենք փակում՝ պատուհանից են խցկվում …
Մենակ, երեւի, այս տարբերակով ոտքները կտրվի…

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 0 Thumb down 0

Liana
Jan 11, 2009 23:53

Համշենահայության մասին տեղեկություններ տարածողներից շատ շնորհակալություն…
Սցենարում մի կերպար կա, որին ամբողջացնելու համար հնարավոր է օգնեն…
ԻՆՉ ԼԱՎՆ ԵՔ ՀԱՅԵՐ

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 0 Thumb down 0

Ռոբերտ
Jan 12, 2009 15:56

Հարգելի Լիանա, այստեղ իմ «շնորհքը» կայացել է միայն copy/paste գործողությունների մեջ: :-) ))))

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 0 Thumb down 0

BBC News !
Jan 12, 2009 20:07

Turkey probes massacre petition

Hundreds of thousands of Armenians died while being forced out of Turkey
A Turkish prosecutor has opened an investigation against the authors of an online petition that apologises for the World War I massacres of Armenians.

It could lead to charges under the law against “insulting Turkishness”.

Turkey’s prime minister has criticised the petition, launched by more than 200 Turkish academics and newspaper columnists last month.

Hundreds of thousands of Armenians died at the hands of Ottoman Turks in 1915. Turkey denies that it was genocide.

Discussion of the issue is taboo in Turkey and has led to prosecution in the past.

The intellectuals behind the petition say they want to challenge the official denial and provoke discussion in Turkish society about what happened.

The petition is entitled “I apologise”.

Police said on Friday they had information that a man arrested this week was gathering intelligence and planning an attack against one of the organisers of the apology campaign.

Police said he had recently travelled to several cities and made it known that he was planning an action that would “shake Turkey”, the BBC was told by a source who did not want to be named.

The man’s uncle was reportedly among more than 30 people arrested on Wednesday in connection with an alleged ultra-nationalist coup plot.

Documents found in the raids led to the discovery of weapons and explosives in the forest outside Ankara, police say.

Some Turkish writers, who have promoted more open discussion of the Armenian issue, have been targeted by ultra-nationalist Turks.

The Turkish-Armenian writer Hrant Dink was killed last year for openly saying that the events of 1915 were genocide.

Previously he had been tried for “insulting Turkishness” for his comments on 1915.

կառթացեք http://news.bbc.co.uk/2/hi/europe/7821159.stm

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 0 Thumb down 0

...
Nov 14, 2011 15:03

barev djes !!!!es lsesi d jer elujt@ ev chat hetakrkir er!!!!bajs duk MASONERI hamar chat 4gitek !!! es MASON em erkar jamank !!bajs djer asasneri me4 chat sxalner kaar !!xndrum em parzek nor hajtararek!!!!!!!!!merci

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 0 Thumb down 0

Գրեք Ձեր կարծիքը

ՀՂՈՒՄՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ

- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:

Գրառում կատարելուց հետո ստուգեք Ձեր էլ–փոստարկղը (Inbox եւ Spam) հավելյալ գործողությունների համար.

Comment



` 1 2 3 4 5 6 7 8 9 0 - = Back
TAB q w e r t y u i o p [ ] \
Caps a s d f g h j k l ; ' Enter
Shift z x c v b n m , . / Shift
Ctrl Alt   Alt Ctrl

Միացնել հայերենը

*