ՀԱՅԱՍՏԱՆ - Հեղինակ՝ ADMIN. Monday, January 31, 2011 5:20 - 5 քննարկում
ՀՀ վարչապետին խորհուրդներ տվողը փճացրել է մի քանի տասնյակ հայ պատանիների… Ներել չի կարելի կախել (ստորակետը դրեք ինքներդ):Միակ փրկությունը վարաչապետի անձնական միջամտությամբ տեսագրության անհետացումն է:
Սերոբ Տեր-Պողոսյանը կմեղադրվի՞ մանկապղծության մեջ
[ 2011/01/31 | 13:52 ] Հիմնական թողարկում, հասարակություն, քրեական
Տեսագրությունն արդեն իրավապահների մոտ է
Լարիսա Փարեմուզյան
Լեւոն Հայրապետյան
«Մեթըլ Փրինս» կորպորացիայի սեփականատեր, ՀՀ վարչապետի խորհրդական, ԱՄՆ քաղաքացի Սերոբ Տեր-Պողոսյանի` մանկապղծությամբ զբաղվելու մասին լուրերը վերջին տարիներին Ախթալայում, Ալավերդիում եւ Երևանում երբեք չեն դադարել: Այդ լուրերին տարիներ շարունակ տեղյակ են եղել ոստիկանության Թումանյանի բաժնում և Ազգային անվտագության ծառայության Ալավերդու բաժանմունքում:
Ախթալացիները լեռնահարստացման կոմբինատի սեփականատիրոջը ցածրաձայն մեղադրել են սոցիալապես անապահով ընտանիքների անչափահաս տղաներին մեծ գումարներով դեպի իրեն գրավելու և նրանց պղծելու գործում: Հունվարի 28-ին ոստիկանության «Հետքի» աղբյուրներից մեկը հայտնեց, որ Ախթալա համայնքի 25-ամյա բնակիչ Վահրամ Փարսադանյանը, ով ունեցել է 30 հազար ԱՄՆ դոլարի պարտք, հունվարի 22-ի գիշերը` ժամը 1-ի սահմաններում, զանգահարել է Սերոբ Տեր-Պողոսյանին և պահանջել 30 հազար ԱՄՆ դոլար, այլապես սպառնացել է, որ Սերոբ Տեր-Պողոսյանի մանկապղծության փաստը հաստատող` իր ձեռքի տակ եղած տեսագրությունը կհանձնի իրավապահներին:
Տեսագրության գոյության մասին լուրերն Ալավերդիում և Ախթալայում համառորեն շրջում են 2010թ. վերջին 6 ամիսներին: Սերոբ Տեր-Պողոսյանը, սակայն, սպառնալիքը համարելով շանտաժ` այդ մասին հայտնել է ոստիկանությանը:
Հունվարի 22-ի առավոտյան` ժամը 6-ի սահմաններում, ոստիկանները տնից հանել են Վահրամ Փարսադանյանին: Վերջինս էլ մանկապղծությունը պատկերող տեսագրությունը հանձնել է իրավապահներին:
«Դրանից էլ գործը սկսվել է բացվել: Տեսագրության մեջ պատկերված է Ախթալայի 15-ամյա մի տղա, ակտիվ կողմը եղել է Սերոբը»,- ասաց մեր աղբյուրը և հավելեց, որ ախթալացի մեկ տասնյակից ավելի տղաներ` մի մասն անչափահաս, նմանատիպ ցուցմունք են տվել իրավապահներին: Ընդ որում` նրանցից 17-ը ցուցմունքներ տվել են Երևանում, մյուսները` Վանաձորում:
Աղբյուրի հաղորդմամբ` Ազգային անվտանգության ծառայությունը, դատախազությունը և ոստիկանությունն ինտենսիվորեն սկսել են զբաղվել Սերոբ Տեր-Պողոսյանի հիշյալ գործով: Նա ավելի քան մեկ շաբաթ է` Ախթալայում չէ: Տեր-Պողոսյանը ցրել է Ախթալայի` իր կողմից հովանավորվող 15-16 տարեկան անչափահասների ֆուտբոլի թիմը, որի խաղացողների զգալի մասը, ըստ մեր աղբյուրի, դարձյալ Սերոբ Տեր-Պողոսյանի զոհերից են: Թիմի մարզիչ Սուրեն Բարսեղյանին Ս. Տեր-Պողոսյանն աշխատանքից ազատել է:
Այս պահին Ախթալայում երկու հիմնական վարկած է շրջանառվում. կամ Տեր-Պողոսյանից կխլեն Ախթալայի լեռնահարստացման կոմբինատը և նրան կվռնդեն հանրապետությունից, կամ ուղղակի կդատեն:
Ոստիկանության «Հետքի» աղբյուրը հայտնում է, որ Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի սեփականատերը տեղյակ էր, որ իր «գործունեությամբ» իրավապահներն արդեն հետաքրքրվում են: Վերջերս ԱՄՆ-ից նրա հետ Հայաստան է ժամանել եղբայրը, և Տեր-Պողոսյանն իր ողջ սեփականությունը, այդ թվում` Ախթալայի լեռնահարստացման կոմբինատն ու Արամյանցի տունը, գրանցել է եղբոր անունով:
Երեկ այցելեցինք Ախթալա` Վահրամ Փարսադանյանին հանդիպելու: Վերջինս քնած էր: Նրա մայրը` Լիդա Փարսադանյանը, իմանալով մեր այցելության նպատակի մասին, վրդովված ասաց. «Մենք չգիտենք ոչ մի բան, ոչ մի բանից տեղյակ չենք: Հա, իրեն տարել են, տարել են, ասենք, մի հարց են տվել, էլի հետ ա եկել: Ինքն ասելու ոչ մի բան չունի: Ինքն ինչ եկել ա, ոչ մի բան չի խոսել»:
Տեսագրությունն իրավապահներին հանձնելու մասին էլ տիկին Լիդան ասաց .«Դե, հմի: Հանձնել ա, հանձնել ա: Էնտեղ իրեն ոչ մի օր չեն պահել»: Իսկ քնից արթնացած Վահրամը հրաժարվեց մեզ հետ խոսել. «Խոսելու բան չկա էլ»:
Ախթալայում հանդիպեցինք նաև տեսագրության մեջ պատկերված և Սերոբ Տեր-Պողոսյանի անչափահաս «զուգընկերոջ» հետ:
«Հա, պարոն Սերոբին էնենց ծանոթ ենք: Դե, Ծաղկաձոր է տարել ինձ մի քանի անգամ: Մենակ ինձ չի տարել, տարել ա նաև մի քանի երեխեքի»,- ասաց անչափահասը: Նա պատմեց, որ ընտանիքում առաջ 4 հոգի էին, հիմա ինքն ու մայրն են տանը մնացել. քույրերն ամուսնացել են: Հայրը, երբ տղան 1,5 տարեկան է եղել, մեկնել է Ռուսաստան, և նրանից երկար տարիներ տեղեկություն չեն ունեցել: Երեք ամիս առաջ, սակայն, հայրը տեղեկացրել է իր մասին: Որդին հոր տեղը կոնկրետ չգիտի:
Անչափահասն ասաց նաեւ, որ Սերոբ Տեր-Պողոսյանն իրեն տարբեր չափերի գումար է տվել. «10 հազար է տվել, 20 հազար, 50 հազար էլ է տվել: Չգիտեմ` ուրիշներին փող տվե՞լ ա, թե՞ ոչ, բայց շատ տղաներ կան, որոնք իր հետ շփվում են: Ֆուտբոլի թիմից էլ կան»:
Սերոբ Տեր-Պողոսյանը տղային փող է տվել տարբեր պատրվակներով. մոր համար դեղ գնելու, խանութում ունեցած պարտքերը մարելու և այլն: «Ինքն ինձ շատ հոգեհարազատ ա, որովհետև ինձ շատ ա օգնել: Ինքն ինձ հարգում է որպես երեխա, ես էլ իրան հարգում եմ որպես ինձ հոգեհարազատ մարդ»,- շարունակում է տղան:
Իսկ Տեր-Պողոսյանի հետ վերջինիս աշխատասենյակում մենակ մնալու կամ նրա հետ Արամյանցի տուն գնալու մասին տղան պատմեց. «Հա, պանսիոնատ անընդհատ գնում եմ, որովհետև ինֆորմատիկայի դասերը, որը պատմողական է, հեշտ եմ սովորում, որը կոմպյուտերի հարց ա, չեմ կարողանում: Ես եմ խնդրել Սերոբին, որ գնամ պանսիոնատ: Սերոբի տուն ընդհանրապես գնում էի: Հա, անձնապես մտերիմ էինք ես ու Սերոբը: Մենակ ես չէի մտերիմ, ինքը շատ հարգում ա երեխեքին: Առաջին անգամ Սերոբի հետ շփվել եմ 2007 թ.` մարտի 8-ն էր: Ասացի` մայրիկիս ու քույրիկներիս համար ուզում եմ նվեր առնեմ, էդ օրը 12 հազար դրամ տվեց: 2007 թ.-ից անընհատ չի օգնում, էնենց եղել ա` ամիսը մեկ, 2 ամիսը մեկ է օգնել: Իմ ու Սերոբի մտերմությունը Ծաղկաձոր տանելիս է սկսվել»:
Տղան պատմում է նաեւ, որ Սերոբ Տեր-Պողոսյանը վերջին անգամ իրեն 200 հազար դրամ է տվել` քրոջ նշանդրեքի համար. «Չէ, էդ փողը և մնացածները, որ ինքը ինձ տալիս էր, ես հետ չէի վերադարձնում: Հա, ինքն անվերադարձ էր օգնում: Պարոն Սերոբը մի 500 հազարին մոտ փող է ինձ տվել: Հա, ես հաճախ իմ պրոբլեմների մասին իրա հետ կիսվել եմ»,- ասում է անչափահաս տղան:
«Հետքն» արդեն մեկ տարուց ավելի է` զբաղվում է այս խնդրով: Մեզ հայտնի էին այն տղաների անունները, որոնց հետ Սերոբ Տեր-Պողոսյանն ուներ մտերմիկ հարաբերություններ: Բայց հոդված չէինք գրում, քանի որ հաստատող փաստերը բավարար չէին: Չնայած` խնդրի շուրջ զրուցել ենք անգամ իրավապահ համակարգի ներկայացուցիչների հետ:
Մեզ հետ զրույցում Ախթալայի Անդրանիկ Մարգարյանի անվան դպրոցի տնօրեն Լեռնիկ Ճիճիլյանը Սերոբ Տեր-Պողոսյանի` մանկապղծությամբ զբաղվելու մասին խոսակցությունների վերաբերյալ ասաց. «Լսելը մի բան է, հիմնավորելը` մեկ ուրիշ»:
Հենց այս դպորոցում է սովորում տեսագրության մեջ պատկերված տղան: Տնօրենը տղայի ուսման առաջադիմությունը գնահատում է միջին եւ ասում, որ դպրոցն ունի համակարգչային դասարան, իսկ 5-ից 10-րդ դասարանցիները համակարգչին տիրապետում են: Դպրոցի համակարգիչներից օգտվելու արգելքներ չէր կարող ունենալ նաև նշյալ տղան, ուստի կարելի է ենթադրել, որ համակարգիչ սովորելու համար Ս. Տեր-Պողոսյանի հետ Արամյանցի տուն գնալու պատճառաբանությունն ուղղակի անհիմն է:
Առայժմ դժվար է կանխատեսել, թե ինչ ընթացք կստանա այս գործը, քանի գլխավոր դերակատարը ԱՄՆ քաղաքացի, գործարար, վարչապետի խորհրդական, մեծ կարողությունների տեր Սերոբ Տեր-Պողոսյանն է: Միայն հիշեցնենք, որ հատուկ դպրոցներից մեկում երկու տարի առաջ գրանցված մանկապղծության դեպքը մինչ օրս շարունակում է մնալ հասարակության եւ լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում:
Հ.Գ. Քիչ առաջ ՀՀ վարչապետի օգնական Արամ Անանյանը «Հետքին» տեղեկացրեց, որ «Մեթըլ Փրինս» կորպորացիայի սեփականատեր, ԱՄՆ քաղաքացի Սերոբ Տեր-Պողոսյանն անցյալ տարվա դեկտեմբերի 31-ից այլեւս Տիգրան Սարգսյանի խորհրդականը չէ: Անանյանը միաժամանակ նշեց, թե հրահանգել են կառավարության կայքէջից հանել տեղեկատվությունը, ըստ որի` Ս. Տեր-Պողոսյանը վարչապետի խորհրդականն է, ինչի հետևանքով վերևում` կառավարության կայքէջին հղումն այժմ դատարկ է բացվում:
5 քննարկումներ
markarish
Ասա ով է խորհրդականտ ասեմ ով ես դու:
Կարդացողի Հավանություն՝
0
0
MELIQ-KAREN
էս պատմության գյոթը Սերոբ Տեր-Պողոսյանն է:իսկ էս էրեխեքը զոհեր էն, ու իմ կարծիքով չարժե նրանց գյոթի պիտակ կպցնել: նրանց ռեաբիլիտացնել է պետք և ոչ թէ քացէքի տակ գցէլ ու մի հատ էլ վրաները թքէլ:
ԱՍԵՔ ԿԱՐԵՆ ԴՈՒ ՍԽԱԼ ԷՍ
Կարդացողի Հավանություն՝
0
0
armen
ԿԱՐԵՆ-ՄԵԼԻՔ ԴՈՒ ՍԽԱԼ ԵՍ 100 ՏՈԿՈՍՈՎ: Դեպքերի հաջորդականությունը շփոթում ես: Քո կարծիքով մարմնավաճառությամբ զբաղվող կանայք մեղավոր չեն, այլ հաճախորդներն են մեղավոր: Նրանք հավասար մեղք ունեն, բայց որ կինը ուզենա, կփակի այդ գործը: Ինչն է ստիպում մառմնավաճառին բանեցնել էդ ստոր արհեստը՞, իհարկէ կյանքի հարաբերական վատ պայմանները, Բայց մի օրենք կա բարոյական հայ արիացու համար «մեռիր, բայց դա չանես» ԽԱՐԱԿԻՐԻ: Այս հոդվածը կարդացող պատանին կամ երիտասարդը թող հասկանա, տեր Պողոսյան կլինի, մապմուդ զադե, թե ԱլիԲաշիր, կարևոր չէ, իր պատվին կպնողին պիտի շանսատակ անի իր ձեռքով, որ մնացած հայ երեխեքին փրկի կեղտոտ գազանից, այլ ոչ թե փողով ու նվերներով ծախվի: Պատիվն ու հայկականությունը պահելը կապ չունի ոչ մի պայմանի հետ, արդարացում չի կարող լինել, այնպես որ ԴՈՒ ԻՍԿԱՊԵՍ ՍԽԱԼ ԵՍ: Հետո մի օտագործիր արտահայտություններ, որոնք քեզ հասու չեն:
Կարդացողի Հավանություն՝
0
0
MELIQ-KAREN
մանկապղծությունը հավասար է բռնաբարության հարգելիս, իսկ թէ ով ինչ օրենքով է ապրում մի ուրիշ անգամ խոսենք:
Ինչու եք այդքան հեռու գնում, ընդամենը 11 տարի առաջ էր, երբ այս անձի անունը հասարակության ուշադրության կենտրոնում հայտնվեց: Այն բանի համար, որ «Հոկտեմբերի 27»-ի ահաբեկիչները, ահաբեկչության նախապատրաստական փուլում մի-քանի հանդիպում էին ունեցել Սերոբ Տեր-Պողոսյանի հետ և ահաբեկչության ժամանակ օգտագործած զենքերի մի մասն էլ, հեն նրա տրամադրած գումարով էին գնել…
Ինքը` Սերոբ Տեր-Պողոսյանը, իր ցուցմունքում այլ պատճառաբանություն է ներկայացնում, որ իբր Նաիրի և Կարեն Հունանյանները իրեն առաջարկել են ամուսնանալ իրենց մոր հետ, բայց դե պարզ է, հո չեր ասելու որ գումարը զենք գնելու համար է տվել:
Ի դեպ, Սերոբ Տեր-Պողոսյանը պատանի տղաների հետ շբվելու երկարամյա փորձ ունի, հիշեցնեմ որ նա երկար տարիներ ՀՄԸՄ (սկաուտներ) անդամ է եղել և հենց ՀՄԸՄ-ի շրջանակներում էլ ծանոթացել ու մտերմացել էր ապագա ահաբեկիչների հետ: Ահա մի հատված քր.գործում /Հատոր 19 գործ-թերթ 106/ Ն.Հունանյանի ցուցմունքից
«… Սերոբ Տեր-Պողոսյանին ճանաչում եմ 1990 թվ. Լոս Անջելեսից, իբրև ՀՄԸՄ-ական (Ըստ` Հարություն Հարությունյաի ցուցմունքի` Սերոբը ՀՄԸՄ վարչության անդամ է եղել_ Վ.Ղ.): 1993 թվ. կարծեմ վերադարձել է հայրենիք և ապրում, աշխատում է Երևանում: 1998թվ. եղբորս` Կարենի հետ հիմնել են ՙՆ և Ն՚ ՍՊԸ-ն, սակայն այդպես էլ աշխատանք չեն սկսել…»
Վահագն Ղուկասյան
Կարդացողի Հավանություն՝
0
0
Գրեք Ձեր կարծիքը
ՀՂՈՒՄՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ
- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:
- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:
- ՀՀ գործող նախագահի պատվերով գուշակություններ ծախող(կանխիկ դրամով), տեսաբան Չատիբեկ Ադիբեկյանի կանխատեսումները՝ բութ մատն իր հետույքի մեջ…
- People about Kocharyan – 15-19.05.2012
- Հիտլերը վառեց Ռայխստագը՝ մեղքը գցելով կոմունիստների վրա, ՀՀկ-ն՝ իր կռիշը, տեսնես ո՞ւմ է շառի քաշելու…
- ԶԳՈՒՇԱՑԵ´Ք…
- ՀԱՄԱԿԱՐԳՎԱԾ ԴԱՎԱԴՐՈՒԹՅՈՒՆ (Part-8)
- Դրսից բզած, քաղաքական անպարկեշտ-անսեռ «Գեյ Շքե՞րթ» (Հայաստան) , թե՞ Բիզեի սեռականացված պարկեշտ երաշաժշտությունը կլառնետով՝ դաշնամուրի վրա (Եվրոպա):
- Կարապների պարը “Փարվանա” լճակում…
- ՀԱՄԱԿԱՐԳՎԱԾ ԴԱՎԱԴՐՈՒԹՅՈՒՆ (Part-7)
- Զոլյանը վերացրեց կաշառակերությունը: Հեռացրեց և պատժեց կաշառակեր դասախոսներին, ստեղծեց նոր ստուգող-քննող համակարգ: Սա էր նրա “մեղքը”: Եկավ քաչալ “վիշապը” և բացեց կաշառակերների վանդակները, որոնք ցնծության մեջ են: Ուսանողները պահանջում են արդարություն և Զոլյանին…
- Հյուսքերը երկար՝ խելքը կարճ, բեղմորուքով «կնոջ» կարծիքը…
- Անքննելի մեկ այլ գործ
- -Շվեյկ, այնոյինը կապի…
- Ինչո՞ւ վարչապետը ձերբակալված չէ: Հարություն Առաքելյանը 6 ամիս է կորած է: Գուցե՞ բանտարկված է: Ծառուկյան պատժիր հանցագործին…
- ՀԱՄԱԿԱՐԳՎԱԾ ԴԱՎԱԴՐՈՒԹՅՈՒՆ (Part-6)
- Հարգելի Գևորգ, մի՛ փորձեք երևույթը հայկական բառապաշարի մեջ խցկել: Իրերը կոչեք հեղինակած օտար լեզվով՝ «գյոթեր» և «ղզօղլաններ»: Եթե ուզում եք հասկանալ օտար այս բառերի արմատական իմաստը, ապա դրանք այսպիսին են՝ «ոռեր» և «աղջիկտղաներ»:
- Հայաստանի կառավարությունը քիչ էր մնացել կորցներ երկրին մեծ եկամուտներ ապահովող, Թուրքիայում արտադրական փորձաշրջան անցած, հայ հաճախորդներին այս էլ քանիերորդ անգամ «քցել» փորձող ահեստավարժ մարմնավաճառից:
- http://www.jewishracism.com/JewishGenocide.htm
- « KRAV MAGA »-ՈՎ ՄԱՐՏՆՉՈՂ ՏԳԻՏՈՒԹՅՈՒՆ` ՍՔՈՂՎԱԾ ԿԱՐՄԻՐ ԳԼԽԱՐԿՈՎ
- ՀԱՄԱԿԱՐԳՎԱԾ ԴԱՎԱԴՐՈՒԹՅՈՒՆ (Part-5)
- ՊԱՏՄԱԳՐՈՒԹՅԱՆ ԽԱՐԱՄԻՑ ԿՈՐԶՎԱԾ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ…
- Իսկ դու ի՞նչ ապագա ես նախընտրում զավակներիդ .
- Կենտրոնի Պետոն լավ չխաղա՞ց Ծոմակի դեմ…
- Էշն ինչ գիտի՜, նուշն ի՞նչ է…
- Բռեզենտով լավ փաթաթվեք, որ կարդալիս չփշաքաղվեք: Դու մի ասի «Պոնչոն» ոչ միայն «նժդեհական» է, այլև «քրիսոտնյա-ավետարանական» (կռիսոտնյա-ավետարանական)…
- Հարգելի, մեծապատիվ նախկին բոլշևիկ-մենշևիկներ, տռոցկիստ-ստալինականներ, կոմունիստ-հհշականներ:
- Գալո՛ւստ, քաղաքականությունը թող ու պրոստատդ բուժի, աչքերիցդ երևում ա…
- Արդարությունը Զոլյանի թիկունքին է…
- Բա որ ասո՞ւմ էինք Սասուն ջան «Պապիկը» DIY կլուբի անդամ ա, չէիր հավատում…
- Թուրքիայում քրիստոնյաները որպես հարևան 10 տոկոսով ավելի ցանկալի են՝ քան հրեաները:
- «Հայրենիք» ակումբը լույս է ընծայել Գևորգ Հովհաննիսյանի «Հայոց Տերերը» աշխատությունը…
- Մեր ինչի՞ն է պետք Ղարաբաղը…
- Վիշապի Կարկատանով Կարմիր գլխարկը և տատիկի կարկանդակը:Նամակ Լույսաշխարհին:
- ՀԱՄԱԿԱՐԳՎԱԾ ԴԱՎԱԴՐՈՒԹՅՈՒՆ (Part-4)
ԱԶԱՏ ԽՈՍՔ - May 22, 2012 16:05 - չքննարկված
ՀՀ գործող նախագահի պատվերով գուշակություններ ծախող(կանխիկ դրամով), տեսաբան Չատիբեկ Ադիբեկյանի կանխատեսումները՝ բութ մատն իր հետույքի մեջ…
More In ԱԶԱՏ ԽՈՍՔ
- ԶԳՈՒՇԱՑԵ´Ք…
- Դրսից բզած, քաղաքական անպարկեշտ-անսեռ «Գեյ Շքե՞րթ» (Հայաստան) , թե՞ Բիզեի սեռականացված պարկեշտ երաշաժշտությունը կլառնետով՝ դաշնամուրի վրա (Եվրոպա):
- Կարապների պարը “Փարվանա” լճակում…
- Հյուսքերը երկար՝ խելքը կարճ, բեղմորուքով «կնոջ» կարծիքը…
- -Շվեյկ, այնոյինը կապի…
ՀԱՅԱՍՏԱՆ - May 22, 2012 15:25 - չքննարկված
People about Kocharyan – 15-19.05.2012
More In ԱՆՑՈՒԴԱՐՁ
- Զոլյանը վերացրեց կաշառակերությունը: Հեռացրեց և պատժեց կաշառակեր դասախոսներին, ստեղծեց նոր ստուգող-քննող համակարգ: Սա էր նրա “մեղքը”: Եկավ քաչալ “վիշապը” և բացեց կաշառակերների վանդակները, որոնք ցնծության մեջ են: Ուսանողները պահանջում են արդարություն և Զոլյանին…
- Անքննելի մեկ այլ գործ
- Իսկ դու ի՞նչ ապագա ես նախընտրում զավակներիդ .
- Բռեզենտով լավ փաթաթվեք, որ կարդալիս չփշաքաղվեք: Դու մի ասի «Պոնչոն» ոչ միայն «նժդեհական» է, այլև «քրիսոտնյա-ավետարանական» (կռիսոտնյա-ավետարանական)…
- Հարգելի, մեծապատիվ նախկին բոլշևիկ-մենշևիկներ, տռոցկիստ-ստալինականներ, կոմունիստ-հհշականներ:
ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ - May 9, 2012 9:28 - 2 քննարկում
Армянские диаспоральные организации в России – основные причины маргинализации
More In ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Обращение к христианам
- Դեմոնոկրատիա. Մարդկության հակաաստվածապետական փուլը
- Jews, Zionists Behind Armenian Genocide Holocaust…
- За xолокост-геноцидом Армян стоят сионисты.
- Священный Арарат: Обиталище Богов

Ասա, ով է խորհրդականդ, ասեմ ով ես դու…
Կախել ամորձիներից, չի կարելի խնայել:
Հիմա ինչ, ասենք թե ՝՝էս լպրծուկը ջհուդ ա, թուրք ա՝՝: Ոոոչ, սա հայի անուն ազգանուն կրող, հավանաբար նաև հայերեն խոսող ներսի ոսոխ է, ու սրա պատիժը պիտի լինի համաձայն լեռների օրենքների: Նման բան տեղի ունեցավ այն քաղաքում, որտեղ ապրում եմ, երեխայի հայրը, էտ պեդօֆիլի ամորձիները կտրել էր ու հանձնվել իրավապահներին:
Կարդացողի Հավանություն՝
0
0