ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Friday, January 7, 2011 2:44 - 14 քննարկում

…ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԾՈՒՌ ՀԱՅԵԼՈՒ ՄԵՋ: (Part-2)

Get the Flash Player to see this content.

ԱՍՏՎԱԾՆԵՐ, ԼՈՒՅՍ ՀԱՅԵՐ…ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԾՈՒՌ ՀԱՅԵԼՈՒ ՄԵՋ: (Part-1)



14 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

A,Askojan
Jan 7, 2011 8:37

Հայ եկեղէցու դերը Մեր, ՀԱՅԻ անհատութիւնը լավ է օրինակ՛
մտածէլու, ստեղձելու, հնարելու … բայց շատ վատ է օրինակ՛ սինֆօնիկ
նվակախմբի մեջ ու կոռծանարար է՛ «հոտաին» թշնամու դեմ
պաեքարելու/պատերազմելու ու հաղթելու մեջ: — — — Միայն քաշող ու
կապող ուժեը, որ մասնակցում եմ Լույս աշխարհին, դա ՀԱՅ = ՀԱԵ = ՀԱԵՀ
ԼԵԶՈՒՆ է: Միայն քաշող ու կապող ուժեը, որ գնում եմ Հայաստան՛ դա ՀԱՅ
= ՀԱԵ = ՀԱԵՀ ԼԵԶՈՒՆ է: Միայն քաշող ու կապող ուժեը, որ սիրում եմ մեր
եկեղէցին՛ դա ՀԱՅ = ՀԱԵ = ՀԱԵՀ ԼԵԶՈՒՆ է: Միայն քաշող ու կապող ուժեը,
որ ինձ աշխարքում ՀԱՅ եմ ներկաեացնում՛ դա ՀԱՅ = ՀԱԵ = ՀԱԵՀ ԼԵԶՈՒՆ է:
Միայն քաշող ու կապող ուժեը, որ կեանքի իմաստն հասկանամ՛ դա ՀԱՅ = ՀԱԵ
= ՀԱԵՀ ԼԵԶՈՒՆ է: … ու շատ ու շատ բանէրի մեջ… միայն քաշող ու
կապող ուժեը, դա ՀԱՅ = ՀԱԵ = ՀԱԵՀ ԼԵԶՈՒՆ է: ՀԱՅ = ՀԱԵ = ՀԱԵՀ ԼԵԶՈՒՆ՛
մարթկաին Լեզվի կեանք տվող ԱՐԵԳԱԿ- համակարքն է: Գիտենալով որ, ոչ ոք’
ոչ ես, ոչ դու, ոչ Արթուր Արմինը, ոչ Ստեփան Քիրեմիջյանի, ոչ էլ մի
Հայ անհատը որէվէ մի տեղում, ոչ էլ մեր պէտութեան աերերը,(օտարալեզու
օրենքի ընդունումը ՀՀ-խորհրդարանում ցույց տվէց ) ի վիճակի չեն ՀԱՅ =
ՀԱԵ = ՀԱԵՀ ԼԵԶՈՒՆ պահէլ, բացի Քրիստոնա Առաքէլական ՀԱՅ եկէղէցին:
Քրիստոնա ՀԱՅ եկէղէցին է ՀԱՅ = ՀԱԵ = ՀԱԵՀ ԼԵԶՎԻ ԿՐԱԿ պահողը, նույն
ժանանակ՛ ցավոք գլուխ ուրացողը ՀԱՅ = ՀԱԵ = ՀԱԵՀ ԼԵԶՎԻ՛ ԱՐԵԳԱԳԻ
ՀԶՕՐՈՒԹԻւՆԸ՛ Հայի ու մարթկութեան կեանքում: Ես գիտէմ որ
Քրիստոնաութիւնը՛ ՀԱՅ = ՀԱԵ = ՀԱԵՀ ԼԵԶՈՒ – ԱՐԵԿ-ԱԿ-ը՛ ջարդել ու
դրանից բազուն ազգաին քրիստոնաեական «անկախ Կրակատեղ» = եկէղէցիններ
են սարքել, օրինակ՛ Անգլիեա-, Հունա-, Րուսա, Վրացա, – … ու նաև
Հայ-առաքէլականը: Ոչ ոք դրանցից միսիեոնարական իրավունք չի տրված,
բացի Հռոմ կատոլիկին: Այդ Հռոմի միատիրութիւը ջարթելու համար հիմնվէց
Լուտէր-բողոքականութունը: Հռոմի կատոլիկ եկեղեցու ամէնա սարսափելի
ոճրագործութիւնը մարթկութեան դեմ՛ դա է որ, — Քրիստոնաութիւնը
չտարածեց ՀԱՅ = ՀԱԵ = ԱՐԵԳԱԿ – ՀԱԵՀ ԼԵԶՎՈՎ, այլ մի
կրակ-ատեղ/կրակ-ակալ՛(Հայերէնի բառբառ) ԼԱՏԻՆ- լեզվով: Դրանով
ջարթէցին 40-հազարամիեա ( Հայ լեզուն արդէն 5-12 հազար տարի առաջ,
աշխար ու մէկ տարածված ու ավարտած է եղել) մարթկաին Լեզվական Կրօնական
ու ամէն ինչէ միաբանութեան բնական հիմքը: Հռոմի կատոլիկ եկեղեցին իր
սխալով հիմա կանգնած է իր քաեքաեման շէմին: Ո՞վ է այդ ջարդելու ու
ջարդած պահէլու ուժը, ո՞վ նա է որ իր հոգէվոր, ու նիւթական
տիրակալութիւն է այսօր բացահայտ գլօբալ տարածում է: « Էշ՜ին թողած,
անընդհատ փալանին խփելով», բացի փալանը(հայ եկեղէցուն) գզգզվելիուց,
ուրիշ բան դուրս չի գա: Ես վստահ եմ որ մեր եկեղէցին հէնց հիմա կարող
է, ՀԱՅ = ՀԱԵ = ՀԱԵՀ ԼԵԶՎԻ զարթունքի դերը Հայաստանում ու աշխարհում
իր վրա վերցնի ու ՀԱՅ-«Հոտով » միասնական ուժերով(ու ոչ անհատ
ականութիւնով) առաջ տանի, ու ՀԱՅի բնական տեղը ու դէրը գրավի: Որ
եկէղէցին չի անում, դա իսկապէս անհասկանալի է…, A,Askojan
(Համա-մարթկաին-Բանա-Լեզվագետ)

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 0 Thumb down 0

ArMen, Glendale
Jan 7, 2011 15:22

Հարգելի պրն․ Արթուր Արմին։ Այս վերջին երկու հաղորդումները, մեղմ ասած, մտահոգեցին ինձ։ Չեմ ուզում վիճել այն բոլոր պատմական տեղեկատվության հետ, որի վրա հիմնվերով ձեր դատողություններն էիք փոխանցում մեզ, քանի որ վստահաբար դուք լավ եք տեղեկանացված , նաև մեծամասամբ կիսում եմ ձեր արտահայտած կարծիքները; Բայց մտավախությունս ներկայացնեմ երկու գաղախարախոսությունների համեմատությամբ՝ քրիստոնեության և կոմունիստական գաղափարախոսության։ Բոլշեվիկները եկան իշխանության հիմնվելով ժողովրդի իրոք թշվառ վիճակի վրա, ոչ ոք չի կարող վիճել, որ ժողովրդի մեծագույն հատվածը դաժանորեն շահագործվում էր փոքրաթիվ կապիտալիստների կամ հարուստների կամ վաշխառուների, ինչպես որ ճիշտ կհամարեք, կողմից և մատնված էր թշվառ գոյության։ Թե ով էին բոլշևիկները արդեն գիտենք, դա կարևոր չէ տվյալ դեպքում։ Նրաք խոստացան հող գյուղացուն, գործարաներ բանվորին և այսպիսով ապրելու հույս տվին ժողովրդի ստվար մեծամասնությանը։ Համեմատելով Հին Հռոմի հետ նույն պատկերը կտեսնեննք՝ ժողովրդի թշվառ վիճակ և հանկարծ քրիստոնեություն, անկախ նրանից Քրիստոս անձը եղել է թե չէ, բայց այդ գաղափարախոսությունը կրոնի վերածվեց, որովհետև մարդկանց ապրելու հույս տվեց, առ այն, որ թեկուզ այս երկրային կյանքում նրանք հաջոխություն չունենան, բայց հնարավորություն կունենան հավիտենական կյանքի արժանանան երկնքում, ընդ որում երկու դեպքում էլ՝ թե կոմունիստական և թե քրիստոնեական գաղափարախոսության ժամանակ նրանք քարոզում էին մարդասիրություն՝
-Քրիստ-թյուն՝սիրել իրար, կոմունիստական՝ մարդը մարդուն եղբայր է, բարեկամ ու ընկեր․
-Քրիստ-թյուն՝ նախանձը և ագահությունը մեղք է, Կոմունիստական՝ ազնվություն, բարոյական մաքրություն, համեստություն հասարակական և անձնական կյանքում․
-Քրիստ-թյուն՝ սեռական այլասեռվածությունը մեղք է՝ կոմունիստական՝փոխադարձ հարգանք ընտանիքում, երեխաների դաստիրակության կարևորություն
-Քրիստ-թյուն՝ խաղաղություն ամենքին, կոմունիստական՝ եղբայրություն և հավասարություն բոլոր ժողովրդների միջև և շատ ու շատ այլ մարդասիրական բաներ, որ չհիշատակեցի այս պահին։ Իմ կարծիքով ցանկացած նորմալ բարոյան արժանիքներով օժտված մարդ կկգնար այս տեսակ քարոզների հետևից։ Եվ մեր ժողովուրդը գնաց նույն պես և, օրինակ, կոմունիստական հասարակարգի դեպքում այն մեծ զոհողությունների գնով հաստատվեց, օրինակարգվեց, հղկվեց այնքանով ինչքանով թույլ տվեց ժամանակը և պետք է ճշմարտության առաջ մեղք գործել, որ չնկատել թե ինչ բարեբեր, ստեղծագործ և ընդհանրապես մեծ վերելքի շրջան էր այդ “տոտալիտար”, “բռնապետական”, “ոչդեմոկրատական” տարիները , որը մեր ժողովուրդը չէր ապրել թերևս 5-րդ դարից այս կողմ։ Հետո երբ մեզ համոզեցին քանդել այդ “տոտալիտար” երկիրը և մենք ստացանք անկախություն, ստացվեց, որ մենք տեղը փոխարինելու բան չունեինք. Մենք պարզապես քանդեցինք մի համակարգ և փոխարինեցինք ավելի վատով՝ հաստատելով լիբեռալիզմ, դեմոկատիա, ազատ շուկա իր ամենա ծայրահեղ դրսեվորումներով, որը բերեց թշվառություն, արտագաղթ և մի քանի օլիգարխների առաջացում ու միչև հիմա մեզ համոզում են թե սա անցումային շրջան է հետո լավ կլինի: Փոխանակ ավելի լավին գնաինք մի քանի շտկումներ անելով եղած սիստեմում և պահպանեինք այն լավը, որ ձեռք էինք բերել այդ տարիներին։ Բայց չէ, մեր օրերի “Գրիգոր խավարիչների” օգնությամբ հիմնահատակ քանդեցինք այդ կարճ տարիների ահռելի ձեռքբերումները։
Իմ մտավախությունս այն է, որ հիմա հարձակվելով քրիստոնեության և Հայ Առաքելական եկեղեցու վրա, որը իմ կարծիքով այն ու ամենայնիվ ազգային է, և չառաջարկելով տեղը ոչինչ մենք շատ վտանգավոր կածության մեջ կհայտնվենք։ Ինչպես որ ժամանակին, իմ կարծիքով, մեր քրմերը չկողմնորոշվեցին և չկարողացան բարեփոխումներ կատարել մեր հին հավատամքում, ժամանակի պահանջներից դուրս գալով, և թողեցին օտարածին, բայց նաև, համաձայն ձեզ, այստեղից այնտեղից, այդ թվում նաև մեր միհրականությունից, իրար կպցնել մի ուսմունք, որ ներկայացավ ավետարանով ինչպես նոր կրոն։ Այդ կրոնի մուտքը շատ դաժան էր մեր երկրում։ Գրիգորը քարը քարին չթողեց հին կրոնից, մեծ զոհողությունների գնով այն հաստատվեց Հայաստանում, ժամանակի ընթացքում հղկվեց, ազգայնացավ։ Ուստի Հայ Առաքելական եկեղեցին կայացաց կառույց է, շատ ինքնատիպ է իր էությամբ և հարկավոր չէ կազմաքանդել այն։ Պետք է ուղղակի ձգտել բարեփոձել այն, ինչքան էլ պահպանողական կառույց նա չլինի։ Առաջին հերթին պետք է ձեռպազատվել Հին կտակարան կոչեցյալից և քայլ-քայլ բարեփոխելով լուսավորելով մարդկանց, տալով նրանց այն գիտելիքները որոնք, օրինակ, այսօր ներկայացրեցիք, բայց դա պետք է անել նրբորեն և շատ զգույշ, այլապես, իմ կարծիքով, սովետի նման կքանդենք և այս անգամ մեր հոգիներին կտիրանա սատանան, որն արդեն իսկ անդառնալիորեն տիրացել է շատերին և նրանց թիվը արագորեն աճում է։ Ուզենք թե չուզենք սա մեր միակ համազգային հնագույն կառույցն է, որ մենք հիմա ունենք և, կրկնում եմ, այն ու ամենայնիվ նա ազգային է։ Իսկ եթե ծնվի նոր ուսմունք , որը մարդկանց նոր հույս կտա, կլինի դա ազգային գաղափարախոսություն, թե նոր կրոն, մարդիկ նրա հետևից կգնան առանց մեր ստիպելու, քանզի իմ համոզմամբ կրոնի հիմնական առաքելութունն է իմաստավորել մարդու գոյությունը, հույս տա առ այն որ կյանքը սին չէ, և որ կա մի ՄԵԾ ԻՄԱՍՏ։
Արմեն, Գլեդել

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 0 Thumb down 0

Հարօ Մհերեան (մաթեմատիկոս)
Jan 7, 2011 17:05

Հետաքրքիր ստացուեց, սա հոյակապ գիրք կ՚լինէր, եթէ աւելացնենք փաստերի մանրամասները։ Եւ վերջում կ՚պարզաբանուէր որ հաւատքը գիտութեան ուղեցոյցն է, կամ աւելի ճիշտ ասած հոտառութիւնը։

Արթուր ջան, եթէ մի քիչ էլ մտածէք հարցի մեթաֆիզիկայի կողմը, կ՚ստանաք բուն գաղտնիքը էութեան։ Օրինակ՝ այդ ի՞նչպէս է պատահել որ Քարահունչի ժամանակակից մարդը կարողացել է ճիշտ գուշակել որ մենք տիեզերքի այս անկիւնում գործ ենք ունենալու աստղերի հետ, իսկ այսօրուայ մարդը մտածում է որ գործ ունի միայն փորը կշտացնելու հետ։ Ես կ՚ասէի՝ իրականում կան մի քանի տեսակ ազգեր, կան աստղագէտներ, հողագործներ, քոչուորներ եւ վիրուսներ։ Դժբախտաբար այսօրուայ աշխարհում սլաքը թեկւում է դէպի վիրուսների կողմը։

Ամենայնդէպս, բուն հարցը խնդրի սահմանն է։ Մի խօսքով, լա՛ւ, սրանք բոլորը մենք գիտցողներս գիտենք, իսկ ե՛կ ու չգիտցողներին փորձի հասկացնել։ Ի՞նչպէս պիտի մենք այս հոյակապ տեղեկութիւնը տարածենք ժողովրդի մէջ, երբ նրանք իրենց քթի տակից հեռու չեն տեսնում։ Ամենապայծառ արդիւնքում կ՚ստացուէր որ մենք կ՚կարողանայինք փոխանցել մեր տեղեկութիւնը՝ 99 տոկոսից քաղելով միայն 0.0000001 տոկոսը։

Ելնելով այս դժբախտ տուեալից, իբրեւ գիտնական ես արդէն համոզուել եմ որ մենք խելօքներս ժամանակի զինուորներ ենք, եւ ինչպէս որ Ստեփանը նշեց, մեզնից ամէն մինը ուղղում է միլիոնների եւ բազմաթիւ դարաշրջանների սխալները։ Սա միայն հայ ազգի գէնի զօրութիւնն չէ այլ հէնց իրականութեան հզօրութիւնը։ Երանի հայ ազգը ընտրի իրականութեան ղեկը իբրեւ ազգային գաղափարախօսութիւն, եւ արդիւնքում կ՚ստանանք գիտունների ազգ։ Եւ այսպիսով իրականութեան հզօրութիւնը կ՚փոխանցուի հայ ազգի հզօրութեան։

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 0 Thumb down 0

Arthur Armin
Jan 7, 2011 18:14

Նախ, Սոկրատը խախտել էր օրենքը, որի ձեւավորումը հե՛նց իրենց փիլիսոփայական դպրոցին էր պատկանում: Այսինքն, նույնիսկ Սոկրատի դեպքում կիրառվեց օրենքը: Սա արիական հասարակության վարքագիծ է, եւ ոչ թե՝ հոտային ցեղի հոգեբանության արտահայտություն: Այս մասին փայլուն եւ մանրամասն ներկայացված է Պլատոնի մոտ: Երկրորդ՝ քոչվորական կամ ավելի ճիշտ հոտային հոգեբանությամբ ազգերը անհատական ազգերից առաջին հերթին տարբերվում են աանհատի ազատ խոկումը սահմամանփակումով կամ արգելումով: Հոտի մեջ անհատը չունի իր լիարժեք անձնականությունը /ես-ը/, այն վերապահված է հոտին: Այսօր, գոյաբանական աշխարհի մասին աշխարհայացք ձեւավորում է գիտությունը: Այն իր սարսափելի սխալներով հանդերձ հսկա մի մանուկ է, որն առաջընթաց է ստեղծում մարդային կեցության եւ ընդհանուր զարգացածության համար /օրինակ, եթե չլիներ ինտերնետը, միլիոնավոր մարդիկ չէին կարող շփվել եւ ունենալ ընդհանրական կարծիքներ/: Հազարավոր տարիներ առաջ ստեղծված բարոյահոգեբանական համակարգերը մոտ ապագայում չեն աշխատելու ընդհանրապես, հատկապես երբ դրանք չունեն հոգեւոր կենսոլորտի հետ մետաֆիզիկական կապի համակարգ եւ ուսմունք: Այսօր, կարծում եմ, հայ մտավորական սերուցքի առջեւ ծառացած է ամենակարեւոր մի խնդիր՝ մեր գենոտիպին հարմար ձեւավորել հոգեւոր-բարոյական արժեհամակարգ, որը իր մեջ կներառի թե՛ մեր գնոտեսակի սկիզբը եւ ընթացքը, ե՛ւ կուրվագծի ապագայում մեր լինելիության ճանապարհները: Այս առումներով, կառչած մնալ քրիստոնեական թեոլոգիական դոգմատիզմից՝ սխալ է: Միջնադարյան եկեղեցիական մեր մշակութային ձեռքբերումները ոչնչացնել՝ ամենամեծ սխալն է: Դա հատուկ է միայն 4-րդ դարի օտար ծագում ունեցող հայ քրիստոնեաներին կամ 1917 թվականին Ռուսաստանում հրեական ծագում ունեցող հեղափոխականներին: Ոչնչացրին՝ քանի-որ իրենցը չի ու նրանց պետք էր տվյալ ազգի ոգին ու հիշողությունը լուծարել: Մի խոսքով:
Ուզում եմ նաեւ, որ մեր բոլոր ընթերցողները բացեն այս սայթը եւ ուշադրություն դարձնեն միջուկային-գենետիկայի ձեռքբերումներին, որտեղ գիտականորեն ցույց է տրված, որ հայերեն լեզուն /8-9 հազար տարի առաջ/ Նախահնդեւրոպական մայր լեզվից բաժանված ինքնուրույն լեզու էր: Սա ոչ թե պատմաբանների մտավարժանք ու ֆալսիֆիկացիա է, այլ գենետիկական լեզվաբանություն: Կան տգետներ /Մոսկվայից/, որ ճամարտակում են ի դեմ, թե իբր հայ ժողովուրդը 3 կամ 5 հազար տարեկան է ու ես իբր ոչ գիտական բաներ եմ գրում: Նման անգրագետները թող նախեւ առաջ ճանաչեն իրենց ինքնությունը, իհարկե եթե խառնածիններ չեն:
Այս ծավալուն աշխատության մասին կա համառոտ հոդված գիտական «letters to nature» գիտական ամսագրում:
http://homepage.univie.ac.at/brian.metscher/Gray03_LangEvo.pdf

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 1 Thumb down 0

Arthur Armin
Jan 7, 2011 18:49

Հարգելի Արմեն Գլենդելից,
ձեր մտահոգությունը ես էլ ունեմ: Սակայն նախ բուն էությանն անցնելը, եկեք մի քանի բան ճշտենք, որ առկա է ձեր հղղումում: Քրիստոնեությունը եւ բոլշեւիկյան գաղափարախոսությունը երբեք աջակցություն չի ունեցել ժողովրդի կողմից, այն պարտադրվել է սրի եւ հրի միջոցներով: Կա ներկայացված պատմություն, կա ճշմարիտ պատմություն: 4-րդ դարում Հայաստանում բյուզնդական եւ Տրդատի բանակի կողմից մեզ պարտադրվեց քրիստոնեությունը մի սարսափելի սպանդի ու հրկիզումների գնով: Հայ ժողովուրդը իր ամբողջ պատմության ընթացքում ներքեւից հեղափոխություն չի արել ու հաղթել: 1917 թվին, բոլշեւիկները 27 միլիոն մարդ կոտորեցին /Տրոցկի, «Կարմիր Տեռոռ»/, որպեսզի հաստատեն իրեն այլանդակությունը: Որ սովետմիությունը ավերել պետք չէր, այն էլ այդպես՝ համաձայն եմ ձեզ հետ: Սակայն, ոչ մենք էինք ստեղծել, ոչ էլ մեք քանդեցինք: Հեղինակային իրավունքը պատկանում է Համաշխարհային սիոնզմին:
Հիմա, մեզ միայն ճմարտություններն իմանալը կփրկի, իհարկե եթե կարողանանք դասեր առնել մեր անցյալի սխալներից: Ես ինքս հեղափոխության կամ հեթանոսական կրոնի դիկտատուրա չեմ քարոզում: Մեր ելույթները, իմ 20 տարվա վաղեմի ընկեր Ստեփանի հետ, միայն ճշմարտություններն այսօր ներկայացնելու խնդիրն ունի: Ըստ իս, այսօր, մեզ անհրաժեշտ է ունենալ մեր գենոտիպից բխող ազգային գաղափարախոսություն եւ քաղաքական վարքագիծ: Գերտերությունների հետ տակտիկական խուսանավումներն ու շահերի համադրումով մեր գոյատեսակը պահպանելն իր հերթին անհրաժեշտ է: Ինչ վերաբերում է հայ եկեղեցուն, ապա ես ինքնս կցանկանայի, որ այն լիներ իր բարձրունքի վրա՝ տաներ ազգային գործընթաց, սակայն այնքան մոտիկից եմ ճանաչում նրանց վերնախավն ու նրանց բարքերը, որ ստիպված եմ ձեզ հիասթափեցնել: Գոնե ես նրանցից որեւէ լավ բան չեմ սպասում: Նրանք առաջինը կլինեն օտարին ամեն ազգայինը ծախելու մեջ, եթե օտար ուժերը նրանց իշխանության դեմ ոտնձգություններ չանեն: Այսօր, գլոբալիզմի ամենահզոր գործիքներից մեկը աշխարհի բոլոր կրոնական կառույցների միավորման գաղափարն է մեկ հովհանոցի տակ /Էկումենիկ շարժում/: Եվ, Էջմիածինը, այսօրվա կաթողիկոսի օրհնությամբ դրանց մեջ է /տես՝ Արմեն Ավետիսյան, Հայ Արիներ/:
Հարգանքով,
Արթուր

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 0 Thumb down 0

A,Askojan
Jan 7, 2011 23:47

Հայը՛ հոտաին(միասնական) է թ՞է անհատական:

որ մէնք հայերս Հոտաին = Միասնական ազգ ենք ու ո՛չ անհատական,
փաստում է հէնց մեր ՀԱՅ- մաերէնի- Լեզուն:
Հայ լեզվի շուրջ մէնք Հայերս հավաքվում ենք աշխարքի ցանկացած տէղում, անկախ դրանից եկէղէցի կա’ թէ չկա’:
Ամէնա լավ օրինակը՛ Իտակիա/Վէնէդիկի սուրբ լազարոս կղզիում է:

Մեր Հայ Լեզուն՛ է որ Հայի-միասնականութիւը է հզորացնում:
Հայ լեզուն թուլանալու, վերանալու դէպքում, Հայի-միասնականութիւնը
(հոտաինը) ջարդվում է, և առաջ է բերում՛ սպիտակ ջարը:
— — —
ՀՀ-ներկա պետութեան այրէրն, սէրժի գլխավորութեամբ, «լավ» գիտէն՛ ոնց Հայի
միասնականութիւնը(հոտաինը) ջարթեն ու անհատականութիւն աճէցնեն:
Դրա համար էլ դրէցին Օտարալեզու օրէնքը, որ Հայերի Հոտաին- միասնականութիւը հէնց իր Հայրէնիքում, Հայաստանում ջարթելով, Հայից անհատներ սարքեն ու աշխարհ ու մէկ ղարիբութեան մեջ քցեն:
— — —
Իսկ ամէն մի դուրս եկած անհատ-Հայ, այդ ղարիբութեան(օտարութեն), անհատականութեան դառն համը ճաշակել է, ու լավ գիտի՛ այդ անհատութիւնը ի՛վեռչո՛ ինչո՞վ է ավարտվու՜մ:

A,Askojan

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 0 Thumb down 0

Arthur Armin
Jan 8, 2011 2:16

Հնդ-Եվրոպական լեզվընտանիքին պատկանող ազգերը անհատական ազգային տեսակներ են, որոնք 10-12 հազար տարի առաջ նստակյաց, հողագործի կեցություն որդեգրեցին: Քոչվորական՝ ցեղա-հոտային վարքագծով տեսակների, ցեղատիպ ազգերի մեջ միայն հոտն ունի իր անձնականությունը, անհատը չունի իր անձնական «ես-ը»: Միայն ստեղծագործ ազգի անհատն է ստեղծում գիտության, արվեստի եւ այլն արժեքներ: Անահատական ազգերի մեջ անհատը գիտակցում է իր գենոտեսակը, պայքարում է իր տեսակի բարգավաճման համար, եւ ունի ազգային ինքնագիտակցություն:

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 1 Thumb down 0

ALIK ALEKSANYAN
Jan 8, 2011 3:28

ՀԱՐԳԵԼԻ ԿԱՆԱՅՔ ԶԳՈՒՇԱՑԵՔ

Գերմանիայում վանականը հենց եկեղեցում բռնաբարել է մի կնոջ: Այս մասին տեղեկացնում է գերմանական Bild պարբերականը` տեղեկացնելով, որ վանականին իր այդ արարքի համար վտարել են եկեղեցուց:

Գերմանական պարբերականի փոխանցմամբ` դեպքը տեղի է ունեցել անցած տարվա նոյեմբերին: 49-ամյա վանական Մայքլ Գ.-ն նախ աղոթել է եկեղեցի մտած 32-ամյա Սյուզան Ն.-ի հետ, որից հետո գինով հարբեցրել է կնոջն ու բռնաբարել նրան:

«Նոյեմբերի 17-ին աղոթելու համար եկեղեցի էի գնացել: Աղոթքից հետո վանականի հետ մենակ մնացինք: Նա ինձ անհընդհատ գինի էր հյուրասիրում և ստիպում էր խմել: Որոշ ժամանակ անց աչքերս մթագնեցին: Նստեցի եկեղեցու նստարաններից մեկին: Փորձում էր ինձ համբուրել, հետո հանեց տաբատս: Այնուհետև ուշագնաց եղա և ոչինչ չեմ հիշում: Հաջորդ օրն արթնացա եկեղեցում: Վանականը նստած էր կողքիս: Ավելի ուշ նա ինձ էլեկտրոնային նամակ ուղարկեց և ներողություն խնդրեց: Սակայն ես ցանկանում եմ, որ նա պատժվի օրենքի ողջ խստությամբ»,- Bild պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է Սյուզան Ն.-ն, ում բողոքի հիման վրա երեք երեխաների հայր 49-ամյա վանականին վտարել են եկեղեցուց: Նրա դեմ դատական գործ է հարուցվել:

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 0 Thumb down 0

Լիլիթ
Jan 8, 2011 3:36

Հարգելի’ Արթուր, մեր գենի մեջ դրված ապրելու կանչը եթե մեզ հասցրել է մինչև մեր օրերն ու մեզ հետ բերել է արդեն իսկ ազգային դարձած քրիստոնեական կրոնը, ուրեմն նախ անհրաժեշտ է ազգայի’ն գաղափարախոսություն, ազգային սիրանյութով ներծծվա’ծ գաղափարախոսություն, որի մեջ ոչ մի տոկոս շինանյութ չպիտի լինի, հետո նոր քրիստոնեությունից ձերբազատվելու ուղիներ ու ճանապարհներ մշակելու ծրագրեր…Մենք` արորդիներս, մեզնից յուրաքանչյուրն առանձին-առանձին նախ պետք է ինքնամշակման, ինքնադաստիարակման փուլն անցնի, ապա և ազգովի’ն մտածենք միահամուռ առաջ քայլելու մասին, ոչ թե սոսկ ճառեր հնչեցնենք ու… ոչինչ էլ չանենք, սայլն էլ տեղից չշարժենք, իսկ եթե ինչ-որ բան էլ անենք, փուչ չպիտի լինի, ժամանակ չկա… դատարկաբանությունն այսօր այնքան է շատացել, այնքան է լցրել եղած ծակ ու ծուկը, որ էլ գոռալու հնար չի մնացել, ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ լսող, այն արժևորող, այն իր կենսաձևն ու օդը դարձնող չի մնացել…

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 0 Thumb down 0

ԱՐՄԵՆ
Jan 8, 2011 18:16

ԱՐԱՐԱՏԻՑ…ՍԻՈՆ.
Հայրենալքման Քարոզ

May 7, 2010

http://gdb.rferl.org/7608DCA7-5C48-4B1C-8815-A4ED9A6D7369_mw800_mh600_s.jpg

“Արարատից Սիոն” վավերագրական ֆիլմի ցուցադրման կապակցությամբ բացման խոսքով ելույթ ունեցավ Տեր Մեսրոպ քահանա Արամյանը` սցենարի հեղինակը եւ պրոդյուսերը: Ներկայացնելով ֆիլմի մանրամասները` նա ասաց, թե ճշմարտություններ կան, որոնք կամ չեն ասվում, կամ լռեցվում են: Հետո, կարծես բառերի պակաս չզգալով, շարունակեց, թե կինոն միջազգային լեզու է, թե ժամանակն է, որ այդ լեզվով բացահայտենք հայի ինքնությունը. “Եվ այս ֆիլմով մենք ցույց ենք տալու հայի անձնագիրը”:

Քահանան այլ “նորություններ” էլ ասաց. “Ողջ մարդկությունը ինքնափնտրման մեջ է, իսկ մենք այստեղ ենք այսօր` Սիոնում…”, բայց չշեշտեց, թե ովքեր են այդ “մենք”-ը` իր պես քահանանե՞րը, ֆիլմի հետ առնչություն ունեցողնե՞րը, թե՞ հայ ժողովուրդը:

Հետո խոսքը տրվեց ֆիլմի ռեժիսոր Էդգար Բաղդասարյանին: Նա միայն շնորհակալություն հայտնեց իր օպերատորներից եւ ավարտեց “ելույթը”:
Մի բան դեռ վերնագրից ակնհայտ էր. ֆիլմը քրիստոնեության գովք էր լինելու եւ` այդպես էլ եղավ: Առաջին տեքստից լսում ենք, իբր Երուսաղեմը այնքան հարազատ է, որ ուզում ես այդտեղ մնալ: Ցուցադրելով Երուսաղեմի, Նազարեթի եւ Պաղեստինի քաղաքների վանքերն ու մենաստանները` շեշտադրումը հիմնականում դրվեց 4-րդ դարից հայերի, հայ թագավորների, թագուհիների թողած հետքերի վրա: Այնպիսի տպավորություն էր, թե հայերս մեր ինքնությունը պարզել ենք միմիայն քրիստոնեության գալուց հետո, այն էլ` Սիոնում: Խեղճ հայ ժողովուրդ, որ “ինքնությունդ” սկսվել է Սիոնից: Կադրում հայտնվեց Սիոն լեռը` փոքրիկ բլրակ: Բայց այդ բլրակի գովքն այնպես արվեց, կարծես մարդկությունը այդտեղ էր արարվել: Իսկ երբ երեւացին մեր Արարատի կադրերը, ոչ մի խոսք չհնչեց: Միով բանիվ, հուդա-քրիստոնեության հերթական քարոզ` առանց հայի իրական ինքնության մասին խոսքի:

Կինոյի լեզուն շատ լավ հասկանալով` ըմբռնում եմ “Արարատից Սիոն”-ի խորքը` հեշտ միջոց սերնդին փչացած ուտեստ մատուցելու…

Աշոտ Բադալյան

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 0 Thumb down 0

ԱՐՄԵՆ
Jan 8, 2011 18:30

Ու՞մ զինվորներն են դառնում հայ մանուկները…

http://pics.livejournal.com/ireneo_funes/pic/0001sb60

Հակոբ Սանասարյանի հեղինակությամբ լույս է տեսել “Հայոց եկեղեցու պատմությու՞ն, թե՞ հուդայականության եւ սիոնիզմի ձեռնարկ” գիրքը: Գրքի առաջին հրատարակության սպառումից հետո անմիջապես երկրորդ հրատարակումն է եղել:

Գրքի հեղինակը մտահոգված է, որ “ՀՀ հանրակրթական դպրոցի 4-10-րդ դասարաններում դասավանդվող “Հայոց եկեղեցու պատմություն” առարկայի անվան տակ իրականում քարոզվում են հուդայական եւ քրիստոնեական կրոններ”: Այդ մտահոգությունը Հ. Սանասարյանը ներկայացնում է հանգամանալից մեջբերումներով եւ դրանց վերլուծություններով:

Իսկ վերլուծություններից հետո, ամփոփման բաժնում Հ. Սանասարյանը նշում է, որ “դասագրքի հեղինակները մի յուրահատուկ երկյուղածությամբ ու ակնածանքով են շարադրում հրեա ժողովրդի պատմությունը եւ, ընդհանրապես, Իսրայելի մշակույթին վերաբերող նյութերը, երբեմն էլ հօգուտ հրեա ժողովրդի, աստվածաշնչյան հորինվածքները ձեւափոխելով ու գունազարդելով: Փաստորեն, հայ մանուկներին փորձում են դարձնել հուդայականության զինվորներ, այսինքն՝ զինվորներ, որոնք կերտում են սեփական կորուստը… Հայոց ազգային հավատը ոչնչացվեց ավելի քան 1700 տարի առաջ, իսկ դրան փոխարինած օտար ու քայքայիչ գաղափարախոսությունը մարմնավորող կառույցն առ այսօր կոչվում է Հայոց եկեղեցի: Այժմ էլ փորձում են նույն ճակատագրին արժանացնել Հայոց դպրոցին. անվամբ… Հայոց, սակայն իրականում ապազգային…”: Այնուհետեւ հեղինակը պետական պատասխանատու այրերին եւ մտահոգ մարդկանց կոչ է անում.

“Դպրոցներում եւ ուսումնական մյուս հաստատություններում դասավանդվող այս առարկան պետք է ենթարկվի մանկավարժության տրամաբանությանն ու ոգուն: Իսկ իրական մանկավարժությունը կոչված է մարդուն հասու դարձնել կյանքի բնականոն զարգացումը, ինչպես նաեւ էթնիկական առանձնահատկության պահպանումը, այն դեպքում, երբ “Հայոց եկեղեցու պատմություն” առարկան ոչ գիտական գիտելիքներ է մատուցում”: Ըստ հեղինակի, այդ առարկայի դասավանդումը եւ ապա դասագրքերը գիտական ու հասարակական համակողմանի քննարկման նյութ պետք է դարձնել, “թե չէ ինչ հիմնավորմամբ ու իրավունքով, մի քանի անհատների (անկախ նրանց գրաված դիրքից) ցանկությամբ, դպրոց է մտնում հակամանկավարժական եւ մարդու միտքը խեղող այդ առարկան”:

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 1 Thumb down 0

Arthur Armin
Jan 8, 2011 22:44

Հատկապես շնորհակալություն են ուզում հայտնել վերջին երկու հղումների հեղինակ Արմենից: Փստորեն, իմ մտահոգությունը, ավելին՝ վախը վաղվա օրվա համար, հասկանալի է մարդկանց, եւ նրանք էլ նույն մտագոգությունն ունեն: Այսօր Էջմիածինը ոչ թե ազգային արժեքների եւ ազգային ինքնագիտակցությունը խթանելու գործունեությամբ է զբաղված, այլ հակառակը: Սա շատ լուրջ խնդիր է: Ի վերջո, եկեղեցին պետությունից բաժանված է, ի՞նչ իրավունքով են եկեղեցու թեոլոգիական օնանիզմները դպրոցներում որպես ծրագիր պարտադրվում:

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 1 Thumb down 0

Արմեն իմաստասեր
Jan 8, 2011 23:30

ՄԵր ԺՈՂՈՎՐԴԻ ԿԻՆՈԱՆՁՆԱԳԻՐԸ>>
http://www.youtube.com/watch?v=2u0cOvOsoUQ&feature=related

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 0 Thumb down 0

Հարօ Մհերեան (մաթեմատիկոս)
Jan 9, 2011 16:03

Չեմ ցանկանում այս այլանդակ ֆիլմերի մասին նոյնիսկ մի
երկվայրկեան մտածել, արդէն վերնագիրից ֆիլմը կ՚ուղղի աղբանոց։ Ինչեւէ,
մի քանի անգամ այս կայքում հնչեցրել եմ որ ազդեցիկ միջոցները մեր
մտաւորական ուժերը տարածելու հէնց ֆիլմերն են։ Ահա մեզ բնաջնջել
ցանկացող ուժերը օգտագործում են այդ զէնքը մեր դէմ։ Սիրելի
հայրենակիցներ, եթէ ցանկանում էք այս սպիտակ ջարդից ելք գտնէք, եկէք
մեր մտքերը ձեւաւորենք հայեցի ֆիլմերով, եւ եթէ կարելի է բարձր որակով
ֆիլմեր ստեղծենք։ Վստահ եմ, ինչպէս Արթուրը կ՚ասէր «հայ գէնը
ստեղծելու Ալիլ-Կոդերը (Allele Codes) շատ ու շատ ունի»։ Եթէ այս
ուղղութեամբ հետաքրքրուողներ կան, կ՚խնդրէի հետեւեալ
առաջարկութիւնները ֆիլմ պատրաստելու՝ (1) Ֆիլմերը պատրաստէք
օգտագործելով մաքուր հայերէնը իբրեւ գլխաւոր լեզու, (2) Որպէսզի
հասանելի լինի նրանց որոնք վատ են տիրապետում հայերէն լեզուն, հոգ չէ՝
կարող էք օգտագործել ենթախորագրի (subtitle) մասը տեսանիւթի՝ որտեղ
խօսքը գրաւոր կ՚թարգմանէք օտար լեզուով։ Կան մի քանի տասնեակ այլ
ռազմավարական կէտեր ֆիլմ պատրաստելու, բայց գոնէ այս երկուսին խնդրում
եմ հետեւէք։ Եթէ ամէն ֆիլմ արտադրող հայ մարդ՝ օտար լեզուով ֆիլմ
սարքի, թէկուզ ֆիլմը հայերի մասին էլ լինէր, միեւնոյնն է, մենք
գերեզմանը կ՚փորենք հայերէն լեզուի, եւ ուրեմն մեր բոլորի։ Իսկ եթէ
պարտադրենք հայերէն լեզուն եւ շրջանառութեան մէջ դնենք ֆիլմերի
միջոցաւ, ապա նրանք որոնք հայերէն չէին խօսում կարճ ժամանակուայ
ընթացքում լաւ էլ կ՚խօսեն, եւ հպարտութեամբ։ Այսպիսի մանր մունր
թուացող գործօններն են որ մենք անուշադիր բացթողում ենք, իսկ յետոյ
զարմանում ենք ինչու մեր երիտասարդութիւնը հայերէն չի սիրում
խօսել։

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 0 Thumb down 0

Գրեք Ձեր կարծիքը

ՀՂՈՒՄՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ

- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:

Գրառում կատարելուց հետո ստուգեք Ձեր էլ–փոստարկղը (Inbox եւ Spam) հավելյալ գործողությունների համար.

Comment



` 1 2 3 4 5 6 7 8 9 0 - = Back
TAB q w e r t y u i o p [ ] \
Caps a s d f g h j k l ; ' Enter
Shift z x c v b n m , . / Shift
Ctrl Alt   Alt Ctrl

Միացնել հայերենը

*