ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Thursday, January 6, 2011 2:34 - 18 քննարկում

ԱՍՏՎԱԾՆԵՐ, ԼՈՒՅՍ ՀԱՅԵՐ… ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԾՈՒՌ ՀԱՅԵԼՈՒ ՄԵՋ:(Part-1)

Get the Flash Player to see this content.

ԱՍՏՎԱԾՆԵՐ, ԼՈՒՅՍ ՀԱՅԵՐ…ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԾՈՒՌ ՀԱՅԵԼՈՒ ՄԵՋ: (Part-1)



18 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

Արամ Մկրտչյան
Jan 6, 2011 6:02

Հայ ժողովուրդը մեղքի մեջ է

Աստծո պատվիրանների, ուղղակի կամ ոչ ուղղակի խախտումը, դրանցից հեռանալը կամ դրանց կատարումից հրաժարվելը ծնում է Մեղքը: Մեղքը անհատի կամքի գործողության հետևանք է, որը հատուցման է տանում: Հայ Հոգևորականը պարտավոր է խոստովանել այն մեղքերը, որոնք հիշում է Հայ ժողովուրդը և թողություն հայցել իր կատարած մեղքերի համար հայ ժողովրդից: Քանի դեռ Հայ Առաքելական Եկեղեցին (ՀԱԵ) չի ապաշխարել Հայ ժողովրդի առաջ, մենք կմնանք միշտ նույն կոտրած տաշտակի առջև: Հոգևորականին տրված է իշխանություն` կապել և արձակել: Այն, ինչ կկապվի և կարձակվի երկրի վրա, կապված և արձակված կլինի երկնքում: ՀԱԵ –ն պատմական մեղքեր ունի և ՀԱԵ-ի Բարձր Հոգևորականները պետք է հոգեպես ազատվեն պատմական մեղքից, ամենն անիմաստ է դառնում , եթե խոստովանողն ՀԱԵ –ն անկեղծ զղջում չունենա: Մենք` իբրև աստվածապաշտ ժողովուրդ, պարտավոր ենք պահպանել մեր ավանդույթները, կարգերն ու կանոնները, որոնք մեզ ավանդել են մեր Արարչական Հավատամքի հայրերը: Ես կոչ եմ անում պահպանել ավանդույթները, լինել ողջամիտ և մեղադրել, բայց տալ հնարավորություն թողության համար : Մենք չպետք է ընկնենք նոր գաղափարների հետևից: Հայը ժողովուրդը մեղք գործելով չէ ապրում այլ արարելով ,սակայն հայհոյանքը և բարոյականությունը մեկ ճշմարտություն են :
Զերծ մնանք մեղք գործելուց , մաքրվենք հոգեպես իսկ մաքուր հոգին կտա մեզ մաքուր մարմին:

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 0 Thumb down 2

Էդգար
Jan 6, 2011 8:18

Ապրեք, հազար ապրեք Արթուր Արմին ջան:
Ես այս տոնական օրերին Ստեփան Պապիկից խնդրում եմ որ այս 2011 թվին հաճախ հրավիրի Արթուր Արմինին եթեր:

Բոլորիդ տոները (Միհրի ծնունդը, Նժդեհի ծնունդը, Ցեղակրոնի տոնը) շնորհավոր:

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 1 Thumb down 0

Hayko
Jan 6, 2011 9:06

ՀԱՅԻ ՑԱՎԸ
(Նվեր «Մշակին»)

Հայը թեև շատ ցավ ունի,
Բայց ողջ մեկ չեն նրա համար,
Մինն է նրան միայն սիրելի,
Նրա հոգուն, խելքին հարմար։

Առեք, ահա, մեր թերթերը.
Ամեն տեղից գրում են միշտ,
Թե՝ տըգետ է մեր տերտերը,
Խիղճը մեռած, բարքն ամբարիշտ։

Ձեռք ես առնում— էլ բան չըկա—

Մեր տերտերը ագահ, տըգետ,
Մատաղահաս մի աղջկա
Պըսակել է մի ծերի հետ։

Շուռ ես տալիս, այլ տեղ— կարդում.
Մնացել են մարդիկ խաթում.

Տերտերն այնտեղ լոթի մի մարդ,
Գիշեր-ցերեկ խաղում է կարտ։

Մի ուրիշ տեղ տերտերն անկին
(Աստված հայից հեռու տանի)
Քանի տարի ծուխի միջին

Կին է պահում ապօրինի…

Հապա այստեղ— մեր կենտրոնում՝
Հայ տերտերը դրժած ուխտին,
Առանց վարձի չէ կամենում
Հողին հանձնել հայ պանդուխտին։

Այսպես անվերջ ու անխըտիր
Ուր որ գնաս, մի կարճ խոսքով,
Շուշի, Ղզլար, Բաթում, Իգդիր,
Կարս, Երևան, Ղազախ, Մոսկով,

Գորի, Գանձակ, Փիբ, Ասխաբադ,

Բաքու, Նուխի, Թիֆլիս, Թելավ,
Ամեն տեղ էլ տերտերը վատ,
Ազգի գլխին դարձել է ցավ…

Եվ խեղճ ազգը շատ մտածեց,
Վերջը մի ճար գտավ սըրան,—

Շատ հոգևոր դպրոց բացեց,
Մինչև անգամ՝ ընծայարան…

Բայց ահա մեր խելոքները
Հարց են դնում այսօր կրկին—
Խելքի՞ կըգա հայ տերտերը,

Եթե ուսում առնի կարգին։

Եվ շատ ճիշտ է այս կասկածը.
Թե ուսումը խելոքացներ,
Մի՞թե ուսում առած մարդը
Այս տեսակ բան կհարցըներ։

Այսպես մեր հին ցավը էլի
Մնաց ընդմիշտ անբուժելի,
Եվ հայ թերթը շատ տարի դեռ
Պիտի գրի՝ տերտեր, տերտեր…

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 0 Thumb down 0

Hayko
Jan 6, 2011 9:39

ՍԱ ԷԼ ԵԿԵՂԵՑՈՒ ԽԵՐԸ

Այսօր` հունվարի 6-ին, ժամը 14:30-ի սահմաններում Սուրբ Սարգիս եկեղեցում
պատարագի ժամանակ վատացել եւ ուշագնաց է եղել մի տղամարդ:

Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ եկեղեցի կժամաներ շտապաօգնության բրիգադը, տղամարդը մահացել է:

Պարզվել է, որ նա Նոր Արեշի 51-ամյա բնակիչ Անուշավան Կարապետի Հովհաննիսյանն է:

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կենտրոնականի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Ըստ նախնական տեղեկությունների, մահվան պատճառը եղել է սրտի կաթվածը:

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 1 Thumb down 0

Hayko
Jan 6, 2011 10:30

Մի նոր երկիր տեսա ժամի սիրահար
Բնակիչները հայ, մոտ տասը միլիոն ու քսան հազար.
Իրանք սնունդ չունին ապրելու համար,
Հինգ հազար հատ վանք են շինել, խելքի՛ աշեցեք։

Ինչ կենդանի ուզե լինել շանսատակ,
Կերթա ու կըմտնի ծանր բեռի տակ.
Նապաստակը առյուծի դեմ համարձակ
Կռիվ է սկսել, խելքի՛ աշեցեք։

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 0 Thumb down 0

Գասպար Ասատրյան
Jan 6, 2011 12:08

1. Եթե ոմանք կցանկանան վերադառնալ մեր գենետիկական արմատները և հավատի հետ կապված վերազարթոնք ստեղծել, այդ անձինք ունեն իրավունք:
2. Այդ իրավունքն է, որ այսոր զբաղեցնում է կենտրոնական դիրք, ինչպես օրինակ Եզնիկ Կողբացին էր կամ Տաթևացին, որ իրավունք ունեին պաշտպանելու հայոց հին հավատամքը:
3. Ըստ Ա. Արմինի հայ եկեղեցու սպասավորները վարել են ազգային քաղաքականություն, որը իհարկե ողջունելի է:
Այստեղ ևս խոսում է իրավունքը:

4. Մի շարք ազգային հերոսներ, նրանց մեջ Գարեգին Նժդեհը, ինչպես նաև Մ. Մաշտոցը, իրավունք ունեին թողնելու կտակ, որպեսզի իրենց մարմինները հանգչեն կամ փոշիացված տարածվեն իրենց հայրենական վայրերում:

5. Այստեղ ևս գործում է իրավունքը, որ որոշ եկեղեցականներ, ի տարբերություն մի շարք՝ ժողովրդի համար հոգացող ազգային գործիչ-եկեղեցականների, նրանց թվում նաև Խրիմյան Հայրիկի, ձգեցին գետը Մովսես Փիլիսոփայի ոսկորները:
6. Այդ իրավունքին են պատկանում Կոմիտասի արխիվների տեղափոխությունը, եկեղեցական տարբեր ժամանակահատվածնե-րին ենթակա՝ եկեղեցական խմբերի տարբերությունը, կաթողիկոս և հայոց բանաստեղծ կարևորումները, 1700 տարվա լավա-գույն գործառույթները, ներկայիս հոգևորականների զբաղմունքը՝ (թե ինչով են զբաղված), հայկական մշակույթի (ջարդ ու խուրթը):
Մեր համար կարևորը ժամանակն է, թե տվյալ ժամանակահատվածում ի՞նչ են պահանջում մեր ազգային շահերը: Եթե այն կպահանջի կոմունիստական ժամանակաշրջանը համարել որպես լուսապսակ գաղափարախոսություն, (Ասենք թե Ռուսաս-տանում վերականգնվել են կոմունիստական կարգերը, իսկ Հայաստանը հայտնվել է մեն մենակ թուրք-ադրբեջանական ոտն-ձգության դեմ), հանուն մեր ժողովրդի անվտանգության, մենք պատրաստ ենք օգտվելու այդ իրավունքից և կոմունիստական ժամանակաշրջանը համարել այդպիսին:
Համաձայն ենք Ստեփան Ք-ի հետ, որ այդ գաղափարախոսությունները դեմ են հայկական բարոյականությանը, սակայն եթե մենք կենտրոնում տեղադրենք ժամանակը, ապա ի հայտ է գալիս չարյաց փոքրագույնի տեսությունը:
Չմոռանանք, որ մեր համար՝ եկեղեցին իրենից չճանաչված պետություն էր ներկայացնում 1600 տարի: Չի կարող լինել որևէ շինություն, որևէ լավ մտահղացման իրագործում առանց եկեղեցու անմիջական մասնակցության: Եկեղեցուն կտրել ժողովրդից և մեր ձեռքբերումները ներկայացնել որպես ժողովրդի գենետիկական հրաշագործություն ուրիշ ոչինչ է քան տխմարություն, չնայած սա ևս պատկանում է իրավունքին:
Ազգային գաղափարախոսությունը լիովին չի պատկանում քրիստոնեությանը: Քրիստոնեությունը համարվում է ազգային գա-ղափարախոսության (լեզու, մշակույթ, արվեստ, ռազմավարություն և այլն) գործոններից, տարրերից մեկը, որը չնայած համար-վում է նրա առանցքային մասը, սակայն ի վիճակի չէ գենետիկորեն վերացնել հայ կոչվելու տեսակը, դրա վկան է հինգ հազար տարի գոյություն ունեցող մեր լեզուն, երկու հազար տարեկան մեր գիրը, մշակույթը և այլն: Պատմությունը ցույց է տվել որ եկե-ղեցին կարող է լինել ազգային:
Եթե որևէ մեկին ձեռ չի տալիս քրիստոնեական ուսմունքը, նա իրավունք ունի շրջվելու դեպի հեթանոսություն, սակայն քրիս-տոնեությունը համարել մեր երկրի պետականության և ազգային արժեքների կործանման դրդապատճառ պարզապես աբսուրդ է:

Քրիստոնեությունը արվեստի, մշակույթի մեջ ցուցաբերած տաղանդը համարում է Աստծո կողմից պարգևած շնորհ:
Քրիստոնեությունը չի կարող տիրել բոլոր կրոններին: Հնդկաստանին քրիստոնեությունը չկզացրեց: Հնդկաստանին կզացրեց Եվրոպան դեռ XVII դարում կզացրած Անգլիական Մասոնյան Մեծ օթյակը: Այսինքն այն ուժը որը կզացրեց քրիստոնեությունը Անգլիայում մասնավորապես: Այս ամենը ներկայացված է «Հայկական հարցի շուրջ» գրքի երկրորդ մասում: Անգլիկական եկեղեցին, Բողոքականը, Մասոնական գործունեության իրական պտուղն է: Մասոնները կտրելով Անգլիան կաթոլիկ եկեղեցուց, դրանով նրանք կտրեցին Անգլիայի վրա ազդեցությունը, և դարձան Անգլիայի տերն ու տիրակալը հանուն նորածնունդ Մեծ Բրիտանիայի:
Ափսոս որ վերջում աշխարհը չոքեցրինք դեռ XIVդ. չոքած (Կաթոլիկ եկեղեցու ներսն էին խցկվել ընդհատակյա ուժերը, որոնք խարույկ բարձրացնելով Բրունոներին, էլ ավելի էին նսեմացնում կաթոլիկ եկեղեցու առանց այն էլ կարկամած դերը) երկրային քրիստոնեությամբ:
Ինչ վերաբերում է երկրագնդի կազմվածքին, Աստվածաշնչում գրված է, որ նա կլոր է և ոչնչից կախված չէ (սա առանձին պատ-մություն է): Ինչ մնում է, որ դաշնակցականները իրենց են վերագրում ամեն ինչ, դրա դիմաց կարելի է բերել կոնկրետ փաստ:
Դաշնակցությունը փիլիսոփայական օնանիզմով չի զբաղվում:
Նա կռվում է բոլոր ճակատներում ֆիզիկապես, հոգեպես, և հաշվի է նստում իրավիճակի հետ աշխատելով կրակին ձեթ չլցնել:

Սա մեր կողմից առայժմ տեսախցիկում հայտնվելու կարևորության կարիքի պակասի հետևանք է: Մոտ ժամանակներում մեր հանդիպումը բովանդակալից կդարձնի երխոսությունը, և կաշխատի կարգավորել փաստերը:

Ինչ վերաբերում է վերջի մասին՝ քրիստոնեությունը սատանայություն, այսինքն չարիք չի քարոզում:
Հարգելի Ստեփան մեր խումբը ելնում է պահի թելադրանքից: Իսկ պահը չի տրվում սպասողական ոչ մի օրենքի: Այն այսօր մեզնից պահանջում է մեր ինքնությունը: Մենք չգիտենք կունենանք այդ թելադրանքի առջև կանգնելու հնարավորություն վաղը: Ժամանակը շատ կարճ է: Մեզ ճզմում են վերևից, իսկ մենք ներքևում ինչ որ բաց ծակեր ենք փնտրում փակելու: Մենք ժամանակ չունենք եկեղեցի սարքելու, քանդելու: Հարկավոր է ստեղծել պաշտպանական երկբևեռ համակարգ և այնտեղ հրավիրել և քրիստոնյային և հեթանոսին և մարտիրոսին և Պողոս Պետրոսին: Հարկավոր է գործով զբհաղվել: Դուք անում եք Ձեր գործը, որի համար շնորհակալ ենք, մենք էլ մասնավորապես Ձեր միջամտությամբ կանենք մեր գործը, հանուն ոչ միայն մեր գերխնդիրների կարգավորման, ոչ միայն մեր պետականության պահպանման, որը ներկայացնում է մարդկային լեզվական խմբի առանձին տեսակի հետաքրքրությունները, այլև մեր ժողովրդի անվտանգության:
Այո հենց ժողովրդի անվտանգությունն է վերը բոլոր տեսակի փիլիսոփայական մոտեցումներից՝ պետականությունից, պահանջատիրությունից ինչպես նաև անկախությունից: Եթե որևէ մեկը պատրաստ է իր կյանքը տալու հանուն անկախության, նա այդ իրավունքը ունի: Սակայն նա չունի իրավունք ժողովրդի անունից մշակելու ծրագիր, որը ժողովրդին կտանի դեպի ոչնչացում:
Հենց անվտանգության մեխանիզմը կարող է ապահովել և պետականությունը և անկախությունը և ժողովրդի սահմանադրական ազատությունը:
Պայքարի համար հեթանոսական հարթակ ստեղծելու ոչ միայն չկա ժամանակ, այլ նրա ներկայությամբ անգամ հեթանոսութ-յունը չի կարող ազգը դարձնել հոգեպես միատարր միավոր: Ներկա դրությամբ այդ զբաղմունքը ուրիշ ոչինչ է քան ժամանակ անտեսող քաղաքական օդավարժեցում:
Սա էլ ավելի է լայնացնում հայրենափրկության շուրջ ազգի համախմբման ճեղքը:
Մենք պարտավոր ենք հորդորելու, որպեսզի քրիստոնեությունը պետական մեխանիզմի հետ միասին որդեգրի չարի վրա նախա-հարձակ ռազմավարական առումով արդարացված քաղաքականություն:
Այսօր մենք կանգնած ենք հերթական հոգևոր և ֆիզիկական ցեղասպանության առջև, և բոլոր իզմերը հարկավոր է օգտագործել ի շահ մեր ժողովրդի անվտանգության: Կարելի է օգտագործել նաև չարը, հենց իրենից իսկ հեռու վանվելու համար: Իսկ միջակ-ներին տված չէ հասկանալու այդ թելադրանքը: Միջակները կարող են միայն ուշադրություն շեղել:
Մենք կարևորում ենք Ձեր հաղորդումները, որոնք բացում են իրականության թույլ կողմերը և հուսով ենք շուտով կգրավի կառուցողական բարձր դիրքեր:
Գասպար Ասատրյան Մոսկվա
«Հայկական հարցի շուրջ» աշխատության
վերլուծական կոլեգիայի անդամ

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 0 Thumb down 0

Arthur Armin
Jan 6, 2011 14:46

Գասպար Ասատրյանին:
Նախ, սովորեք հայերեն գրագետ գրել, երկրորդ՝ քիչ թե շատ ուսումնասիրեք կամ գոնե կարդացեք հայոց պատմությունը ոչ թե դասագրքերով, այլ բնագրերով /Տաթեւացին հայոց հին հավատամքի մասին ոչինչ չի գրել եւ այն չի պաշտպանել/: Զարմանում եմ ձեր անտեղյակության եւ անգրագիտության վրա: Եվ ամենակարեւորը՝ մի փորձեք իմ խոսքերը վերափոխել, հայ հին հավատամքը այսօրվա եկեղեցու դեմ գործածե՞լ. որեւէ մեկը նման բան չի քարոզել: Փորձք ձեր մտքերը պարզաջրել ինքներդ ձեզ համար՝ անընդհատ հակասում եք ինքներդ ձեզ: Մի դեպքում գրում եք թե,- «Քրիստոնեությունը համարվում է ազգային գաղափարախոսության… տարրերից մեկը», մյուս դեպքում գրում եք,- «Եկեղեցուն կտրել ժողովրդից և մեր ձեռքբերումները ներկայացնել որպես ժողովրդի գենետիկական հրաշագործություն ուրիշ ոչինչ է քան տխմարություն»: Նախ, թույլ տվեք ուղղել ձեր գրավոր տգիտությունը՝ ոչ թե,- «եկեղեցուն կտրել», այլ պետք է լինի՝ եկեղեցին կտրել. փորձեք սովորել հայերեն գրել: Երկրորդ, հայ եկեղեցու գործունեությունը եւ քրիստոնեական թեոլոգիան տարբեր բաներ են: Իսկ հայոց եկեղեցին ու նրա գործունեությունը չի կարելի համարել 1700 տարվա մոնոլիտ երեւույթ: Որեւէ կառույց, այդ թվում հայ եկեղեցին, դա մարդկանց այս կամ այն խմբի գործունեությունն է տարբեր ժամանակահատվածներում: Եվ հայ ժողովրդի պատմության ընթացքում հայոց եկեղեցին ունի ե՛ւ գործունեության սարսափելի սեւ էջեր, ե՛ւ փառավոր էջեր: Այնպես որ… հայ եկեղեցու պատմությունը միանշանակ ներկայացնել 1700 տարվա լուսապսակով եւ թաքնվել այդ լուսապսակի տակ չի հաջողվի: Այսօր Հայաստանում բոլորը գիտեն, որ հայ եկեղեցականը /մեծամասնությունը/ նյութապաշտ է, ունի իր անձնական շահերը, եւ իր գործունեությամբ՝ թքած ունի թե՛ ազգային, թե՛ հոգեւոր գաղափարների վրա:
Ձեր, այսպես ասած, Մոսկովյան պատեհապաշտների խմբակին խորհուրդ կտամ, որ եկեղեցու այս կամ այն սպասավորի խամաճիկը դառնալուց առաջ, ինքներդ ձեզ համար պարզեք՝ ի՞նչ է նշանակում ազգային ինքնություն /դուք նոււյնիսկ չգիտեք, որ ժամանակակից մոլեկուլյար գենետիկան եւ լեզվաբանությունը պարզել են, որ հայերեն լեզուն առնվազն 8 հազար տարեկան է, իսկ դուք գրում եք՝ 5 հազար: Խորհուրդ կտամ կարդալ՝ Քուինտին Աթկինսոն, Ռասսել Գրեյ, Քոլին Ռենֆիու, Քալվարի-Սֆորզա, «Գենետիկան եւ լեզվաբանությունը» /:
Իսկ վերջում ձեր տգիտությունը փարատելու համար ասեմ, որ հայոց հնագույն հավատամքը կրոն չէ՛: Այն բնազանցական /մետաֆիզիկա/ ուսմունք է՝ բնության, գոյաբանական աշխարհի եւ էության մասին: Ուսմունք է, որը վեր է որեւէ

կրոնական ուղղությունից եւ եկեղեցական ադմինիստրատիվ կարգավիճակի կարիքը չունի: Ավելին, ճշմառիտ ազգայնականները չեն պայքարում հայ եկեղեցու դեմ, այլ երբ անհրաժեշտ է՝ քննադատում են եկեղեցական սպասավորների ապազգային գործունեությունը:
Ամենակարեւորը, ազգային գենոտիպի եւ նրա գաղափարախոսության՝ մեր հնագույն ազգային-հոգեւոր գաղափարախոսության այս ուսմունքը, ի տարբերություն 4-րդ դարի քրիստոնեա-բոլշեւիկների, չի արգելում կամ սահմանափակում ահատի ազատ խորհելու կամ հավատամքի ուղղություն ընտրելու իրավունքը /նախաքրիստոնեական Հայաստանում կային բազմաթիվ, այդ թվում քրիստոնեա գնոստիկների հավատամքային եկեղեցիներ, որոնք ոչնչացվեցին Գիրիգոր Խավարիչի գլխավորությամբ/:
Որեւէ հայ մարդ իր էությամբ նախ ներկայանում է որպես ազգային տեսակ, եւ հետո է միայն ԿՐՈՒՄ այս կամ այն կրոնը:
Արթուր Արմին,
պատվավոր դոկտոր,
«IASNS» /Բնության եւ հասարակական գիտությունների միջազգային Ակադեմիա/
Լոս-Անջելես, 01/06/11

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 1 Thumb down 0

Arthur Armin
Jan 6, 2011 17:24

Սիրելի Արամ Մկրտչյան,
հայ ժողովուրդը մեղքի մեջ չէ՛, այլ՝ մեղկ վիճակում է: Հայ ժողովուրդը նման է մի մարդու, որի հիշողությունը 1700 տարի առաջ վիրահատել են ու ինքը չգիտե, թե ով է, որտեղից է գալիս, ուր է գնում, եւ որն է նրա առաքելությունը մարդկային հասարակության մեջ: Մեղքի մեջ է 4-րդ դարի քրիստոնեա-բոլշեւիկների այն խումբը, որը ոչնչացրեց նրա հիշողությունը եւ ազգային ինքնագիտակցությունը: Սակայն գենետիկական հիշողությունը վերացնել հնարավոր չէ:
Եթե այսօր Էջմիածինը ներողություն խնդրի 4-րդ դարում իր հայ էթնոսի ինքնագիտակցության եւ մշակույթի դեմ կատարած եղեռնագործության համար, եթե հայ եկեղեցին այսօր պատարագ տա իր կողմից մորթվածների հոգիների համար, ապա նա կլինի իր հոգեւոր բարձրության վրա: Սակայն, մենք լավ գիտենք, որ նման բան սպասել այսօրվա նյութապաշտներից հնարավոր չէ:

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 1 Thumb down 0

Թամար Գրիգորյան1968 ՆՅ.
Jan 6, 2011 20:56

Հարգելի Լուսավորիչներ՛ առաջինը, անսահման շնորհակալություն Ձեզ ՛այսպիսի հաղորդումների համար, որ վստահ եմ անպտուղ չեն մնա, ու առողջ ականջը, ճիշտ բաներ լսելով, տեսողությունն ու մյուս զգայարաններն էլ կսրի սուտն ու ճիշտը, լավն ու վատը իրարից զանազանելու համար:
Բայց Կոմիտասի մասունքների վերաբերյալ լսածիցս արյունը խփից գլխիս: Ու քաղաքավարությունս չի հերիքում որ չասեմ:Ներկայիս կաթողիկոսին կրակի տալն էլ քիչ է,սակայն հասկանալի է, որ տեխնիկապես ես դա անել չեմ կարող: Ինձ մնում, խնդրել իմ պաշտած աստծուն, որ Գարեգին Բ-ն, որպես մահկանացու, իր՛ պաշտած աստծու կողմից շնորհ, նվեր ստանա այնպիսի մի հիվանդություն, որ երկար ու ձիգ տարիներ այնպես մաշեն իր մարմինն ու հոգն, որ դժոխքի կրակները պաղ բալասան թվան իրեն:
Դեռ որ մնացած բաներն էլ ավելացնենք, վախենամ թե նրա մեղքերի շատությունից սատանաներն էլ դժոխքից հրաժարական տալով կփախչեն, մեր աշխարհում ապաստարան ստանալու հույսով:

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 2 Thumb down 0

ԱԴՄԻՆ
Jan 6, 2011 22:47

Գասպար Ասատրյանին:
Դուք հանդես եք գալիս «Հակոբ», «Արտակ» ծածկանուններով, իսկ հիմա էլ՝ «Գասպար Ասատրյան» ծածկանունով: Ձեր պահմտոցին ե՛ւ ծիծաղելի է, ե՛ւ խոսում է ձեր անազնվության ու «գործակալ» լինելու մասին:

Ադմին

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 1 Thumb down 0

Հարօ Մհերեան (մաթեմատիկոս)
Jan 7, 2011 3:01

Ես բոլորովին համաձայն եմ Արթուրի հետ։ Անցեալ յօդուածներում՝ ես էլ հէնց դա էի փորձում ներկայացնել, սակայն գրառումների թիւրիմացութիւնների ներքոյ չստացուեց։

Աւելացնեմ նաեւ միեւնոյն կղերականները որ Արթուրն է նշում, չեն հետեւում նոյնիսկ քրիստոսի ասածներին, եւ եթէ գոնէ քրիստոսին հետեւէին՝ մեր ազգին օգտակար կ՚լինէին։ Օրինակ՝ քրիստոս քարոզում է փառամոլութեան դէմ, եւայլն եւ այլն։
Այսինքն՝ նոյնիսկ քրիստոնէութեան երեխայական դոգման, ունի բաւականի տուեալներ որով մարդիկ աւելի ուրախ կ՚ապրէին։ Սա նոյն բանն է ինչպէս որ այսօրուայ հայկական իշխանութիւնը՝ որը իբրեւ պետութիւն պէտք էր տէր կանգնէր հայ ժողովուրդին եւ հայեցի տարրերին, սակայն ցաւօք սրտի կատարում է ճիշտ հակառակը։ Պետութիւն կամ եկեղեցի, իբրեւ դասակարգային համակարգ միեւնոյն բանն են։

Սա յատուկ չէ քրիստոնէութեան դոգմային։ Թերեւս միայն գիտական համակարգերում է բուն հաւատամքը եւ իրականութիւնը։ Իսկ այլուր տիրում է «քաղաքական» առեւտուր եւ տգիտութիւն։

Խնդիրը այն է որ՝ ե՞րբ է մարդ իսկապէս հաւատում, եւ ե՞րբ միայն ձեւացնում որ հաւատում է՝ հետին նպատակի համար։ Մարդը իսկապէս հաւատում է երբ նա գիտակցում է։ Ես կ՛աւելացնէի նաեւ «երբ նա փաստում է»։

Որպէսզի մարդիկ հաւատան, պէտք է գիտակցեն, այսինքն՝ ի՞նչ որ Սուրբ Մաշտոցն է ասում «ճանաչել իմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»։ Ասեմ որ այս տողը բոլորովին էլ կապ չունի Սողոմոնի հետ, սա Մաշտոցն է ասում եւ հայերէնով։ Մաշտոցը շատ լաւ էլ հասկանում էր որ դոգմայ եւ ուսում իրար հետ ձեռք ձեռքի չեն յաւերժանալու, եւ մի տեղ պիտի գիտութիւնը անցնէր դոգման եւ բացայայտէր իրականութիւնը։

Իսկ երբ ասորական «քրիստոնէութիւն»ը մտաւ Հայաստան, դա միայն Աբրահամի ցեղակիցների անունների մասին էր եւ Յիսուսի հէքեաթները։ Հայկական եկեղեցու (իբրեւ շէնք եւ համակարգ) երեւի 80 տոկոսը հեթանոսական է։ Այս ձուլումը տեւեց 301 թուից մինչեւ Վարդանանք։ Յայտնեմ որ իբրեւ «համակարգ» ես նկատի ունեմ բնորոշող բոլոր տարրերը, օրինակ «Է» տառը, Ծէսի տեսքը (որը նման է արեւի), վարդավառի սովորոյթը (եւ այլ սովորոյթներ), խաչը, լոյսի պաշտամունքը, հայկական հեթանոսական երաժշտութիւնը, եւայլն։

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 0 Thumb down 0

vanetsi
Jan 7, 2011 7:09

Կրոնը կարցեցիալ Կարծիքներից կազմված Կանխամտածվաց
կատարելագործվո՜ղ Կշռադատված կամակորաբար Կրկնվող կարծր Կղերական
կնիքներով Կնքված կնդրուկաբույր Կոկիկ կապոց է՝ Կենտրոնացված
կառավարվող Կնածին կրոնադավան Կանխորոշված կեցվածքներով
Կերպարանափոխված կնքավարձակերտների Կնդրուկաբույր կոկիկ Կահավորված
կղզիացած կ ենտրոննեիրց Կազմված կազմակերպությունների Կարկառուն
կողմնակիցներով…

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 1 Thumb down 0

Հարօ Մհերեան (մաթեմատիկոս)
Jan 7, 2011 10:41

Արթուր ջան, որպէս մենք էլ խաւարի «հրեշտակներ» չլինենք, մէջբերեմ այն իրողութիւնը որ՝ վերջի վերջոյ մեր կռիւը տգիտութեան եւ խաւարի դէմ է եւ ոչ թէ միայն քոչուորական մի դոգմայի (լինի դա քրիստոսի կամ այլ)։ Ես վստահ չեմ կարող բնորոշուել այն զուգահեռ աշխարհի տուեալների հետ, որտեղ դիցուք քրիստոնէութիւն չլինէր։ Այդ դէպքում արդեօք գիտնականներին չէին ենթարկի հալածանքի եւ մահուան։ Ելնելով Յունական պատմութիւնից, գիտութեան դէմ հալածանք եւ պատժամիջոցներ կիրառուել են նախաքրիստոնէութեան շրջանում եւս. կայ օրինակ՝ Սոկրատի պարագան, որտեղ փիլիսոփան թունաւորման պատիժը ստանալուց առաջ նոյնիսկ ասել է «կեանքը առանց իմաստութեան արժանի չէ ապրելը»։ Իրականում Արխամիտեսին եթէ պահել են, միայն այն պատճառով որ մարդը երկար ժամանակ փրկեց Սիրակոսը հռոմէացիների արշաւանքներից։

Ես կարծում եմ որ Եւրոպայի խաւարի շրջանի բուն պատճառը հռովմէական կայսրութեան քոչուորութիւնն էր (ներառեալ եւ հռովմէական քրիստոնէութիւնը)։ Այս կայսրութիւնը տապալեց հայկական եւ յունական թէ գիտութիւնը եւ թէ ազգային արժէքները։ Չմոռանանք նաեւ հռոմէացիների հետ երբեմն՝ դաշնակից Պարսկական կայսրութիւնը։

Վերջում յայտնեմ որ պատմութեան ընթացքում քիչ ենք հանդիպում ոչ քոչուարական համակարգերի, եւ դրանք էլ լինում են փոքր բնակչութեան դէպքում։ Այսօր գլոբալիզմը գործում է քանի որ՝ 99% մարդկութեան արդէն քոչուորներ են, եւ ոչ թէ հակառակը, այսինքն՝ իբրեւ թէ գլոբալիզմն է ձգտում նրանց քոչուորական դարձնի։ Վաղնջական հասարակ մարդը երեւի աւելի գիտուն էր քան այսօրուայ ուսեալը։

Այս բոլորը ասելով, նաեւ պէտք է ուշադիր լինենք լեզուի սահմաններից, այսինքն՝ օրինակ՝ չենք կարող երաժիշտի հետ կռուել քաղաքականութեամբ, ոչ էլ մաթեմատիկոսի հետ սոֆիսմով։ Ամէն մասնագիտութիւն ունի իր իրականութեան սահմանը։

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 0 Thumb down 0

Arthur Armin
Jan 7, 2011 18:10

Նախ, Սոկրատը խախտել էր օրենքը, որի ձեւավորումը հե՛նց իրենց փիլիսոփայական դպրոցին էր պատկանում: Այսինքն, նույնիսկ Սոկրատի դեպքում կիրառվեց օրենքը: Սա արիական հասարակության վարքագիծ է, եւ ոչ թե՝ հոտային ցեղի հոգեբանության արտահայտություն: Այս մասին փայլուն եւ մանրամասն ներկայացված է Պլատոնի մոտ: Երկրորդ՝ քոչվորական կամ ավելի ճիշտ հոտային հոգեբանությամբ ազգերը անհատական ազգերից առաջին հերթին տարբերվում են աանհատի ազատ խոկումը սահմամանփակումով կամ արգելումով: Հոտի մեջ անհատը չունի իր լիարժեք անձնականությունը /ես-ը/, այն վերապահված է հոտին: Այսօր, գոյաբանական աշխարհի մասին աշխարհայացք ձեւավորում է գիտությունը: Այն իր սարսափելի սխալներով հանդերձ հսկա մի մանուկ է, որն առաջընթաց է ստեղծում մարդային կեցության եւ ընդհանուր զարգացածության համար /օրինակ, եթե չլիներ ինտերնետը, միլիոնավոր մարդիկ չէին կարող շփվել եւ ունենալ ընդհանրական կարծիքներ/: Հազարավոր տարիներ առաջ ստեղծված բարոյահոգեբանական համակարգերը մոտ ապագայում չեն աշխատելու ընդհանրապես, հատկապես երբ դրանք չունեն հոգեւոր կենսոլորտի հետ մետաֆիզիկական կապի համակարգ եւ ուսմունք: Այսօր, կարծում եմ, հայ մտավորական սերուցքի առջեւ ծառացած է ամենակարեւոր մի խնդիր՝ մեր գենոտիպին հարմար ձեւավորել հոգեւոր-բարոյական արժեհամակարգ, որը իր մեջ կներառի թե՛ մեր գնոտեսակի սկիզբը եւ ընթացքը, ե՛ւ կուրվագծի ապագայում մեր լինելիության ճանապարհները: Այս առումներով, կառչած մնալ քրիստոնեական թեոլոգիական դոգմատիզմից՝ սխալ է: Միջնադարյան եկեղեցիական մեր մշակութային ձեռքբերումները ոչնչացնել՝ ամենամեծ սխալն է: Դա հատուկ է միայն 4-րդ դարի օտար ծագում ունեցող հայ քրիստոնեաներին կամ 1917 թվականին Ռուսաստանում հրեական ծագում ունեցող հեղափոխականներին: Ոչնչացրին՝ քանի-որ իրենցը չի ու նրանց պետք էր տվյալ ազգի ոգին ու հիշողությունը լուծարել: Մի խոսքով:
Ուզում եմ նաեւ, որ մեր բոլոր ընթերցողները բացեն այս սայթը եւ ուշադրություն դարձնեն միջուկային-գենետիկայի ձեռքբերումներին, որտեղ գիտականորեն ցույց է տրված, որ հայերեն լեզուն /8-9 հազար տարի առաջ/ Նախահնդեւրոպական մայր լեզվից բաժանված ինքնուրույն լեզու էր: Սա ոչ թե պատմաբանների մտավարժանք ու ֆալսիֆիկացիա է, այլ գենետիկական լեզվաբանություն: Կան տգետներ /Մոսկվայից/, որ ճամարտակում են ի դեմ, թե իբր հայ ժողովուրդը 3 կամ 5 հազար տարեկան է ու ես իբր ոչ գիտական բաներ եմ գրում: Նման անգրագետները թող նախեւ առաջ ճանաչեն իրենց ինքնությունը, իհարկե եթե խառնածիններ չեն:
Այս ծավալուն աշխատության մասին կա համառոտ հոդված գիտական «letters to nature» գիտական ամսագրում:
http://homepage.univie.ac.at/brian.metscher/Gray03_LangEvo.pdf

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 1 Thumb down 0

Արմեն իմաստասեր
Jan 8, 2011 14:06

Արթուրին
Վերհիշյալ տողերում նշել եք,որ հայոց լեզվի
<<ժամանակակից մոլեկուլյար գենետիկան եւ լեզվաբանությունը պարզել են, որ հայերեն լեզուն առնվազն 8 հազար տարեկան է, իսկ դուք գրում եք՝ 5 հազար: Խորհուրդ կտամ կարդալ՝ Քուինտին Աթկինսոն, Ռասսել Գրեյ, Քոլին Ռենֆիու, Քալվարի-Սֆորզա, «Գենետիկան եւ լեզվաբանությունը»
Առ այսօր որևե գիտնական գիտականորեն չի ապացուցել, որևե լեզվի ծագումնաբանության ստույգ տարեթիվը առավելևս Հայոց լեզվի, որը օգտագործել են քաղաքակիրթ ժողովուրդները անհիշելի ժամանակներում:
Ես Ձեր հետ համամիտ եմ,որ հայոց լեզուն 5000 տարվա մեջ անհիմն տեղավորելը անգրագիտություն է,այնուամենայնիվ Ձեր թվարկած հեղինակների աշխատությունների վրա հիմնվելն էլ տեղին չէ,որովհետև արդեն կան նոր գիտալեզվաբանական հայտնագործություններ, որոնք առանց տարեթվեր նշելու ապացուցում են,որ հայոց լեզուն և տառերը ստեղծվել են միաժամանակ և բարձր քաղաքակրթություն կրող ժողովուրդների կողմից,որոնց կյանքի և գործունեության ժամանակաշրջանը ոչ մեկին հայտնի չէ:

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 0 Thumb down 0

Arthur Armin
Jan 9, 2011 1:57

Ես գրել եմ այն հեղինակներին, եւ աշխատությունները, որոնք ընդունված են /ստիպված/ աշխարհի բոլոր ակադեմիաների, հատկապես Օքսֆօրդի կողմից: Եթե ունեք /չեմ կարծում/ այդ նորերի լինքերը, ապա ներկայացրեք: Ինչ վերաբերում է իմ անձնական կարծիքին, ապա լեզվի առաջացման հետ կապված ես ունեմ իմ մոտեցումները:

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 0 Thumb down 0

Arthur Armin
Jan 9, 2011 2:01

http://homepage.univie.ac.at/brian.metscher/Gray03_LangEvo.pdf

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 0 Thumb down 0

Յակոբ
Jan 13, 2011 21:50

Քրիստոնէութիւնը արդէն սատանայի հետ կը համագործակցի հին կտակարանը նորի արչեւ կցելով:

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 0 Thumb down 0

Գրեք Ձեր կարծիքը

ՀՂՈՒՄՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ

- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:

Գրառում կատարելուց հետո ստուգեք Ձեր էլ–փոստարկղը (Inbox եւ Spam) հավելյալ գործողությունների համար.

Comment



` 1 2 3 4 5 6 7 8 9 0 - = Back
TAB q w e r t y u i o p [ ] \
Caps a s d f g h j k l ; ' Enter
Shift z x c v b n m , . / Shift
Ctrl Alt   Alt Ctrl

Միացնել հայերենը

*