ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Sunday, July 25, 2010 14:31 - 1 քննարկում

Նոր բլոգեր, նոր հայտնություն:Հայ միտքը կենդանի է: Հայ Մտքին չես սպանի:

http://noni-no.livejournal.com/

հետաքրքիր մոտեցում

Դուրս շատ գալիս է էդ մոտեցումը։ Ես էլ պետք է սկսեմ կիրառել։ Պողոսի երեսին նայել ու ասել՝ ափսոս, որ էդպես էլ Պողոսը լույս աշխարհ չեկավ։
Դե թող ճղի իրեն Պողոսը ու ծննդյան վկայական բերի, ծնողներին ու սեփական երեխաներին ցույց տա որպես ապացույց իր մանր, բայց գոյության։ Դու Պողոսի լինելը չես ուզում տեսնել ու չես տեսնում։ Շատ հարմար ձև է։ Կարելի է նման ձևով ignore անել ում ասես՝ ըստ քո հարմարության։

Օրինակ, կարելի է ասել՝ ափսոս, որ էդպես էլ Գալուստ Սահակյան անուն-ազգանունով գծի տեր երեսփոխան չունեցանք… Ափսոս, ի՜նչ գիծ կնայեր, կոճակ կսեղմեր…

Կարելի է ասել՝ ափսոս, որ էդպես էլ հայ ազգը չտեսավ Իգիթյան ազգանունով ճարտարապետի… Ի՜նչ հարմար ազգանուն ճարտարապետ դառնալու համար։ Ափսոս…

Կամ էլ, ափսոս, որ Տիգրան Սարգսյան (ինչքան հնչող անուն-ազգանուն բլոգերության վարչապետության համար) անունով վարչապետ էդպես էլ չունեցանք…

Եթե մարդկանց համար ակադեմիայի աշխատողները, հայերենի ու այլ տեսակի մասնագետները փոքրամասնություն են ու չեղած դիմադրություն, ապա ստացվում է, որ նրանք իրենց ճնշող մեծամասնությանն ու 70տոկոսին գտել են սարերում, յայլաներում ու այլ մտավորական հաստատություններում։

aybuben

լեզվի մասին օրենքի մեջ փոփոխություններ մտցնելը ներկայիս հայ ղեկավար մտքին բնորոշ սահմանաբացություն ու չափազանցված ու ավելորդ նախաձեռնողականություն էր։

«Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնող խումբը բաց նամակով դիմել է Հանրային խորհրդի անդամներին։

Միայն մի թեթև հավելում-լրացում՝ Լիբանանում (միգուցե այստեղ գրել են արաբական դպրոցների մասին, ես կասեմ հայկականների մասին) առաջին իսկ դասարանից մաթեմատիկան անցնում են անգլերենով։ Ապուշագույն իրադրություն է ստեղծվում՝ երեխան խոսում է, մտածում է հայերեն, սակայն մաթեմատիկան (հետագայում նաև՝ մյուս բնագիտական առարկաները) անցնելիս պարտադիր պետք է ասի՝ plus, minus, multiply ex etera: Ուսման պրոցեսը առնվազն երկու անգամ բարդանում ու դժվարանում է։

Հիմա եթե, օրինակ, որպես լավագույն երազ պատկերացնենք, ընկնենք անկախ Հայաստանի մասին նվիրական պատրանքների գիրկը ու սխալմամբ, բայց անկեղծ սրտով պատկերացնենք, որ ՀՀ Կառավարությունը, ի դեմս այս պահուս ԿԳ նախարար Աշոտյանի, որոշի բողոքել, թե եղբայր Քարթլոսներ, էս ի՞նչ եք անում, ո՞նց, ինչու՞ եթ կրճատում դարերի խորքից եկող մեր հայոց լեզվով դասավնդման ժամերը և այլն։

Ի՞նչ պիտի ասի Քարթլոսը։ Պարզ է՝ հըլը մի հատ ձեր երկրին նայեք։ Կամ էլ պետք է ասի՝ ձեր Ջավախքը, մեր Ջավախեթին մրցունակ ենք դարձնում, որ ձեզնից հետ չմնա։

Եվ իրոք, փաստորեն ի՞նչ տարբերություն վրացական կառավարության ու էսօրվա հայկական կառավարության միջև։ Նույն հակահայկական գործունեությունը, լօլ (գ՛ուլամ գոր)։

Չնայած մի մեեեծ տարբերություն համենայն դեպս կա՝ վրացիները, թքած ունենալով ամեն տեսակ սահմանաբաց հարաբերությունների վրա, իրենց ազգայնականությունն են առաջ տանում։ Իսկ «մերո՞նք»։ Դե մերոնք էլ ինչ ունեն բացել են կամ պատրաստ են բացելու՝ թե եկեք, տիրացեք, վայելեք…

պադումայեշ

Խոսքը սրա մասին է՝ www.tert.am/am/news/2010/07/15/dilijan/ , [info]gilantc -ի մոտ տեսա հղումը։

Նախ՝ հերիք եղավ վախեցնեն «մեկուսացումով»։ Արցախը չես հանձնում՝ մեկուսանում ես։ Կյանքի ու անվտանգության գնով թուրքերի հետ սիլիբիլի չես ուզում՝ մեկուսանում ես։ Արվամոլություն չես ընդունում՝ մեկուսանում ես։ Աղանդներին տեղ չես ուզում տալ՝ մեկուսանում ես։ Մայրենի լեզուն չես ուզում որ ստորադասեն ու վերացնեն՝ մեկուսանում ես։

Մի նայեք չմեկուսացած կյանքով ապրող, ազատ արվամոլներով լեցուն, ընտանիքները քանդած ու եվրոպացու սորտի վերացման եզրին կանգնած երկրներին։ Ում դուր է գալիս, թող գնա ու էդ երկրներում էլ ապրի։ Հայաստանը թող հանգիստ թողնեն։


մուսյո Վարդանյան, լավ բան եք ուզում անե՞ք՝ Մելքոնյան վարժարանը բացեք, Մինասի որմնանկարներն ազատեք սաունաների ու բորդել-մոթելների տերերի ճանկերից ու նվիրեք հայ ժողովրդին ու մշակույթին։

Ոնց որ ամեն ինչ տեղն էր, մնացել էր ապամեկուսացումը։

այս հերսոտած նամակի հետ կապված….

Կհավաքվեն հայոց մտավորական ու հայրենասիրական մրցունակ ու ապամեկուսիչ մտքի կարկառուն ներկայացուցիչները, զոր օրինակ՝ Ռուբեն Սաֆրաստյան, Խոսրով Հարությունյան, Մերուժան Տեր-Գուլանյան եւ այլք եւ հերթական նամակը կգրեն թուրքիո սուլթանին (հաշվի առնելով, որ չնայած որ 21-րդ դարի թուրքերը այլ են, մեր եղբայրներն են, մեզ նման 2-ոտանի են ու 2-ձեռանի, սակայն «թուրք» բառը դեռեւս հայության կողմից ընկալվում է որպես վիրավորանք, հարկ եմ համարում տեղեկացնել, որ «թուրքիո սուլթան» արտահայտությունը ընդամենը փոխաբերություն է եւ ոչ թե որեւէ մեկի անձին ուղղված վիրավորանք: Թե չէ հետո կասեն, հենա-հենա մեզ ներում էին, էն էլ նոնինոյի համեմատությունից լրիվ նեղվեցին, դե արի, նոնինո, 60 մլն դոլարի փոխհատուցի)՝ այս դեպքում «Դիլիջան եւ ընկ» Inc ներկայացուցիչներ Վերոնիկա Զոնաբենդին եւ այլոց, խնդրելով որպեսզի ներեն ողորմելիներիս, մեծահոգաբար ընդունեն տգետներիս ու անմրցունակներիս, եւ քրիստոնեաբար սիրեն մերձավորներիս՝ թեկուզ եւ անառակ որդու հայտնի առակի սցենարով:

Ի դեպ, կարծում եմ, որ նամակի վերջում Ռ. Վարդանյանի ստորագրությունը հատուկ են դրել, որ չուզողներիս աչքը մտնի, որ անկախ ամեն ինչից, մարդը ստորագրում է հայերեն: Էս էլ երեւի օբամամամամեդվեդեվդեվդեվսարկոզիկոզիկոզի հայտարարության occupied territories-ի պես մի աչքի թոզ է հայերեն թարգմանությամբ:))

Ըշտը ի՞նչ գիտնամ…

Կյանքում բաներ կան, որոնք, ինչքան էլ որ անարդար ու սխալ թվան, այլընտրանք չունեն։
Մեկին հոգեբուժարանում են փակում, մյուսին ծեծում են, երրորդին՝ բանտարկում։ Կարծես թե լավ չի, կարծես թե սխալ է, ինչ-որ բան խախտված։ Բայց, ուրիշ ո՞նց, ու՞ր է երկրորդ տարբերակը։ Սխալը մատնացույց անելը հեշտ է, իսկ լուծումը տալը՝ երբեմն անհնարին։

Փնտրում ես, փնտրում՝ պատասխան չկա։

Եթե չես տեսնում դիմացինիդ ցավը, չես ուզում հասկանալ, չես ուզում մտնել դրության մեջ, կյանքը շատ հաճախ թեքում է ղեկը քո ուղղությամբ։ Ու դու, կյանքիդ գնով, առողջությանդ, ազատությանդ կամ էլի ինչ-որ մի շատ թանկարժեք բանի, բայց հասկանում ես ի վերջո, տեսնում ես խորքը, անդունդի հատակը՝ արդեն քո առջև բացված։ Ու քեզ թվում  է, թե դու ավելի ահավորը տեսար, մինչդեռ իրականում մանրուք ես դու էլ, քո կյանքն էլ, քո ցավն ու դարդն էլ։

Մահը կգա, քեզ կքշի, կհավաքի կտանի, նույնիսկ փոշու հատիկի չափ արժեք չես ունենա, մինչդեռ քեզ թվում է թե աշխարհը քո շուրջն է պտտվում, ու արևը քեզ համար է ծագում։

Շատ խորը ու նուրբ լարերի վրա նվագող գործ էր։



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Poghos
Jul 25, 2010 21:39