ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Saturday, February 4, 2017 16:39 - չքննարկված

Այսօր Հայաստանում տիպիկ աֆրիկյան բռնապետություն է:Հարցազրույց Եվրոպայի հայկական միությունների ֆորումի փոխնախագահ, ՀՌԱԿ նախկին ատենապետ Հարություն Առաքելյանի հետ

harutyun-araqelyanՀարցազրույց Եվրոպայի հայկական միությունների ֆորումի փոխնախագահ, ՀՌԱԿ նախկին ատենապետ Հարություն Առաքելյանի հետ

– Պարոն Առաքելյան, հետեւո՞ւմ եք Ձեր եվրոպական պատուհանից Հայաստանի ներքաղաքական իրավիճակին եւ ի՞նչ տպավորություն ունեք։

– Բնականաբար, հետեւում եմ եւ, անկեղծ ասած, զարմացած եմ, որ ընտրական համակարգի իսպառ բացակայության պայմաններում մարդիկ հույս են փայփայում, որ կարող են իշխանափոխության հասնել ընտրությունների միջոցով: Մեր ժողովուրդը հեղափոխական չէ, եւ սա ցավալի փաստ է: Մյուս կողմից՝ կա մի տենդենց, որը պոստսովետական տարածքում անցնում է կարմիր թելով՝ իշխանափոխությունները տեղի են ունենում վարչախմբի ներսի ուժերով: Գունավոր հեղափոխությունների բոլոր առաջամարտիկները վարչախմբի մաս կազմողներ էին: Այժմ Հայաստանում նույն երեւույթն է, եւ այս ամենի մեջ ժողովրդի շահը բացակայում է:

– Իսկ ինչպե՞ս պետք է ժողովուրդը տեր կանգնի իր շահին, եթե քաղաքական գործիչները սեփական հարցերը լուծելով են զբաղված: Ելք չկա՞։

– Ելքեր միշտ էլ կան, ինչպես ասում են՝ եթե ձեզ արջը կերել է, դուք դեռ 2 ելք ունեք։ Հայաստանի պարագայում առաջին հայացքից բռնապետությունն իշխանափոխության մեկ ելք է թողել՝ միմիայն բռնի ու բռի ուժի կիրառմամբ: Բայց խորհրդարանական կառավարմանն անցումը տալիս է սահուն իշխանափոխության հնարավորություն՝ փաստի առջեւ կանգնեցնել վարչախմբին:

– Ինչպե՞ս։

– Սերժ Սարգսյանի կողմից ներդրված ռեյտինգային համակարգն ականի նման մի բան է, որով նա իր բոլոր յուրայիններին հանում է իրար դեմ, եւ, մյուս կողմից՝ բոլորն ուղիղ թելերով կախված են նախագահականից, ինչպես խամաճիկների թատրոնում։

– Դա բերել է ներքին գզվռտոցի, ի՞նչ կշահի ժողովուրդը դրանից։

– Մոտ ապագայում կտեսնենք, թե ինչ բախումներ են լինելու հենց ՀՀԿ-ի թեկնածուների միջեւ։ Ավելին ասեմ՝ սա Սերժ Սարգսյանին առիթ է տալու եկող խորհրդարանում եւ դրանից դուրս մնացած ՀՀԿ-ական նեղացածների մի հսկայական բանակ ունենալ։ Իսկ 2018-ի ընտրություններին այդ բոլոր նեղացածները միավորվելով՝ վրեժխնդիր կլինեն հենց Սերժից: Հավանաբար, սա էլ կլինի ՀՀ քաղաքացու միակ շահը։

– Ի՞նչ տպավորություն ունեք ձևավորվող դաշինքներից, մանավորապես, Հակոբ Ավետքիյանի ընդրգրկվելը «Ծառուկյան դաշինքում»:

-Տպավորությունս այնպիսին է, կարծես մեկ վանդակի մեջ լցված լինեն իրար հակադիր տարբեր կենդանիներ՝ տնային ու վայրի, մանր և խոշոր պճղակավորներ… Իսկ եթե լուրջ, ապա կարծում եմ, դեռ վաղ է որևե բան ասել, քանի դեռ վերջնական ցուցակները չեն հրապարակվել: Իսկ Ավետիքյանի պահով, իմ խորին համզմամբ պարոն Ծառուկյանը նրան վերցրել է որպես փոքրամասնություն, չ՞է որ դա օրենքի պահանջ է ցուցակում ունենալ փոարամասնության ներկայացուցիչ:

-Անկեղծ ասած չհասկացա ինչ փոքրամասնության մասին է խոսքը: 

-Ունե՞ք ուրիշ հարցեր

– Այսինքն, մարդիկ նստեն ու սպասեն, թե երբ են իշխանավորներն իրար ոչնչացնելո՞ւ։

– Հարկավոր է մեկ անգամ ազգովի իրականացնել անարյուն ու քիչ ծախսատար գործընթաց՝ համատարած բոյկոտել ընտրությունները, այդ օրը տնից դուրս չգալ, չմասնակցել քվեարկությանը: Եթե ընդդիմադիր գործիչները նույնիսկ ոստիկանական գունդ գրավելով եւ այն 14 օր պահելու պարագայում չեն կարողանում տասնյակ հազարներ հանել փողոց, մնում է հարյուր հազարավոր հայրենակիցների համոզել, որ այդ չարաբաստիկ օրը՝ ապրիլյան ճակատամարտի տարելիցի օրը, գնան ոչ թե ընտրատեղամասեր, այլ Եռաբլուր՝ այցելեն հերոսների շիրիմներին:

– Այդկերպ վարվելու դեպքում արդյո՞ք չենք ազատի, Ձեր ասած՝ բռնապետության ձեռքերը, եւ նա ինչ կուզի, կանի։

– Բացառվում է։ Կա հաշվարկ։ Ընտրությունները տեւում են 12 ժամ, այսինքն՝ 720 րոպե, հետեւաբար, որքան էլ ադմինիստրատիվ ռեսուրսն օգտագործեն՝ բանակն ու ոստիկանությունը մի քանի անգամ քվեարկի, հազիվ կարողանալու են 200-250 հազար ձայն ապահովել: ՀՀ քաղաքացին պետք է մնա տանը, իսկ ընդդիմադիրներն ընտրական տեղամասերում գոնե դիտորդի կարգավիճակով հանդես գան միասնականորեն՝ զուտ հաշվեն, թե քանի կենդանի մարդ մասնակցեց ընտրությանը: Անցած բոլոր կեղծված ընտրություններին, երբ վարչախումբը միլիոնից առավել մասնակից է ցույց տվել, դա այն պատճառով էր, որ ՀՀ քաղաքացիների 30 տոկոսը մասնակցել է ընտրություններին, իսկ դա հնարավորություն է տվել, որ կեղծիք կատարելիս օգտագործվեն եւ բանակը, եւ ոստիկանությունը, ՀՀ-ից բացակայողների եւ մահացածների ցուցակները: Բայց երբ ընտրության օրը դատարկ թողնվեն ընտրատեղամասերը, ապա բռնապետությունը կզրկվի ինչքան ուզեն՝ էդքան խփելու հնարավորություից: Սփյուռքն էլ իր հերթին պետք է բոյկոտի հայկական բռնապետության ցանկացած ներկայացուցչի հետ հարաբերվելը՝ լինի դա դեսպան, թե հյուպատոս, թե հայրենիքից եկած ՀՀԿ-ական կամ նրանց գործընկեր: Այսինքն՝ մինչ իշխանափոխությունը, խիստ անհրաժեշտ է բռնապետության մեջ կոտրել այն քարացած կարծիքը, որ ինչքան տոկոս ուզեն, կխփեն: Անկախության 25 տարիների ընթացքում արհամարհվել է ողջ հայ ժողովուրդը սեփական երկրում, հետեւաբար, վաղուց հասունացել է ժամանակը նույն արհամարհանքով պատասխանել բռնապետությանը:

– Ասում եք՝ բոյկոտեն, բայց, միեւնույն է, հացի կարոտ մարդիկ գնալու են 5-10 հազար դրամով ընտրելու:

– Վատ բան պետք է ասեմ՝ եթե ծախվելու են, գոնե արժանապատվորեն ծախվեն եւ մի փոքր հաշվարկ անեն, թե իրենց ձայները գնելով, որքան է վաստակում վարչախումբը հետագա 5 տարիներին: Միանգամից ասեմ՝ մի քանի միլիարդ դոլար: Հիմա եթե վարչախմբի կողմից քաղաքական գործընթացը վերածված է բիզնեսի, այսինքն՝ ձայն առնելով ներդրում են կատարում ու հետո միլիոնապատիկ հետ են ստանում, հետեւաբար, ծախվող քաղաքացուն մնում է համատեղել բոյկոտն ու ծախվելը։ Թող իրենց տան դռան հետեւից ասեն, որ մինչեւ մեկ ձայնին 1000 դոլար չտաք, տնից դուրս չենք գա։ Ծախվողները պետք է մի բան հասկանան, որ իրենց ձայնը վաճառելով՝ նրանք վաճառում են ոչ միայն իր ու երեխայի ճակատագիրը դեպի ստրկություն, այլեւ ողջ սփյուռքահայության ճակատագիրն են սեւացնում…

– Նրանք էլ կասեն՝ Սփյուռքը թող մեզ խրատներ չտա, թող գա՝ այստեղ պայքարի:

– Նմանատիպ իդիոտ կարծիքներին չեմ հետեւում, քանի որ այդպիսի մտքեր արտահայտողները հիմնականում բռնապետության վճարովի բաշիբոզուկներն են կամ էլ ամենքից ու ամեն ինչից դժգոհ անճար մարդիկ, որոնք չեն գիտակցում, որ հենց իրենք են օտարության մեջ սեփական երկրում: Ես էլ կարող եմ ասել՝ բա դուք ո՞ւր էիք, երբ ես իմ ընկերների հետ պայքարում էի «Նաիրիտի» թալանչիների դեմ: Հիմարություն է Սփյուռքում հայտնված հայաստանցիներին չտարբերակել ավանդական Սփյուռքից: Ինքս, այո, օտարության մեջ եմ, չնայած վերջին 5 տարիներին սփյուռքահայի շապիկն իմ հագով դեռ չի լինում։ Բայց ահավորը հենց հայաստանաբնակների ճնշող մեծամասնության կարգավիճակն է՝ լինել օտար եւ օտարական սեփական երկրում: Այդ երկիրն իրենցը չէ, իրենք օտարի պես միայն պարտավորություններ ունեն երկրին եւ իրականում իրավունքներ առանձնապես չունեն, նույնիսկ այն պարագայում, երբ ՀՀ Սահմանադրության մեջ ՀՀ քաղաքացիների՝ երկրի տեր ու տիրական լինելն ամրագրված է: Եվ, ըստ այդ նույն Սահմանադրության դրույթների, ժողովրդի ծառա հանդիսացող տարրերը՝ նախագահից մինչեւ ժեկի պետ, համապատասխանաբար մեջ-մեջ են արել ողջ երկիրը, իսկ դուք ասում եք՝ ընտրություններ։ Ի՞նչ ընտրության մասին է խոսքը։ Կարելի է խաբվել մեկ անգամ, լավ՝ երկու, առավելագույնը՝ երեք, տրաքի-պայթի՝ չորս անգամ, բայց չի կարելի տասնյակ անգամներ ստանձնել տրագիկոմեդիայի արհամարհված ծաղրածուի դերակատարությունը եւ հնարավորություն տալ բռնապետությանը եւս 5-6 տարի թագավորել:

– Բայց չէ՞ որ ընտրություններն իշխանափոխության միակ օրինական գործիքն են։ Հիմա ինչ, հրաժարվե՞լ դրանից։

– Ցավալի է, բայց փաստ, որ այսօր Հայաստանում տիպիկ աֆրիկյան բռնապետություն է՝ իր տարածքային բդեշխներով, իսկ հայ ժողովուրդն էլ, ինչպես հազարամյակներ առաջ, այնպես էլ այսօր կռիվ է տալիս արդարության համար արդեն սեփական երկրում: Հուլիսյան դեպքերն ապացուցեցին, որ բռնապետության պարագլուխները կարող են կենդանի մնալ եւ վայելել թալանածը միմիայն իշխանությունն ամբողջությամբ գրավելով, հակառակ պարագայում բոլորին դաժան ճակատագիր է սպասվում: Նրանք գիտակցում են, որ իշխանափոխությունից հետո նույնիսկ թալանածը վերադարձնելով չեն խուսափի դատ ու դատաստանից, տեղ-տեղ էլ՝ վենդետայից։ Վերջապես, իզո՞ւր ոստիկանապետն Ամանորին ստացավ գեներալ-գնդապետի կոչում: Ջարդել է ժողովրդին՝ պարգեւատրվել է, նորից կջարդի, ու այս անգամ, հավանաբար, կաթողիկոսը նրան սրբերի շարքը կդասի: Սա է մեր դաժան իրականությունը: Հետեւաբար, հարկավոր է այդ չարաբաստիկ օրը մնալ տանը եւ վերջ… Չգնալ ծախվելու կամ ծեծ ուտելու…

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆՆյութի աղբյուրը ` http://hraparak.am/?p=136749&l=am/



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ