ԿԱՆԹԵՂ ԳՐԱԿԱՆ - Հեղինակ՝ . Thursday, December 15, 2016 10:41 - չքննարկված

ԵՎ ԱՇԽԱՐՀԸ ԿԼՍԻ ՊՈԵՏՆԵՐԻ ՁԱՅՆԸ

Վերջերս ԱՄՆ-ի Ռոլի քաղաքում «Լուլու» հրատարակչութունը լույս ընծայեց հայ բանաստեղծուհի Նաիրա Սիմոնյանի և ռուս բանաստեղծ Պավել Չերկաշինի «Խնդության, թախծի արցունքներ…» խորագրով երկլեզու (հայերեն, ռուսերեն) ժողովածուն: Ահա թե ինչ է ասում այդ գրքի մասին ՀՊՄՀ ռուս և արտասահմանյան գրականության ամբիոնի դոցենտ, Հայաստանի գրողների միության «Նոր-Դար» գրականագիտական ամսագրի գլխավոր խմբագիր, Երևանի գրողների միության նախագահ Աբգար Ափինյանը:

ԵՎ ԱՇԽԱՐՀԸ ԿԼՍԻ ՊՈԵՏՆԵՐԻ ՁԱՅՆԸ%d5%b6%d5%a1%d5%ab%d6%80%d5%a1-%d5%bd%d5%ab%d5%b4%d5%b8%d5%b6%d5%b5%d5%a1%d5%b615555727_1792425227673972_1951934245_n

15592495_1792425364340625_858537559_nՀայ բանաստեղծուհի Նաիրա Սիմոնյանն ու ռուս բանաստեղծ Պավել Չերկաշինը միասին գրքեր են գրում՝ ահա և այդ շարքից երկրորդը՝ «Խնդության, թախծի արցունքներ…»:
Գրական պրակտիկայում այնքան էլ հաճախ չես հանդիպի նման երևույթի՝ գրողները հիմա ապրում ու գրում են մենակ: Իսկ գուցե դրանից է, որ թուլացել է մեր պոետական խոսքի ուժը՝ մենք մենակ ենք: Եվ ահա իրենք երկուսով որոշել են նոր ճանապարհ բացել՝ հայ բանաստեղծուհին և ռուս բանաստեղծը:
Իրենք խոսք ունեն աշխարհին ասելու՝ եկեք լսենք իրենց:

Նաիրա Սիմոնյանը սիրված բանաստեղծուհի է, թե հայ, և թե ռուս գրական միջավայրում: Անհնար է չհրապուրվել Նաիրայի բանաստեղծական անկեղծությամբ: Այս իմաստով բացառիկ գեղեցկություն է նրա սքանչելի բանաստեղծություններից մեկը, որով էլ հենց բացվում է գիրքը՝ ,,Ո՜վ է լցրել իմ հոգում…,,:
Բանաստեղծուհին առաջարկում է փոխել կյանքի հիմքերը՝ սկսել անկեղծությունից: Եվ մարդկային կյանքը, և սերը կարիք ունեն նորոգվելու՝ այլապես մեր առջև փակուղի է: Աշխարհը նորոգվելու կարիք ունի՝ և պետք է փոխվի-պայծառանա հավերժ կանացիության լույսով: Ահա ինչու ժամանակակից ընթերցողների շրջանում այնքան մեծ է հետաքրքրությունը այն գրականության նկատմամբ, որ ստեղծում են կանայք: Կնոջ հոգին բաժանում և հակառակություններ չի ընդունում՝ նա երջանիկ է միայն սիրո լույսի մեջ: Միայն այդպես՝ հավերժական կանացիության լույսի ներքո ժամանակակից արվեստից իսպառ կչքվեին բռնության, ատելության, անմարդկայնության անթիվ դրսևորումները, որոնք այսօր աշխատում են մարդու դեմ, բայց դեռ հաղթանակ չեն տոնել՝ դեռ Մարդը դիմանում է:
Նաիրա Սիմոնյանի աշխարհում մեծ ներդաշնակություն կա, որ միացնում է անցյալն ու ներկան, հորդորում է ապրել սիրով՝ և ինչպես ,,Հռոմին,, բանաստեղծության մեջ է ասվում՝ ,,աղոթել սիրուն՝ կենաց խորհրդում, կյանքին աղոթել,, …
Նաիրայի պոեզիայում մեծ սեր կա ռուսական հոգու անեզրության հանդեպ /,,Ես կմնամ այստեղ, կեչիների խորքում,,/, ստեղծում է աննման բնանկարներ, որ պատկերում են Ռուսաստանը՝ անընդգրկելի մեծ, գերող ու խորհրդավոր: Այս զգացումները հարազատ ու մոտ են ամեն հայի, և պատահական չէ, որ հենց ,,Հայաստան,, բանաստեղծության մեջ է բացահայտվում բանաստեղծուհու հոգու յուրակերպությունը՝ ինքն արմատ ունի այնտեղ՝ Հայաստանում, իսկ ով հիմք ու արմատ ունի, նրա հոգին պատրաստ է բարեկամության ու սիրո:

Ինձ համար մեծ երջանկություն է, որ ճանաչում եմ ռուս բանաստեղծ Պավել Չերկաշինին: Բուռն, տարերքի սիրահար, ռուսական բաց հոգի, ազգային բանաստեղծական մեծ ավանդույթների հավատարիմ նվիրյալ ու շարունակող՝ այդպիսին եմ ճանաչել իրեն՝ կյանքում և իր գրականության մեջ: եվ ահա այս գրքում իր խոսքն իր հայրենիքին՝ ,, Հնչիր հոգումս, իմ Ռուսիա, անմոռուկների կապտաթույրով աչքերիս հայելու մ ցոլա,,: Ապրել հայրենիքում ու այսպես կարոտել ու սիրել երկիրը, զանգերի մաքուր ղողանջի մեջ լսել Նրան, անտառների զմրուխտ սավանով փաթաթվել երազել՝ այսպես կարող է սիրել միայն իմ հոգուն անչափ հարազատ պոետը ՝Պավել Չերկաշինը:
Եվ շատ բնական, ես կասեի ռուսական մտահոգություն կա Չերկաշինի պոեզիայում Երկրագնդի ճակատագրով՝ նայեք պատմության էջերին՝ ռուս հոգին միշտ ուժեղ և արդար է:
Չերկաշինը խոսում է մարդկության հետ, որ վտանգավոր խաղերով է տարված, տեսնում է մարդկանց անհատնում թշնամանքը՝ երկրե երկիր տարածվող: Սա լուրջ խոսակցություն է՝ և ես կուզեի, որ ռուս պոետի ցավին ու մտահոգությանը միանան աշխարհի բոլոր գրողները: Քաղաքականությունն իսկապես մեծ գործ է՝ և չի կարելի այն վստահել միայն քաղաքական գործիչներին: Աշխարհում այսօր որքա՜ն անմեղ արյուն է թափվում՝ մեր աչքի առաջ…
Պոետի ձայնն աշխարհում պիտի հնչի, Պոետի ձայնն աշխարհում պիտի լսվի:

Ինչու՞ են միասին և մեկ գրքով ներկայանում ընթերցողին Ն. Սիմոնյանն ու Պ. Չերկաշինը: Այլ կերպ չէր էլ կարող լինել, քանի որ մեր առջև հայ և ռուս պոետներ են: Հայաստանում ռուս գրականությունն ու ռուս գրողը չեն ընկալվում իբրև օտար գրականություն: Մեր համալսարանում ուսանողներն անցնում են, ռուս և արտասահմանյան գրականություն,, , այսինքն ռուս գրականությունը հայի համար հարազատ է, արտասահմանյան չէ: Բացի այդ, մեր երկու հեղինակներն այնքան ընդհանուր բան ունեն իրենց պոետական աշխարհներում, որ յուրովի լրացնում են միմյանց:
Եվ սակայն հիմա պիտի ասեմ ամենակարևորը՝ այսօր աշխարհի մարդիկ հուսահատ են՝ հույս բերող է պետք: Դառնացած է մեր ժամանակակիցը՝ մարդկայնության ու հավատի պատգամներ են մեզ անհրաժեշտ՝ Պատգամաբերներ են մեզ պետք: Եվ երկու տաղանդավոր պոետներ որոշել են բարձր հնչեցնել իրենց ձայնը, որ մարդկությանը լսելի դառնա: Ահա ինչու զարմանալու փոխարեն ես հպարտանում եմ իրենցով, և իբրև գրականագետ ամեն ինչ անելու եմ, որ իրենց գաղափարները շատերին հասանելի դառնան:
Ռուսաստանն ինձ համար հարազատ Երկիր է նախ և առաջ իր գաղափարախոսությամբ: Դա Բարոյական Երկիր է՝ Լույսի, Բարության, Մարդու համար պայքարող: Եվ այսօր, երբ աշխարհը կրկին ճգնաժամի մեջ է, մենք տեսնում ենք, որ մեծ Հումանիզմի ձայնը կրկին հնչում է Ռուսիայից: Եվ Հումանիստական այդ մեծ Շարժման առաջին շարքերում, ինչպես միշտ գրողներն են, որ աշխարհի անիմաստ թշնամանքին հակադրում են Արարչական, Քրիստոնեական պատգամներ, խաղաղ կյանք ու ժողովուրդների բարեկամություն՝ Բարության ու Սիրո այդ մեծ գաղափարներով լուսավորելով տառապյալ մարդկության մեծ ապագան:

ԱԲԳԱՐ ԱՓԻՆՅԱՆ
ԵՐԵՎԱՆԻ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ