ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Thursday, September 29, 2016 2:08 - չքննարկված

ՆՈՐ “ՄԵՏԱՔՍԵ ՃԱՆԱՊԱՐՀԸ” ԻՐԱՆԸ ԿԱՊԵԼՈՒ Է ԵՎՐՈՊԱՅԻՆ

Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի /ԵՀՄՖ/ մամլո քարտուղարությունից հայտնոմ են, որ ,,EU ASIA Busines Finance Centre,, Հոլդինգի ներդրողների պատվիրակությունը ժամանում է Հայաստան, հոկտեմբերի 6-ին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ ներդրումային ծրագրերի քննարկման համար: Պատվիրակության մեջ ներգրավված են նաև Սլովակիայի կառավարության և ազգային Խորհրրդի կարևոր ներկայացուցիչներ: Սլովակիան, որպես Եվրոմիության նախագահող երկիր, մեծ հետաքրքրություն է ցուցաբերում Հայաստանի հետ համագործակցության զարգացմանը, հատկապես Իրանի հետ Հայաստանի ունեցած բացառիկ կապերի և հնարավորությունների օգտագործման նպատակով: Արդեն նախատեսված է հանդիպում, բացի վարչապետից, նաև ,,էներգետիկայի և բնական պաշարների,, նախարար Աշոտ Մանուկյանի, ,,տրասպորտի և կապի,, նախարար Վահան Մարտիրոսյանի, ,,ֆինանսների,, նախարար Վարդան Արամյանի, ,,էկոնոմիկայի,, նախարար Սուրեն Կարայանի և կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի հետ:
Հոլդինգը ցանկանում է ստեղծել ՀՀ կառավարության հետ Հայաստանի տնտեսության վերականգման համատեղ ֆինանսական ֆոնդ՝ ,,Համահայկական ԵՄ-Ասիա ֆոնդ,, անվանմամբ, որի մեջ հոլդինգի ներդրողները պատրաստ են ներգավվելու Հայաստանի համար կենսական նախագծերի համար անհրաժեշտ գումարներ՝ մեկ և ավելի միլիարդ եվրոյի չափով:
Հոլդինգի համար առաջին հետաքրքրությունը ,,Նաիրտ,, գործարանի վերականգման հարցի լուծումն է, որի համար Հոլդինգի ներսում կազմակերպվել է ,,Նաիրիտ ԵՄ,, կոնսորցիումը: Կառավարության հետ ,,Նաիրիտի ,, վերականգման խնդիրների քննարկման արդյունքում Հոլդինգը հուսով է ձեռք բերել ներդրումների համար անհրաժեշտ պայմաններ և արագորեն սկսել կազմակերպչական աշխատանքները:
Հայաստանի հետ Հոլդինգի աշխատանքային ծրագրերի մեջ մտնում են Հայաստանին միջազգային բոլոր հնարավոր համագործակցությունների մեջ ներգրավվելը: Հատկապես հետաքրքրություն են ներկայացնում մետաքսի նոր ճանապարհի ստեղծումը`Իրան-Հայաստան-Սլովակիա ուղով, որի հայկական հատվածում հոլդինգը պատրաստ է ներդնելու Իրան-Հայաստան երկաթուղու և Հյուսիս-Հարավ մայրուղու կառուցման համար անհրաժեշտ գումարները; Ուսումնասիրվում են նաև Իրան-Հայաստան գազատարով Բուլղարիա-ԵՄ գազ հասցնելու, Իրան-Վրաստան՝ Հայաստանով բարձարվոլտ էլեկտրական հոսանքագծերի կառուցման հնարավորությունները և էներգետիկ տարբեր նախագծերը ֆինանսավորելու և իրականացնելու խնդիրները:
ԵՀՄՖն կարծում է, որ այս նախագծերի հիմքը հաջող գցելու դեպքում Հայաստանը կունենա հիանալի նախադեպ և կստանա բացառիկ հնարավուրություն ստեղծվող ,,Համահայկական ԵՄ Ասիա ֆոնդ,,ի ,, մեջ նաև հայկական սփյուրքի խոշոր գործարարներին ներգավվելու: Այս գործի նախաձեռնությունն ու իկատար ածումն իր վրա է վերցնում ԵՀՄՖի և Հոլդինգի նախագահ դոկտոր Աշոտ Գրիգորյանը: Ըստ պարոն Գրիգորյանի, այս ծրագիրը ընձեռնում է Հայաստանի տնտեսության ներկայիս և ապագայի իրատեսորեն զարգացման ու հզորացման լավագույն հնարավորությունները: Այն իրականացվում է նոր՝ ապաքաղաքականացված կառավարության ֆոնի հիման վրա և կարող է հիմք հանդիսանալ ազգի համախմբման և երկրի հզորացման համար: Համամխմբում ասելով պարոն Գրիգորյանն ի նկատի ունի թարմ, չկոռումպացված և մասնագիտական բարձր պատրաստվածություն ունեցող անհատների հետ համատեղ գործելը, որը հնարավորություն կնձեռնի Հայաստանում այսօր իշխող բարքերից ազատվելուն և նոր, ժամանակակից, եվրոպական արժեհամակարգին համաձայն գործելուն: Սա հնարավոր է միայն նոր քաղաքական պլատֆորմի շուրջ համախմբվելով: Նման քաղաքական ուժ Հայաստանում արդեն ձևավորվել է և մնում է ողջ ազգով այդ ուժի շուրջ համախմբվելը:
ԵՀՄՖն լիահույս է, որ վերոհիշյալ Հոլդինգը կհասնի իր նպատակներին և ՀՀ կառավարության հետ կգտնի համագործակցության լավագույն ելքերը:



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ