ԿԱՆԹԵՂ ԳՐԱԿԱՆ - Հեղինակ՝ . Tuesday, May 31, 2016 10:35 - չքննարկված

ԱՆԻ ՀԵՐՈՒՆԻ ՍԱՋՅԱՆ

Անի Հերունի ՍաջյանԱՆԻ ՀԵՐՈՒՆԻ ՍԱՆՋՅԱՆ

**

ՄԱՅՐՍ

2013 Թվականն էր, մարտ ամիսը: Գարնանային մի անձրևոտ օր: Անձրևի կաթիլները մեղմ նստել էին ծաղիկների վրա: Նայելով այդ չքնաղագեղ ծաղիկներին,մի պահ թվում էր թե իմ առջև մարգարտյա ապարանջաններով զարդարված չքնաղ օրիորդներ են կանգնած, ովքեր խոնարհել են իրենց կուսական հայացքները երկնքի խոժոռ հայացքի դեմ: Սանձարձակ քամին շուրջ պար էր բռնել ծառերից պոկված տերևների հետ: Վերջապես արև: Արևի մեղմ շողերը ճառագայթվել էին թաց հողի վրա: Տեղ տեղ թաց հողի տակից ծիկրակում էին հարսնազգեստ հագած ձնծազիկները: Գարունն իր գույներով էր ներկել ամեն բակ ու շենք, իսկ այգիներին նայելով կարող էիր ասել `Օ~ Աստված իմ ,միթե ծիածանն այսքան բազմագույն է: Գարունն իր հետ սեր էր բերել, ափսոս քչերն Էին նրան համտեսում, ով էլ համտեսում էր ավելին էր ուզում:
Երևան, 2013 թվական: Անցնելով Երևանի փողոցներով ակամա մանկությունս հիշեցի: Որքան եմ քեզ կարոտել մանկություն: Ամեն անգամ զբոսնելով այս փողոցներով հիշում ու կարոտում եմ քեզ, մեր խաղերը այն այգին, որտեղ առաջին անգամ ճանաչեցի քեզ, հիշում ես, մայրիկիս հետ էի, դեռ նոր նոր էի սկսում քայլել, մորս շորի փեշերից ամուր բռնվել էի, վախենում էի կորցնել նրան , հիշում ես այդ ժամանակ առաջին անգամ սկսեցի խոսել ,մորս կանչեցի, երբ մի քանի քայլ անելուց հետո վայր էի ընկել: Իսկ հիշում ես երբ նեղացել էի մայրիկիցս, նա երբեք չէր պատմում հորիցս, իսկ ես շատ էի ուզում իմանալ այն պատճառը ինչի համար նա մեզ մենակ էր թողել: Գիտես, իմացա վերջապես, մայրս մեռնելուց առաջ ասեց,էխ,խեղճ մորս կյանքի վերջին րոպեներին էլ տանջեցի իմ հարցերով: Մայրս, մայրս, հիշում ես ինչ քնքուշ, ինչ լավն էր մայրս: Մինչև հիմա դեռ հիշում եմ այն հոտը, այն գալիս էր խոհանոցից , մորս պատրաստած խմորեղեններից:
Ախ, մամ ջան շատ եմ կարոտել քո պատրաստած խմորեղեններին, քո թփով դոլմային,նունյնիսկ քո բրնձով ապուրը, որը ես տանել չէի կարողանում: Գիտես մամ ջան հիմա եմ հասկանում թե ինչի համար էիր ինձ նախատում, երբ ուշ էի գալիս տուն, որովհետև առանց այն էլ այս անիծված կյանքն այքան կարճ է սիրելիներիդ հետ ժամանակ անցկացնելու համար, իսկ մեզ բաժին հասած ճակատագիրն այքան դառն էր ու նողկալի, որ ամեն վայրկյանն անգամ տանկ էր մեզ համար, իսկ ես այդքանը չհասկանալով կորցրեցի այդ նողկալի ճակատագրի մի փոքրիկ, բայց և լավ մասնիկը, որը կարող էի քեզ հետ անցկացնել, ես նախընտրեցի ընկերներիս քո փոխարեն,տաք սրճարաններն ու բառերը, ցուրտ, բայց քո ջերմությամբ լցված մեր փոքրիկ տան փոխարեն, դրսի ուտեստն, որն այն ժամանակ ինձ այնքան համեղ էր թվում, բայց հիմա եմ հասկանում, որ դրանք անհամ ու զիբիլով էին լցված, ես այդ կեղտը փոխում էի քո համեղ ճաշերի հետ, որոնք դու ինքդ չէիր ուտում, քաղցած էիր մնում մամ ջան,որ ես ուտեի, իսկ ես անշնորհակալի պես չէի ուտում և դու ստիպված էիր լինում դրանք թափել, քանի որ այքան երկար էին մնում, որ փչանում էին: Ախ, մանկություն , երևի հիմա մի լավ հայոյում ես ինձ անցյալում գործած մեղքերիս համար:գիտես ուզում եմ քեզ կյանքս պատմել, դու այն չես տեսել, մենք իրարից շատ վաղ բաժանվեցինք, ես շուտ մեծացա, կյանքն ինձ զրկեց քեզ լիովին համտեսելուց, ճակատագիրն ինձ իմ ձեռքով գլորեց դեպի անդունդը, խաղատներն ինձ ձգեցին ու ես մոռացա և քեզ, և մորս և անգամ ինձ ու իմ պատիվը:
Այն ժամ դեռ տասներկու տարեկան էի, երբ առաջին անգամ բախվեցի կյանքի այդ զզվելի ճանապարհի հետ, փորձեցի շրջանցել, ետ գնալ, բայց չկարողացա հարստությունն ու նրան խոզի պես անկուշտ ուտողները ինձ դեպի իրենց ձգեցին: Ես էլ նրանց պես սկսեցի կեղտի մեջ թաթախվել,և նրանց պես կեղտ սիրեցի: Մորս փոխեցի մի խոզի հետ, ով ողջ կյանքս խորտակեց: Սկսեցի նրա մոտ աշխատել, մի պաշտոնյա էր, սատկացրին հենց իր այդքան սիրած կեղտի համար, ինչևէ, սկսեցի աշխատել, մուրացկանությամբ էի զբաղվում և ողջ հավաքածս գումարը տալիս նրան, որից մի փոքր մաս ստանում էի, բայց հետագայում իհարկե իրենց բնորոշ ստի պես,խափեց, սկսեց ոչինչ չտալ և ստիպել, որ գողություն էլ անեմ:
Հիշում եմ`.
Դուրը բաց էր, մտնելով ներս տեսա, որ հյուրասենյակը դատարկ է, ձայն տվի, չպատասխանեցին, լսեցի, որ ննջասենյակից ձայներ են գալիս, քայլերս արագացնելով գնացի ձայնի ուղությամբ, ննջասենյակի դուռը կիսաբաց էր, այնտեղից այդ ժամանակ տարիքիս անհասկանալի ձայներ էին գալիս, կամաց մոտեցա դռանը և սկսեցի թաքուն նայել, բայց դեռ չհասցրած ոչինչ տեսնել մի խռպոտ ձայն լսեցի ներսից.`
-Ներս մտի,
Դանդաղ դուռը բաց անելով ներս մտա և տեղում քարացա, այդ խոզը անկողնում մի մերկ, շիկահեր աղջկա հետ էր պառկած, մինչ օրս հիշում եմ այդ աղջկա աչքերը, ականջներիս մեջ դեռ զրնգում է նրա հռհռոցի ձայնը: Նրանք ծիծաղում էին ինձ վրա,ես ամոթից աչքերս խոնարհել էի, որ չտեսնեի այդ զզվելի տեսարանը: Էդ խոզն ինձ մոտ կանչեց, մոտեցա, խփեց վզիս և ձեռքս ամուր սեղմելով տարավ դեպի այդ շիկահերի կրծքերը, ամոթից ու ներս տիրող տագնապից ձեռքերս դողում էին , դիպչելով դրանց ներսումս խառնաշփոէ սկսվեց, չեմ ստի, հաճելի զգացում էր: Վախվորաց ձեռքս ետ քաշեցի ու փախա, մոռանալով անգամ հավաքածս գողոնի մասին, որ բերել էի էդ խոզին տայի, նա էլ այնքան էր տարված իր շիկահերով, որ մոռացավ դրանց մասին: Վազում էի իսկ ականջներումս դեռ զրնգում էր նրանց հռհռոցի ձայները, իսկ ուղեղումս դեռ այդ ժիկահերն էր ու նրա փարթամ ու ճերմակ կրծքերը, ինչ գեղեցիկ մարմին ուներ այդ անբարոյականը: Հասնելով տուն, լվացվեցի և պառկեցի բազմոցին, ոնց էի քնել չեմ էլ հիշում, արթնացա այն ժամանակ երբ մայրս տատիս կարված բրդյա վերմակն էր ուզում գցեր վրաս, որ չմրսեմ, երբ տեսավ, որ աչքերս բացել եմ հարցրեց հո սոված չեմ, վեր կենամ հաց ուտեմ, իսկ ես ինչպես միշտ կոպտեցի խեղճ մորս, ասելով, որ հանգիստ թողի ինձ, որ չեմ ուզում իր անհամ ճաշերն ուտեմ: Գոռացի խեղճ մորս վրա չնկատելով անգամ թե ինչպես արցունքներն հազիվ խեղդելով լուռ հեռացավ: Մի քանի ժամ պառկելուց հետո, վեր կաց և չնկատելու տալով մորս արցունքները անցա կողքով և շտապեցի դուրս գալ տանից, հանկարծ լսեցի ձայնդ մամ ջան, ինձ էիր կանչում, հարցրիր թե ուր եմ գնում, իսկ ես պատասխանեցի, որ քո գործը չի, որ ես արդեն ինքնուրույն մարդ եմ, դու սրբեցիր արցունքներդ ու հարցրիր թե ինչ գումար է գրպանումս, ես բարկացա, սկսեցի բղավել, անգամ ապտակեցի քեզ մամ ջան, երբ փորձում էիր ձեռքիցս բռնել, որ տանից դուրս չգամ առանց բացատրություն տալու, ի զարմանս ինձ դու ոչինչ չասացիր մամ ջան, իսկ ես դեռ շարունակում էի բղավել: Մամ ջան սերդ այնքան ուժգին էր, որ չնկատեցիր թե ինչպես եմ կործանվում, դու անմնացորդ նվիրվել էիր ինձ, ու հավատում էիր, վստահում, սերդ թույլ չտվեց նկատել սխալներս,ես քո համար անթերի էի, մաքուր:
Անցնում էին տարիներ, ես արդեն չափահաս էի, նույնիսկ սիրած աղջիկ ունեի, անունը Մարի էր, մենակ էր ապրում, գյուղից էր եկել սովորելու, ծնողները գյուղում էին ապրում: Թխահեր ու սևաչյա այդ օրիորդը իր կուսական ու ամոթխած հայացքով սրտիս մեջ իր բույնն էր հյուսել: Մայրս ամեն Աստծու օր խնդրում էր, որ ծանոթացնեմ նրանց, ամեն օր պատրատություն էր տեսնում, իսկ ես ամաչում էի նրանց ծանոթացնել, չէի ուզում Մարին տեսներ թե որքան խեղճ եմ ես ապրում: Մի օր երբ Մարին խնդրեց, որ ծնողներիս հետ ծանոթացնեմ, ես նրան ասացի, որ մայրս մահացել է, իսկ որպես հայր այդ խոզին ներկայացրի, ի դեպ ի զարմանս ինձ էդ խոզն էլ դեմ չեղավ: Անցնում էին օրեր, մի օր երբ սովորականի պես գնացի Մարիիս տեսնելու տեսա, որ դուռը բաց է, ներս մտնելով, աչքերիս առաջ ամեն բան սևացավ, Մարիս պարկած էր գետնին և արյունաքամ էր լինում, հիժում եմ նրա հայացքը, խնդրում էր փրկել իրեն, Ախ, Աստված իմ ինչ անմեղ էր նա, նրա պարզ ու մաքուր հոգում, նրա կուսական հայացքում դեռ մանկական պարզ ու մաքուր նշույլներ կային: Հիշում եմ երբ հարցրի թե ինչ է եղել նա միայն մեկ բառ ասեց, հայրդ, և ես այլևս ոչինչ չեմ հիժում, հիշում եմ միայն երբ ուշքի եկա բանտախցում էի: Օրեր անց կայացավ դատս, տասնհինգ տարի տվեցի, բռնաբարության և դաժան ծեծի համար, հիշում եմ թե ինչպես էր մայրս բղավում, որ իմ որդին անմեղ է: Միայն դատիցս հետո իմացա,որ Մարիս մահացել է: Մորս տեղափոխել էին հիվանդանոց, սիրտը չէր դիմացել, սա իմ կողմից մորս պատճառած վերջին վնասն էր: Մայրս կյանքի վերջին րոպեներին ցանկացել էր ինձ տեսնել, թույլ տվեցին, բերեցին հիվանդանոց, մի քանի օրում այնքան էր ծերացել մայրս, կարծես սպիտակ ձյուն իջած լիներ մազերին, կնճիռներն ավելի էին շատացել: Նստեցի կողքին, հազիվ էր խոսում, կյանքի վերջին րոպեներին անգամ չմեղադրեց ինձ, այլ երեսս էր շոյում, համբուրում ձեռքերս, հարցրեց հո քաղցած չեմ, հո հիվանդ չեմ: Իսկ ես մամ ջան քեզ վերջին անգամ գրկելու , համբուրելու փոխարեն իմ հարցերով քեզ մի վերջին անգամ ցավ պատճառեցի: Խնդրեցի, որ հորս մասին պատմես, բայց երանի թե չխնդրեի, պարզվեց մի խոզ էլ նա է եղել, ով մոտ ընկերոջ սիրած աղջկան բռնաբարել է իսկ մեղքը գցել ընկերոջ վրա, նրան բանտարկել էին, որտեղ էլ սպանել էին: Պարզվեց, որ անունս քո մեծ սիրո անունով է մամ ջան: Պատմեց մայրս մի վերջին անգամ անցնելով այդ դժողքի միջով: Մայրս մահացավ արցունքներս մաքրելով, թաղեցին, ինձ թույլ չտվեցին նրան հողին հանձնել: Տարիներս անցան այդ պատերից ներս, անհույս ու փշոտ: Այսօր ես արդեն ազատության մեջ եմ մամ ջան, ես իմ մեջ ուժ գտա և սկսեցի կյանքս նոր ճերմակ էջից, ամուսնացել եմ մամ ջան, մի չքնաղ դուստր ունեմ, ի դեպ նա քո անունն է կրում մամ ջան, քո սուրբ անունը, Մարիամ:
Երջանկությունը նա է, երբ մարդ ունենում է ուրախ ու առողջ մանկություն, հաջող պատանեկություն և անհոգ ծերություն, դրանցից ինձ միայն բաժին հասավ անհոգ ծերությունը: Կարոտում եմ քեզ մամ, շատ եմ կարոտում: Բայց ոչինչ շուտով մենք կրկին միասին կլինենք: Սպասիր մամ ջան ես գալիս եմ….

ԱՆԻ ՀԵՐՈՒՆԻ ՍԱՋՅԱՆ

**



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ