ԿԱՆԹԵՂ ԳՐԱԿԱՆ - Հեղինակ՝ . Tuesday, May 24, 2016 22:04 - չքննարկված

ԿԱՆԹԵՂ ԳՐԱԿԱՆ:Ն.Ա.ԴԱՆԻԵԼՅԱՆ

Ն. Ա. ԴանիելյանՆ.Ա.ԴԱՆԻԵԼՅԱՆ

***
Քեզ երազ-երազ
Ետ եմ բերելու,
Որ էլ չկորցնեմ
Լույսի մեջ վարար,
Ինձ ինչ, թե հետոն
Բաժին կհաներ
Մի ողջ տիեզերք
Կամ աշխարհն արար…
Ետ եմ բերելու՝
Տառապած
Ու խենթ՝
Բացելով
Մթնած փեղկերը
Մեկ -մեկ,
Որպես
Խուլ հառաչ մի ճանապարհի ,
Որտեղ քո կողքին
Չեմ եղել երբեք:
Երազ առ երազ
Ետ եմ բերելու՝
Ու պահ տամ սրտիս
Խորաններին թանկ,
Որպես սաղմոսին գլուխը հենած
Ամենավերջին
Օրվա
Արեգակ…

***
Մեջս հեքիաթ էիր՝
Գիտեի թե մեղք էր,
Ցավը չէի զգում,
Բայց վերքը հո վերք էր..
Ու վառված ծառերի
Վառված ծաղիկների
Վառված երազներին
Կողովներով բերք էր…
06.0716թ

***
Անցա՝
էլի՜ անցա,
Բայց էս անգամ անդարձ՝
Անվերադա՜րձ անցա,
Անափսոսանք…
Քեզ չտեսած անցա,
Քեզ չունեցած անցա,
Քեզ , իմ ցնորք լուսե,
Քեզ, իմ խաբկանք….
Երբ սափորի նման
Հարբած եմ քո սիրուց,
Որի ումպը հազար հավերժություն արժե,
Երբ կարմիր եմ
Մոգի
Սրտի անհայտ գինուց,
Որով մի օր սարն է Մուհամմեդը շարժել…
Երբ սափորի նման
Լցվում եմ քեզ համար,
Իսկ դու՝
Կիսադատարկ
Շշերի ես վարժվել՝
Անիմաստ է
Դառնում ոդիսականը այս.
Քիմքի ոչ մի շոյանք
Պենելոպե չարժե…
18.07.16թ



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ