ԿԱՆԹԵՂ ԳՐԱԿԱՆ - Հեղինակ՝ . Monday, May 23, 2016 7:52 - չքննարկված

ԿԱՆԹԵՂ ԳՐԱԿԱՆ:ՄԱՐԻՆԵ ԱԲԳԱՐՅԱՆ

Մարինե Աբգարյան
ՄԱՐԻՆԵ ԱԲԳԱՐՅԱՆ
***
Հոգու պոեզիան նու՜րբ ու թրթռուն
Թող միշտ ուղեկից լինի մեր կյանքում:
Անբաժան ինչպես երգից մեղեդին`
Երբ խոսքն անկեղծ է, կապրեցնի սրտին…

***
Կյանքում ապրվա՜ծ ամեն ակնթարթ,
Դառնում է հոգում հիշողություն թանկ:
Թերթելով նրա էջերն իբրև գիրք`
Ակամա գտնում ենք մեզնից մի մասնիկ:
Լուռ նավարկելով ծովն հիշողության,
Որ փոթորկալից ալիքներ դարձան
Ալեկոծվում են մտքի օվկիանում,
Սրտում անբաժան մի թրթիռ դառնում:

***
Ձմեռը նիրհեց…
Գարնանաբեր շնչով, օդն ասես լցվեց:
Հանկարծ զգացի բույրը այն ծաղկի,
Որ ավետումն էր գարնան զարթոնքի:
Նուրբ ծաղկաթերթերը հեզությամբ բացած,
Ժպիտ էր բաշխում նա` աշխարհին, մարդկանց
Գարնան արբունքո՜վ հավերժ հմայված:

***
Անձրևաթաց օրվա հետքերը սրտում,
Ալիքվո՜ղ կարոտի բուրմունքն են բերում:
Գույներով լեցուն աշնան պատկերում`
Կորած ժպիտի ծալքերն են փնտրում:
Ու թանձրանում է օրը ակամա.
Լո՜կ վերապրումի, տենչերո՜վ հիմա:
Դառնում է վրձին նկարչի ձեռքում,
Որ թրծված հոգուց գույներ է պեղում:

***
Թող առավոտն առանց ցավի լուսանա:
Ամպամած երկինքն` արևով շողա:
Խաղաղ համազարկով աշխարհին ասա,
Որ հայի համար, անմեղ կորստից
Առավել սոսկալի՜ էլ ոչինչ չկա:

***
Հավատից ծնվող անուրջը փրկի՛ր,
Եվ այնպե՜ս ամուր, դու նրան գրկի՛ր,
Զգա՛ աչքերում վերածնվող լո՜ւյս,
Որ բերում է քեզ ջերմություն անուշ,
Ու կյանք կոչվող այս խառն հոսանքի մեջ`
Մ՛ի կորցրո՛ւ տեսակդ, Օ՜ մարդ, դու երբե՛ք:

ԿԱՐՈՏԱԿԱՆՉ
Ու կարոտ կաթեց աչքերից կամաց,
Որ բերեց հոգուն հուշե՜ր անմոռաց:
Լուռ տարիների կսկիծը դաջված`
Ակնթարթի մեջ ասես մոխրացավ.
Հարազատ երկրի շնչով ջերմացավ
Օտար ափերում իր ապրած կյանքի
Գինը հասկացավ:

***
Աստղաբույլ երկնքի կապույտն եմ սիրում,
Ուր երազանքն է անվերջ թրթռում:
Թափանցիկ ու նո՜ւրբ, որ ունի խորհուրդ
Անդորր է բերում սրտին անհագուրդ:

***
Հուլունքաշար հուշերը սրտի,
Չեմ ուզում հանկարծ քամուց փոշոտվի:
Թող, որ ջերմանան գիշերալույսի աստղերով ցոլուն
Ու սիրո հրով դառնան հա՜ր օծուն:

***
Ու երբ ամպամած կարոտը սրտի,
Անձրևի տեսքով, երկնքից թափվի
Աշնան բուրմունքն է` չթողնես անցի:
Անտերևաթափ աշո՜ւն չի՛ լինում:
Ու առանց գույնի`այն մեզ չի՛ թովո՜ւմ
Աշունն անձրևով արբե՜լ է ուզում…

***
Անձրևող աշու՜ն:
Երազից պոկված լո՜ւռ հանդարտություն:
Բերում ես քեզ հետ հոգուն մաքրություն:
Հմայող աշու՜ն:
Քեզանում կյանքի` մի ողջ պատմություն
Կենդանանում է մի ակնթարթում,
Հմուտ նկարչի կտավ է դառնում:

***
Ոսկեհեր աշնան անդորրն եմ սիրում:
Երկնքից թափվող մե՜ղմ, երազավա՜ռ անձրևն եմ սիրում:
Ծառերից հանդարտ ընկնող տերևի ձայնն եմ ես սիրում,
Որ աշնան գրկում ասես հարազատ մի երգ է դառնում:



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ