ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Thursday, May 19, 2016 2:34 - չքննարկված

Ադրբեջանական haqqin.az-ի լրագրողը կոպտորեն ստում է․Աշոտ Գրիգորյան, Ալեքսանդր Ռար։ Հարցազրույցի հայերեն թարգմանությունը

Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի մամլո քարտուղարությունը ներկայացնում է Քաղաքական և Տնտեսական Վերլուծությունների և Կանխատեսումների Համաեվրոպական Կենտրոնի (PANAP) Նախագահության անդամ, հայտնի գերմանացի քաղաքագետ Ալեքսանդր Ռարի (Alexander Rahr) հետ ադրբեջանական haqqin.az ԶԼՄ-ի հարցազրույցը։ Ինչպես հայտնել է ԵՀՄՖ-ի նախագահ և PANAP-ի համանախագահ դոկտոր Աշոտ Գրիգորյանին պարոն Ալեքսանդր Ռարը, նրա հետ հարցազրույցում կա շատ լուրջ անճշտություն կապված հետևյալ հարցի հետ․ «Ըստ ձեզ, ինչու՞ Հայաստանի կառավարությունը այդպես էլ քաջություն չունեցավ ընդունելու «Ղարաբաղի անկախությունը»։ Սա Մոսկվայի կողմից ճնշման արդյու՞նք էր»։ Այդ հարցին պարոն Ռարը չի տվել նման պատասխան, թե «Արցախի «անկախության» միակողմանի ընդունումը կբերեր նրան, որ Ադրբեջանը ստիպված կլիներ ռազմական գործողություններ սկսել և դրանց հետևանքները կլինեին սարսափելի։»
Պարոն Ռարը դիտողություն է պատրաստում այս լրագրողին՝ նման խեղաթյուրում թույլ տալու համար։ Դոկտոր Գրիգորյանի հետ անձնական զրույցում պարոն Ռարը համաձայնեց Գրիգորյանի այն կարծիքին, որ «չէ՞ որ Ադրբեջանը ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը արդեն սկսել է լայնածավալ պատերազմ՝ Արցախի դեմ՝ Հայաստանին տալով հիանալի հնարավորություն՝ ետ կանգնելու Մադրիդյան սկզբունքներից և ճանաչելու Արցախի անկախությունը։»
ԵՀՄՖ-ն արդեն հայտնել է Արցախի անկախության հարցի շուրջ իր հստակ կարծիքը առ այն, որ Հայաստանը պարտավոր է անմիջապես հաստատելու, որպես առաջին քայլ՝ Արցախի Անկախությունը, և որպես երկրրոդ քայլ՝ Արցախի վերամիավորումը Հայաստանին։ PANAP-ի և ԵՀՄՖ-ի կարծիքով, Եվրոպական շատ երկրներ պատրաստ են ողջունելու Հայաստանի կողմից նման քայլը և անմիջապես բանաձևեր ընդունելու՝ Արցախի անկախության հաստատման շուրջ։ Նման իրավիճակում Ռուսաստանին ոչինչ չի մնում անել, բացի Արցախի անկախությունը ճանաչած երկրների ցուցակը գլխավորելուց։
Ներկայացնում ենք հարցազրույցի հայերեն թարգմանությունն ամբողջովին․
Ա․Ռար «Բեռլինից դեպի Բաքու և Երևան սկսեցին զանգեր արվել»
9 Մայիսի 2016, 15:40
Հեղինակ։ Հարցազրույցը վարել է: Բախրամ Բատիեվը

2016թ-ի հունվարի 1-ից Եվրոպայի Անվտանգության եւ Համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) նախագահությունն անցել է Գերմանիային։ Արդեն երկրորդ անգամ է, որ այս խոշորագույն եվրոպական պետությունը իր վրա է վերցնում կարևորագույն տարածաշրջանային կազմակերպության ղեկավարությունը։
Haqqin.az լրատվական կայքին տված էքսկլյուզիվ հարցազրույցին գերմանացի քաղաքագետ, Գերմանա-Ռուսական ֆորումի գիտական տնօրեն Ալեքսանդր Ռարը պատմեց հայ-ադրբեջանական կոնֆլիկտի սրմանը Բեռլինի արձագանքի, ինչպես նաև «Արևելյան գործընկերության» և հետսովետական տարածքում Ռուսաստանի դերի մասին։

– Ինչպե՞ս վերաբերվեցին ղարաբաղյան ճակատում ապրիլյան սրմանը Գերմանիայում, որը ներկա պահին հանդիսանում է ԵԱՀԿ-ն ղեկավարող։
– Ոչ միայն Գերմանիան, այլև ողջ Եվրոպան շոկի մեջ էր, երբ հանկարծակի ակտիվ ռազմական գործողություններ սկսվեցին Լեռնային Ղարաբաղում։ Հասկանում եք, Եվրոպան նոր-նոր է հանդարտեցրել արևելյան Ուկրաինայում տիրող կոնֆլիկտը, և հույս կար, որ հետսովետական տարածաշրջանում գոնե որոշակի կայունություն կտիրի, և ահա վրա է հասնում սառեցված կոնֆլիկտը բռնկելու փորձը Ղարաբաղում։ Բեռլինը միանգամից հանդես եկավ խաղաղարար նախաձեռնությամբ։ Սկսվեցին զանգեր արվել դեպի Բաքու և Երևան, Ադրբեջանի և Հայաստանի նախագահներին սկսեցին հրավիրել Եվրոպա՝ բանակցություններ վարելու համար։ Այսօր ես կարող եմ ասել, որ Եվրոպան իր մեծ ներդրումն ունեցավ այս կոնֆլիկտի հետագա բռնկման կանխման հարցում։
– Ի դեպ, ինչպե՞ս են Բեռլինում վերաբերվում այն հարցին, որ Գերմանիան դարձավ ԵԱՀԿ Մինսկի խմբի ևս մեկ համանախագահ։ Քաղաքական շրջանակներում այդ մասին այժմ ակտիվ խոսակցություններ են ընթանում։
– Վերաբերվում են դրական։ Հարցը նրանումն է, որ Գերմանիան այսօր – շատ խոշոր խաղացող է Եվրոպայում։ Երբ ստեղծվում էր ԵԱՀԿ Մինսկի խումբը, Գերմանիան ապրում էր իր միավորման հետևանքները, այն առանձնակի քաշ չուներ Եվրոպայում։ Սակայն այսօր Գերմանիան – Եվրոպայի ուժեղագույն տնտեսությունն է ներկայացնում։ Այն մեծ ուշադրություն է դարձնում անվտանգության խնդիրներին մայրցամաքում և ի վիճակի է լուծելու այնպիսի կոֆլիկտներ, ինչպիսին Ղարաբաղյան կոնֆլիկտն է։ Ինձ առհասարակ թվում է, որ առանց Գերմանիայի հնարավոր չէ լուծել որևէ կոնֆլիկտ Եվրոպայում։ Այդ պատճառով նրա ներառումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կազմում կարող էր դրականորեն անդրադառնալ բանակցային գործընթացի վրա։
-«Ըստ ձեզ, ինչու՞ Հայաստանի կառավարությունը այդպես էլ քաջություն չունեցավ ընդունելու «Ղարաբաղի անկախությունը»։ Սա Մոսկվայի կողմից ճնշման արդյու՞նք էր»։
– Ինձ համար դժվար է կոնկրետ ասել, թե ում կողմից և ինչ լծակներ են կիրառվել այն բանի համար, որպեսզի Հայաստանի կառավարությունը չգնա այդ քայլին։ Իմ կարծիքով, եթե անգամ Հայաստանի վրա ճնշում էր գործադրվում, ապա դա չի եղել միայն Ռուսաստանի կողմից։ Եվրոպական համայնքն այն բանից հետո, ինչ տեղի ունեցավ Ուկրաինայի արևելքում, չի ցանկանում, որպեսզի բռնկումներ լինեն Կովկասում։ Ղարաբաղի «անկախության» միակողմանի ընդունումը կբերեր նրան, որ Ադրբեջանը ստիպված կլիներ ռազմական գործողություններ սկսել և դրանց հետևանքները կարող էին լինել սարսափելի։ Այդ պատճառով գործի են դրվել լրացուցիչ լծակներ, որպեսզի Հայաստանի կառավարությանը ետ պահել Ղարաբաղի «անկախության» ճանաչումից։
– Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձությունների ֆոնին, ինչպիսի՞ն է այսօր Գերմանիայի և առհասարակ ողջ Եվրոպայի վերաբերմունքը անջատողականությանը։
– Եթե կոնկրետ խոսում ենք Լեռնային Ղարաբաղի մասին, ապա այստեղ իրավաբանական խնդիր կա։ Հին միջազգային իրավունքը միշտ այն պետությունների կողքին է կանգնած եղել, որոնք պայքարել են տարածքային ամբողջականության պահպանման, սահմանների անխախտելիության համար, առավել ևս՝ ռազմական գործողությունների դեպքում։ Սակայն դա այդպես էր միայն մինչև «սառը պատերազմի» ավարտը։ Հետո արևմուտքը սկսեց նախկին Հարավսլավիայի գործընթացը, որտեղ սահմանները փոխված էին միակողմանի կարգով, և փաստորեն ստեղծվեց Կոսովոյի Հանրապետությունը։ Եվ միջազգային իրավունքը սկսեց այլ կերպ գործել և մեկնաբանվել այլ կերպ։ Այդ իսկ պատճառով էլ այսօր միջազգային իրավունքի երկու կարևոր սկզբունքներ – տարածքային ամբողջականության և ժողովուրդների ինքնորոշման իրավունքների սկզբունքները սկսեցին կոնֆլիկտի մեջ գտնվել միմյանց հետ։ Յուրաքանչյուր պետություն այսօր օգտագործում է այն սկզբունքը, որն իրեն շահեկան է։ Ես արդեն չեմ խոսում այն մասին, որ դա բերում է երկակի ստանդարտների քաղաքականության մասին։ Եվ Լեռնային Ղարաբաղը հենց այն դեպքն է, երբ այս երկու սկզբունքները կոնֆլիկտի մեջ են գտնվում միմյանց միջև։
– Կներեք, սակայն ես չեմ կարող չհիշեցնել, որ այստեղ չի կարող կոնֆլիկտ լինել երկու սկզբունքների միջև, քանի որ հայ ժողովուրդն արդեն Հայաստանի Հանրապետության շրջանակներում օգտվել է իր ինքնորոշման իրավունքից․․․․
– Ես էլ հենց այն եմ ասում, որ սա շատ լուրջ հիմնախնդիր է։ Եվ այն անհրաժեշտ է լուծել ՄԱԿ-ի մակարդակով։
-Մի ժամանակ ԵՄ-ն ակտիվորեն առաջ էր մղում «Արևելյան գործընկերություն» ծրագիրը։ Այսօր այդ ծրագիրը կարող ենք համարել ավելի շատ մեռած, քան կենդանի, այդպես չե՞ք կարծում։
– Մի կողմից, այդպիսի մեծ գումարներ, որոնք ենթադրում էր «Արևելյան գործընկերությունը», այսօր եվրոպացիները չունեն։ Այդ պատճառով Եվրոպան ստիպված էր հրաժարվել այն գումարից, որն առաջարկվում էր 2009 թվականին։ Մյուս կողմից, եվրոպացիները չեն ցանկանում կորցնել իրենց դեմքը, և նրանք կշարունակեն «Արևելյան գործընկերությանը» զարգացման ուղղությամբ աշխատանքը։ Սակայն Եվրոպայում այս առումով երկու տարբեր տեսակետ է տիրում։ Մի կողմից դա Լեհաստանի և Շվեդիայի տեսակետն է, որը կայանում է նրանում, որ պետք է շարժվել նույն ճանապարհով, ինչ 2008թ․ ռուս-վրացական պատերազմից հետո։ Այն է՝ մեկուսացնել Ռուսաստանին և աշխատել այն հետխորհրդային տարածաշրջանի այն երկրների հետ, որոնք ձգտում են դեպի ԵՄ և ՆԱՏՕ։ Սակայն մենք ինքներս տեսանք, որ այդ գաղափարը տարբեր պատճառներով հաջողության չհասավ։ «Արևելյան գործընկերության» յուրաքանչյուր մասնակից երկիր ցանկանում էր իր սեփական հարաբերությունները կառուցել ԵՄ-ի հետ։ Ընդհանուր քաղաքականություն չստացվեց կառուցել։Ուկրաինական կոնֆլիկտից հետո Եվրոպայում սկսեցին մտածել․ «իսկ ի՞նչ անել հիմա»։ Ինչ վերաբերում է Գերմանիային, ապա այն ունի շատ պատասխանատու դիրքորոշում այս հարցի շուրջ։ Այստեղ կարծում են, որ «Արևելյան գործընկերության» ծրագիրը պետք է շտկման ենթարկվի, քանի որ չպետք է ուղղված լինի Ռուսաստանի դեմ։ Ամեն դեպքում, առայժմ դժվար է ասել, թե ինչ ուղղությամբ կզարգանա «Արևելյան գործընկերությունը», սակայն դրա շուրջ վեճերն ընթանում են ԵՄ ներսում։ Ավելին, այս հարցում ԵՄ-ում պառակտում է նկատվում։
-Ի՞նչ եք կարծում, այն բանից հետո, ինչ տեղի ունեցավ Ուկրաինայի արևելքում, Ռուսասատանը համոզե՞ց ամբողջ աշխարհին, որ հետխորհրդային տարածաշրջանը հանդիսանում է միայն և միայն իր ազդեցության գոտի։
-Գիտեք, Եվրոպայում դադարել են խոսել ազդեցության գոտիների մասին։ Դա հին տերմին է, որը գործնականորեն չի օգտագործվում սկսած «սառը պատերազմի» ավարտից։ Ինձ թվում է, այն պետք է փոխարինել «ընդհանուր բարիդրացիություն» տերմինով։ Եթե հաջողվի Ուկրաինայի իրավիճակը կարգավորել, ապա մենք նոր բառապաշարի կանցնենք։ Մենք չենք խոսի ինչ-որ ազդեցության գոտիների մասին։Այժմ Գերմանիան սկսում է նախաձեռնել միասնական տարածք ստեղծելու գործընթաց – Վլադիվոստոկից մինչև Լիսաբոն՝ ԵԱՀԿ-ի և այլ կառույցների հիման վրա։ Այդ տարածքի ներսում ԵՄ-ն ցանկանում է համագործակցել Եվրասիական Տնտեսական Միավորման և չինական «Մետաքսի ճանապարհի» ռազմավարության հետ։ Այսպիսով, այս հայեցակարգը կարող է նոր ձև ձեռք բերել, ինչը կհանդարտեցնի իրավիճակը մայրցամաքում և այն կերպով կլուծվեն սառեցված կոնֆլիկտները, այդ թվում՝ Ղարաբաղյան կոնֆլիկտը։



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ