ԿԱՆԹԵՂ ԳՐԱԿԱՆ - Հեղինակ՝ . Tuesday, April 26, 2016 15:49 - չքննարկված

ԿԱՆԹԵՂ ԳՐԱԿԱՆ: ՇՈՒՇԱՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Շուշան ՀայրապետյանՇՈՒՇԱՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

***
Աստղաբույլ գիշեր
Կապույտ երկինքը էլ չէր երևում ,
Արևը վաղուց ննջել էր հեռվում,
Բարձր սարերին թևանցուկ արել
Անուշ նիրհել էր քաղցր օրորում:
ՈՒ կեսգիշերի խավար երկնքում,
Անհաս բարձունքում ,ամպերից վերև
Աստղաբույլի լուսնե կամարում
Կես քուն , կես արթուն
Մի զույգ խենթ աչքեր
Թախիծն աչքերին կանչում են վերև…
Կես քուն , կես արթուն ես ճամփա ընկա,
Աստղերին հասա ,բայց աչքերը խենթ
Էլ ես չգտա…
ՈՒ աստղաբույլի լուսնե կամարում
Կես քուն , կես արթուն
Աստղերին կառչած, անհույս ,մոլորված
Որոնում եմ ես հետդարձի ճամփան:
Ես վար եմ ուզում ՝ ինձ վերը պետք չի,
Երկիրն եմ ուզում ՝ երկինքը պետք չի ,
Երկինքը միայն սին երազանք է ,
Երկիրը հողե ամուր հենակ է…
Ես վար եմ ուզում՝ երկինքը պետք չի…

***
Ա՜խ, ի՞նչ կլիներ ,
Թե կյանքն էլ քեզ պես հիասքանչ լիներ,
Թե քեզ պես չքնաղ, անթերի լիներ,
Քո աչքերի պես պարզ ու ջինջ լիներ …
Եվ ի՞նչ կլիներ,
Թե ես հարբեի քո նուրբ բուրմունքով,
Թե արբենայի քո խենթ նայվացքով,
Թե զմայլվեի քո կերպարանքով…
ՈՒ ի՞նչ կլիներ,
Երբ ամեն անգամ քեզ նուրբ գրկեի,
Լոկ երազներով օրս չապրեի,
Այլ իրականում ի՛մը լինեիր…
Ա՜խ, ի՞նչ կլիներ,
Թե կյանքն էլ քեզ պես մի հրաշք լիներ,
Քեզ պես անաղարտ մի հեքիաթ լիներ,
Քո շուրթերի պես մեղրապատ լիներ…
Ա՜խ, ի՞նչ կլիներ,
Թե ունենայի ես քեզ իմ կյանքում,
Իմ օրերի մեջ, ո՛չ թե հուշերում,
Իմ աղոտ կյանքի լուսաբացներում…

ԳԹԱ՛
Դատարկ է շուրջս , անծանոթ ,
Աշխարհն այս ինձ խորթ է ,անսովոր,
Մոլոր է հոգիս մենավոր ,
Ավար է միայն շուրջ բոլոր:
Ցուրտ է ,մշուշ է ու խավար,
Չեմ գտնում ելքի ճանապարհ,
Իմ առաջ տատասկ է ու քար,
Չկա լույս, չկա հույս, ոչ էլ ճար.
Շուրջս սառցե աշխարհ է,
Ո՛չ խիղճ, ո՛չ հոգի, ո՛չ էլ կարեկցանք,
Միայն քար սրտեր ու քաղց գոյության,
Մարդը ոչինչ է՝ իր կեղծ էությամբ…
Դու շիտակ խոսի՛ր , միտքդ մի՛ ծռիր,
Գթասիրտ եղի՛ր,խիղճդ մի ՛ծախիր,
Ներքև ընկածին քեզնից մի ՛ վանիր,
Գթա ՛, ձեռք մեկնի՛ր ու լուռ հեռացի՛ր:



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ