ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Wednesday, March 30, 2016 3:19 - չքննարկված

ԼույսԱշխարհը և ԵՀՄՖ Նախագահությունը իրենց խորին ցավակցություններն են հայտնում պարոն Հարություն Առաքելյանին՝ իր թանկագին մոր մահվան առթիվ:

Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի Նախագահությունը և անձամբ նախագահ դոկտոր Աշոտ Գրիգորյանն իրենց խորին ցավակցություններն են հայտնում ԵՀՄՖ նախագահի տեղակալ պարոն Հարություն Առաքելյանին՝ իր թանկագին մոր մահվան առթիվ։
Եվրոպահայերը շատ լավ ծանոթ են պարոն Հարություն Առաքելյանի՝ իր մոր նկատմամբ տածած սիրուն և հարգանքին, տեղյակ են այն ամենին, ինչ պարոն Առաքելյանը կատարել է Հայաստանում գտնված ժամանակ և նույնիսկ օտար երկրում ապրելով՝ իր հարգարժան ծնողների համար, և պատկերացնում են այն խորը վիշտը, որը պատել է նրան՝ իր թանկագին մորը կորցնելու պատճառով։
Եվրոպայի հայությունը լավ գիտե՝ ինչ է նշանակում կորցնել հարազատ Հայաստանում, երբ գտնվում ես արտերկրում։ Իրականությունը ցավալի է, և այսօրվա հայկական սարսափելի իրականության հետևանք է հանդիսանում։ Ցավոք, այսօր էլ, շատ հայրենասերներ լքում են Հայաստանը՝ երկրի իշխանությունների կողմից անմարդկային հալածանքների ենթարկվելու հետևանքով։ Պարոն Առաքելյանի դեպքը ամենահայտնի և ամենաաղմկահարույց դեպքերից էր, երբ խիստ հալածանքների ենթարկվելով, ստիպված լքեց իր երկիրը՝ այնտեղ թողնելով իր հարազատներին։ Արդյունքում այսօր նա ողբում է ամենակարևոր հարազատներից մոր կորուստը և չունի հնարավորություն նույնիսկ նրա թաղման արարողությանը մասնակցելու, քանզի այսպիսին են քաղաքական ապաստան ունեցողների իրավունքները։ Այնուամենայնիվ, կարծում ենք, որ պարոն Հարություն Առաքելյանը պետք է սփոփվի նրանով, որ եղել է հիանալի զավակ և արել հնարավորն ու անհնարինը՝ իր ծնողի կյանքը երկարացնելու համար։ Կարծում ենք՝ ամեն զավակ չէ, որ կարողանում է իր ծնողների հարգանքը պահել այնպիսի բարձրության վրա, ինչպիսին հաջողվեց իրականացնել մեր գործընկերոջը։
Եվս մեկ անգամ մեր սփոփանքն ենք հայտնում ԵՀՄՖ-ի աշխատանքներում աչքի ընկած մեր ընկերոջը և հայտնում նրան մեր հարգանքների հավաստիքը։
ԵՀՄՖ Նախագահություն
Մամլո քարտուղարություն



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ