ԿԱՆԹԵՂ ԳՐԱԿԱՆ - Հեղինակ՝ . Tuesday, March 29, 2016 16:59 - չքննարկված

ԿԱՆԹԵՂ ԳՐԱԿԱՆ:ՆԱԶԵԼԻ ԱՐՍԵՆՅԱՆ

ՆԱզելի Արսենյան (2)ՆԱԶԵԼԻ ԱՐՍԵՆՅԱՆ

**
ԼՈՒՅՍԸ ՀՈՒՅՍ Է

-Խավարի մեջ լույսն այնքա՜ն պայծառ է…Տա՜ք…
-Դա հույսն է, որ շողում է ու ջերմացնում…Հոգի՜ս…
-Այս մի փոքրիկ լույսի շողը հույս է…Հոգու՜ս…
-Լույսի մի շող՝ հավատ՝ հույսի…Հոգու՜դ…
-Խավարն անգամ նահանջում է լույսի փոքրիկ այս մի շողից…
-Խավարի հետ ցուրտն է լքում՝ իր հետ տանում ցավ ու կսկիծ…
-Իսկ լույսի հետ այս մի փոքրիկ կյանքն է ժպտում հույսի լույսին…
-Այս մի հատիկ լույսի հույսով…
-Տա՜ք է հոգի՜ս…

ԼՈՒՅՍ ԲԱՐԻ ԲԱՑՎԻ

Թո՛ղ, որ ամեն այգաբաց բարին բերի ու բարին հեռու վանի չարին…
Թո՛ղ, որ ամեն օրվա հետ կամքը ցավին ոտքի տակ առնի ու ճզմի անխիղճ…
Թո՛ղ, որ լույսի շողերին սև ամպ չխառնվի, ինչպես խառնվում են մաքուրն ու կեղտը…
Թո՛ղ, որ տունը մեր սրբորեն պահած օտարը չառնի իր նենգ գործերով…
Թո՛ղ, որ մնան մաղի մեջ մաղված հատուկենտ հատիկ՝ ցորենի կապից, որին խառնվել ու պղծել էր որոմը անսիրտ…
Թո՛ղ, որ արևն ամեն օր լույսի շողերով հույսը ծածանի,
Թո՛ղ, որ…

**
Դու էլ չկաս
Դու՛ էիր, ես ու այն հին ջութակը, որի լարերը մատներիդ խաղով դյութական մի աշխարհ էր բացում իմ փակ հոգու առաջ…
Դու՛ էիր ու այն հոգեթով երաժշտությունը, որ հոգիս լցնում էր երազած կարոտի տենչանքով…
Դու՛ էիր, ու այնքան իրական, ինչպես, որ հիմա աչքերն են իմ՝ հայելու միջից աղերս հայացքով…
Դու՞ էիր, թե երազ դարձած տխուր մի պատկեր, որի արքերում սերն էր առկայծում…
Դու՛ չէիր…Սուտ էր պատկերդ, խաղ էր սովորական…Տեսիլք, որն այդքա՜ն իրական խաղաց հոգուս հետ…
Դու՛ գողի նման հոգիս գողացար և ինձ թողեցիր մի ջարդված ջութակ, որի լարերը մատներիդ խաղով դյութական մի աշխարհ բացեց հոգուս առաջ…

ՆԱԶԵԼԻ ԱՐՍԵՆՅԱՆ

**



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ