ԿԱՆԹԵՂ ԳՐԱԿԱՆ - Հեղինակ՝ . Wednesday, March 23, 2016 19:49 - չքննարկված

ԿաՆթեղ գրական:ԶԵՆՆԻ ԲԱԼՅԱՆ

Զեննի Բալյան (2)

Հուլիս 14. 2016

ԼՍՈ°ՒՄ ԵՍ, ԱՐԻ~

Լսո°ւմ ես , արի~…
Արի գեթ մի պահ, ու հանգիստս թող
Երկարի այսօր, ու աշխարհից թող
Հեռանամ մի պահ…
Թող նիրհեմ այսօր խաղաղության մեջ,
Ու հոգիս բացված թող թմրի մի պահ,
Ափերիդ ներսում ես ինձ մոռանամ,
Ու այնտեղից դուրս հիվանդ չմնամ…
Տե~ր իմ , քո ստեղծած այս աշխարհներում
Ես ինձ չգտա,
Օտար զգացի, լքված ու ծեծված,
Ես հա~ որբացա լոկ մի հայացքից,
Ու ամեն անգամ փորձեցի նորից
Հավատալ նրանց, բայց դուրս մնացի
Ամբոխից հսկա…
Լսո°ւմ ես , Տե~ր իմ, արի’, որ հոգիս
Դադարի արդեն մի հազարամյակ
Անվերջ տանջվելուց , որ ես դադարեմ
Համոզել սրտիս, որ կույր են նրանք ,
Ու արդարացումներ չփնտրեմ ես զուր
Մարդկանց մեղքերը մաքրելու համար…
Արի’ ու օծիր իմ հոգին անդավ,
Մաքրի’ր մտքերս այս խզբզանքից
Քո սուրբ մեռոնով ու կամքով հպարտ…
Արդեն մի դար է ես ինձ չեմ գտնում
Այս աշխարհներում ,որտեղ քծնանքն է
Անվերջ թևածում,
Որտեղ լափում են ագռավները սև
Մադկային սիրտը ու հոգին նեխած .
Եվ մարդիկ այսօր չեն էլ տարբերվում
Ագռավից այդ սև…
Լսո°ւմ ես , արի~, ե’կ դու հենց հիմա,
Եվ խաղաղեցրու հոգիս ալեծուփ,
Ե’կ ու ինձ օծիր, օգնիր ու փրկի~ր`
Ես ինձ չեմ գտնում աշխարհներում այս…
Ես քանդում եմ իմ տաճարը հոգու`
Լցված մարդկանցով անարժան ու նենգ ,
Ու ես ջնջում եմ հուշերը բոլոր`
Ինձ ցավեցնում են քորոցների պես…
Թող ինձ խաղաղվեմ, տո’ւր ինձ մի գավաթ,
Որը կդառնա Դանայան տակառ,
Ու կեղծը երբեք չի լցվի այնտեղ…
Լսո°ւմ ես ,Տե~ր իմ, արի’ ու քանդիր
Այն եկեղեցին, որտեղ այդ մարդիկ
Լոկ զբաղված են այլասերությամբ,
Որտեղ ամբոխը վաճառվում է, տե’ս,
Որտեղ թույլերին չեն տեսնում երբեք,
Որտեղ արևը միայն գայլինն է,
Ով բաց երախով սպասում է, տե’ս…
Լսո°ւմ ես ,արի~, ու թե չպատռես
Հարեմը այս կեղծ , ամբոխի միջից ես
Կհեռանամ `այլևս երբեք չգալու վճռով
Արի~, խնդրում եմ, անհավասար
Այս մարտում արդեն կամ պետք է պարտվեմ,
Կամ էլ ես հաղթեմ…
Աշխարհում տիրող քաոսը այս նենգ
Ինձ բաժանել է փոքրիկ մասերի,
Ու ծորում եմ ես հալվող մոմի պես.…
Մաքրիր մտքերս, նրանք իմը չեն,
Երևի մի պահ, մի ինչ-որ մեռած ու բութ
Վայրկյանին, հրեշտակդ սուտ այնտեղ
Լցրել է մտքերը իր կեղծ,
Երևի մի պահ նա համբուրել է այտը
Իմ գունատ,
Ուրեմն արի~, դո’ւ համբույր տուր ինձ…

**

ՄՆԱ~

Մնա~,
Որ գիշերներիս կարմիր լուսինը
Հանկարծ չթափվի ծնկներիս վրա,
Ու նրանք հանկարծ չթմրեն մի պահ…
Մնա’, որ հավերժ սիրո հեքիաթին
Այդպե~ս կուրորեն հավատամ ընդմիշտ,
Ու յուրաքանչյուր արևագալով
Խուլ հեռուներում հավատս զնգա~,
Ղողանջվի անվերջ պատերիս ներսում…
Մնա, որ գիշերներս հոգեվարք չապրեն,
Որ օրերիս մեջ ես չխզբզեմ կյանքս
Սևագրած,
Այլ ամեն անգամ ես այն մաքրագրեմ
Շուրթերիս վրա, ու թողնեմ դաջվեն,
Որ ես հավատամ ,
Որ ներդաշնակվեմ տարերքների հետ,
Եվ ձմռան կեսին ամառ չտենչամ…
Իսկ երբ աշուն գա, տերևափափին
Դեղնած ու մաշված` դու թափվիր
Հանգիստ իմ հոգու վրա.
Ու ձմեռներդ ցրտից չեն դողա…
Մնա’, որ ապրես արյանս մեջ դու,
Մնա’, որ մնամ ես օրերիս մեջ…
Մնա~ հոգուս մեջ, որ երբ դու տխրես,
Երբ մառախուղվես ու ելք չգտնես,
Ես լույսի նման մշուշը ցրեմ
Ու առաջ տանեմ հոգիդ ընկճված…
Մնա’, որ վաղը երեկվա ապրած
Մեր հարբած կյանքը
Չլուծվի հանկարծ թանձր գիշերում,
Չսթափվի հանկարծ, ու չգա մի օր,
Մի տանջող րոպե` ողողված կյանքի
Բութ րոպեներով ,որ չհավատանք մենք Հավերժ սիրուն…
Մնա~, որ գիշերներիս աղմկոտ հոգին
Չբառազարկվի ու չանէանա,
Որ երբեք , երբե’ք ձմեռներ չգան….
Մնա’ դու այսօր իմ լռության մեջ,
Ու թող օրերս հարբեն քեզանով`
Գալիք կյանքերի սպասումներով…

**

ԳՆԱ~

Գնա~… …
Ու օրերիս մեջ թող ժառանգածս
Ողջ հուզումները մնան օդի մեջ
Ու վառվեն դանդա~ղ…
Թող ես հեռանամ այս աշխարհներից,
Որտեղ հոգու հետ խաղում են մարդիկ,
Որտեղ անկեղծությունը բնավ տեղ չունի…
Գնա~……… .
Ու թող գիշերը ինձ իր գրկի մեջ
Խեղդի կուրորեն, որ ես դուրս հանեմ
Իմ մեջ կուտակված ցավերը հոգուս,
Ու այնպես փսխեմ հուշերը բոլոր,
Որ կոկորդիս մեջ վերքեր չդառնան,
Որ գոյս փրկեմ ինքնաջնջումից,
Ու ներսում ապրող հույսերս վաղվա,
Թեկուզ աշնանը `պաղ անձրևներից
Ծաղկեն հավերժով ջրված կաթիլով…
Թո’ղ ես հավատամ, որ ինձ այլևս
Չի սպառնալու ունայնը կյանքի.
Ես խոստանում եմ լռեցնել հոգիս,
Որ գիշերներում չճչա հանկարծ,
Ու չապտակի ինձ իմ իսկ խնամած
Հույզը վաղամեռ…
Գնա~.…
Ես ինքս իմ մեջ մի պահ կգնամ,
Ու կփորձեմ ինձ կողպել իմ ներսում,
Իմ հաշվարկների խառը գծերում,
Ու վաղը ծեգին ժպիտ կվրձնեմ`
Ճմրթված հոգուս բոլոր ծալքերում,
Ու կհավատամ, որ մի օր հաստատ
Ինձ ժպտալու է կյանքը այս գծված…
Անվերջանալի մի խաղ է կյանքը,
Որտեղ օրերը տանուլ ենք տալիս
Ու ափսոսում ենք կորստի համար,
Սակայն պետք է միշտ կյանքի
Տեղացող ապտակների մեջ դառնանք
Իմաստուն ու սառը մի քիչ…
Գնա~, ու թող ինձ մենակ իմ եկեղեցում,
Որի պատերը ներկեցի հույզով
Ու նվիրումով, սակայն այդպես էլ
Իմ ներսը չօծվեց…
Հիմա մրսում եմ , դողում եմ բոլոր
Օրերս ապրած, ու արցունքներս
Թրջում են հոգիս…
Տե~ր, դու խոստացիր , որ վաղը այրող
Արև կտաս ինձ, որ փռեմ հոգիս շողերի
Ներքո, ու թող հրկիզվեն բառերը բոլոր.
Պատրաստ եմ հիմա լացել ինքս ինձ….

**

ԶԵՆՆԻ ԲԱԼՅԱՆ



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ