ԿԱՆԹԵՂ ԳՐԱԿԱՆ - Հեղինակ՝ . Wednesday, March 23, 2016 19:06 - չքննարկված

ԿաՆթեղ գրական:ԱՐԵՎ ԲԱԼԴՐՅԱՆ

Արև Բալդրյան
ԱՐԵՎ ԲԱԼԴՐՅԱՆ

**

ԴՈՒ ԻՆՁ ՀԱՄԱՐ ՀԱՆԵԼՈՒԿ ԵՍ

Քո աչքերում գիշերային մթությո՜ւն կա
Խորհրդավոր,
Եվ անբարբառ մի պատասխան`
Քո լո՜ւռ հոգում,
Քո աչքերում արցունքախառն խո՜ր թախիծ կա,
Անսանձ կարո՜տ,
Ու անհնար, ու հեռավո՜ր մի սեր` սրտում,
Հավե՜րժ սպասում…
Քո աչքերում օվկիանային խորությո՜ւն կա
Վտանգավոր,
Եվ լռությամբ հասունացած բազո՜ւմ խոսքեր`
Քո փակ սրտում,
Քո աչքերում անբացահայտ գաղտնիքներ կան
Հանգուցավոր,
Եվ շլացնո՜ղ, այնպե՜ս կանչող փայլ կա այնտեղ,
Ու մի անո՜ւն…

Քո աչքերո՜ւմ…
Ինչե՜ր չկան քո աչքերում…
Ու քո հոգում…
Ու քո սրտում…
Հուրհրացող ու խենթացնող
Մի մե՜ծ սեր կա,
Մի ամբո՜ղջ կյանք
Եվ քո սրտո՜ւմ,
Եվ քո հոգո՜ւմ,
Եվ աչքերո՜ւմ…
Դու ինձ համար անպատասխան հանելո՜ւկ ես…

Արև Բալդրյան /ԱՐԵԳԱԿ/

**

ՉԻ՛ ԼԻՆՈՒՄ ԱՌԱՆՑ ՔԵԶ

Չէ՛, չի՛ լինում առանց քեզ ապրել,
Եվ սո՛ւտ է, դատա՛րկ, կիսա՛տ ամեն ինչ,
Սա՛ռն է ամեն ինչ, անտարբե՜ր եմ ես,
Ինձ չի ջերմացնում ոչի՜նչ ու ոչի՜նչ…

Ուզում եմ, որ գա՛ս, լո՜ւյս տաս իմ կյանքին,
Կյանքիս անիվը շրջես դեպի քե՜զ,
Ուզում եմ, որ գա՜ս, փարվե՜ս իմ սրտին,
Որ սրտիս սերը պարգևեմ ես քե՜զ…

Ա՜խ, ո՞ւր ես, անխի՛ղճ, որտե՞ղ ես հիմա,
Մի՞թե քո սիրտը չի՜ հուշում ոչինչ,
Ա՛ռ իմ շողերից, թող ճամփիդ լո՛ւյս տա,
Որ չխանգարի քեզ ոչի՜նչ, ոչի՜նչ…

Իմ սրտի ճամփան բա՛ց է քեզ համար,
Այնտեղ քեզ ՍԵ՜ՐՆ է գրկաբաց սպասում,
ՔԵԶ համար այնտեղ ինչե՜ր կան պահված,
Իմ սրտում գիտե՞ս ՔԵԶ ի՜նչ է սպասվում…

Էլ մի՛ հապաղիր, արի՛, բաղձալի՜ս,
Արի՛, որ հյուսենք մեր սիրո տունը,
Արի՛, որ ընդմիշտ անունդ տալիս,
Օրհնեմ վայրկյա՛նն այդ, քո սիրամո՜ւտը…

Արև Բալդրյան /ԱՐԵԳԱԿ/

**

**
ԻՄ ՆԵՐԿԱՆ ՈՒ ՔՈ ԲԱՑԱԿԱՆ

Իմ ներկան ու քո բացական
Ոչ մի կերպ չեն կարողանում միասին ապրել,
Նրանք շարունակ վիճում են
Ու չեն կարողանում հաշտության եզրեր գտնել:
Գիտեմ ` քո ներկան էլ
Իմ բացակայի հետ է անհաշտ,
Չի համակերպվում նրա գոյությանը:
Ու զայրանում եմ` զարմանալով,
Թե ինչու մեր ներկաները չեն հանդիպում միմյանց,
Որպեսզի ապրեն հաշտ ու խաղա՜ղ,
Երջանի՛կ,
Սեր բաշխելո՛վ,
Առանց միմյանց բացակաների՜…
Իմ ու Քո ներկաները` ապագայի լույսո՜վ…

Ուզում եմ, որ իմ ու քո բացակաները
Հավերժ բացակա լինեն իմ ու քո ներկայից,
Մեր կյանքից…

Ուզում եմ`
Իմ ու Քո ներկաները հանդիպեն…
…որ կառուցեն ՄԵՐ ԱՊԱԳԱՆ…

Արև Բալդրյան /ԱՐԵԳԱԿ/

**



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ