ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Friday, March 18, 2016 12:04 - չքննարկված

Ներկայացում՝ նվիրված արտիստի 55-ամյակին:

FB_IMG_1454349286381Մարինե Մանուկյան
05.03.2016թ.

Գարնանային տոները մոտենում են և բնության հետ միասին զարթոնք են ապրում նաև մարդիկ: Ինչպես բնությունն է սկսում փթթել և բողբոջել այնպես էլ մարդկանց սրտերն են սկսում վերածնունդ ապրել և արթանանալ խորը քնից: Ամենուրեք հնչում է բնության սինֆոնիան և այն թափանցում է ստեղծագործող և արարող մարդկանց սրտերը: Մարդիկ սկսում են ջերմանալ և իրենց ջերմությունը տարածել ամենուր: Գերիշխում է լույսն ու բարությունը և մարդկությունն ակամայից լցվում է դրական էներգիայով ու սկսվում է բնություն և մարդկություն ներդաշնակ և համահունչ զարթոնքը:
Գարունն իր հետ բերում է մանկան մաքրություն ու երաժշտական գործիքի մաքուր նոտաներ…
Գարու՜ն, գարու՜ն, գարու՜ն…
Խենթացնող ու սիրուն,
Ջերմացնող ու արևոտ,
Անսպառ ժպիտ պարգևող,
Արարող ու ապրեցնող
Մ. Մ.
Եվ ահա այս դրական նոտայով ուզում եմ միասին ճանապարհորդենք մի աշխարհ, որտեղից կարող ենք ստանալ անսպառ ժպիտ, ջերմություն, բարություն և ապրելու ու ապրեցնելու արվեստ:
Թովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնն իր գրկաբաց դռներն է բացում մեր առջև և մեզ ջերմորեն գրկելով հյուրընկալում է իր պատերի ներքո, իր տանիքի տակ մեզ հրամցնում տաղանդավոր դերասան և ռեժիսոր Նարեկ Դուրյանի < <Կոմանոստրա>> ներկայացումը:
Հեղինակ՝ Նարեկ Դուրյան
Երաժշտության հեղինակ՝ Նարեկ Դուրյան
Մոնո ներկայացում՝ նվիրված արտիստի 55-ամյակին:
Տաղանդավոր դիրիժոր, կոմպոզիտոր՝ Օհան Դուրյանի ոչ պակաս տաղանդավոր որդին՝ Նարեկ Դուրյանը, 2007թ-ից տեղափոխվել է Հայաստան և հանդես է գալիս, որպես բեմադրիչ և դերակատար: Նա արդեն մի քանի ներկայացումների, թե՛ բեմադրիչ է, թե՛ դերակատար և նրա ներկայացումներին դահլիճում գրեթե ազատ նստատեղ չի լինում: Դա պայմանավորված է նրանով, որ տաղանդավոր դերասանը իր շուրջ է համախմբել տաղանդավոր դերասանական մի փոքրիկ կորիզ որոնց հետ աշխատում, արարում, ստեղծագործում է և հավատարիմ իր հանդիսատեսին նրանց դատին է հանձնում ներկայացումներ, որոնք համեմված են՝ աղով, պղպեղով և շաքարով:
Եվ ահա գնացի, ես կասեի սլացա շնչակտուր և միանգամից վազեցի դեպ դահլիճ ու ներկայացումը սկսվեց: Բաց վարագույր, շատ համեստ բեմ ու մոնո ներկայացում: Բեմում՝ Նարեկ Դուրյանն էր, դահլիճում՝ իր հանդիսատեսը: Անմիջական ներկայացում էր, չկար չորրորդ պատ հասկացողությունը: Նարեկը անմիջական հարց ու պատասխանի մեջ էր մտնում իր հանդիսատեսի հետ և պատմում բազմաթիվ դրվագներ իր կյանքից: Այդ պատմությունները համեմված էին հումորով և շղարշված թախծով:
Դինամիկ էր ներկայացումը ու այնքան կլանող էր, որ երկու ժամ անընդմեջ առանց ընդմիջման հանդիսատեսը նստած նայում էր Նարեկին ու թվում էր, թե դեռ մի քանի ժամ էլ կարող է նստել ու նստել: Շատ հյուրընկալ էր Նարեկ Դուրյանը: Ներկայացման ժամանակ նա անընդհատ ցիտում էր հայտնի մարդկանց թևավոր խոսքերից, իսկ բեմից ասված ամեն բառ հնչում է այլ կերպ, եթե իհարկե դերասանն ունակ է՝ դիպուկ և ճիշտ այն տեղ հասցնել, իսկ Նարեկ Դուրյանը օժտված է այդ շնորհով:
Նարեկի ներկայացման մեջ կար անսահման, անծայրածիր կարոտ: Որդիական կարոտով էր պատմում իր ծնողների մասին: է՛լ ավելի հպարտությամբ պատմում էր հոր՝ Օհան Դուրյանի մասին, մեծության մասին, որը գուցե որպես հայր միշտ իր կողքից բացակայլել է, բայց ճիշտ պահին ու ճիշտ ժամանակին հայտնվել է՝ խորհուրդ տվել, և նորից վերադարձել իր իրական աշխարհը: Նրա կարոտը շատ շոշափելի էր և զգայուն, փշաքաղվել կարելի էր երբ տեսնում էիր, թե ինչպես է այդ պահերը ապրում դերասանը: Նա բեմի վրա խոսում էր իր ծնողների հետ, պատմում նրանց, որ կարոտում է, նորից նրանց հրաժեշտ էր ասում, բայց տեսնում էիր, որ ներքուստ չի հաշտվում նրանց բացակ ներկայության հետ:
Նարեկ Դուրյան մարդը շատ դրական է իր էությամբ և շատ անկեղծ՝ իր հանդիսատեսի հետ: Ոչ մի ավելորդ պաթոս, խաղ ու ոչ մի կաղապար… թռչող բումերանգի նման նա տալիս էր դրականը և ստանում փոխադարձ պատասխան իր հանդիսատեսից:
Կարծում եմ դեռ երկար ժամանակ Նարեկ Դուրյանը մեզ կուրախացնի իր նոր բեմադրություններով և դերասանական խաղով, ինչպես նաև մեզ համար կբացահայտի երիտասարդ և շնորհալի դերասանների և տեղ կտա նրանց իր փոքր թատերախմբում:
Նրա աշխարհի վարագույրը ես այսքանով չեմ փակում, քանի որ մենք միասին դեռ շատ կհյուրընկալենք նրան, կհիանանք, կժպտանք և բազում գոհունակության ծափեր կնվիրենք:

Մարինե Մանուկյան
05.03.2016թ.



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ