ԿԱՆԹԵՂ ԳՐԱԿԱՆ - Հեղինակ՝ . Thursday, March 10, 2016 9:49 - չքննարկված

Կանթեղ գրական:ՄԱՐՈ ԵՐԿՆԱՓԵՇՅԱՆ

Մարո ԵրկնափեշյանՄԱՐՈ ԵՐԿՆԱՓԵՇՅԱՆ

**

Այս գիշեր ,ամեն միտք,
Թվում է իմաստուն,
Այս գիշեր իրերն էլ ,
Մեզ նման սիրտ ունեն,
Այս գիշեր ուզում ես ,
Հույզերիդ իմաց տուր,
Այս գիշեր, քեզ պե՞տք է,
Թե ինչպես կնդունեն։

Այս գիշեր կկանչեն
Ամպրոպն ու ամպերը,
Տանս մեջ տոն կտան,
Տեղ կտան երկուսիս,
Այս գիշերն ի՜նչ հեշտ է
Ու մերն է մեծ դերը,
Այս գիշեր ․․․
Պիջակդ գցում ես երբ ուսիս։

Այս գիշեր անձրև է,
Չեմ թողնի , որ գնաս,
Կմրսես առանց ինձ ,
Հուր- կրակ չի լինի,
Այս գիշեր, կարթնացնեմ
Հավքերին էն քնած,
Այս գիշեր թող երգեն
Սիրո հի՜ն մեղեդին։

Քո մեղքն էլ ,այս գիշեր,
Կվերցնեմ ինձ վրա,
Քո ցավն էլ, քրոջ պես,
Հավասար կկիսեմ,
Եվ այսպես ,եթե լուրջ․․․
Հմայքով աղջկա,
Քո հոգին մեղրաշուրթ
Համբույրով կկիզեմ։

Կբացեմ ի՛մ սրտի
Յոթկողպեք դռները,
Ես այնտեղ, քեզ համար,
Մի հարմար տեղ կանեմ,
Այս քիշեր անմիտ է ,
Անիմաստ՝ մեռնելը,
Այս գիշեր չեմ քնի
Ու քեզ հետ սեր կանեմ։

Այս գիշեր, թե ուզեմ ,
Քեզ դրախտ կտանեմ,
Դրախտից կհանեմ,
Իմ խանդով ՝կանացի,
Այս գիշեր ,քեզ անձամբ,
Բարձրունքներ կհանեմ,
Անդունդի պռունկին,
Կ անչելով քեզ հացի։

Եկ ,նստիր, քիչումիչ
Քո մասին հարցնեմ,
Իմ մասին թե պատմեմ,
Ինչ կուզես հարցրու,
Այս գիշեր, ինչ գույն էլ
Բառերիդ հագցնես,
Այս գիշեր․․․էլ ոչինչ ,
Ինձնից մի թաքցրու։

Այս գիշերն երազ է,
Երազս՝ թռչող ձի՛,
Փորձեցի , որ սանձեմ,
Ետևից չհասա,
Այս մասին ,ես ճիշտը
Քեզ կասեմ առանձին,
Այս մասին, խնդրում եմ,
Ո չ մեկին մի ասա։

**

ԱՐԱՀԵՏԸ

Կամաց –կամաց նեղանում է,
Ձորն է իջնում ,
Հետո՝ քարափն ի վե՜ր․․․
Սայթաքելով ,
Քիչ-քիչ հեռանում եմ,
Որ ոտնատակ չնկնի
Անունը մեր։

Խռովում ես,
Թնդվում ու․․․թթվում ես,
Մեկ ուզում ես գնալ ,
Մեկ ՝ չես ուզում,
Մեկ կանչում ես,
Տանջում ու հուզում ես,
Կամ կես խոսքից,
Արդեն իսկ , համոզում։

Բարակել է սիրտս,
Սիրտս շա՜տ փխրուն է,
Ինչպես լեռան ծերպով
Անցնող մի իզ,
Հեռնալով ,
Քիչ-քիչ նեղանում եմ,
Բարձրանում եմ ,սակայն,
Ես թիզ առ թիզ։

ՄԱՐՈ ԵՐԿՆԱՓԵՇՅԱՆ

**



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ