ԿԱՆԹԵՂ ԳՐԱԿԱՆ - Հեղինակ՝ . Saturday, March 5, 2016 11:40 - չքննարկված

Կանթեղ գրական: ԱՐՄԻՆԵ ԴԱՎԹՅԱՆ

Արմինե Դավթյան (1)ԱՐՄԻՆԵ ԴԱՎԹՅԱՆ

**
ՀԵՌԱՑՈՒՄ

Գնո՞ւմ ես , կանգ ա՛ռ,
Լսի՛ր գեթ մի պահ,
Խոսքերն այն սրտի՝
Որ գիշեր -ցերեկ՝
Անունդ տալով ՝
Լալիս էր ցավով։
Որ հեղձուցիչ օդն անտանելի՝
Պահում էր ներսում,
Որ հանկարծ չայրվի։
Չբոցավառվի;
Որ դու չնեղվես,
Ցավից չխեղդվես,
Որ ապաքինվես,
Հավատով ապրես։
Որ լույսն աստղերի՝
Քո աչքով տեսնես,
Շողն արևի
Ափերով գրկես,
Միախառնվես ՝
Կյանքի գույներին,
Ու նոր կյանք ապրես։
Լսու՞մ ե՛ս ,կանգ ա՛ռ,
Լռո՞ւմ ես,
Գիտե՛մ,
Քո լռության ՝
Անկենդան ճիչը,
Հենց նա է դարձել
Հոգուդ դահիճը։
Գնու՞մ ես ,գնա՛,
Բայց եթե հանկարծ՝
Խոսքերն այս ասված,
Քեզ հետ չեն պահի,
Հավերժ մոռացի՝
Ճամփան ետդարձի։

**

ՕՏԱՐՈՒԹՅՈՒՆ

Օտարությո՛ւն, մարմինս գրկած՝
ինձ առել ես խորթ ափերիդ մեջ,
ուզում եմ դուրս գալ, խեղդվում եմ կարծես,
բայց դու ճանկռում ես մագիլերով նենգ։

Ու քո սառնաշունչ մատներով այդպես,
դու նկարում ես անիվը կյանքի։
Իսկ ես հողածին՝ մի խենթ արարած,
փնտրում եմ ելքը՝ այս տվայտանքի։

Օտարությու՛ն, ցավն ու կարոտը,
ամբարել ես դու քո մառաններում։
Ու անթափանց հոգուս թելերում,
թախիծ լցնելով կարոտ ես հյուսում։

Ու չսիպացած վերքերս ցավոտ,
ափից ափ այդպես անգութ նետելով,
հռհռում ես դու ՝ անվերջ ծաղրելով,
ներսդ կուտակած՝ թույնը շաղ տալով։

Իսկ ես փորձելով ազատվել քեզնից,
փրկում խնդրելով՝ մով ալիքներից,
անէանում եմ ծովում կարոտի,
որ կարոտն անտես՝ հույզս փարատի։

Արմինե Դավթյան

**



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ