ԿԱՆԹԵՂ ԳՐԱԿԱՆ - Հեղինակ՝ . Saturday, March 5, 2016 10:32 - չքննարկված

Կանթեղ գրական:ԱԻԴԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Աիդա Հարությունյան (1)ԱԻԴԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

**
Հիմա ո՞վ է սրտով սիրում,
ո՞վ է ամենամութ պահերին
խոսքով երկինք բարձրանում:
Ո՞վ է, հնգանկյան ակները
ափերի մեջ առած,
ստինքի տակ դարանած
սիրտը բորբոքում…
Ո՞վ է դալար եղեգնի պես ճոճվում ,
երբ սիրեցյալի քաղցր բույրն է առնում:
Ո՞վ է լուսաբացից շուտ արթնանում
ու, թռչուն դարձած, հասցնում
վերջին նշխարը սիրեցյալին,
ո՞վ է աչքերի կաթքից
մարգարտե վզնոց սարքում,
պարանոցի լանջով մեկ
համբույրներ հեղում,
ո՞վ է ինձ պես սիրում…

**
Երբ նայում ես ինձ,
սրթսրթում է մարմինս`
աշնան, ցուրտը խփած, տերևի նման:
Սեղմի’ր ինձ բացված ձեռքերիդ
և կրծքիդ միջև եղած
տարածության մեջ,
ուզում եմ մարմնիդ համար
կիզահող դառնալ:

**
Շարունակ կրկնում ես,
թե ծաղիկ եմ կոկոն՝
աղավնու կտուցի չափ,
երբ մոտ ես գալիս
ամուր սեղմում եմ
թերթիկները ծաղկաբաժակիս
կամ էլ փախչում եմ թռչունի նման…

**

Լռությունս տարազ է հայկական՝
նռե կոճակներով :
Թումանյանի Անուշն է թխամազ,
ամեն առավոտ կույս սափորով ջուր է բերում
աղբյուրից,
ափսոս չունի իգիթ յար,
որ ծարավը հագեցնի:
Լռությունս շերամ է, թթենու փարթամ
տերևներից կախված,
գլխի ճոճանակաձև շարժումներով,
ութանման թելակույտեր է կծկում,
խոստացել է, որ մինչև թիթեռ դառնալս
իսկական մետաքսից երեսքող կգործի հարսնահանդեսիս համար:

ԱԻԴԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ