ԿԱՆԹԵՂ ԳՐԱԿԱՆ - Հեղինակ՝ . Friday, February 12, 2016 0:43 - չքննարկված

Կանթեղ գրական: ԱՐՄԵՆՈՒՀԻ ՄԵԼՔՈՆՅԱՆ

Արմենուհի ՄելքոնյանԱՐՄԵՆՈՒՀԻ ՄԵԼՔՈՆՅԱՆ
**
Ուժ Տուր Ինձ, Տեր

Ուժ տուր ինձ, Տեր,
Որ կարողանամ ես ազատ շնչել,
Շունչ տուր ինձ, Տեր,
Որ կարողանամ անկաշկանդ խոսել,
Լույս տուր ինձ, Տեր,
Որ կարողանամ ճիշտ կողմնորոշվել,
Տեր, ճանապարհ տուր,
Որ հիմք ունենան քայլերս ամուր,
Տուր կամք անկոտրում,
Որ կարողանամ հաղթել պայքարում,
Տուր համբերություն,
Որ ուժ ունենամ տանել ամեն լուր,
Տուր իմաստություն,
Լսեմ, հասկանամ, բայց և լուռ մնամ,
Իսկ թե ես խոսեմ`
Տուր մտքի թռիչք,
Որ խոսքն իմ լինի չափված ու ճիշտ:
Խնդրում եմ հույս տուր,
Որ ճանապարհս վստահ ես անցնեմ,
Խնդրում եմ սեր տուր,
Որ կարողանամ ժպտալ ամեն տեղ,
Տեր, ինձ հավատ տուր,
Հավատամ մարդուն,
Եվ առաջնորդիր,
Որ այդ հավատով
Ապրեմ աշխարհում….

ԱՐՄԵՆՈՒՀԻ

**
Նորը դառնամ, թե հինը մնամ…

Ու լուսաբաց է,
Որ նոր է միայն ուզում արթնանալ,
Իսկ ես դեռ նոր եմ ուզում հեռանալ:
Ու քամի է լուռ
Քամի, որն իր հետ օդ է ինձ բերում
Մի օդ, որը կարող եմ ես շնչել անհագ,
Շնչելու համար դեռ չկա արգելք,
Շնչելով ապրում եմ ու փնտրում նոր ելք՝
Ո՞ւր եմ գնալու, ի՞նչ է լինելու,
Սե՞ր եմ փնտրելու, թե՞ եսասեր եմ,
Նո՞րն եմ դառնալու, թե՞ հինը մնամ,
Իսկ հինը որքա՞ն նորը կերևա,
Իսկ մի՞թե նորը էլ չի հնանա…
Ես կարոտում եմ`
Կարոտում հնի անկեղծությանը,
Կարոտում նրա կայունությանը,
Իսկ նորը միշտ էլ հին կդառնա
Իսկ հինը երբեք էլ չի նորանա:
Ու լուսաբաց է,
Բայց ես քնած չեմ,
Քամի է փչում,
Իր հետ բերելով նոր ազատություն…

ԱՐՄԵՆՈՒՀԻ
**



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ