ԿԱՆԹԵՂ ԳՐԱԿԱՆ - Հեղինակ՝ . Friday, February 12, 2016 0:59 - չքննարկված

Կանթեղ գրական:ՄԱՐԻՆԱ ԳևՈՐԳՅԱՆ

Մարինա ԳևորգյանՄԱՐԻՆԱ ԳևՈՐԳՅԱՆ

**

Մենք ՝չբացահայտած ասուպ –երկու կեսեր,
Հալվող ճախրանք ժամանակի կապույտներում ,
Մարդ՝գիշերում մենակ,
մարդ՝ցերեկների մեջ անկոչ հյուրի նման,
Կյանքը՝ պանդոկ պտույտում երկրագնդիկի
Եվ մարդիկ՝ անցորդ բախտի ճանապարհներին:
Երբ համբերության ջուրն ափ ելնի ու լվա,
Չեն մնա ավազե ամրոցներն անցողիկ,
Աչքերի տարողության պնակով մեկ ցիրուցան,
Կես-կես-մենակ
Մայրամուտները հիշողություն և
Լուսաբացները լոկ արձագանք նրանց…
Քամուց քշված ժամսլաքների պտույտում
Հավատի դողէրոցք…
Թափառող ցավի պես ձգված նյարդաթելի
Վերուվարող աղմուկ կարմիր կարոտների,
Եվ գլորվող օրեր՝
Չհետդարձող երամներ թևավոր սպասումների…
Մարդ՝ կրքերի խարույկներում այրված,
Մարդ՝ գրքերում մնացած ճերմակ սերերին գերի…
Մենք՝դեպ ուրիշ հավերժություն հեռացող
ոտնահետքեր ՝օրերի արահետով …

**

Իմ չափչփած փողոցներով
հեռուներից երբ գամ,
Քաղեմ փշի ծաղիկ ու մի փունջ երիցուկ,
Կհենեմ հայացքս մայթեզրի բալենուն
Ու կմնամ այդպես օդից կախված մի հյուր…
Բարակ ոտքերն արդեն խաշամի մեջ՝
Ինձ կկանչեն բարդիները մեր դռան,
Եվ խորթ կնայի Արագածն
հոնքի տակից.
Ես կհանեմ ծակ գրպաններից
ձեռքերս սառած
Ու հայացքի տարողության
պնակով մեկ
Շաղ կտամ կարոտները
կտուրից մեր տան…
Կմնան անարձագանք ինչ-որ սին թրթիռներ-
ես կիմանամ,
որ վարում ինձ էլ դժվար թե սիրեն,
ու կարոտեն նույնիսկ կիսատ
մի ամպի չափ,
Ես միշտ կես-կես… մենակ,
բախտի քամուց քշված խաշամի պես
կգլորվեմ տերև-տերև անհայտության
ուրիշ փողոցներով,
Մի խոնավ սիրտ-կարոտ գրկած,
փշի ծաղիկ և երիցուկ,
տերևաթափված բարդու ճյուղավոր
հավատն իրար տալով՝
Անդարձության մամռոտ պատերի տակ
թողնեմ հեռացումի փշուրները մաշված
Եվ Ամեն-ը շշուկ-շշուկ աղոթքներից պոկված
մնա օդում մենակ.
մենակ…մենակ-
թե գամ…

Մարինա Գևորգյան

**



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ