ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Tuesday, February 2, 2016 7:48 - 1 քննարկում

Մշակութային Երեվանը՝ Մարինե Մանուկյանի հետ: Դրամատիկական թատրոնում < <Փարիզյան դատավճիռ >> :

FB_IMG_1454349286381 ՄԱՐԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Երբ բացակայում ես քո աշխարհից, փորձում ես ինքդ քեզ գտնել այլ ոլորտներում և պակասդ լրացնել այլ տեղերում: Արվեստի պակասը լրացնել գրելով ու ջնջելով, կարդալով, երգեր լսելով և հիանալով շրջապատի գեղեցկու-թյամբ: Կտրվում և վերանում ես յուրովի` քո ձևով ու քո խորությամբ, մխրճվում ես ճահիճների մեջ, իջնում անդունդը և դուրս ես գալիս այդ ամենից յուրովի քո ձևով ու քո չափով: Քոնն ապրում ես և քո ներկայությունով անգամ ապրեցնում շատերին: Փորձում ես միաժամանակ նայել մարդկանց ներսն ու դուրսը, թափանցիկ շղարշը ետ ես տանում նրանց հոգիների վրայից ու տեսանելի դարձնում քո համար, թե ինչքան լավն են մարդիկ: Լցվում ես դրական էներգիայով և ուզում ես ապրել, ապրել ու ապրել:
Ապրել ու արարել…
Տալ ու ստանալ…
Ժպտալ լիաթոք, անկեղծ, վարակիչ ժպիտով և տարածել կտոր մը ժպիտ՝ ամենուր և ամենքին, անվերադարձ ու անվերապահորեն: Ախ՜, երբ նկատում ես աննկատելին՝ կյանքը փոխվում է ու դառնում է գունեղ, ծիածանագույն: Քեզ միայն մնում է մեկնել ձեռքդ և վերցնել այն գույնը, որը քո սրտով է ու կրելով ներսումդ տարածել ամենուր:
Ըստ իս արվեստն էլ ծագել է այն ժամանակ, երբ մարդ նկատել է գեղեցիկը, գնահատել է այն և սրտանց փորձել է տարածել, ուսանել, ոգևորել, ապրեցնել մի ողջ մարդկության: Արվեստը լեզու և ազգություն չի ճանաչում, քանի որ այն զգացմունք է, կիրք է, տարերք է ու աննկարագրելի շատրվան:
Արվեստը ծնվել է այն ժամանակ, երբ ծնվել է մարդ արարածը` շնչել ու արարավել: Արվեստը գեղեցիկի վերծանումն է: Այն ունակ է թափանցելու տարբեր շերտեր ու ոլորտներ և դուրս բերելու գեղեցիկն ու դրականը, սերն ու զգացմունքը դրա հետ մեկտեղ կրթելով և ուսանելով մի ամբողջ մարդկության:
Յուրաքանչյուր արվեստագետ նկատելով գեղեցիկը, ոգևորվում և իր ասելիքն է բերում մշակույթի ոլորտ: Նկարիչը գեղեցիկի ոգևորումը հանձնում է կտավին, քանդակագործը այն փոխանցում է քանդակին, դերասանը ցույց է տալիս իր խաղի միջոցով, իսկ պարողներն էլ իրենց պլաստիկայի և շարժման միջոցով դարձնում են պատկերավոր և տեսանելի:
Եթե սկսում ես հարցին մոտենալ խորը, ապա հասկանում ես, որ դա իրականում հրաշք է, թեկուզ միայն այն, որ մարդկանց հոծ զանգված նկատում և փոխանցում է գեղեցիկը, իսկ շատ մարդիկ էլ տեսնում և ընկալում են այն շնորհիվ արվեստագետների:
Ես կփորձեմ իմ փոքրիկ լուման ներդնել և հանրությանը ներկայացնել, լուսաբանել և բացել փակ վարագույրները ներկայացնելով այսօրվա Երևանը և նրա մշակութային կյանքը: Կանրադառնամ անխտիր բոլոր ոլորտներին և անցկացվելիք բոլոր մշակութային անցուդարձներին: Իմ հետ միասին դուք կհայտանաբերեք մեր տաղանդավոր արվեստագետներին, որոնք այսօր ապրում և ստեղծագործում են Երևանում՝ փորձելով մեզ փոխանցել մեկ ափ ջերմություն::
Դե ինչ հուսով եմ կբռնեք իմ ձեռքը և կճանապարհորդեք իմ հետ միասին Երևանով մեկ՝ թակելով և բացելով դռներ, որոնց ետևում մի ողջ մշակութային աշխարհ է… 20160131_185702
Երկար մտորելուց հետո, որոշեցի մեր ճանապարհորդությունը սկսել այցելելով < <Հ. Ղափլանյանի անվան Երևանի դրամատիկական թատրոն>>, որտեղ < <Փարիզյան դատավճիռ >> ներկայացումն է բեմադրվել՝ Ցեղաս-պանության 100-ամյա տարելիցին նվիրված: Հեղինակը՝ Պերճ Զեյթունցյանն է, բեմադրության հեղինակն է՝ Արմեն Խանդիկյանը, իսկ ներկայացումն էլ դրամա է 2 գործողությամբ:
Դերասանական հիմնական խումբն էր՝ ՀՀ վաստակավոր արտիստ Գոհար Իգիթյան, ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Ութմազյան , ՀՀ վաստակավոր արտիստներ՝ Հրաչյա Հարությունյան, Ռոբերտ Հարությունյան, Էդվարդ Գասպարյան, արտիստներ՝ Գուրգեն Անտոնյան , Գրիգոր Գաբրիելյան, Արմեն Բարսեղյան, Կարեն Միքայելյան, Վահագն Գալստյան, Նարեկ Քթոյան:
Բաբկեն Չոբանյանը, Գրիգոր Խաչատրյանը, Արտաշես Մխիթարյանը և Նիկոլայ Ավետիսյանը մարմնավորում էին ԱՍԱԼԱ-ի քաջամարտիկներին:
«Փարիզյան դատավճիռ» պիեսը Պերճ Զեյթունցյանը գրել է պատմական իրողության հենքի վրա: 1981 թվականի սեպտեմբերի 24-ին չորս հայ երտասարդ՝ Վազգեն Սիսլյանը, Արամ Պասմաճյանը, Հակոբ Ջուլֆայանը և Գևորգ Գյուզելյանը գրավում են Փարիզի թուրքական հյուպատոսարանը և 15 ժամ պահում իրենց հսկողության տակ։ Ավելի քան 15 ժամ 59 պատանդ պահելով` Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի՝ ԱՍԱԼԱ-ի չորս մարտիկները բանակցությունների մեջ են մտնում թուրքական կառավարության հետ ֆրանսիա-կան կառավարության միջնորդությամբ։ Դատարանը նրանց դատապարտում է յոթական տարվա ազատազրկման, սակայն հաշվի առնելով նրանց պահվածքը, յոթ տարվա ազատազրկումը փոխարինվում է հինգ տարով: 20160131_213638
Թատրոնի ֆոյեից սկսված ինձ համակեց ներկայացման շունչը, որը համեմված էր դաշնակահարի երաժշտության հնչյուններով և մարդկանց շտապողական եռուզեռով: Ներկայացման սկսվելուն պես ես ինքս էլ մտովի տեղափոխվեցի 1981թ. և ականատես եղա տեղի ունեցածին: Չեմ կարող նկարագրել, թե ինչ էր հետս կատարվում, պարբերաբար զգում էի, որ արյունը երակներիս մեջ սառում է ու միևնույն ժամանակ քարանում:Ներկայացման ընթացքում հայրենասիրությունը սեղմում էր կոկորդս, հպարտանում էի, որ հայ եմ և անկախ ինձանից արցունքներս գլորվում էին: Տղաների խաղը այնքան բնական ու վերապրված էր, որ հանդիսատեսը պարզ ու շոշափելի զգում էր 1915թ-ի ոճրագործության ժամանակ հայ ազգի ապրած ցավն ու տառապանքը:
20160131_185224 (1)
Պերճ Զեյթունցյանի գրչի շնորհիվ մեր հայ դրամատուրգիան հարստացվել է ևս մեկ ստեղծագործությամբ, որտեղ չորս երիտասարդների միջոցով՝ հեղինակը ներկայացրել է մի ողջ հայ ազգի պահանջատիրական դիրքորոշումը, մի ազգ որը դարեդար կպայքարի և երբեք չի մոռանա չարաբաստիկ ու սև տողերով պատմության էջերի մեջ գրված 1915թ-ը, անկախ այն ամենից ինչքան ժամանակ է անցել և դեռ կանցնի: Չորս երիտասարդներ, որոնք վրիժառու ահաբեկիչներ չէին, այլ պահանջատեր ազատամարտիկներ, որոնք ցանկանում էին մի ողջ ազգի խլեցված ձայնը լսելի դարձնել աշխարհին, հասկացնել որ այս ազգը չպետք է դիտարկել որպես որսվող ազգ, այլ պետք է հարգել ու վերադարձնել այն ամենը ինչը իրավամբ պատկանել է նրանց:
Ներկայացումը շատ դինամիկ էր, ռիթմիկ, սուր՝ ծակող և կտրող գործիքի նման և անսահման հուզիչ: Ներկայացման ժամանակ ես հասկացա, որ հայրենա-սեր հայը, որտեղ էլ ուզում է գտնվի իր հայրենիքը իր հետ կարող է տանել ամեն տեղ՝ այն կրելով իր ներսում:
Այո՛ < <հայերնիքդ միշտ կարող ես կրել ներսումդ>> ու հանդես գալ, որպես պահանջատեր այնքան ժամանակ՝ մինչև աշխարհը չընդունի 1915թ-ի ոճրա-գործությունը և դատապարտի ոճրագործներին ըստ արժանվույն:
Այս ներկայացումից հետո հիրավի կարող ես հպարտանալ, որ դու հայ ես ու այնքան հպարտանաս, որ դրանից գլուխդ հասնի թատրոնի առաստաղին, իսկ հոգիդ էլ ցանկա ճախրել դեպ երկինք:
Ըստ իս սա այն ներկայացումն է, որի մասին կարելի է անդադար խոսել ու խոսել, քննարկել ու վերլուծել: Այն ինչ ցանկացել է ասել հեղինակը, լավագույնս ներկայացման մեջ արտացոլված էր և կարծում եմ Արմեն Խանդիկյանի ռեսիրուայի ու դերասանական խաղի միջոցով այդ ասելիքն ակնհայտ երևում էր, անգամ զրնգում էր թատրոնում ու թափանցում հանդիսատեսի հոգու խորքը՝ թողնելով իր խոր հետքը:

ՄԱՐԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ
Երևան, 01. 02. 2016



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

ԿԱՆԹԵՂ
Feb 2, 2016 20:20