ԿԱՆԹԵՂ ԳՐԱԿԱՆ - Հեղինակ՝ . Tuesday, February 2, 2016 7:39 - չքննարկված

Կանթեղ գրական: ՍՈՆԱ ՎԱՆՅԱՆ

Սոնա ՎանյանՍՈՆԱ ՎԱՆՅԱՆ

**

Ուզում եմ զանգել ու նորից լսել ձայնդ
Բայց մատներս համառ են, անհնազանդ,
Ուզում եմ զգալ շունդ շնչիս
Լսել անունս քո շուրթերից,
Ուզում եմ հավատալ, որ դեռ վերջը չէ,
Ուզում եմ մի քայլ էլ անել դեպի քեզ…
Սրտումս վառվում է կրակ.
Այրվում եմ ձայնդ լսելու ցակութունից,
Բայց մի կրակ էլ եռում է մատերիս տակ
Ուզում եմ հավաքել համարդ,
Սակայն չե՛մ համարձակվում.
Իմ մեջ ասես կա երկու մարդ
Երկուսն էլ վրաս են հարձակվում.
-Ա՜խ երբ պիտի հասկանաս
Որ պետք չէ թակել անհյուրընկալ դռներ
Սպասող չկա՛,
Որ պետք չէ պարզել ձեռքդ՝ կմնա օդում,
Կարոտող չկա՛…
Որ պետք չէ ապրել միայն հուշերով՝
Անցյալը անցած է,
Որ պետք չէ հյուսել հեքիաթ՝
Բարին պարտված է..
Մյուսն ասում է.
-Տե՛ս ինպես ես դողում,
Ամբողջ օրը կարոտից խեղդվում,
Եղի՛ր համարձակ, դու արա՛ քայլդ,
Մի ուշացնի զանգդ…
Գնացին զանգերը,
Ու արագացան սրտիս զարկերը,
Դողում են ձեռքերս,
Դեմքիս գույն չկա…
Տու.., տու… տու..տու….
Ա՜խ որտեղ ես դու…
Տու.. տու,,, տու…տու…
Ինչո՞ւ պատասխան չկա…
Ինչու՞ զանգեցի…
Հիմար եմ, հիմար,
Որտեղ պետք չէր եղա համառ…

ՍՈՆԵՏ

**

Իմ համբույրը թանկ արժե
Ինձ մի՛ փորձիր շատ մոտենալ.
Իմ համբույրը թանկ արժե,
Շուրթերս դեռ պիտի կուսական մնան,
Նրանց բուժելը հետո դժվար է:
Բայց քեզ գրավում են շուրթերս,
Հավատա՛, այնտեղ չէ սերս,
Սերս աչքերիս մեջ է, հոգուս,
Ձեռքերիս մեջ փնտրիր թեկուզ:
Բայց շուրթերիս մի՛ մոտեցիր դեռ
Պետք է նախ դառնալ արժանի տեր,
Հետո նոր ուզել մի համբույր կորզել:
Բայց կորզված համբույրը ու՞մ է պետք,
Երբ սրտում չի թողնելու հետք:
Մենք դեռ նոր ենք հանդիպում
Ու նույնիսկ մեկ փոքրիկ հպում
Կարող է թվալ չափազանց տհաճ,
Երբ չեն գրավել սիրտդ դրանից առաջ;

ՍՈՆԵՏ

**



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ