ԿԱՆԹԵՂ ԳՐԱԿԱՆ - Հեղինակ՝ . Tuesday, February 2, 2016 7:35 - չքննարկված

Կանթեղ գրական: ՍՅՈՒԶԱՆՆԱ ԳԱԼՍԴՅԱՆ

Սյուզաննա ԳալսդյանՍՅՈՒԶԱՆՆԱ ԳԱԼՍԴՅԱՆ

**
ԿԱՆԹԵՂԻՆ

Ժպտա՛, ժպիտով թող օրդ սկսվի,
Անկեղծ ժպիտով թող օրդ լցվի:
Ամեն օր անձայն գալիս ու գնում,
Ամեն օր ինչ-որ տեղ ես շտապում:
Գիտե՞ս, արդեն վաղուց է
Ինչ դեմքիդ ժպիտ ես չեմ նկատում:
Արդեն վաղուց է այն չի երևում
Ո՛չ քո, ո՛չ նրա , ո՛չ մյուսի դեմքին:
Ինչու՞ չեք ժպտում
Չէ որ ժպիտն է մեր օրը ներկում,
Ձեր մի ժպիտը այցի կգնա գուցե շատերին,
Երբ նրանք տեսնեն ժպիտ Ձեր դեմքին:
Թե առիթ չկա՝ ինքդ ստեղծիր,
Ինքդ քո ձեռքով,քո ուզած գույնով
Լցրու օրն այնպես,որ նախանձեն քեզ:
Մի՞թե քեզ համար դժվար է ժպտալ
Այդքա՞ն մռայլ է, ու տխու՞ր օրդ:
Տե՛ս,արևը պայծառ շողում է արդեն,
Նոր օր է բացվել, գարուն(ն) է եկել,
Այն իր շունչն արդեն մեզ է պարգևել.
Համոզված լինե՞մ,որ քեզ ժպտալիս
հաճախ կտեսնեմ …

ՍՅՈՒԶԱՆՆԱ

**

Մի՞թե կյանքում Սերը գրքում է ապրում:
Էջերից դուրս մի՞թե չկա անկեղծ սեր:
Չկա՞ արդյոք մի խենթ էակ,
Ով անծանոթ, բայց և ծանո՜թ կլինի:
Ինչ-որ մի կես, ով քեզ ամբողջ կդարձնի,
Ում հանդիպես ու զարմանաս,
Թե մինչ այժմ ոնց ես ապրել:
Արդյոք չկա այն մեծ սերը,
Որը գրքում կարդալիս քար-հոգին էլ է հուզվում:
…Ապառաժն է անգամ ճաքում,
Փոքր ճեղքից հսկա լեռն է հովիտ դառնում:
Ես այդ ճաքն եմ այսօր ուզում,
Որ բոլորին հայտարարեմ,
Թե մարդկային հոգին ճաքից
Ի՜նչ մի նոր կյանք է առնում:
Մի՞թե չկա Աստծուց տրված
Այն անհասցե Զգացմունքը,
Որը գտնես ու քո սրտին հյուր ընկալես:
Մի՞թե չկա այն գիժ քամին,
Որը ոչինչ չխնայի; միայն ճամփով առաջ նայի:
Այդ անմարմին, գիժ քամին եմ այսօր ուզում,
Որ սիրո այդ փոթորիկից իմ հոգին էլ պրծում չառնի:
Չկա՞ արդյոք այն անսահման օվկիանոսը,
Որը երբեք լիճ չի դառնա,
Եթե նույնիսկ ժամանակի Դար մարտիկի հետ էլ մրցի:
Ես տենչում եմ այդ անսահման օվկիանոսին,
Որը լցվի իմ անսահման փոքրիկ սրտում
Ու մենք ապրենք սիրո անհուն խորքերում:
Մի՞թե չկա մի լավ պոետ
Ով իր < <դատարկ>> ընթերցողին
Լցնի անմահ սիրո հույսով,
Ով իր բարի ընթերցողին հավատացնի,
Թե իր երգած այդ մեծ սերը
Միայն գրքի էջ չի կազմում:
Եթե Դու կաս իմ խենթ պոետ
Արի այսօր մենք հանդիպենք:
Չկա՞ արդյոք անգին մի քար
Կամ թանկարժեք ինչ-որ մի զարդ(գանձ),
Որ փայլով իր շլացնող
Ծակի ամեն անցորդի աչք:
Ես ուզում եմ այսօր գտնել
Այդ թանկարժեք գանձը կյանքի,
Որ աչքերիս փայլից լռեն
Ծակծկացող անմիտ մարդիկ…
Մի՞թե…
Եթե այսօր այն օրը չէ,
Որ իմ ուզած բույրից արբեմ,
Ուրեմն ես ետ կգնամ,
< <Իսկական սեր>> գրքում կապրեմ
Ու երբ < <այսօրն>> ինձ այցելի
Գրքից իսկույն կյանք կմտնեմ
Որ բոլորին հայտարարեմ՝
Կյանքում էլ կա իսկական սեր…

ՍՅՈՒԶԱՆՆԱ

**

Առաջին անգամ համբույրի մասին
Խոսեցիք ինձ հետ,
Ու հենց այդ պահից
Ինչ-որ մի թրթիռ կապվեց սրտիս հետ:
Գուցե Ձեր(Ձեզ) համար առաջինը չէր,
Առաջինը չէի, որի հետ այդպես
Կրքոտ,տաքարյուն ու պատկերավոր
Զրույց էիք վարում առանց հայացքի:
Այդ պահին այնպես բարկացած էի,
Որ չհասկացա ինչպես մի կաթիլ ընկավ սրտիս մեջ:
Այսօր թվում է ծովն է ալեկոծում սրտիս ափերը,
Ինչ-որ մի կայծ է անվերջ թրթռում
Հոգիս ու սիրտս տակն ու վրա անում:
Չգիտեմ, արդյո՞ք չէր եղել այդպես,
Այդ թեմայով չէի զրուցել ես:
< <Առաջին համբույր>> գուցե ապրել էիք
Ու դրա համար այդպես իրական,
Այդպես նուրբ,քնքուշ, կրքոտ ու շատ տաք
Այն տեղ հասցնել Դուք կարողացաք…
Դուք չէիք նայում ինձ.
Չկար ինձ նայող,
Չկային աչքեր, որոնցից անվերջ խուսափեի ես,
Չկար մի հպում,որից մարմինս այդպես բանտարկվեր,
Չկային ձեռքեր,որ ինձ նրբորեն սեղմեին կրծքին
Ու այդ սեղմումից ծնված դողոցքը(դողէրոցքը),
Չքանար գրկում ծնված կրակից…
Ապա էլ ինչու՞այդպես հեռվից,
Առանց հայացք այդ զրույցը,
Այդ գայթակղող խե՜նթ զրույցը
Այդքան խորը նստվածք էր թողել
Ու ինձ այդպես խենթացրել:
Կախարդվել էի ասես ես,
Սովորակա՜ն մի զրույցից:
Անսովոր իմ զրուցակի՛ց,
Գուցե ուժը Ձե՞ր մեջ էր…
Թող որ մնանք անծանոթներ:
Առանց հայացք զրույցներից,
Թող որ դառնանք մտերիմներ:
Ինչպես մի օր կատակեցիք,
Թե զգում ենք մենք միմյանց,
Թող որ այդպես լինի իրոք,
Եկեք զգանք սրտերով լոկ:
Կուզեմ միայն իմ հորինած այս հեքիաթում,
Զգամ < <համն այդ երկնային>> լոկ Ձեր գրկում:
Առաջին համբույրն այդ կախարդական,
Թող որ հաջորդի Ձեր շշուկին մոգական:
Իմ վազող սիրտը թող դադար առնի,
Երբ որ Ձեր սրտի ձայնին մոտ լինի:
Թող հանգստանամ ու հանգիստ շնչեմ,
Երբ որ Ձեր շնչով ու բույրով արբեմ:
Թող Ձեր ձեռքերը մարմինս սեղմեն
Ու Ձեր գիրկն ինձ՝ նվեր ընծայեն:
Թող միաշունչ այդ վայրկյաններում,
Ասես նորից ես ծնվեմ,
Ու գունագեղ այդ վայրկյանում
Ձեր շուրթերի համը ապրեմ…
Երբ առաջին այդ խենթ համբույրից
Վերջապես հագենամ ու դարձի գամ,
Երբ աչքերս բացեմ ու լոկ ինձ տեսնեմ՝
Հուսամ վերջապես ապրել կսովորեմ:
Առանց երազի, առանց հեքիաթի
Կուզեմ հենց այդ ներկայում
Իմ հեքիաթի < <երկնային համը>> ապրեմ,
Լոկ իմ միակից, իմ բացառիկից,
Իմ սրտում ապրող < <Նա>> կոչվող էակից..

ՍՅՈՒԶԱՆՆԱ



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ