ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Tuesday, February 2, 2016 6:44 - 2 քննարկում

Կանթեղ գրական: ՅԷԹԷՐ

ՅէթէրՅԷԹԷՐ

**
Հունվարի ցրտից
Քաղաքն է դողում
Նաև ձեռքերս,
Մատներիս ծայրին
Կապույտ կարոտ է,
Որով սանրում եմ
Քրտնած գլուխդ։

Յէթէր

**
Շորերդ՝ անձրևից թրջված,
ես չեմ չորացնի պարաններից կախ,
այլ բաց թևերիս շոգե գրկի մեջ,
բույրդ տեսնելով մաքուր օդի մեջ,գոլորշու նման։
Ձեռքիդ ափի մեջ ես կնկարեմ մի փոքրիկ տնակ,
չփակես ափդ, մինչև թիկունքդ,
թող գծեմ բարակ ու նեղ արահետ,
(Սիրտդ չէ, բնավ, այլ հենց թիկունքդ,
որպես՝ քո մասնիկ, որպես՝ քո Եվա)։
Ու թող համբուրեմ ճանապարհը այդ,
որպես՝ մեր գաղտնիք։

Յէթէր

**
Ձյունը լցվում է ձեռքիս մեջ, դողում է ձյունը,
Շունչս գծում է օդի մեջ անշարժ գոյությունս,
Դեմքս վառվում է արցունքների մեջ, սառչում է:
Սպասում եմ:
Անձրևանոց կա պայուսակիս մեջ,
Ձյուներին առատ չեմ բացում, սակայն,
Դու էլ չես դնում գլխարկ ձյուներին
Եվ թափվում են դրանք քո բաց ճակատին։
Ես հոտն եմ զգում ձյունից քո գալու.
Եվ սպասում եմ…
Այսօր չէ…գուցե, ամենավերջին
Ձյան հետ այս ձմռան:

ՅԷԹԷՐ

**



2 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Narek
Feb 7, 2016 12:11