ԿԱՆԹԵՂ ԳՐԱԿԱՆ - Հեղինակ՝ . Tuesday, February 2, 2016 6:26 - չքննարկված

Կանթեղ գրական: ԼՈՒՍԻՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Լուսին Մանուկյան (1)ԼՈՒՍԻՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ

**
Անարդուկ
Մաշված ու հին գրքի պես
Բուրում են օրերս պատանի,
Ք՜իչ է անցել,բայց դե. տե՜ս
Փռված են այն մյուս ծայրում
Հիշողության պարանի.
Ճերմակ սավանների լվացքի պես
Կապո՜ւյտ,լողակվա՜ծ,
Գուցե չորացած, այնքա՜ն,
Որ արդուկել չի՜ լինի.
Պետք էլ չէ, անշո՜ւշտ.
Բա ո՞ւր թաքցնեմ
Լուսուստվերներն օրերիս,
Խենթություններն իմ անկուշտ,
Եվ անձրևներն այտերիս.
Ո՞ւր,թե ոչ սպիտակ ծալքերում:
Ու դժվար է,անպատճառ,
Տեսնել,որ ‘փռածդ’ չորացե՜լ է,
Բայց պարանը` հոգեառ,
Ոչ գալիս է դեպի քեզ,
Ոչ գնում է… պարզապե՜ս
Պարում է քամու հետ
Ու մերթ-մերթ
Ծալքերն է բացում
Եվ արևին հրամցնում
Գույները ծանոթ,
Բույրերը ծանոթ
Ու… հայելիները`
Ինք-նա-կերտ-ման:

Լուսին Մանուկյան

**

Կավից

Ձյուն եկավ:
Ու էլի՜,էլի՜,էլի՜.
Շաղախվե՜ց,դարձավ կավ.
Տրորվե՜ց,ճզմվե՜ց.
Արևն ելավ,
Առվակը վազեց՝
Ցեխո՜տ,մթամա՜ծ.
Ճե՜փ-ճերմակ էր
Ո՞ւ…ի՞նչ մնաց:
Ու էլի՜,էլի՜,էլի.՜
(առանց իրեն էլ արևը շողաց):

Բոլորի սկիզբը ձյունե,
Մեջտեղը` կա՜վ,
Իսկ վերջն առ-վակ,
Որ սնում է մթնոլորտը
Նո՜ր ձյունով:

Լուսին Մանուկյան

**



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ