ԿԱՆԹԵՂ ԳՐԱԿԱՆ - Հեղինակ՝ . Tuesday, February 2, 2016 5:53 - չքննարկված

Կանթեղ գրական: ԱՆԱՀԻԴ ԱՆԱՆՅԱՆ

Անահիտ ԱնանյանԱՆԱՀԻԴ ԱՆԱՆՅԱՆ

**
Մոլորված համբույր դառնայի,
Փարվեի այտերիդ կոշտացած,
Բարձրանայի մինչև թարթիչներդ,
Գլորվեի շուրթերիդ կիսաբաց։
Գտնված մի երգ դառնայի,
Մոռացված երազներիդ համար,
Սրինգի նման ծորայի՜,
Ծորայի գիշերներում քո ցաված։
Ուռենի լինեի գետափին,
Պառկեիր շվաքիս ներքո,
Ծածկեի մեջքդ քրտնած՝
Ճյուղերիս դալար քնքշանքով։
Մոխրոտը լինեի քո երկչոտ,
Կոշիկս թողնեի փախչեի,
Հետքերս փնտրեիր ամենուր,
Սիրուց գժված աչքերով։
Գուցե Սեր կոչվածն էլ հենց դա է,
Որ ամբողջ կյանքում փնտրե՜ս
Փնտրես երազած ՄԻԱԿԻՆ,
Ու հետքը նրա չգտնես։

Ա.Անանյան

**

Գինեշուրթ կարոտի հոգնած հևքով՝
Երկչոտ սարսուռով բացեցի դուռն
Այն շքեղ այգու ,ուր Սողոմոնը” Երգ երգոցի”
Անցա՜ծ մի դարում, մի բուռ Սեր,
Մի բուռ Կարոտ էր թողել՝
Չմեռնելու՜ համար…
Ու ապրեցի… Ապրեցի անտիկ գեղեցկությամբ
Դարեր ապրեցնող Սիրո,
Որի մոմահոտ լռության մեջ
Սողոմոնի աղոթքի մրմունջներն են
Լսվում արդեն …քանի՜ երկար դարեր,
-“Եվ որպես դրոշմ դրու ինձ քո
Սրտի մեջ, քանզի ամուր է Սերն
Ինչպես մահը և հավերժ՝ ինչպես երկինքը։”
Անմար սիրո աղերսների կանչին
Միշտ հլու՝ մտա խորանն այն սուրբ,
Երկնքից կախված աստիճաններով
Բարձրանալով սիրտը Սողոմոնի։
Հավերժությունը մի պահ դադարեց,
Թպրտացող սիրտս՝ Սողոմոնի
Ափերի մեջ տեղավորելով…
Ո՞վ է ասում, որ ավերված է
Բիբլիական այն չքնաղ այգին,
Երբ շարունակությունը նվիրված Սիրո՝
Երկինքն է։

Ա. Անանյան

**



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ