ԿԱՆԹԵՂ ԳՐԱԿԱՆ - Հեղինակ՝ . Tuesday, February 2, 2016 6:38 - չքննարկված

Կանթեղ գրական:ՄԱՐԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆ

Մարինե ՀակոբյանՄԱՐԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆ

**
Ինչքա՜ն շատ բան է աշխարհում փոխվել
Երբ դեռ փոքր էի,ահով էի լսում՝
Ոնց են մեծերը իրար հետ խոսում
Ու հաճախ կրկնում.
< <Կգա ժամանակ,որ մայր ու որդի իրար կուրանան>>:
Իսկ հիմա արդեն տեսնում եմ ցավով,
Որ եկել է հենց այդ ժամանակը.
Ծերանոցները մայրերով են լի,
Խեղճ որդիներով՝մանկատները:
Երբ դեռ փոքր էի,սիրով էի լսում
Պատմությունները մեծերի մասին,
Որոնք սահման ու կենցաղ են փոխում
Ու սատար դառնում խեղճ ժողովրդին:
Հիմա կսկիծով տեսնում եմ,լսում՝
Ինչքան շատ բան է աշխարհում փոխվել.
Էլ մեծ ասելով այն չեն հասկանում,
ինչ հասկացել ենք,
Ու մեծությունը այնքան է էժան՝
Ով ասես կառնի.դե,լիքն է շուկան..
Մեծ են տներով,մեծ՝պաշտոններով,
Դիզած փողերով,մեքենաներով,
Ռեստորաններով,ալան-թալանով,
Ոչ թե գործերով,ոչ թե մտքերով…
Աշխարհում ինչքա՜ն շատ բան է փոխվել…
Շատ եմ ափսոսում այն մարդկանց համար,
Որոնք այսօրվա մեր կյանքն են կերտել,
Թանկ կյանքն են տվել:
Լավ է,չեն տեսնում թե ինչ է եղել…
Այս ինչքա՜ն բան է աշխարհում փոխվել…
ՍՈՒ՛ՐԲ ՆԱՐԵԿԱՑԻ,դու ձգտում էիր կատարելության.
Տեսար՝ուր հասանք.
Մենք կատարյալ ենք ստորության մեջ,
Նենգության,դավի,դավաճանության,
Շատ-շատ բաներում մենք կատարյալ ենք,
Թերություն չունենք,ոչ էլ մրցակից…
Է՜խ,ՊԱՐՈ՛ՒՅՐ ՍԵՎԱԿ,երանի տեսնես՝
Ինչքան շատ մարդ է ելել շալակը
Այս խեղճ աշխարհի,
Աշխարհ տանողներ քիչ են մնացել
Ու էլ ուժ չունեն..
Ինչքան շատ բան է աշխարհում փոխվել.
Մահը դարձել է սովորական բան,
Սերը ջնջվել է,իսպառ չքացել,
Ամոթ ու նամուս մեռել են,չկան,
Աղոթքն անհույս է ,ու կյանքը՝ունայն:
Ինչքա՜ն շատ բան է աշխարհում փոխվել….

ՄԱՐԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆ

**
ԿԱՆԹԵՂ

Խղճի՛ կանթեղ, հույսի ՛կանթեղ, մնա՛վառ,
Սիրո՛ կանթեղ, սրտի՛ կանթեղ, մնա՛ վառ,
Խաղաղության, բարու՛ կանթեղ, մնա՛ վառ,
Վեհ, լուսավոր Աստծո ՛ կանթեղ, մնա՛վառ՛,
Աշխարհասփյուռ հայի՛ կանթեղ, մնա՛ վառ,
Ողջ մարդկության, հոգու՛ կանթեղ, մնա՛ վառ:

ՄԱՐԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆ

**
ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿ
Հայո՛ց բանակ,մեր սրբություն,
Դու մեր հզոր ուժ,վեհություն,
Քոնն են բոլոր դափնիները,
Մեր սերերը ,մեր սրտերը:
Հայո՛ց բանակ,հպարտ,անպարտ,
Հայի կամքը ու ոգին ես,
Դու հսկում ես,որ ցանենք արտ,
Դու մեր կյանքը,մեր պատիվն ես:
Ամեն զինվորդ մի բանակ,
Ամեն զոհդ սրտիս դանակ,
Թող էլ ոչ մի զոհ չլինի,
Չապրենք ցավը անտանելի:
Հայոց բանակ,շնորհավոր լինի տոնդ,
Թող անփորձանք,խաղաղ անցնի ամեն օրդ,
Ձեր վեհությամբ ողջ աշխարհին ապացուցեք՝
Մենք զավթող չենք,բայց այս հողի տերը մե՛նք ենք:
ՄԱՐԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆ

**



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ