ԿԱՆԹԵՂ ԳՐԱԿԱՆ - Հեղինակ՝ . Saturday, January 23, 2016 23:46 - չքննարկված

Կանթեղ գրական: ՄԱՐՈ ԵՐԿՆԱՓԵՇՅԱՆ

Մարո Երկնափեշյան (2)
ՄԱՐՈ ԵՐԿՆԱՓԵՇՅԱՆ
**

Խաչից իջեցրին միլիոն խաչյալի`
Հաջորդ միլիոնին խաչելու տենդով…
Ամեն հիսուսից հազար խանչալին
Մեն մի ասկյարի բաժին հանդերձով…
Միլիոնի շուրթին աղոթք էր սառած,
Անեծքի իզը հասնում էր մեծ ծով…
Հայ լինելն արդեն պատիժ էր դառած,
Տերն ինքն էլ գիտեր սեփական փորձով:
Կուլ-անապատի դեղին տապի մեջ,
Նյութը քարացել գութը չէր շարժում,
Արյունոտ մի ձեռք արծաթն ափի մեջ
Ծեր պիղատոսի հետույքն էր մաժում:
Միլիոնի համար ով գտավ պատանք,
Որտեղից այդքան պսակներ փշե,
Հիսուսավարի բոլորը մեռան,
Հիսուսից երկար սակայն կհիշենք…

Հ.Գ.
Մի մեխի համար` Հիսուսին գամած,
Կռիվ եք տալիս ավյունի եռքով,
Միլիոն խաչերիս `աղոթքով կամաց,
Գամերը հանեք ձեր բաժին մեղքով..
Ահա իմ հացը …իմ աղն ու գինին,
Նշխարհքս առեք միսս ծամելով….
Դեր-զորով անցած վերջին հիսուսից,
Հատուցման ժամին ներում քաղելով

ՄԱՐՈ ԵՐԿՆԱՓԵՇՅԱՆ

**

Այս գիշեր ,ամեն միտք, թվում է իմաստուն,
Այս գիշեր իրերն էլ մեզ նման սիրտ ունեն,
Այս գիշեր ուզում ես ,հույզերիդ իմաց տուր,
Այս գիշեր, քեզ պե՞տք է, թե ինչպես կնդունեն։

Այս գիշեր կկանչեն ամպրոպն ու ամպերը,
Տանս մեջ տոն կտան, տեղ կտան երկուսիս,
Այս գիշերն ի՜նչ հեշտ է ու մերն է մեծ դերը,
Այս գիշեր ․․․պիջակդ գցում ես երբ ուսիս։

Այս գիշեր անձրև է, չեմ թողնի , որ գնաս,
Կմրսես առանց ինձ ,հուր- կրակ չի լինի,
Այս գիշեր, կարթնացնեմ հավքերն էլ իմ քնած,
Այս գիշեր թող երգեն սիրո հի՜ն մեղեդին։

Քո մեղքն էլ ,այս գիշեր կվերցնեմ ինձ վրա,
Քո ցավն էլ քրոջ պես հավասար կկիսեմ,
ԵՎ այսպես ,եթե լուրջ․․․հմայքով աղջկա,
Քո հոգին մեղրաշուրթ համբույրով կկիզեմ։

Կբացեմ ի՛մ սրտի յոթկողպեք դռները,
Ես այնտեղ, քեզ համար, մի հարմար տեղ կանեմ,
Այս քիշեր անմիտ է ,անիմաստ՝ մեռնելը,
Այս գիշեր չեմ քնի ու քեզ հետ սեր կանեմ։

Այս գիշեր թե ուզեմ , քեզ դրախտ կտանեմ,
Դրախտից կհանեմ իմ խանդով ՝կանացի,
Այս գիշեր քեզ անձամբ բարձրունքներ կհանեմ,
Անդունդի պռունկին կանչելով քեզ հացի։

Եկ ,նստիր, քիչումիչ քո մասին հարցնեմ,
ԻՄ մասին թե պատմեմ, ինչ կուզես հարցրու
Այս գիշեր, ինչ գույն էլ բառերիդ հագցնես,
Այս գիշեր․․․էլ ոչինչ ,ինձնից մի թաքցրու։

Այս գիշերն երազ է, երազս թռչող ձի՛,
Փորձեցի որ սանձեմ, ետեվից չհասա,
Այս մասին ես ճիշտը քեզ կասեմ առանձին,
Այս մասին, խնդրում եմ, ոչ մեկին մի ասա։

ՄԱՐՈ ԵՐԿՆԱՓԵՇՅԱՆ

**



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ