ԿԱՆԹԵՂ ԳՐԱԿԱՆ - Հեղինակ՝ . Saturday, January 23, 2016 23:50 - չքննարկված

Կանթեղ գրական: ՄԱՐԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Մարինե Մանուկյան

ՄԱՐԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ

**
Դու…
Ծովի կապույտը,
Սպիտակ առագաստը,
Շոշափելի Սպասումս,
Կարոտիս հոտը,
Սրտիդ թիկ-թակն,
Ու բազկիդ ուժը,
Հանդիպման համը,
Միության թրթիռն,
Ու սառած Օդը…
Մ. Մ.

**

Մաշկդ նուրբ է մետաքսի նման,
Բառերդ հնչում են մեղեդու նման,
Ներկայությունդ լցնում է…
Դատարկությունը լցվում է,
Երկուսս էլ լիքն ենք,
Աչքերիդ խորքում,
Տեսնում եմ Ինձ,
Եվ զարմանում,
Թե ինչպե՞ս է, որ…
Քեզանով և
Քո խորությամբ եմ,
Զգում ինձ և
Իմ խորությունը:

Մ. Մ.

**

Ամեն անգամ,
Երբ փակվում եմ,
Քեզ եմ հիշում,
Պահ քո կողքին,
Պահ քո գրկում,
Քո մատների նուրբ հպումը,
Եվ առնական բազկի ուժը,
Ինձ մղում էին դեպի երկինք,
Պարգևելով բազում ամպեր,
Ամպի թևին թևածելով,
Թևածում էր նաև հոգիս,
Երազն անցավ,
Ես արթնացա,
Ու սենյակիս մթնում հիմա
Մենք ենք հիմա
Իրար փարված:

Մ. Մ.
**
Սիրտս թրթռում է,
Երբ մոտենում ես ինձ,
Ու ասում…
Փոքրիկ~
Գոռալով ասում,
Ես եկա Փոքրիկ~
Գրկիր ինձ Փոքրիկ,
Գրկեմ քեզ Փոքրիկ,
Դու իմ Փոքրիկն ես
Ինձ պարգևված Փոքրիկ,
Պարգևիր ինձ Փոքրիկ:
Մ. Մ.



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ