ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Friday, July 31, 2015 23:55 - 2 քննարկում

Չենգիլլիի եկեղեցին

Չենգիլլիի եկեղեցին գտնվում է Կարսի Քաղըզման (Կաղզվան-Ակունքի խմբ.) գավառի կազմում գտնվող Չենգիլլի գյուղում: Այս գյուղն իր անունը ստացել է եկեղցու զանգից: Գյուղացիներն իրենց մեջ գյուղն անվանում են Չեհնի, Չենգլի, Չանգլը: Եկեղեցի կարելի է գնալ Կարս-Քաղզըման ճանապարհի 15-րդ կմ-ից դեպի հյուսիս-արևմուտք 30 կմ առաջ ըթանալով: Եկեղեցին գտնվում է Չենգիլլի գյուղում՝ բարձր բլրի վրա: Գյուղը ծովի մակարդակից 1900 մ բարձրության վրա է:

Պատմական ակնարկ
Հայտնի է, որ վրանաձև շատ գեղեցիկ այս եկեղեցին, որը հիշատակվում է «Չենգլի/Չանգլը» անվամբ, կառուցվել է X-XI դդ. Բագրատունիների օրոք: Եկեղեցում երկու վրացերեն արձանագրություն կա, որոնցից մեկը արևմտյան ճակատին (ֆրոնտոն) է՝ թվագրված 1362 թ.: Հիշատակում է հին Լենա Մորի վայրը: Մյուս արձանագրությունը հարավային քիվի տակ է: Գրված է հիմնադրողների անունը՝ Մոլա Զիբիադա և Ռուբեն: Այս արձանագրությունները կառույցի հիմնադրման հստակ թվականը չեն նշում: Եկեղեցու մակետը վերցված է 10-րդ դարում մեծ եկեղեցիներում հաճախակի նախընտրություն տրվող «Taoklardsethie-İberya» ֆրոնտոնի ձևից: Իսկ 1791 թ. թվագրված հայերեն արձանագրությունն այսօր գոյություն չունի: Մինչ 1918 թ. շրջանը զավթած ռուսներն ու հայերը այն օգտագործել են որպես եկեղեցի: Ճարտարապետական ժամանակաշրջանը X-XI դդ. Է:

Նախագիծն ու ճարտարապետական առանձնահատկությունները
Եկեղեցին կառուցվել է ազատ խաչ հատակագծով: 3 մուտք ունի՝ հարավային, հյուսիսային և արևմտյան: Վեր է բարձրանում եռաստիճան հիմքի վրա: Եկեղեցու գլխավոր մուտքը արևմուտքից է: Եկեղեցին ունի 20 x 15 մ երկարություն և 25 մ բարձրություն: Նավը ծածկված է բարձր օղաձև գմբեթով, որը փակ խաչի հյուսիսային և հարավային թևերը հավասարաչափ է ծածկում, իսկ արևմտյան թևը փոքր ինչ երկար է: Եկեղեցին կոնաձև վրան է հիշեցնում:
Արևելյան ճակատը 3 կլոր կամարից է կազմված: Միջին կամարի ներսում նեղ և երկար որմնանցք է բացված: Արևմտյան ճակատից բացվում է եկեղեցու հիմնական մուտքը, որը կլոր կամարով է սկսում: Հարավային և հյուսիսային ճակատներին մեկական նույնանման մուտքեր կան, իսկ վերին հատվածում` 3 որմնանցք: Քանի որ եկեղեցին ճարտարապետական տեսանկյունից ներսից դեպի դուրս փակ կառույց ունի, եկեղեցու ներսը մութ է: Նավը ծածկող գմբեթի օղաձև հատվածից բացված պատուհանները լուսավորում են հիմնական ծիսակարգի հրապարակը:

Զարդաքանդակների առանձնահատկությունները
Կառույցի ներքին հատվածում խորանի խցի վերին հատվածում նկատելի է սիմետրիկ ծառերի տերևների և խաղողի որթը ուտող օձի քանդակ: Այս հատվածի վրա նաև քանդակված են Մարիամ Աստվածածնի և որդու՝ Հիսուսի պատկերները: Այս հատածում քանդակված է նաև քառատերև երեքնուկ: Շինության քանդակների մեծ մասը այսօր չի պահպանվել: Զարդանախշերի տեսանկյունից այնքան էլ հարուստ չէ: Իսկ դրսի ճակատը բավականին պարզ է զարդանախշերի տեսանկյունից:

Շինանյութ և տեխնիկա
Պատերը կառուցված են 1 մ հաստությամբ սրբատաշ բազալտե քարից: Գմբեթի, որն ամբողջությամբ կոնաձև չէ, և խաչի թևերի վերին մասը աղյուսապատ է:

Քաղված է Սաիդ Քյուչյուքի և Գյունյուր Քարաաղաջի գրքից:
http://www.siyasalbirikim.com.tr/cengilli-kilisesi/1031
Թարգմանեց Անահիտ Քարտաշյանը
Akunq.net



2 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Levon Poghosyan
Aug 6, 2015 22:11