ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Friday, February 27, 2015 15:16 - չքննարկված

20 տարում Հայաստանը սպառել է 2.2 միլիարդ դոլարի թուրքական ապրանք

20 տարում Հայաստանը սպառել է 2.2 միլիարդ դոլարի թուրքական ապրանք
http://www.aniarc.am/

Վերջին 20 տարիներին՝ 1995 թվականից ի վեր (այդ տարվանից են պահպանվել պաշտոնական վիճակագրական տվյալներ), Հայաստանը Թուրքիայից ներկրել է շուրջ 2.2 միլիարդ դոլարի ապրանք, այն դեպքում, երբ նույն ժամանակահատվածում Հայաստանից Թուրքիա է արտահանվել շուրջ 40 միլիոն դոլարի ապրանք, այսինքն՝ 55 անգամ պակաս: Թուրքիայից Հայաստան ապրանքը հասնում է հիմնականում Վրաստանի տարածքով, քանի որ Անկարան շարունակում է շրջափակման տակ պահել Հայաստանի հետ ցամաքային սահմանը:

Հայ-թուրքական առևտուրը իր ծաղկման շրջանին է հասել Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին: Այսպես, 2008-2014 թթ. ընթացքում Թուրքիայից Հայաստան է ներկրվել ավելի քան 1.5 միլիարդ դոլարի արտադրանք, նույն ժամանակահատվածում արտահանվել է շուրջ 9 միլիոն դոլարի ապրանք, այսինքն՝ 166 անգամ պակաս: Թուրքիայից Հայաստան ներկրումների գագաթնակետը Աբդուլլահ Գյուլի Երևան այցի տարում էր՝ 2008-ին, երբ ներկրվեց ավելի քան 268 միլիոն դոլարի արտադրանք:

Ռոբերտ Քոչարյանի նախագահության 10 տարիներին Թուրքիայից Հայաստան է ներկրվել գրեթե 600 միլիոն դոլարի ապրանք, արտահանվել՝ շուրջ 18 միլիոնի:

Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության ընթացքում Թուրքիայից Հայաստան է ներկրվել 46 միլիոն դոլարի ապրանք, արտահանվել՝ գրեթե 16 միլիոն դոլարի արտադրանք:

Հայաստանից Թուրքիա ամենից շատ արտադրանք արտահանվել է 1997-ին՝ ավելի քան 7 միլիոն դոլար:

Ներկայացնում ենք Հայաստան-Թուրքիա ապրանքաշրջանառությունը (ԱՄՆ դոլարով) 1995-2014 թվականներին, որը վերցրել են Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության տեղեկագրերից:

Տարեթիվ Ներմուծում Արտահանում
2014 1.494.300 232.355.400
2013 1.595.600 210.702.200
2012 927.800 213.468.300
2011 1.049.400 240.248.200
2010 1.291.300 210.381.200
2009 1.197.500 177.648.800
2008 1.850.900 268.187.300
2007 3.033.000 130.631.300
2006 2.370.500 95.422.900
2005 2.473.400 66.928.000
2004 2.021.200 44.804.700
2003 1.154.700 40.886.700
2002 1.435.800 38.232.000
2001 1.130.000 33.755.900
2000 1.527.900 40.462.400
1999 1.128.500 40.152.200
1998 2.987.500 56.779.800
1997 7.152.700 38.395.900
1996 6.031,200 6.254.500
1995 2.598.300 2.589.500



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ