ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Thursday, January 1, 2015 3:06 - 2 քննարկում

Նոր տարվա առաջին խոսքը Լույսաշխարհի կողմից

Սիրելի Հայեր, Հայաստանի և համայն աշխարհի: Ժամանակի պտուտակը մեզ բերել է արդի հաշվարկով 2015 թվական:Հարյուր տարի արդեն ինչ հայ ժողովուրդը ֆիզիկական և գենետիկ վերածննդի ընթացքի մեջ է բնաջնջումից փրկվելուց հետո:Հայ ժողովրդի համար այս տարի նոր հարուրամյակ է սկսվելու Հոգեվոր և մտավոր վերածննդի ժամանակաշրջան:
Մաղթում ենք որ,Հայ ժողովրդի մեջ արթնանա նոր երազանք և անվանվի Հայկական երազանք:Որ, Սփյուռքում և Հայաստանում գտնվող հայերը այնպիսի հոգեվոր կապի մեջ լինեն որ կառուցեն իրենց երազանքի Հայաստանը:Որ,հաջորդ հարուրամյակը հայերին տա Իմաստություն և մտավոր զարթոնք: Որ, Հայաստանի բնությունը Փթթի և չապականվի: Որ,Հայաստանի և հայ ժողովրդի դեմոգրաֆիական աճը բարձրանա և չիջնի:Որ,Հայաստանի տնտեսությունը լինի հայ ժողովրդի ձեռքում և Որ,Հայաստանի հանրապետության տնտեսությունը գերհզոր արտադրական ուժ և կազմակերպվածություն ձեռք բերի:Որ հայ Գիտությունը և արվեստը նորից սնեն աշխարհին մտքով ու ոգով:
Հարգելի լույսաշխարհի հետեվող, ընթերցող ,դիտող ,ունկնդիր և մասնակից մենք միասին շարունակում ենք մեր ընթացքը այս ժամանակահատվածի այս հորձանուտում , և Լույսաշխարհ կայքը ուզում է քեզ փոխանցել իր ամենամտերմիկ զգացմունքները և լավագույն հույզերը, ցանկանալ Լույս ու Խաղաղություն քեզ և քո ընտանիքին:

Ձեր louysworld.com



2 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Արթին
Jan 7, 2015 0:55