ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Friday, December 19, 2014 17:18 - չքննարկված

ԵՀՄՖ գնահատականը ՀՀ ԱԳՆ-ի վնասակարության վերաբերյալ

Պրահայում նոյեմբերին կայացած < <Հայոց Ցեղասպանության հարյուրամյակին ընդառաջ>> սիմպոզիումը, որը կազմակերպվել էր Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի և Չեխիայի Դիվանագիտական Ակադեմիայի կողմից, բավականին մեծ աղմուկ է առաջացրել ոչ միայն թշնամու՝ ազերական ԶԼՄ-ների շարքում, այլև յուրայինների՝ ՀՀ ԱԳՆ-ի դիվանագիտական որոշ ներկայացուցիչների մոտ: Եթե ազերական արձագանքը հասկանալիորեն սպասելի էր, ապա ՀՀ ԱԳ նախարարի հանձնարարությամբ գործող Չեխիայի դեսպանի հակահայ քայլերը, մեղմ ասած, դատապարտելի են: Նախարար Նալբանդյանը այն աստիճանի է գլուխը կորցրել իր < <զբոսաշրջիկային>> դիվանագիտության զբաղմունքով տարված ապրելաձևի հետևանքով, որ ազերիների հետ միասին պայքարում է հայկական խոշոր կենտրոնների, լոբիստական կառույցների և հայրենասեր անհատների դեմ: Նրան հաջողվել է քայքայիչ գործունեության հետևանքով թուլացնել Գերմանիայի երբեմնի հզոր հայկական միությունը և մեկուսացնել նրա նախագահին, Ռուսաստանում հայկական միությունների միջև կարողացել է իր սատելիտների միջոցով սերմանել հակասություններ ու ՀՀ իշխանությունների տակ վերցնել առանձին ուժեր, իսպառ նվազեցնելով ռուսահայ համայնքի գործունեության և հայրենասիրական պոտենցիալը: Մեծամասամբ նույնն է վիճակը մնացած հայկական գաղութներում:

Բարեբախտաբար ԵՀՄՖ-ի հզորությունն ու ծավալած գործունեությունը շատ ավելի գերազանցում են և ԱԳ նախարարի սեփական կարողություններին, և ունեցած արդյունքներին, հետևաբար վնասել առանձնապես չի ստացվում: Արդյունքում մնում է, ընդամենը ծախու մի քանի գրչակների վայրահաչության միջոցով թշնամուն ծառայելը և եվրոպահայերի ծաղրին արժանանալը: Ծաղրի են արժանացել նաև Չեխիայի հայ դեսպանի Բրատիսլավա կատարած գաղտնագողի մի քանի այցերի ընթացքում տեղի հայերին ապակողմնորոշելու փորձերը՝ ոչ միայն ակտիվ, այլև նույնիսկ հայկական հարցերի շուրջ անտարբեր անհատների կողմից:

ԵՀՄՖ-ի նախագահությանն առավել հուզում է, ոչ թե ԱԳ նախարարի և նրա չստացված որոշ դեսպանների վարքը, այլ այն, թե ինչ է մտածում ՀՀ նախագահը, երբ համառորեն շարունակում է սփյուռքը քայքայելու իր գործը, հատկապես հարվածելով այն օղակներին, որոնք կենած մահու կռիվ են տալիս հայ-թուրքական արձանագրությունների վավերացման դեմ: Ինչու՜ այսօր, կրկին ԱԳ նախարարը ազերիների դեմ բոլոր կռիվները տանուլ տալու պայմաններում ծախսում է իր ուժերը սփյուռքահայ կազմակերպությունների դեմ պայքար ծավալելու վրա: Արդյոք՜ կրկին Թուրքիայի հետ հարաբերությունների լավացման հրաման են ստացել, թեկուզ Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը պղծելու գնով…

Ինչ նպատակով է այսօր Հայաստանում մոլեգնել պետական ահաբեկչությունը հայրենասեր անհատների և կազմակերպությունների նկատմամբ, ու այն իրականացվում է արտաքուստ թմրամոլի կերպարով ելույթ ունեցող, չհաջողված դերասան ոստիկանապետի օգնությամբ: Ինչ է՜ կարծում նախագահ Սերժ Սարգսյանը, ժողովուրդն այս ցինիզմին էլ կդիմանա: Չի՜ սխալվում արդյոք իր հաշվարկներում այս քրեածին վարչախումբը: ԵՀՄՖ-ի պատասխանն աներկբա է. սխալվում է: Եվ այդ սխալները որքան շատ, այնքան լավ, երկրի կործանումը կասեցնող և երկրի փրկությամբ մտահոգված բոլոր ուժերի համար: Սա կստիպի բոլորին միավորվել և միացյալ ուժերով հակահարված տալով բերել ու ցինիկներին արդարադատության առաջ կանգնեցնել, հանուն Հայաստանի ապագայի, հանուն կուռ տնտեսություն և ազգային իշխանություն ունեցող երկրի:

ԵՀՄՖ



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ