ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Saturday, December 6, 2014 16:27 - 1 քննարկում

Մկան թակարդի, ձրի պանրի և «վիտամինների» մասին

Ցավոք պետք է ասեմ, որ Ստեփան Քիրեմջեանի մահից հետո այս լույսի նման «Լույս Աշխարհ» կայքը հետզհետե խամրում ու կարծես թե խավարում է: Այդ է վկայում այս անիմաստ հոդվածի առկայությունը կայքում, քանի որ այսօր Հայաստանի կառավարությունը արդեն ընդունել է «Ցորենի ալյուրի հարստացման մասին» «խիստ կարևոր» օրենքը, մինչդեռ այս հոդվածի հեղինակը դեռ նոր խոսում է հացի հետ խառնվող նյութերի մասին և խորհուրդ է տալիս իր հայրենակիցներին հացի հետ խառնել այնպիսի նյութեր, ինչպիսին խառնում են օլիգարխները … ????
Օգտվելով առիթից ես կփորձեմ նկարագրել իրավիճակը այս բնագավառում, որը ցավոք ամենաողբերգական վիճակում է: Նախ տեսնենք թե ինչ օրենք է ընդունել մեր կառավարությունը.
«Ցորենի ալյուրի հարստացման մասին» օրենք 2014-11-13 14:43
… Կառավարությունն այսօր հաստատել է «Ցորենի ալյուրի հարստացման մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը կարգավորում է մարդու օրգանիզմում առանձին միկրոտարրերի և վիտամինների բացակայության կամ դրանց ոչ բավարար քանակի առկայության պատճառով առողջության անցանկալի ազդեցություններից զերծ պահելու նպատակով ցորենի ալյուրի հարստացման և հարստացված ալյուրի ու դրանից պատրաստված արտադրանքի շրջանառության հետ կապված հարաբերությունները: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կարևորել է նախագծի հաստատումը` առողջապահության նախարրա Արմեն Մուրադյանից միաժամանակ հետաքրքրվել , թե արդյոք, սա տնետսվարողների համար լրացուցիչ ծախս է նախատեսելու: Նախարարն ասել է, որ ըստ էության ոչ, քանի որ մեկ կգ համար ծախսը կազմելու է մեկ դրամ: Ի դեպ, մասնագետների կարծիքով` «Ցորենի ալյուրի հարստացման մասին» ՀՀ օրենքի ընդունումը հնարավորություն կընձեռի մի քանի տարի անց խոսել առողջության տարբեր ցուցանիշների բարելավման մասին: Ի դեպ, ըստ Համաշխարհային բանկի տվյալների աշխարհում շուրջ 2 միլիարդ մարդ բավարար քանակով երկաթ չի ստանում, ինչի հետևանքով 0-5տ. երեխաների 47 % և հղի կանանց 42 % տառապում է սակավարյունությամբ: Ամեն օր աշխարհում 300 կին մահանում է ծննդաբերության ժամանակ անեմիայի և երկաթի անբավարարության հետևանքով, շուրջ 500 նորածին ծնվում է նյարդային խողովակի զարգացման բնածին արատով, 4000 մեծահասակ մահանում է սրտի կաթվածից: … http://mediagid.am/am/news/karavarutyuny-hastatel-e-coreni-alyuri-harstacman-masin-oreni-naagicy-985317
Խնդիրը խորապես հասկանալու համար նյութը ներկայացնենք ավելի մանրամասն.
Տարիներ առաջ Երևանում մի հեռուստահաղորդման ժամանակ հաղորդումը վարող պրոֆեսորը զարմանալիորեն խոսում էր հացաթխման գործարաններոմ հացի հետ խառնվող նյութերի՝ այսպես կոչվող «վիտամիներ»-ի մասին, պարզվում է, որ այդ վիտամիններ կոչվածները բացառապես կոնսերվանտներ են (հացի փափուկ մնալու, չնամշելու և այլն), և որոնք բացառապես թույներ են մարդու օրգանիզմի համար և քայքայում են օրգանիզմի իմունո համակարգը:
Երբ պրոֆեսորին հեռուստադիտողները հարցրին թե ի՞նչ անենք, նա խորհուրդ տվեց այդ թույներից զերծ մնալու համար ալյուր առնել (հատկապես երկրորդ տեսակի) և տանը հաց թխել: Այսպիսով պարզ էր դառնում, որ այդ վիտամին կոչվող թույներից կարող են փրկվել շատ քչերը, քանի որ այսօր հայստանի բնակչությն գերակշռող մասը օգտվում է նշվաց հացի գործարանների հացից և ցավոք նույնիսկ մեր գյուղերում բնակչության մեծ մասը այլևս հաց չի թխում: Բայց համենայն դեպս, գոնե բնակչության մի փոքր մասը չի ընդունում այդ թույները, իսկ ինչ անել, որպեսզի բնակչության նույնիսկ այդ փոքր մասը չազատվի այդ թույներից, դե իհարկե, այդ «վիտամինները» պետք է խառնել ոչ միայն հացին, այլ հենց ալյուրին: Եվ ահա UNICEF-ը այս «սուրբ նպատակի» իրագործման համար հայաստանի կառավարությանը տրամադրում է բոլոր անհրաժեշտ սարքավորումները և մեկ տարվա անհրաժեշտ «վիտամինները»: Զարմանալի է չէ՞: Հիմա եկեք հասկանանք, թե այս ինչ կազմակերպություն է այս UNICEF-ը: UNICEF – Международный чрезвычайный детский фонд ООН, այսպես է գրված վիկիպեդիայում, այսինքն UNICEF-ը ՄԻՋԱԶԳԱՅԻՆ կազմակերպություն է, այն էլ ՄԱԿ-ի մեջ: Ականջդ կանչի Ստեփան Քիրեմիջեան, իր հաղորդումներից մեկի (http://www.louysworld.com/archives/27252) հենց սկզբում Քիրեմիջեանը ուղղակի հայտարարեց, որ մի հավատացեք միջազգաին կազմակերպություններին (դրանք հիմնականում ջհուդական են), նույնիսկ եթե նրանք ՄԱԿ-ի կազմի մեջ են և անշուշտ այլ նպատակներ ունեն: Դե ինչպես ասում են նաև, որ ձրի պանիրը միայն թակարդի մեջ է լինում:
Պարզվում է, որ UNICEF-ը բացի միջազգային կազմակերպություն լինելուց, նաև մանկական ֆոնդ է և ահա այս բարի քեռիները տեսնելով որ հայ մանուկները ծնվում են օրգանիզմում առանձին միկրոտարրերի և վիտամինների բացակայությամբ, որը խիստ բացասական է անդրադառնում նրանց առողջությանը, որոշել են մեկ տարվա անհրաժեշտ միկրոտարերը անվճար տրամադրել Հայաստանին (նաև անհրաժեշտ սարքավորումները): Լավ, իսկ նրանց ինչի՞ն էր պետք դա օրենք դարձնել, միթե միայն նրա համար, որ մեր հացի գործարանները հաջորդ տարիններին ստիպված լինեն իրենցից գնելու այդ «վիտամին» կոչված աղբը, կամ ինչպես Լիլիթ Ավագյանն է ասում իր հոդվածում (http://168.am/2014/11/30/431731.html) կառավարությունը և UNICEF-ը այնպես խիստ են ներշնչված ՀՀ քաղաքացիներին առողջ տեսնելու ցանկությամբ, որ նույնիսկ ով չի ցանկանում առողջ լինել սիրելի կառավարության առաջարկած տարբերակով, ստիպված կլինի առողջ լինել իր կամքին հակառակ, օրենքո՛վ: Ինչպես նման այլ դեպքերում, համոզված եմ, որ օրենքի ընդունման համար դրամաշնորհ է տրվել մեր կառավարությանը, կամ ինչ որ ձևով յուղվել է, այդ են վկայում ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հաղորդումը, որ այս ծրագրի իրականացման հարցում հետևողական է լինելու (http://armef.com/ news/category/country/article/article_1415804449):
Իսկ եթե դեռ կան մարդիք, որ հավատում են ներկայիս ավազակային կառավարության անդամների հոգատարությանը մեր ժողովրդի առողջության համար, ուրեմն ընդունենք այդ «վիտամինային» օրենքը և վայելենք թակարդում դրված ձրի պանիրը:
Ի դեպ, Չինաստանը, Ճապոնիան, Դանիան, Ռուսաստանը, Նորվեգիան, էլի շատ երկրներ հրաժարվել են ալյուրի հարստացման գաղափարից:

Արա Հովհաննեսյան
Կարդացեք նաև. http://168.am/2014/11/30/431731.html



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Nune
Dec 7, 2014 10:50