ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Monday, November 24, 2014 17:03 - 2 քննարկում

ինչպես սկսվեցին 1988 -ի միտինգները

Ara Arutunyan
Moscow, Instituite of Molecular Biology

Ջահելությունը տեղյակ չէ, թե ինչպես սկսեցին միտինգները 1988-ին
1987-ի աշնանը հայաստանում հայտնվեց մարինա ֆյոդորովա անունով մոտ 40-45 տարեկան մի կին լենինգրադից, ով սկսեց հանդես գալ փակ ժողովներում այն մասին, որ նաիրիտը թունավորում է երևաննն ու հայերին, որ եղվարդի ջրամբարը եթե կառուցվի, ապա վթարի դեպքում երևանը կվերանա: /ջրամբարի պատվարը ուղղված է դեպի հյուսիս, երևանը հակառակ կողմում է, հեռավորությունը ջրամբարից 15 կիլոմետր, և միջանկյալ հատվածում էլ քասախի ձորն է, որը ոչ մի կերպ երևանին չի հասնում//, Որ ատոմակայանը պետք է կանգնեցնել, որովհետև կարող է տրաքել::
Միջանցքում պատի տակ մի օր կանգնած էր Իգորը, որը ոչ երևաց հրապարակայնորեն, ոչ էլ խոսեց: Միայն լուրեր սկսվեցին պտտվել, որ հեսա ղարաբաղը գերագույն սեսիա է անելու, դիմելու է Հայաստանին միավորվելու հարցով:
Դեկտեմբեր հունվարն անցան ու փետրվարի 19-ին լուր տարածվեց, թե այսօր օպերայի հրապարակում միտինգ է լինելու:
եկա հրապարակ, մի 3-500 մարդ կլինեին հավաքված: միլիցեքը շղթայել էին լիճն ու հրապարակը բոլոր կողմերից, բայց պրոսպեկտ-Թումանյան խաչմերուկից այն ազատ էր:
մարդիկ պտտվում գալիս էդտեղով /ոնց հիմա միլիցու պահանջով մայթով են քայլում/ մտնում էին հրապարակ/
Խոսեցին անկապ մարդիկ, տեղեկություն տվեցին որ ղարաբաղն ապաստամբել է որ ալիեվը քայլ չունի անելու: հախուռն, անկազմակերպ, մի քանի հոգի խոսեցին, վերջում միկրոֆոնն անտեր մնաց, ես էլ եմ խոսել:
Հաջորդ օրը ամսի 20 -ին կրկնվեց նույնը, բայց մի հազար մարդով:
21-ին երբ միտինգի լուրը տարածվել էր ու արդեն խոդի էր տրված, մեկ էլ պարզվեց որ արդեն ունենք հերոսներ- ,միկրիոֆոնը վերցրեց մինչ այդ կուլտ մասսավիկ աշխատած Վաչե Սարուխանյանը, ով հանդիսավոր կերպով խոսեց, որ մենք սկսում ենք մեծ պայքարը ադրբեջանի դեմ, որ մենք ունենք հերոս տղերք, ու դրանցից ամենահերոսն էլ Իգոր Մուրադյանն է:
Իգորը մոտեցավ միկրոֆոնին ու կակազելով, սկսեց իր ելույթը ռուսերենով, շատ բարձրաձայն, հայհոյախառն ու ծանր մեղադրանքներով մասնավորապես ալիեվի հանդեպ: մարդիկ ապշած էին Իգորի հանդուգնության վրա: Ու մեկ րոպե հետո հրապարակն արդեն գերված էր:
Հաջորդ օրերին միտինգը մեծացած էր արդեն երկրաչափականով, և ամսի 24-ին արդեն միլիոնոնոց էր: բոլորը գալիս էին լսելու այդ չլսված-չտեսնված հերոսին, ով երևի մի քանի կիլովատանոց միկրոֆոնով ալիեվին ցցին էր հագցնում:
Վաչեն հիմա Նյու-յորքում է, ոսկերիչ է կարծեմ աշխատում: Իգորը մեկնաբան է:



2 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Anonymous
Nov 25, 2014 18:25