ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Friday, September 12, 2014 0:25 - 4 քննարկում

ԱՅՍՈՒՀԵՏԵՎ ԿԱՐԱՊԻ ԼՃՈՒՄ ՆԱՊԱՍՏԱԿՆԵՐ ԼՈՂ ԿՏԱՆ, ՄԻՄԻԱՅՆ ՆԱՊԱՍՏԱԿՆԵՐ, ՍՈՒԳՈՒԲՈ ՆԱՊԱՍՏԱԿՆԵՐ …

Այն ինչ կատարվում է ՀՀ արդարատատության բնագավառում հաստատ կարելի է անվանել տրագիկոմեդիա, քանզի այլ կերպ քան տրագիկոմեդիա այն չես անվանի։
ՀՀ քաղաքացիներ՝ՇԱՆԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ և ընկերները, ովքեր իրենց սեփական կյանքով են ամրագրել իրենց հայ կոչվելու իրավունքը, ովքեր մի շարք պատվոգրերի և շքանշանների են արժանացել հայրենիքի սահմանների պաշտպանության, մարտական գործողությունների, քաղաքական, հասարակական և այլ մատուցած ծառայությունների համար, այսօր հայտնվել են պատանդի, քաղբանտարկյալի իսկ ավելի ճիշտ կլինի անվանել ռազմագերու կարգավիճակում։
Միայն մի տարբերությամբ, որ ռազմագերիները լինում են մեկ այլ՝ այն է թշնամական երկրում, այնինչ այս պարագայում ազատամարտիկներն ու քաղաքական գործիչները գերևարվել են սեփական երկրի հանցագործ, քրեաօլիգարխ, իշխանությունը ռուսական հատուկ ծառայությունների շնորհիվ զավթած, ընչաքաղց, իշխանության բուրգում հայտնված ստորաքարշ պաշտոնյա-չինովնիկների կողմից։
Մի այլ երկրում նման ազատամարտիկներին ազատազրկելը այն էլ երկրի ինքնիշխանությունը վերականգնելու փորձի համար կհամարվեր սրբապղծություն։
Բայց հասկանալի է ու անգամ երեխային է պարզ, թե որտեղ են հյուսվել այդ շինծու գործերը` Մոսկվայի ՊԱԿ-ում և նրա երևանյան քույր ձեռնարկությունում։
Այլ կերպ չէր էլ կարող լինել և գործն այնքան փնթի է արված, որ անգամ դատավարություն կոչված խեղկատակությունը բացի ծիծաղից այլ բան չի հարուցում, երբ այսպես կոչված վկա ոստիկանները մեկ հիշում մեկ հիշողության կորուստ են ունենում, երբ դատավորը բազմաթիվ անգամներ ուղղակի անթաքույց փրկության օղակներ է մեկնում խեղճ ու կրակ իրավիճակում հայտնված ոստիկաններին, երբ նույն այդ յուղոտ դեմքով ու բուլդոգի հայացք հիշեցնող դեմքով դատավորը հանում է պաշտպան փաստաբանների ոստիկաններին նեղը գցած հարցերը, երբ դատավորը լսում է որ ազատամարտիկների վրա եղել են ֆիզիկական, հոգեբանական ճնշումներ, մահվան սպառնալիքներ և գործ չի հարուցում այդ նույն ոստիկանների նկատմամբ։
Դա միայն հուշում է մի բան. համակարգը սարսափած է։
Ինչ խոսք, Շանթ Հարությունյանի և մյուս ազնիվ հայորդիների արդար պահանջն ու ընդվզումը կատվածահար է արել և ճիշտ կլինի ասել շանթահարել է իշխանության բուրգի քրեաօլիգարխ, ռուսական իմպերիալիզմի հլու հնազանդ լակեյ-մանկլավիկներին և նրանց կամակատար թափթփուկներին։ Այլապես նրանք չէին սպառնա կյանքի հաշվեհարդարով, և ծեծի չէին ենթարկի ապորինի բանտարկվածներին։ Պատճառն էլ է հասկանալի։ Մանկլավիկները պետք է անվերապահորեն հաշվետու լինեն իրենց տիրոջը և առանց քննարկելու, անխափան կատարեն նրա հրահանգներն ու հրամանները, համբուրելով նրա թաթն ու սապոգը իրենց բաժին թուլափայ շաքարը չկորցնելու և տիրոջից քացի չուտելու համար։

Ականջդ կանչի Խաչատուր Աբովյան քանզի շատ տխմարներ հիշում են քո «Օրհնվի՛ էն սհաթը, որ ռսի օրհնած ոտը Հայոց լիս աշխարհը մտավ»-ը, բայց մոռանում են, որ այն հետո ունեցավ շարունակություն «էս ա, որ հիմիկ մեկ խաչապաշտ էլ. ՛Մեր խեղճ ազգի հետն թշնամացած ման ա գալիս որ արինը ծծի ու հոգին հանի…»։
Ու Կրեմլի արյուն ծծող առնետներին միացել են սեփական՝ Բաղրամյան 26-ի տզրուկներն ու նրանց հաստավիզ չայնիկ-չինովնիկները։
Մի երկու հիշեցում այդ «օրհնված սհաթն ու ռսի ոտը» գովաբանողներին։ Միամտություն պիտի լիներ կարծել, որ Արցախ-Նախիջևանը ապորինի և պատմության մեջ անհայտ Ադրբեջան շինծու պետությանը և Կարս-Արդահանը նրանց մեծ եղբայր Թուրքիային սկուտեղի վրա մատուցած բոլշևիկայն Ռուսաստանը, Սպիտակում տեկտոնական երկրաշարժ «բեմադրած», Սումգաիթի, Բաքվի, Կիրովաբադի ջարդեր և արցախյան ազատամարտ հրահրած, Շահումյանում և Գետաշենում «Կոլցո» օպերացիա սանձազերծած, մեր օրերում արդեն չակերտավոր դեմոկրատական շապիկ հագած 1999 թ. հոկտեմբերի 27-ին ՀՀ ազգային ժողովում իրենց իսկ ռուսական հատուկ ծառայության գործակալ Լիտվինենկոյի խոսքերով սպանդ կազմակերպած, ՀՀ բոլոր ռազմավարական օբյեկտները՝ այդ թվում ատոմակայանը, երկաթգծերը, էներգոկիրները, գազամուղը, գործարաններ, ֆաբրիկաներ գրոշի գնով գրպանած, 2008 թ. մարտի 1-ի սպանդ հրահրած, պարոն Լավրովի նախաձեռնությամբ հայ-թուրքական խայտառակ պրոտոկոլները մեր վզին փաթաթած, ՀՀ-ը օդի ու ջրի պես անհրաժեշտ, կենսունակության խնդիր հանդիսացող իրանական գազամուղին խոչնդոտ հանդիսացող, ՀՀ հայաթափող, իր դեսպանատան միջոցով հեռավոր սիբիրները հայության հաշվին բնակեցնող, ինչպես նաև Ադրբեջանին արդեն վաղուց բազմամիլիարդ արդիական սպառազինություն՝ Տ 90 արդիական տանկեր, սմերչ, սոնցեպյոկ հրազենային համակարգեր վաճառող մեր չակերտավոր «ռազմավարական դաշնակիցը», որը մեր ազգի կամքը արհամարելով ՀՀ քարշ է տալիս ի դեմս իր կամակատար, ռուսական ՊԱԿ-ի շքանշանով բացահայտ պարգևատրված գործակալ Սերժիկ-սերժանտ Սարգսյանի գլխավորությամբ Եվրասիական միություն և Նազարբաևի շուրթերով մեզ ստորացնում Աստանայում, այդ ռուսական կայսերապաշտություն կոչված հիդրան, որը թքած ունի մեր ազգային շահերի վրա թույլ պիտի տար որ Շանթը և մյուս տղաները կարողանային ազատել ՀՀ նրա ճիրաններից։

Այլևս ոչ ոքի համար նորություն չէ նաև այն, որ արդեն տասնամյակներ է Խորհրդային կայսրության փլուզումից հետո էլ դեմոկրատ շապիկը հագած ռուսական ծավալապաշտական կայսերապաշտությունը իր կցորդ ՀՀ-ի իրեն էլիտա հորջորջող, իր «էլիտար կայֆերով» հայտնի վերնախավով տասնամյակներ է արդեն ընտրակեղծիքներով ու սադրանքներով վերարտադրվում է՝ ամեն անգամ ծնելով նույն ՌՈՒՍԱԿԱՆ ԿԱՅՍՐԱԿԱՆ ԾԱՎԱԼԱՊԱՇՏՈՒԹՅԱՆ մուտանտին։
Եվ որ ամենացավալին է այդ ամենը արվում է մեր տրոյական ավանակների ձեռքով, որոնց անուններն ու ազգանունները հայտնի են անգամ երեխաներին։

Ուստի մենք այսօր չենք եկել արդար դատավարություն պահանջելու։ Ոչ՛ և հազար անգամ ոչ՛։
Միամտություն պիտի լիներ հանցագործ իշխանությունից, որը մինչև արմունկները թաղված է արյան, կեղծիքի, թալանի, դրամաշորթութունների, ավազակության ու մարդասպանության մեջ արդարություն ակնկալել։ Ոչ՛ մենք արդարություն չենք ակնկալում նմաններից։

ՄԵՆՔ ԻՆՔՆԵՐՍ ԵՆՔ ՁԵՐ ԴԱՏԱՎՈՐԸ ԵՎ ՄԵՆՔ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ ԵՆՔ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԶԱՎԹԱԾ ՌՈՒՍԱԿԱՆ ԾԱՎԱԼԱՊԱՇՏԱԿԱՆ՝ ՕՏԱՐ ԵՐԿՐԻ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՆԵՐԻՆ ՀՀ ՏԱՍՆԱՄՅԱԿՆԵՐ ԱՎԵՐԵԼՈՒ, ԹԱԼԱՆԵԼՈՒ, ՀԱՅԱԹԱՓԵԼՈՒ, ԵՐԿՐԻ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՌ ՈՒ ԾԱԽԻ ԱՌԱՐԿԱ ԴԱՐՁՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ։
ՀԻՇԵՔ ՈՐ ՕՐ-ՕՐԻ ՀՐԱՀՐԵԼՈՎ ՀԱՄԸՆԴԱՆՀՈՒՐ ԱՏԵԼՈՒԹՅՈՒՆ ԴՐԱՆՈՎ ԴՈՒՔ ՄՈՏԵՑՆՈՒՄ ԵՔ ՁԵՐ ՄՈՏԱԼՈՒՏ ՎԱԽՃԱՆԸ։ ԵՎ ՈՒՇ ՉԷ ԱՅՆ ՕՐԸ, ԵՐԲ ԱԶԳԸ ՁԵՐ ՄԵՂԱԴՐԱԿԱՆԸ ԿԿԱՐԴԱ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՀՐԱՊԱՐԱԿՆԵՐՈՒՄ ԵՎ ՇԱՏԵՐԴ ԿՀԱՅՏՆՎԵՔ ՃԱՂԵՐԻ ԵՏԵՎՈՒՄ։
ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉԿԱ։ ԿԱՄ ԴՈՒՔ ՁԵՐ ՌԵԺԻՄՈՎ ԿԹԱՂԵՔ ՀՀ, ԿԱՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԹԱՂԻ ԶԵՐ ՌԵԺԻՄԻՆ։
ԱՅՈ ԴՈՒՔ ԱՅՍՕՐ ԿԱՐՈՂ ԵՔ ԼՌԵՑՆԵԼ ՇԱՆԹԻՆ ՈՒ ՏՂԱՆԵՐԻՆ, ԲԱՅՑ ԼԱՎ ՀԻՇԵՔ ՈՐ ՇԱՆԹԵՐԸ ՊԱՅԹԵԼՈՒ ԵՆ ԵՐԵՎԱՆԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ…

Ու այդ ժամանակ,առավել քան երբևե, արդիական ու տեղին կլինի նույն Խ.Աբովյանի խոսքը, բայց այլ կերպ, օրհնվի են սահաթը, երբ կհախթանակի արդարությունն ու հայը վերջապես կդառնա իր երկրի՝ ազատ Հայաստանի տերը;
Օրհնվի էն սահաթը, երբ կձերբազատվենք սարգսյանական ռեժիմից…
**********
Արիս Քարամյան



4 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Armine Avetisyan
Sep 12, 2014 5:38