ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Monday, June 9, 2014 3:07 - 2 քննարկում

Նույն քաղաքն է նույն արեւը… ԵՎ ԲՈԶԵՐԸ ԱՆԿՅՈՒՆՈՒՄ..

Երեկ ԱԻՄ ներկայացուցչական խորհրդը հայտնեց, որ հերթական նիստում քննարկվել են մի շարք հարցեր այդ թվում

Մովսէս Գորգիսեանի մասին Ռ. Յ.-ի գրածը…

Եվ ընդունվել է որոշում այն է (ուշադիր).

1.՝ Մովսէս Գորգիսեանի վերաբերեալ բարբաջանքները համարել Ռաֆաէլ Համբարձումեանի ՀՈԳԵԿԱՆ ԽԱՆԳԱՐՄԱՆ դրսեւորում

Այստեղ ամենահետաքրքիրն այն է որ քննարկվող հարցերի թվում է եղել (ուշադիր).

3. Եղեռնի 100- ամեակի առիթով …. զուգահեռաբար կառավարութեանը կոչ անել հարազատների հետ համաձայնեցնելով Յուշահամալիրի տարածքից յուղարկաւորուած ազատամարտիկների աճիւնները Կոմիտասի անուան պանթէոն (Մովսէս Գորգիսեանինը) ու Եռաբլուր տեղափոխել (ԱԻՄ-ն արդէն մամուլով արել է այդ առաջարկը)։

Փաստորեն ԱԻՄ-ը մանկամտորեն բացահայտեց ինքն իրեն՝ բերանից թռցնելով, որ ռաֆիկ համբարձումեանի հետ միասին է թխել Մովսես Գորգիսյանի գերեզմանի հետ կռվելու ազգադավ գործը։ Մեկն, ինչպես ասում են` սոխն էր մաքրում, մյուսը` լաց լինում։ Բայց այնքան տխմար են, որ երկուսն էլ իրենց միամտաբար վառելով բացահայտեցին իրենց քստմնելի ու ողորմելի ինտրիգներ հյուսելու ծախու փեշակը։ Փաստորեն ԱԻՄ-ն անուղղակի ձեւով ինքն իրեն անվանեց ՀՈԳԵԿԱՆ ԽԱՆԳԱՐՄԱՆ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐ ունեցող մի կառույց, քանզի տառ առ տառ առանց ստորակետի փոփոխման կրկնեց այն, ինչ բազմիցս ասել էր Համազասպ կոչեցյալ ռաֆաէլ համբարձումեանը։

Եվս մեկ անգամ մեջբերենք օրերս ռաֆաէլ համբարձումեանի վարչապետին gրած նամակից մի հատված.

«….Ձեզ յորդորում եմ կասեցնել Պետական բարձրագոյն պարգեւի եւ հայոց պետականութեան այս անհանդուրժելի ապականումն ու արժեզրկումը, այսինքն՝ այդ անձին զրկել նրան տրուած կեղծ կոչումից եւ աճիւնը եղեռնի յուշարձանից փոխադրել իր ընտանեկան գերեզմանոց:

3 յունիսի, 2014 թ.
Կառոյցի ատենավար՝ Ռաֆայէլ Համբարձումեան »

Հիմա համեմատեք երեկ ԱԻՄ-ի քննարկվող երրորդ կետի հետ.

«3. … Յուշահամալիրի տարածքից յուղարկաւորուած ազատամարտիկների աճիւնները Կոմիտասի անուան պանթէոն (Մովսէս Գորգիսեանինը) ու Եռաբլուր տեղափոխել (ԱԻՄ-ն արդէն մամուլով արել է այդ առաջարկը)»։

Ուստի «շնորհակալություն» հայտնենք այս 30 արծաթով ծախված եւ իրենց իսկ բառերով բնորոշած տխմար, ՀՈԳԵԿԱՆ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐ ունեցող ատամնաթափ զառամյալ, փողոցային վենետիկյան քյաֆթառներին, ինքնաբացահայտման համար։ Մովսեսի գերեզմանի հետ լեղապատառ մահ ու կենաց տվողները կրկնակի թաղում են ոչ թե Մովսեսին այլ նրա գործը՝ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ՝։ ՈՒստի մի վերջին անգամ ասենք բոլոր Մովսեսի դեմ սուր ճոճող կնակերպ, պոռնկածին բորենիներին. ՆԶՈՎՅԱԼ ԼԻՆԵՔ ՀԱՎԻՏՅԱՆՍ…
Ու «ԿԵՑՑԵ ԱՅՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ՈՐ ՎԱՂՆ Է ԳԱԼՈՒ» (ՈՒ ԱՌԱՆՑ ՁԵԶ՝ ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ ՊՈՌՆԿԱԾԻՆ ԽԼՈՒՐԴՆԵՐԻԴ…)։ «ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԿ»ի ազատամարտիկ՝

ԱՐԻՍ ՔԱՐԱՄՅԱՆ



2 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

SVETLANA MARGARYAN
Jun 9, 2014 4:29