ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Friday, June 6, 2014 15:07 - չքննարկված

Հայ դեսպաններն ուղղակի չարչիությամբ են զբաղվում, կիսատ-պռատ գործարարներ են. ԵՀՄՖ նախագահ

Եվրոպայի հայկական միությունների ֆորումի (ԵՀՄՖ) նախագահ Աշոտ Գրիգորյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, թե օտար երկրներում հավատարմագրված Հայաստանի դեսպանները ամբողջովին զբաղված են իրենց անձնական բիզնեսով, դիվանագիտությամբ չեն զբաղվում, նրանք ուղղակի կիսատ-պռատ գործարարներ են:

-Պարո՛ն Գրիգորյան, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայաստանյան խոշոր գործարարների հետ հանդիպման ընթացքում կոչ արեց Հայաստանում ներդրումներ անել: Վարչապետը նաև դժգոհեց, թե Հայաստանի՝ օտար երկրներում հավատարմագրված դեսպանները ոչինչ չեն անում ներդումների հարցում:

-Քանի որ դեսպանների հետ մենք շփվում ենք, չի կարելի ասել, թե Հայաստանի դեսպանները բիզնեսով չեն զբաղվում. ճիշտ հակառակը՝ դիվանագիտությամբ չեն զբաղվում: Ուղղակի Հայաստանի դեսպաններն ամբողջովին զբաղվում են անձնական բիզնեսով, մոռացել են, որ պետություն կա, պետության համար աշխատել կա: Մենք անընդհատ կողքից լսում ենք, որ ասենք՝ Չեխիայի դեսպանը ձմերուկ է ուզում գնել Իրանից և վաճառել Չեխիայում, այդ կարգի տարօրինակ բաներ: Բնական է, որ դա միայն ծաղրի է արժանի, իսկ մեծ գործարքների դեսպաններն ունակ չեն, որովհետև դիվանագետը Հայաստանում պատահական ընտրված մեկն է, որը ո´չ դիվանագիտական կրթություն ունի, ո´չ էլ տնտեսական գործունեություն է ծավալած եղել: Այնպես որ՝ եթե մենք դեսպաններից դիվանագիտություն չենք սպասում, առավել ևս՝ չենք կարող սպասել, որ նրանք Հայաստանի համար լուրջ քայլեր անեն: Ճիշտ է, կան բացառություններ. օրինակ՝ նույն բանը չէի ասի Ավստրիայում Հայաստանի դեսպան Արման Կիրակոսյանի մասին, ով հիանալի դիվանագիտական ծառայություն է մատուցում, և շատ ուրախ եմ, որ պատահաբար այդպիսի դեսպաններ էլ գոյություն ունեն: Մնացածն ուղղակի չարչիությամբ են զբաղվում, կիսատ-պռատ գործարարներ են:

Ինչ վերաբերում է արտերկրի հայության՝ Հայաստանում ներդրումներ կատարելու հնարավորություններին, իսկապես ներուժը շատ մեծ է, բայց ոչ մի դեսպան այսօր չի կարող ևս մեկ անգամ խաբել և Հայաստան բերել որևէ գործարարի, որովհետև վերջին տարիներին արտերկրում կարծիք է տարածվել, որ Հայաստանում գործարարներին ուղղակի «մերկացնում են»: Ներդրողին ո´չ թե այնպես չեն ընդունում, ինչպես ցանկացած եվրոպական երկրում, այլ հատուկ վերաբերմունք կա սփյուռքահայերի նկատմամբ, որ պետք է «մերկացնեն», ձեռքից ինչքան հնարավոր է՝ փող պոկեն և երկրից դուրս շպրտեն: Ինչպես նկատում եք՝ վերջին տարիներին էլ չի լսվում հայտնի խոշոր բարերարների և գործարարների անունները, ովքեր փորձում էին իրենց կապերով օգնել Հայաստանին: Այնպես որ՝ դեսպաններին դիմելն էական փոփոխության չի հանգեցնելու:

-Ձեր նշած սխալները շտկելու համար ի՞նչ է պետք անել: Դա արտգործնախարարությա՞ն թերացումն է:

-Ոչ խելամիտ ճանապարհ է՝ արտգործնախարարությունը կապել գործարարությանը: Արտգործնախարարությունից նախ՝ պետք է պահանջենք, որ իր դիվանագիտական ծառայությունը բարձր մակարդակի վրա պահի: Ցավով պետք է նշեմ, որ մի ժամանակ «ադրբեջանական լոբբինգ» հասկացություն չկար, բայց հիմա շատ լուրջ հաջողություններ են գրանցվում ադրբեջանական դեսպանատների կողմից: Իսկ մենք պետք է ասենք, որ ոմն Էդիկ Նալբանդյան բացարձակ հայկական շահերին չի ծառայում: Ինչպես ասում են՝ ձուկը գլխից է հոտում: Նախևառաջ՝պետք է սկսել նախարարից. նա զբաղվո՞ւմ է դիվանագիտությամբ: Եթե նախարարը զբաղվում է դիվանագիտությամբ, ինչպե՞ս կարող է Եվրասիական տնտեսական միության այդ հավաքի ժամանակ նստած լինել Նախագահի կողքին, և Նախագահն ապահովված չլինի այդ կարևորագույն ինֆորմացիայով, այն է ՝ Ալիևը նամակ է գրել, և մենք պետք է պատասխանենք այդ նամակին, ո´չ թե ամբողջ աշխարհի առաջ խայտառակ լինենք: Այսինքն՝ մենք չունենք դիվանագիտություն, որովհետև չունենք արտաքին գործերի նախարար: Այդ կարևոր գործը թողել և ասում ենք՝ գիտե՞ք, դեսպաններ, քանի որ դուք հաջողությամբ կարողանում եք փող աշխատել ձեր անձնական կարիքների համար, եկեք Հայաստանի համար էլ աշխատեք: Արտգործնախարարից և դեսպաններից պետք է պահանջենք ծառայություն հայրենիքին, որովհետև այն լոբբիստական աշխատանքը, որ այսօր կատարվում է թուրքերի և ադրբեջանցիների կողմից, բացարձակ մնում է անպատասխան Հայաստանի դիվանագիտության կողմից: Մեր դիվանագիտությունը խայտառակ երերուն է :

-Ձեր ֆորումն ի՞նչ սպասելիքներ ունի Հայաստանի նոր Կառավարությունից և վարչապետից:

-Ո´չ մի սպասելիք չունեմ, նոր Կառավարությունը հնի կրկնօրինակն է, գուցե ավելի վատ տարբերակով: Բոլորը կոռումպացված անցյալ ունեցող նախարարներ են:

-Այդ դեպքում ինչպե՞ս եք պատկերացնում Ձեր աշխատանքն այս Կառավարության հետ:

-Մեր ֆորումը երկարատև քննարկումներից հետո որոշում ընդունեց, որ այնուամենայնիվ՝ ձեռք ենք մեկնելու նոր վարչապետին և Հայաստան ենք բերելու վարկեր՝ 5-10 տարի տևողությամբ: Դրանք Հայաստանի համար թթվածնի պես անհրաժեշտ միջոցներ են: Հսկայական ներդրումային ծրագրեր ունենք, փորձելու ենք իրար հետևից իրականացնել: Հենց հիմա զբաղված ենք Հայաստանի արդյունաբերական գիգանտի՝ Նաիրիտի վերականգնման հարցով: Եթե մեզ հաջողվեց Նաիրիտը վերականգնել, նշանակում է, որ Հայաստանի արդյունաբերության 80 տոկոսը ոտքի կկանգնի և կգնա առաջ:

-Այսինքն՝ որքան էլ թերահավատ եք, համագործակցելու եք Կառավարության հետ:

-Որքան էլ այդպես է, այո՛, մենք այդպիսի որոշում ընդունեցինք, որովհետև հակառակ դեպքում մեր արդյունաբերությունը և տնտեսությունը ոչնչացման եզրին է, իսկ մեր թշնամին «չոքել» է մեր դռանը: Մենք վատ կանխազգացումներ ունենք, որ թեժ ամառ է լինելու, և Աստված մի արասցե՝ լոկալ հարձակումներ լինեն՝ պատերազմի նախանշաններով: Թշնամին կվախենա, եթե մենք մեր տնտեսությունը կարողանանք զարգացնել: Մեր ռազմական տեխնիկան բավական հզոր է, ծանոթ եմ մեր պաշտպանվածությանը, սակայն չի կարելի միայն թշնամուն վախեցնել ռազմական տեխնիկայի հզորությամբ: Եթե մենք կարողանանք մեր տնտեսությունն էլ ոտքի կանգնեցնել, Հայաստանին արտաքին ոտնձգություններից կպաշտպանենք 100 տոկոսով:

-Հայաստանը վերջնականապես որոշում է կայացրել անդամակցել Եվրասիական տնտեսական միությանը: Այս հանգամանքին ինչպե՞ս են վերաբերում Եվրոպայի հայկական համայքներում:

-Մեր երազանքն էր, որ Հայաստանը Եվրոպական միության հետ ունենա լավագույն կապերը: Մեր երազանքն էր, որ ասոցացման պայմանագիրը պարտադիր ստորագրվեր, և Հայաստանը Ռուսաստանի հետ իր հիանալի կապերն ավելի զարգացներ: Ե՛վ Ռուսաստանի, և՛ Եվրոպայի դիվանագետներն էլ լավ հասկանում են, որ Ամերիկան փորձում է Ռուսաստանին և Եվրոպային թուլացնել: Երկու կողմերն էլ այդ հարցին ընկալումով են մոտենում և լավ էլ հասկանում են Ամերիկայի բացասական դերն այս հարցում: Մեր դիվանագիտությունը պետք է հետևալ ճանապարհով գնար՝ հիանալի կապեր Եվրոպայի հետ, լավագույն կապերը Ռուսաստանի հետ. սա է մեր սկզբունքը: Գուցե կարողանայինք կամուրջ հանդիսանալ գերտերությունների համար: Փոխանակ բաց տեքստով այս կոմպլեմենտար քաղաքականությունը շարունակվեր, երկուսին էլ խաբեցին: Կարճ ասած՝ սեպտեմբերի 3-ին պարզվեց, որ Հայաստանը խաբեբայի կարգավիճակում է, Եվրոպական արհամարհական վերաբերմունք ուզեց ցույց տալ Հայաստանին, զարմանալիորեն նույն վերաբերմունքը Ռուսաստանը սկսեց ցույց տալ Հայաստանի նկատմամբ:
TERT.AM



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ