ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Monday, May 5, 2014 4:33 - չքննարկված

77 տարի առաջ ի՞նչ պատահեց Դերսիմում

Անահիտ Քարտաշյան

Dersim 1Ի պատասխան Քեմալական Թուրքիայի` ազգային փոքրամասնությունների նկատմամբ հետեւողականորեն իրականացրած ուծացման քաղաքականության` 1920-1930-ական թվականներին տեղի ունեցան քրդական մի շարք զանգվածային ապստամբություններ: Անկարան քրդերի պահանջները որակեց ոչ այլ ինչ, քան օտարերկրյա տերության (անգլիացիների) սադրանք: Քեմալական կառավարությունը, ճնշելով 1925 թ. շեյխ Սայիդի եւ 1927-31 թթ. Արարատի քրդական ապստամբությունները, 1937 թ. սկսեց գործողություններ ծավալել ընդվզումների երրորդ օջախի` Դերսիմի դեմ:

1936 թ. Քեմալ Աթաթուրքի առաջարկությամբ Դերսիմի հարցը մտցվում է ԹԱՄԺ-ի փակ նիստի օրակարգ: 1936 թ. նոյեմբերի 1-ին ԹԱՄԺ-ի բացման ժամանակ Մ. Քեմալը Դերսիմի վերաբերյալ իր զեկույցում ասում է. «Մեր ներքին գործերի մեջ ամենակարեւորը Դերսիմի խնդիրն է: Անհրաժեշտ է ամեն գնով արմատախիլ անել այդ սարսափելի թարախակույտը: Այս հարցի վերաբերյալ շտապ միջոցներ ձեռնարկելու համար կառավարությունն օժտված է լայն իրավասություններով»:

Միջոցները երկար սպասեցնել չեն տալիս, 1937 թ. մայիսի 4-ին վարչապետ Ի. Ինոնյուն Նախարարների խորհրդի ժողովում, որին մասնակցել է նաեւ Գլխավոր շտաբի պետ Ֆեւզի Չաքմաքը, պարզաբանում է դերսիմցիների համար նախատեսված բարեփոխումների ծրագրի էությունը: Ծրագրով նախատեսվում էր Դերսիմում կառուցել ճանապարհներ, կամուրջ, դպրոց եւ զորանոց, կարգավորել զինվորական եւ հարկային գործերը, արմատախիլ անել շեյխությունները եւ աղայությունները, Դերսիմն ավազակային որջի վերածողներին աքսորել արեւմտյան շրջաններ, որտեղ պետք է դառնային «պատվավոր եւ կրթված» քաղաքացիներ: Առանց Նախարարների խորհրդի թույլտվության ոչ ոք չէր կարող բնակվել Դերսիմոմ:

Ընդունված որոշմամբ Դերսիմի նահանգ է ժամանում գեներալ Աբդուլլահ Ալփդողանը: Վերջինիս հրամանատարությամբ այստեղ սկսվում են զորանոցների, զինվորական պահակակետերի կառուցումը: Դերսիմցիները, սակայն, կռահելով «տնտեսական բարեփոխումների» քողի տակ իրականացվող շինարարական կառույցների հետեւում թաքնված միտումները, այն է` ավանդական համայնքների քայքայում, հրաժարվում են աշխատանքներին մասնակցելուց եւ սկսում են ծառանալ իշխանության ներկայացուցիչների դեմ: Շուտով թուրքական կառավարությունը Դերսիմում ստեղծում է ռազմական խորհուրդ, իրավաբանական դատարան:

Գեներալ Ալփդողանը հայտարարում է պաշարողական դրություն եւ Դերսիմի բոլոր ցեղապետերից պահանջում հանձնել 200 հազար հրացան: Դերսիմի ցեղերի առաջնորդ Սեիդ Ռիզան գեներալ Ալփդողանին նամակ է ուղարկում` պահանջելով, որ կառավարությունը կասեցնի նոր օրենքը եւ ճանաչի դերսիմցիների իրավունքները: Սակայն` ապարդյուն:

Դերսիմի գործողություններին մասնակցում է նաև Թուրքիայի զինված ուժերի ռազմաօդային 3-րդ տորմիղը՝ Աթաթուրքի հոգեզավակ Սաբիհա Գյոքչենի գլխավորությամբ: Գործողոթյունների ընթացքում սպանվում են տասնյակ հազարավոր անմեղ մարդիկ: Դերսիմի կոտորածներից չեն կարողանում խուսափել նաև 1915 թ. Հայոց ցեղասպանությունից փրկված հայերի բեկորները: Կոտորածներից հետո ձուլման քաղաքականությունն ավարտին հասցնելու համար թուրք զինվորականներին ստիպում են որդեգրել բազմաթիվ դերսիմցի աղջիկ երեխաների:

Dersim 2Այսօր` 77 տարի անց, Ստամբուլի Գալաթասարայ հրապարակում հավաքված բազմությունը հարգանքի տուրք մատուցեց անմեղ զոհերի հիշատակին:

Դերսիմի բազմաթիվ հասարակակա կազմակերպությունների՝ Դերսիմի բերդեկցիների միություն, Ալիբեյքյոյի դերսիմցիների միություն, Ազատ ժողովրդավարական ալևիների միություն, Մնզուրի շրջակա միջավայրի միություն և այլն, անունից հանդես եկող Հուսեյին Այրըլմազը հայտարարեց. «Երեկ պահանջում էինք պահպանել մեր լեզուն, հավատքն ու ինքնությունը, այսօր` 77 տարի անց, կրկին նույն բանն ենք պահանջում՝ ուզում ենք մեր հողերի վրա ազատ ապրել: Պատկերացրեք, որ այս պետությունը կազմավորվելիս խոստումներ է տալիս, որոնք չի կատարում: Ոչ միայն չի կատարում, այլև քայլ առ քայլ ծրագրում է կոտորածը: Չի վարանում անգամ սեփական քաղաքացիների արյունը թափել»:

Ստամբուլ
Akunq.net



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ