ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Friday, April 4, 2014 7:43 - չքննարկված

Տիգրան Սարգսյան: Խոսքերը բավարար չեն նրա կերպարը մեր հիշողության մեջ միշտ վառ պահելու համար:

Խեղճ Տիգրան Սարգսյանին ի վերջո թույլատրեցին հեռանալ: Երկար ու ձիգ տարիներ նա խնդրել, աղերսել էր թույլ տալ իրեն հեռանալ պատվավոր հանգստի, բայց անփոխարինելի այս թեկնածուին հնարավոր չէր գտնել արժանի փոխարինող: Ի վերջո, երեկ միայն հասկացան, որ մարդուն չի կարելի տարիներ շարունակ գամել այնպիսի ծանր պաշտոնի, ինչպիսին վարչապետի անշնորհակալ ու ցածր վարձատրվող աշխատանքն է: Եվ նա հեռացավ, թողնելով հետևից բարգավաճ տնտեսություն, կայուն ու ոսկուց էլ թանկ ՀՀ ազգային դրամ, եվրոպական չափանիշներին չզիջող սոցիալական և կենսաթոշակային համակարգ, թռիչքաձև դեպի վեր մագլցող տնտեսություն: Նրա օրոք կենտրոնական բանկի ոսկու պաշարները հասան ռեկորդային մակարդակի, ՀՀ սկսեցին վերադառնալ աշխարհասփյուռ հայերը, գիտակցելով, որ նրա ծնողական գուրգուրանքի ներքո իրենց սպասում է փայլուն ապագա: Նրա օրոք, այնպես ծաղկեց ու բարգավաճեց գիտությունն ու կրթությունը Հայաստանում, որ անգամ Օքսֆորդից ու Բեռլինից սկսվեց ուսանողների հուժկու ներհոսք, իսկ բարձր տեխնալոգիաները սկսեցին այնպիսի արագությամբ թափանցել մեր կյանք, որ օֆշոր շորշորների միջազգային փորձագետները, սկսեցին մեզնից սովորել դրամի ճիշտ կառավարում: Իսկ սուբսիդավորումը հասավ այն մակարդակի, որ մենք սկսեցինք անգամ օժանդակել աղքատության շեմին ծունկի եկած ճապոնական ձեռնարկություններին ու գյուղական համայնքներին: Նրա օրոք էր, որ բեկումնային փոփոխություններ տեղի ունեցան հանքարդյունաբերության ոլորտում: Կայծակնային արագությամբ Մոսկվայում հայտնաբերվեցին ԽՍՀՄ օրոք իրականացված գեոլոգիական և քարտեզագրական ուսումնասիրությունների տվյալները և Հայաստանում սկսեցին ծակել յուրաքանչյուր մերկաճակատ լեռ ու անապատ դարձած տափաստեն, նրանց ընդերքում պահ տրված ոսկին ու պղինձը հայ ժողովրդին հասցնելու ակնկալիքով: Էլ ինչ ասենք, փառավոր այս կերպարի մեծությունը ի ցույց դնելու համար: Խոսքերը բավարար չեն նրա կերպարը մեր հիշողության մեջ միշտ վառ պահելու համար: Ուստի ՀՀ Կենտրոնական բանկը առաջարկում ենք կոչել նրա մշտամնա անվամբ:



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ