ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Monday, March 24, 2014 3:28 - 2 քննարկում

Լաթաքիայէն՝Վրէժ Գարամարտեան կը գրէ. Քեսապը պիտի վերադառնայ և քեսապցին պիտի գոյատեւէ

Լաթաքիայէն՝Վրէժ Գարամարտեան կը գրէ. Սիրելի հարազատներ Քեսապի վերաբերեալ նախ կը տեղեկացնեմ , որ մարդկային վնաս չկայ , փարատելով ձեր մտահոգութիւնները : Բնակչութիւնը լրիւ տեղափոխուեցաւ Լաթաքիա : Մեծամասնութիւնը տեղաւորուեցան տուներուն մէջ , ուրովհետեւ մեծամասնութիւնը կամ հարազատ ունի կամ բարեկամ կամ տուն : Իսկ մօտ 250 անձ տեղաւորուեցան եկեղեցուոյ զոյգ սրահներուն մէջ : Լաթաքիոյ բոլոր միութիւնները և կազմակերպութիւնները աշխուժ գործի լծուած են , ապահովելու կենցաղային բոլոր կարիքները : Լաթաքիայի մակարդակով զօրաշարժի ենթարկեցինք տարբեր կազմակերպութիւններ , բարեսիրական միութիւններ և պետական հաստատութիւններ ինչպէս նաեւ անհատ բարերարներ : Օգնող ձեռքերը շատ են : Կը մաղթեմ որ չմտահոգուիք : Իսկ ինչ կը վերաբերի լուրերուն , խորհուրդ կուտամ հետեւիք Facebook -ի Գանձասար , Perio News և Inch ga chiga դիմատետրերուն : Ձեզ բարի Օր : Քեսապը պիտի վերադառնայ և քեսապցին պիտի գոյատեւէ
Ըստ լրատուամիջոցներու մօտ 600 ընտանիքներ ապաստանած են Լաթաքիա։



2 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Artin
Mar 25, 2014 0:51